Առակներ
29 Այն մարդը, ով շատ անգամ խորհուրդ ստանալուց հետո համառ է մնում,*+
Հանկարծ անդառնալիորեն կկործանվի:+
2 Երբ արդարները շատ են, մարդիկ ուրախանում են,
Բայց երբ չարագործն է իշխում, նրանք հառաչում են:+
3 Իմաստություն սիրող մարդը ուրախացնում է իր հորը,+
Բայց ով մարմնավաճառների հետ է ընկերակցում, վատնում է իր հարստությունը:+
4 Արդարադատությամբ թագավորը կայունություն է հաստատում երկրում,+
Բայց կաշառակեր մարդը քանդում է այն:
5 Իր դրացուն շողոքորթողը
Նրա ոտքերի առաջ ցանց է գցում:+
9 Երբ իմաստուն մարդը վեճի է բռնվում հիմարի հետ,
Դրանից օգուտ չի լինում. միայն բորբոքված խոսքեր և ծաղրանք:+
12 Եթե ղեկավարը ականջ դնի ստին,
Նրա բոլոր ծառաները չար կլինեն:+
13 Ի՞նչ ընդհանուր բան ունեն աղքատն ու կեղեքող մարդը.
Եհովան երկուսի աչքերին էլ լույս է տալիս:*
16 Երբ չարագործները շատանում են, անօրենությունն էլ է շատանում,
Բայց արդարները կտեսնեն նրանց անկումը:+
17 Խրատիր որդուդ, և նա քեզ հանգստություն կբերի
Ու մեծ ուրախություն կպարգևի:+
18 Երբ տեսիլք* չի լինում, ժողովուրդն անում է այն, ինչ ուզում է,+
Բայց ովքեր պահում են օրենքը, երջանիկ են:+
19 Միայն խոսքերով ծառան չի ուղղվի,
Քանի որ նա թեև հասկանում է դրանք, բայց չի հնազանդվում:+
20 Տեսե՞լ ես մարդու, ով խոսում է առանց մտածելու.+
Հիմարից ավելի շատ հույս կա, քան նրանից:+
21 Եթե ծառային երիտասարդ տարիքից երես տաս,
Հետագայում նա անշնորհակալ կդառնա:
24 Գողի հանցակիցը ինքն իր թշնամին է:
Նա լսում է վկայություն տալու կոչը,* բայց ոչինչ չի հայտնում:+