Եսայիա
18 Վա՜յ միջատների թևերի դզզոցով լեցուն երկրին,
Որը գտնվում է Եթովպիայի+ գետերով ողողված շրջանում:
2 Նա պատգամաբերներ է ուղարկում ծովով,
Ջրերում նավարկող պապիրուսե նավերով
Եվ ասում է. «Գնացե՛ք, արագընթա՛ց պատգամաբերներ,
Գնացե՛ք բարձրահասակ ու ողորկամաշկ ազգի մոտ,
Ամենուրեք վախ ներշնչող ժողովրդի մոտ,+
Հզոր, զավթիչ ազգի մոտ,
Որի երկիրը ողողված է գետերով»:
3 Աշխարհի ամե՛ն անկյունում ապրողներ, երկրի բոլո՛ր բնակիչներ,
Դուք սարերի վրա բարձրացված նշանասյան պես մի բան կտեսնեք,
Եղջերափողի հնչյուններ հիշեցնող մի ձայն կլսեք:
4 Եհովան ասաց ինձ. «Ես անվրդով կմնամ ու կնայեմ իմ բնակավայրին:
Դա կլինի ասես շողարձակող լույս ու ջերմություն,
Ասես ցողաբեր ամպ՝ բերքահավաքի տոթ եղանակին:
5 Բերքահավաքից առաջ, երբ ծաղկունքն արդեն ավարտված լինի,
Եվ խաղողը հասունանալիս լինի,
Հողագործը էտոցով* կկտրի ընձյուղները,
Կկտրի կհեռացնի բեղիկները:
6 Նրանց դիակները կթողնվեն լեռնային գիշատիչ թռչուններին ու երկրի գազաններին:
Գիշատիչ թռչունները ամռանը դրանցով կսնվեն,
Երկրի բոլոր գազանները բերքահավաքի շրջանում դրանցով կկերակրվեն:
7 Այդ ժամանակ նվեր կբերվի Զորքերի տեր Եհովային
Բարձրահասակ ու ողորկամաշկ ազգից,
Ամենուրեք վախ ներշնչող ժողովրդից,
Հզոր, զավթիչ ազգից,
Որի երկիրը ողողված է գետերով,
Նվեր կբերվի Սիոն լեռ՝ այն վայրը, որ կրում է Զորքերի տեր Եհովայի անունը»:+