Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • այսօր

31 հուլիսի, հինգշաբթի

Շարունակ հավաստիացեք, թե ինչն է ընդունելի Տիրոջը (Եփես. 5։10)։

Կարևոր որոշման առաջ կանգնելիս պետք է հասկանանք, թե «որն է Եհովայի կամքը», և վարվենք դրա համաձայն (Եփես. 5։17)։ Երբ Աստվածաշնչում մեր իրավիճակի հետ կապված սկզբունքներ ենք փնտրում, տվյալ հարցի վերաբերյալ Աստծու մտածելակերպն ենք ձեռք բերում։ Իսկ այդ սկզբունքները կիրառելով՝ ավելի հավանական է, որ ճիշտ որոշում կկայացնենք։ «Չարը», այսինքն՝ մեր թշնամին՝ Սատանան, ուզում է, որ միշտ զբաղված լինենք՝ այս աշխարհում որոշակի նպատակների ձգտելով, և ժամանակ չունենանք Աստծուն ծառայելու համար (1 Հովհ. 5։19)։ Եթե տեղի տանք Սատանային, Եհովային ծառայելու կերպեր փնտրելու փոխարեն կսկսենք կենտրոնանալ գումար վաստակելու, բարձրագույն կրթություն ստանալու և այս աշխարհում կարիերա ստեղծելու վրա։ Դա ցույց կտա, որ մեզ վրա սկսել է ազդել այս աշխարհի մտածելակերպը։ Ինչ խոսք, նման բաները ինքնին սխալ չեն, բայց դրանք երբեք չպետք է առաջին տեղում լինեն մեր կյանքում։ w24.03, էջ 24, պրբ. 16-17

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

1 օգոստոսի, ուրբաթ

Շատ են արդարի դժվարությունները, բայց Եհովան այդ ամենից նրան ազատում է (Սաղ. 34։19)։

Այսօրվա խոսքի սաղմոսում երկու կարևոր միտք է ընդգծվում՝ 1) արդար մարդիկ խնդիրներ են ունենում, և 2) Եհովան ազատում է մեզ մեր խնդիրներից։ Ինչպե՞ս է նա անում դա։ Օրինակ՝ օգնում է մեզ իրատեսորեն նայել կյանքին։ Թեև Աստված խոստանում է, որ իրեն ծառայելը մեզ ուրախություն կբերի, սակայն չի երաշխավորում, որ հիմա անհոգ կյանք կունենանք (Ես. 66։14)։ Եհովան հորդորում է մեզ կենտրոնանալ ապագայի վրա՝ այն ժամանակների, երբ հավիտյան կապրենք այնպիսի կյանքով, ինչպիսին որ նա ի սկզբանե նախատեսել էր (2 Կորնթ. 4։16-18)։ Բայց մինչ այդ նա ամեն օր աջակցում է մեզ (Ողբ 3։22-24)։ Ինչ կարող ենք սովորել անցյալի և մերօրյա Աստծու հավատարիմ ծառաների օրինակներից։ Հնարավոր է՝ նրանց պես մենք էլ բախվենք անսպասելի խնդիրների։ Բայց եթե մեր հույսը Եհովայի վրա դնենք, նա երբեք չի լքի մեզ (Սաղ. 55։22)։ w23.04, էջ 14-15, պրբ. 3-4

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

2 օգոստոսի, շաբաթ

Հպատակվ[եք] իշխանություններին (Հռոմ. 13։1)։

Մենք շատ բան կարող ենք սովորել Հովսեփի ու Մարիամի օրինակից, ովքեր պատրաստ էին հնազանդվել իշխանություններին, անգամ երբ այդպես վարվելը անհարմարություններ էր ստեղծում իրենց համար (Ղուկ. 2։1-6)։ Երբ Մարիամը հղիության իններորդ ամսում էր, Հռոմի Օգոստոս կայսրը հրամայեց, որ մարդահամար անցկացվի։ Նրանք պետք է գնային Բեթլեհեմ՝ անցնելով մոտ 150 կիլոմետր (93 մղոն) ձգվող բլրոտ տարածքով։ Նրանք թերևս անհանգստանում էին Մարիամի և իրենց դեռ չծնված երեխայի անվտանգության մասին։ Ի՞նչ կլիներ, եթե ճամփորդության ընթացքում սկսվեր ծննդաբերությունը. չէ՞ որ Մարիամն իր արգանդում ապագա Մեսիային էր կրում։ Արդյո՞ք նրանք այս իրավիճակը որպես արդարացում կօգտագործեին կառավարությանը չհնազանդվելու համար։ Նրանք թույլ չտվեցին, որ այդ մտահոգությունները ազդեին օրենքին հնազանդվելու իրենց որոշման վրա։ Եհովան օրհնեց նրանց հնազանդությունը. նրանք անվտանգ հասան Բեթլեհեմ, Մարիամը լույս աշխարհ բերեց առողջ երեխայի և այդպիսով նպաստեց աստվածաշնչյան մարգարեության կատարմանը (Միք. 5։2)։ w23.10, էջ 8, պրբ. 9; էջ 9, պրբ. 11-12

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը