Եսայիա
3 Խորհուրդ տուր, որոշումն ի կատար ածիր,
Կեսօրին գիշերվա պես մութ ստվեր տարածիր:
Ցիրուցան եղածներին թաքցրու և փախչողներին մի՛ մատնիր:
4 Ո՛վ Մովաբ, թող ցիրուցան եղած մարդիկ բնակվեն քեզ մոտ,
Նրանց համար թաքստոց դարձիր կործանողից:+
Կեղեքողի վերջը կգա, կործանմանը վերջ կդրվի,
Ուրիշներին ոտնակոխ անողները կվերանան երկրի երեսից:
5 Այդժամ Դավթի տոհմից մի թագավոր կնստի գահին,
Նա հավատարիմ կլինի,+
Նրա իշխանությունը ամուր կհաստատվի,
Հավատարիմ սիրո վրա հիմնված կլինի:
Նա անաչառորեն կդատի և անհապաղ արդարադատություն կգործադրի:+
6 Մենք լսել ենք Մովաբի հպարտության մասին. նա շատ հպարտ է:+
Նա մեծամիտ, հպարտ ու կատաղի է,+
Բայց նրա մեծ-մեծ խոսքերը ի չիք կլինեն:
7 Ուստի Մովաբը ինքն իր վրա կողբա,
Այնտեղ բոլորը կողբան:+
Ջախջախվածները ողբ կբարձրացնեն Կիր-Հարեսեթի+ չամիչի բլիթների* համար,
8 Որովհետև Եսեբոնի+ դարավանդները* չորացել են,
Սեբամայի+ խաղողի վազերը թոշնել են:
Ազգերի ղեկավարները տրորել են դրանց վառ կարմիր ճյուղերը,*
Որոնք ձգվել էին մինչև Հազեր+
Եվ տարածվել անապատով մեկ:
Դրա ընձյուղները տարածվել ու մինչև ծով էին հասել:
9 Ուստի ես լաց կլինեմ Սեբամայի խաղողենու համար, ինչպես Հազերի համար եմ լաց լինում:
Արցունքներով կթրջեմ ձեզ, ո՛վ Եսեբոն ու Ելեալե,+
Քանի որ ձեր ամառային այգեքաղի ու բերքահավաքի աղմուկ-աղաղակը վերջացել է:*
10 Խինդ և ուրախություն այլևս չկա պարտեզներում,
Ուրախ երգեր ու բացականչություններ չեն լսվում խաղողի այգիներում,+
Հնձանում ոչ ոք խաղող չի տրորում:
Ես վերջ եմ դրել ցնծությանը:+
11 Ահա թե ինչու քնարի թրթռացող լարերի պես
Սիրտս կսկծում է Մովաբի համար,+
Եվ ներսս լիքն է տխրությամբ Կիր-Հարեսեթի+ համար:
12 Ինչքան էլ Մովաբը իրեն հալումաշ անի՝ խոնարհվելով բարձրադիր սրբավայրում, և գնա աղոթելու իր սրբարանում, ոչ մի արդյունքի չի հասնի:+
13 Սրանք այն խոսքերն էին, որ Եհովան արդեն ասել էր Մովաբի վերաբերյալ: 14 Իսկ այժմ Եհովան ասում է. «Չանցած երեք տարի (սա վարձու աշխատողի տարիների հաշվարկի պես ճշգրիտ է)՝ Մովաբի փառքը կխամրի բազմաթիվ արհավիրքների պատճառով, և ողջ մնացածները շատ փոքրաթիվ ու անզոր կլինեն»:+