Թանկ գնահատիր ծառայելու քո առանձնաշնորհումը
1. Ի՞նչ տեսակետ ունեն շատերը մեր քարոզչական գործի վերաբերյալ։
1 Սատանայի աշխարհում շատերը մեր քարոզչական գործը «հիմարություն» են համարում (1 Կորնթ. 1։18–21)։ Եթե զգույշ չլինենք, այս ապականված տեսակետը կարող է վհատեցնել մեզ և թուլացնել մեր եռանդը (Առակ. 24։10; Ես. 5։20)։ Ի՞նչ պատճառներ ունենք գնահատելու Եհովայի վկաներ լինելու մեր առանձնաշնորհումը (Ես. 43։10)։
2. Ինչո՞ւ կարելի է ծառայությունը «սուրբ գործ» անվանել։
2 «Սուրբ գործ»։ Պողոս առաքյալը մեր ծառայությունը «սուրբ գործ» անվանեց (Հռոմ. 15։15, 16)։ Ի՞նչ առումով է ծառայությունը «սուրբ գործ»։ Քարոզչական գործին մասնակցելով՝ մենք դառնում ենք «Սրբի»՝ Եհովայի «համագործակիցները» ու նպաստում ենք նրա անվան սրբացմանը (1 Կորնթ. 3։9; 1 Պետ. 1։15)։ Եհովան ծառայությունը «գովաբանության զոհ» է համարում, հետևաբար այն մեր երկրպագության կարևոր մասն է (Եբր. 13։15)։
3. Ինչո՞ւ է բարի լուրի քարոզչությունը մեծ պատիվ։
3 Բարի լուրը քարոզելը մեծ պատիվ է, որին քչերն են արժանացել։ Հրեշտակները ուրախությամբ կկատարեին այս հանձնարարությունը և, անկասկած, գերազանց կկատարեին այն (1 Պետ. 1։12)։ Սակայն Եհովան այս ակնածանք ներշնչող առանձնաշնորհումը պարգևել է մեզ՝ անկատար մարդկանցս՝ «կավե անոթներիս» (2 Կորնթ. 4։7)։
4. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ թանկ ենք գնահատում ծառայությունը։
4 Առաջնահերթություն։ Քանի որ իսկապես թանկ ենք գնահատում մեր առանձնաշնորհումը, ծառայությունը մեր կյանքի ամենակարևոր բաներից մեկն ենք համարում (Փիլիպ. 1։10)։ Այդ իսկ պատճառով ամեն շաբաթ ժամանակ ենք տրամադրում դրան։ Երաժիշտը, որը թանկ է գնահատում աշխարհահռչակ նվագախմբում նվագելու առանձնաշնորհումը, կնախապատրաստվի յուրաքանչյուր ելույթին և կձգտի զարգացնել իր հմտությունները։ Նմանապես, մենք կպատրաստվենք նախքան ծառայության գնալը այնպես, որ «ճշմարտության խոսքը ուղիղ մատուցենք», ու կձգտենք հմտանալ «սովորեցնելու արվեստի մեջ» (2 Տիմոթ. 2։15; 4։2)։
5. Ո՞վ է գնահատում մեր ծառայությունը։
5 Թույլ մի՛ տուր, որ մարդկանց մեծ մասի բացասական վերաբերմունքը վհատեցնի քեզ։ Հիշիր, որ դեռ շատ մարդիկ կան մեր տարածքում, որոնք գնահատում են մեր այցելությունները։ Այնուհանդերձ, մարդկանց հավանությունը չէ, որ մենք փնտրում ենք։ Ավելի կարևոր է, թե ինչ է զգում Եհովան, իսկ նա բարձր է գնահատում մեր անկեղծ ջանքերը (Ես. 52։7)։