Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 12/00 էջ 1
  • Համարձակորե՞ն ես քարոզում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Համարձակորե՞ն ես քարոզում
  • 2000 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Ընդօրինակենք Հիսուսին, քարոզենք համարձակությամբ
    2009 Դիտարան
  • Աստծու խոսքը խոսիր համարձակությամբ
    2010 Դիտարան
  • Շարունակիր համարձակությամբ խոսել Աստծու խոսքը
    2005 Մեր թագավորական ծառայությունը
  • Համաժողովում կհնչեն հետևյալ հարցերի պատասխանները
    Շրջանային համաժողով շրջանային վերակացուի մասնակցությամբ. ծրագիր 2018–2019
Ավելին
2000 Մեր թագավորական ծառայությունը
km 12/00 էջ 1

Համարձակորե՞ն ես քարոզում

1 Թեև Պետրոսն ու Հովհաննեսը բանտարկված էին և ենթարկվում էին հակառակորդների սպառնալիքներին, սակայն շարունակում էին համարձակորեն հռչակել Թագավորության պատգամը (Գործք 4։17, 21, 31)։ Իսկ ի՞նչ է նշանակում մեզ համար այսօր համարձակորեն քարոզելը։

2 Համարձակորեն վկայություն տուր։ «Համարձակ» բառի հոմանիշներից մեկը «աներկյուղն» է, որը նշանակում է «երկյուղ չունեցող, անվախ, քաջ»։ Ճշմարիտ քրիստոնյաների համար «քարոզել համարձակորեն» նշանակում է անվախորեն, առանց կաշկանդվելու խոսել մարդկանց հետ, երբ որևէ տեղ բարի լուրը հաղորդելու հարմար առիթ է առաջանում (Գործք 4։20; Ա Պետ. 3։15)։ Դա նշանակում է, որ մենք չպետք է ամաչենք խոսել բարի լուրի մասին (Սաղ. 119։46; Հռովմ. 1։16; Բ Տիմոթ. 1։8)։ Այսպիսով՝ համարձակությունը մի հատկություն է, որն անհրաժեշտ է մեզ այս վերջին ժամանակներում Թագավորության բարի լուրը քարոզելու մեր առաջադրանքը կատարելու համար։ Դա մղում է մեզ հաղորդել բարի լուրը մարդկանց, որտեղ էլ որ հանդիպենք նրանց (Գործք 4։29; Ա Կորնթ. 9։23)։

3 Համարձակությունը դպրոցում։ Արդյո՞ք վախը կամ ամաչկոտությունը դժվարություն է հանդիսացել քեզ համար համադասարանցիներիդ քարոզելու հարցում։ Երբեմն դա կարող է հեշտ չլինել. այո՛, հնարավոր է, որ դա լուրջ խնդիր հանդիսանա։ Սակայն, Եհովան կզորացնի քեզ, եթե քարոզելու համար նրանից համարձակություն խնդրես (Սաղ. 138։3)։ Այդ հատկության շնորհիվ քեզ կճանաչեն՝ որպես Եհովայի վկայի, և այն կօգնի քեզ դիմակայել ծաղրվելիս։ Իսկ արդյունքում՝ դպրոցում քարոզելը փրկություն կնշանակի նրանց համար, ովքեր կլսեն քեզ (Ա Տիմոթ. 4։16)։

4 Համարձակությունը աշխատանքի վայրում։ Աշխատանքիդ վայրում գիտե՞ն, որ դու Եհովայի վկա ես։ Միգուցե աշխատակիցներդ բարի լուրի մասին կտեղեկանան միայն այն դեպքում, եթե դո՛ւ քարոզես նրանց։ Համարձակությունը կօգնի քեզ նաև թույլտվություն խնդրել՝ աշխատանքից բացակայելու ժողովի հանդիպումներին և համաժողովներին մասնակցելու համար։

5 Համարձակ՝ փորձությունների հանդիպելիս։ Համարձակություն դրսևորելը կարևոր է հակառակության հանդիպելիս (Ա Թեսաղ. 2։1, 2)։ Այն օգնում է մեզ ամուր պահել մեր հավատը, երբ սպառնալիքների, ծաղրանքի և խիստ հալածանքի թիրախ ենք դառնում (Փիլիպ. 1։27, 28)։ Այն մեզ անսասան մնալու ուժ է տալիս, որ Եհովա Աստծո սկզբունքների մեջ փոխզիջումների չգնանք, երբ մեզ վրա ճնշում են բանեցնում։ Համարձակությունը զորացնում է մեզ՝ պահպանելու մեր խաղաղությունը, երբ մարդիկ փորձում են մեզ վիճաբանությունների մեջ ներքաշել (Հռովմ. 12։18)։

6 Ինչպիսի դժվարությունների էլ որ հանդիպենք, եկեք հաստատակամ լինենք՝ համարձակորեն բարի լուրը քարոզելու (Եփես. 6։18–20)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը