Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • jy գլ. 18 էջ 46–էջ 47 պարբ. 6
  • Հովհաննեսը «նվազում» է, Հիսուսը՝ «աճում»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հովհաննեսը «նվազում» է, Հիսուսը՝ «աճում»
  • Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Նմանատիպ նյութեր
  • Հովհաննեսը «նվազում» է, Հիսուսը՝ «աճում»
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Հովհաննեսը ցանկանում է հավաստիացում ստանալ Հիսուսից
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Հովհաննես Մկրտչի պես պահպանիր ուրախությունդ
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Թուլացե՞լ էր արդյոք Հովհաննեսի հավատը
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
Ավելին
Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
jy գլ. 18 էջ 46–էջ 47 պարբ. 6
Հովհաննես Մկրտիչը խոսում է աշակերտների հետ

ԳԼՈՒԽ 18

Հովհաննեսը «նվազում» է, Հիսուսը՝ «աճում»

ՄԱՏԹԵՈՍ 4։12 ՄԱՐԿՈՍ 6։17–20 ՂՈՒԿԱՍ 3։19, 20 ՀՈՎՀԱՆՆԵՍ 3։22–4։3

  • ՀԻՍՈՒՍԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՄԿՐՏՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ

  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉԸ ԲԱՆՏԱՐԿՎՈՒՄ Է

Մ.թ. 30թ. գարնանը՝ Պասեքը տոնելուց հետո, Հիսուսն իր աշակերտների հետ հեռանում է Երուսաղեմից։ Սակայն նրանք չեն վերադառնում տուն՝ Գալիլեա, այլ գնում են Հրեաստանի այլ տարածքներ, որտեղ մկրտում են շատերին։ Արդեն մոտ մեկ տարի է, ինչ Հովհաննես Մկրտիչը անում է այդ գործը։ Նրա աշակերտներից մի քանիսը դեռ նրա հետ են։ Հովհաննեսն իր աշակերտների հետ հավանաբար գտնվում է Հորդանան գետի հովտում։

Հիսուսն անձամբ ոչ մեկի չի մկրտում։ Նրա առաջնորդությամբ աշակերտներն են մկրտում մարդկանց։ Հիսուսի ծառայության այս շրջանում և՛ նա, և՛ Հովհաննեսը ուսուցանում են այն հրեաներին, ովքեր զղջում են Աստծու Օրենքի ուխտի դեմ գործած իրենց մեղքերի համար (Գործեր 19։4)։

Բայց Հովհաննեսի աշակերտները նախանձով են լցվում Հիսուսի հանդեպ և գանգատվում են նրանից. «Այն մարդը [Հիսուսը], որ.... քեզ հետ էր.... մկրտում է, և բոլորը նրա մոտ են գնում» (Հովհաննես 3։26)։ Սակայն Հովհաննեսը չի նախանձում Հիսուսին, ընդհակառակը՝ ուրախանում է Հիսուսի հաջողություններով և ցանկանում է, որ իր աշակերտներն էլ ուրախանան։ Նա հիշեցնում է նրանց. «Դուք ինքներդ եք վկայում ինձ, որ ասացի, թե ես Քրիստոսը չեմ, այլ նրանից առաջ եմ ուղարկվել»։ Հովհաննեսը այդ միտքը բացատրում է այնպիսի մի օրինակով, որը բոլորը կարող են հասկանալ. «Ով հարս ունի, նա է փեսան։ Սակայն փեսայի ընկերը, երբ կանգնում է նրա մոտ ու լսում է նրա ձայնը, անչափ ուրախանում է։ Ուստի իմ ունեցած այս ուրախությունը լիակատար է» (Հովհաննես 3։28, 29)։

Դեռևս ամիսներ առաջ Հովհաննեսը, օրինակում հիշատակված փեսայի ընկերոջ պես, անչափ ուրախացավ, երբ իր աշակերտներին ծանոթացրեց Հիսուսի հետ։ Նրա աշակերտներից ոմանք սկսեցին հետևել Հիսուսին և հետագայում պետք է օծվեին սուրբ ոգով։ Հովհաննեսն ուզում է, որ իր մյուս աշակերտները նույնպես հետևեն Հիսուսին, քանի որ իր նպատակն է ճանապարհ պատրաստել Քրիստոսի ծառայության համար։ Հովհաննես Մկրտիչն ասում է. «Նա պետք է աճի, իսկ ես պետք է նվազեմ» (Հովհաննես 3։30)։

Հովհաննես անունով մի աշակերտ, որն արդեն դարձել էր Հիսուսի հետևորդը, հետագայում գրեց Հիսուսի ծագման և մարդկության փրկության հարցում նրա ունեցած կարևոր դերի մասին. «Ով վերևից է գալիս, վեր է ամենքից.... Հայրը սիրում է Որդուն և ամեն բան նրա ձեռքն է տվել։ Ով հավատում է Որդուն, հավիտենական կյանք ունի։ Իսկ ով չի հնազանդվում Որդուն, կյանքը չի տեսնի, այլ Աստծու զայրույթը մնում է նրա վրա» (Հովհաննես 3։31, 35, 36)։ Սա շատ կարևոր ճշմարտություն է, որ մարդիկ պետք է իմանան։

Հովհաննես Մկրտիչը բանտում է

Որոշ ժամանակ անց այն բանից հետո, երբ Հովհաննես Մկրտիչը ասում է իր աշակերտներին, որ իր գործունեությունն ու դերը նվազելու են, Հերովդես թագավորը բանտարկում է նրան։ Հերովդեսը ամուսնացել էր իր եղբայր Փիլիպոսի կնոջ՝ Հերովդիայի հետ։ Երբ Հովհաննեսը հանրորեն դատապարտում է Հերովդեսի այդ անբարո արարքը, Հերովդեսը հրամայում է նրան բանտ նետել։ Լսելով Հովհաննեսի բանտարկության լուրը՝ Հիսուսն իր աշակերտների հետ հեռանում է Հրեաստանից և «գնում Գալիլեա» (Մատթեոս 4։12; Մարկոս 1։14)։

  • Ի՞նչ նշանակություն ունեն Հովհաննեսի արած մկրտությունը և Հիսուսի առաջնորդությամբ կատարվող մկրտությունը։

  • Ինչպե՞ս է Հովհաննեսը օգնում իր աշակերտներին հասկանալու, որ չպետք է նախանձեն Հիսուսին։

  • Ինչո՞ւ է Հովհաննեսը բանտարկվում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը