Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 2/07 էջ 1
  • Մեզ գանձ է վստահված

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մեզ գանձ է վստահված
  • 2007 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Միշտ թանկ գնահատենք հոգևոր գանձերը
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Դուք կարող եք «Աստծու մասին գիտելիքներ» գտնել
    2011 Դիտարան
  • Թանկ գնահատիր ծառայելու քո առանձնաշնորհումը
    2011 Մեր թագավորական ծառայությունը
  • Գնահատիր չերևացող գանձերը
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2007 Մեր թագավորական ծառայությունը
km 2/07 էջ 1

Մեզ գանձ է վստահված

1 Պողոս առաքյալն Աստծու կողմից տրված քարոզելու առաջադրանքը բարձր էր գնահատում, ուստի այն «գանձ» անվանեց (Բ Կորնթ. 4:7)։ Այդ առաջադրանքը կատարելիս նա դժվարություններ դիմագրավեց ու հալածանքներ կրեց։ Նա անխոնջ կերպով քարոզում էր յուրաքանչյուրին, ում հանդիպում էր։ Նա դժվար ու վտանգավոր ճանապարհորդություններ կատարեց թե ցամաքով և թե ծովով։ Ինչպե՞ս մենք կարող ենք ընդօրինակել Պողոսին և ցույց տալ, որ բարձր ենք գնահատում մեր ծառայությունը (Հռովմ. 11:13)։ Ինչո՞ւ է մեր ծառայությունը թանկարժեք գանձ համարվում։

2 Ամենաթանկարժեք գանձը։ Այս աշխարհում մեթ կարողություն կամ գանձեր ունենալը հաճախ անհանգստություն է պատճառում մարդկանց և շատ քիչ կամ ժամանակավոր օգուտներ է բերում։ Մինչդեռ մեր ծառայությունը մնայուն օգուտներ է բերում թե մեզ, թե մյուսներին (Ա Տիմոթ. 4:16)։ Այն հնարավորություն է տալիս անկեղծ սրտով անհատներին ճանաչել Եհովային, հարկ եղած փոփոխություններն անել իրենց կյանքում և հավիտենական կյանքի իրական հույս ձեռք բերել (Հռովմ. 10:13–15)։ Երբ մենք բարձր ենք գնահատում մեր ծառայությունը, մեր կյանքը իրական իմաստ է ստանում, բավարարվածության զգացում ենք ունենում և ապագայի հանդեպ վառ հույս ենք ձեռք բերում (Ա Կորնթ. 15:58)։

3 Ցույց տուր, որ բարձր ես գնահատում քո ունեցած գանձը։ Հաճախ մենք ցույց ենք տալիս, որ ինչ–որ բան մեզ համար շատ արժեքավոր է, երբ պատրաստ ենք լինում ժամանակ տրամադրելու դրան։ Ի՜նչ մեծ առանձնաշնորհում է մեր ժամանակն ու ջանքերը տրամադրել Եհովային փառաբանելու գործին (Եփես. 5:16բ, 17)։ Այն, թե ինչպես ենք տնօրինում մեր ժամանակը, պետք է ցույց տա, որ մեզ համար ավելի կարևոր են հոգևոր գործերը, քան նյութականը։ Քանի որ մենք անգին լուր ունենք մարդկանց հայտնելու, ուստի ցանկանում ենք խանդավառությամբ քարոզել այն և ստեղծված ամեն առիթի դեպքում մարդկանց պատմել այդ լուրը։

4 Թանկարժեք իրերը սովորաբար չեն թաքցնում, այլ այնպիսի տեղում են դնում, որ դրանք տեսանելի լինեն մարդկանց։ Եթե մենք մեր ծառայությունը թանկարժեք գանձ ենք համարում, ապա այն մեր կյանքում կարևոր տեղում կլինի (Մատթ. 5:14–16)։ Երախտագիտությամբ լի սրտերով՝ եկեք միշտ ընդօրինակենք Պողոս առաքյալին և յուրաքանչյուր հնարավորություն օգտագործենք, որպեսզի ցույց տանք, որ գնահատում ենք մեր ծառայությունը, ինչպես թանկարժեք գանձ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը