Առակներ
30 Հակեայի որդի Ագուրի ծանրակշիռ խոսքերը, որոնք նա ասաց Իթիելին և Ուքալին:
2 Ես բոլոր մարդկանցից անգետ եմ+
Եվ չունեմ այն հասկացողությունը, որ մարդ պետք է ունենա:
3 Իմաստություն չեմ սովորել
Եվ չունեմ այն գիտելիքները, որոնք Ամենասուրբն ունի:
4 Ո՞վ է բարձրացել երկինք և ապա ցած իջել:+
Ո՞վ է քամին հավաքել իր բռերի մեջ:
Ո՞վ է ջրերը հագուստի մեջ փաթաթել:+
Ո՞վ է հաստատել երկրի բոլոր սահմանները:+
Ի՞նչ է նրա անունը և նրա որդու անունը: Ասա, եթե գիտես:
5 Աստծու ամեն մի խոսքը զտված է:+
Նա վահան է նրանց համար, ովքեր իր մոտ են ապաստանում:+
7 Ո՛վ Աստված, երկու բան եմ խնդրում քեզնից:
Մի՛ մերժիր ինձ, քանի դեռ ողջ եմ.
8 Օգնիր՝ հեռու մնամ սուտ խոսելուց ու խաբեությունից,+
Ինձ ո՛չ աղքատություն տուր, ո՛չ էլ հարստություն,
Այլ տուր այնքան ուտելիք, որքան անհրաժեշտ է,+
9 Որ չլինի թե կշտանամ ու քեզ ուրանամ և ասեմ՝ «Ո՞վ է Եհովան»,+
Ոչ էլ թույլ տուր՝ աղքատանամ ու գողանամ
Եվ անարգանք բերեմ քո անվանը, ի՛մ Աստված:
10 Ծառային իր տիրոջ մոտ մի՛ զրպարտիր,
Այլապես նա քեզ կանիծի, և դու մեղավոր կհամարվես:+
13 Կան մարդիկ, որոնց աչքերն անչափ գոռոզ են,
Եվ որոնք վերևից են նայում ուրիշներին:+
14 Կան մարդիկ, որոնց ատամները սրեր են,
Ծնոտները՝ մեծ դանակներ:
Նրանք խժռում են երկրի չքավորներին
Ու մարդկանց միջի աղքատներին:+
15 Տզրուկները երկու աղջիկ ունեն, որոնք բղավում են. «Տո՛ւր, տո՛ւր»:
Երեք բաներ կան, որ չեն կշտանում,
Եվ չորսը, որ երբեք չեն ասում՝ բավական է.
18 Երեք բան կա, որ իմ հասկացողությունից վեր է,*
Եվ չորսը, որոնք չեմ հասկանում.
19 Արծվի ճանապարհը երկնքում,
Օձի ճանապարհը ժայռի վրա,
Նավի ճանապարհը բաց ծովում
Եվ տղամարդու ճանապարհը երիտասարդ աղջկա մոտ:
20 Ահա այսպես է վարվում անհավատարիմ կինը.
Նա ուտում է, սրբում իր բերանն
Ու ասում. «Ոչ մի սխալ բան չեմ արել»:+
21 Երեք բաներ կան, որոնց պատճառով երկիրը ցնցվում է,
Եվ չորս բան, որոնց չի կարողանում դիմանալ.
22 Երբ ծառան թագավոր է դառնում,+
Երբ անմիտը կուշտից էլ կուշտ է լինում,
23 Երբ ատված* կնոջ են կնության առնում,
25 Մրջյունները, որոնք թեև ուժեղ արարածներ* չեն,
Բայց ամռանը իրենց համար ուտելիք են ամբարում,+
26 Ժայռային դամանները,*+ որոնք թեև զորեղ չեն,
Բայց ապառաժներում են տուն դնում,+
27 Մորեխները,+ որոնք թեև թագավոր չունեն,
Բայց բոլորը կարգով շարված* են առաջ գնում,+
28 Եվ գեկկոն մողեսը,+ որն իր թաթերով կպչում է ամեն տեղ
Ու թագավորի պալատ է մտնում:
29 Երեքն են, որ վսեմ քայլվածք ունեն,
Եվ չորսն են, որոնց քայլքը տպավորիչ է.
30 Առյուծը, որը գազանների մեջ ամենազորավորն է
Եվ ոչ ոքի առաջ չի նահանջում,+
31 Որսկան շունն ու արու այծը,
Ինչպես նաև թագավորը, որի զորքն իր հետ է:
33 Ինչպես կաթը հարելուց կարագ է ստացվում,
Եվ քիթը ճմլելուց արյուն է գալիս,
Այնպես էլ բարկություն բորբոքելուց վեճ է բռնկվում:+