Եսայիա
17 Դամասկոսի դեմ ուղղված պատգամ:+
«Դամասկոսը էլ քաղաք չի լինի,
Այն ավերակների կույտի կվերածվի:+
3 Եփրեմում ամրացված քաղաք չի մնա,+
Դամասկոսում թագավորական իշխանություն չի լինի,+
Ասորիքում ողջ մնացածների փառքը իսրայելացիների փառքի պես կվերանա»,– ասում է Զորքերի տեր Եհովան:
4 «Այդ օրը Հակոբի փառքը կխամրի,
Նրա առողջ մարմինը կհյուծվի:
5 Հակոբը կնմանվի ռաֆայիմների հովտում+ եղող մի արտի,
Որի հասկերը հնձել են,
Որտեղ միայն ճռաքաղ* անելու հասկեր են մնացել:
6 Նա նման կլինի թափ տրված ձիթենու,
Որի վրա ընդամենը մի քանի պտուղ է մնացել,
Միայն երկու-երեք հասած ձիթապտուղ՝ ամենավերևի ճյուղին,
Միայն չորս-հինգ ձիթապտուղ՝ պտղաբեր ճյուղերին»,+– ասում է Իսրայելի Աստված Եհովան:
7 Այդ օրը մարդը աչքերը կուղղի իր Ստեղծողին, հայացքը կհառի Իսրայելի Սրբին: 8 Նա իր աչքերը չի ուղղի զոհասեղաններին՝+ իր ձեռքի գործերին,+ հայացքը չի հառի իր մատներով շինածին՝ ո՛չ սուրբ ձողերին,* ո՛չ էլ խնկանոթներին:
9 Այդ օրը նրա բերդաքաղաքները կնմանվեն անտառամիջյան լքված բնակավայրի,+
Իսրայելացիների առաջ գցված ճյուղի:
Ամենուր ամայություն կտիրի:
10 Այս ամենը այն պատճառով է, որ դու* մոռացել ես քո փրկության Աստծուն,+
Չես հիշել քո Ժայռին,+ քո Ամրոցին:
11 Դու ցերեկը խնամքով կցանկապատես այգիներդ,
Առավոտյան հողը կմշակես, որ աճեցնես սերմդ,
Բայց երբ գա հիվանդության և անդարմանելի ցավի օրը, կվերանա բերքդ:+
12 Լսե՛ք: Շատ ժողովուրդներ խառնաշփոթի մեջ են,
Նրանք նման են ալեկոծ ծովի:
Ազգերը աղմուկ են բարձրացրել,
Նրանց ձայնը նման է հզոր ջրերի շառաչի:
13 Ազգերը այնպիսի աղաղակ կբարձրացնեն, ասես շատ ջրեր են շառաչում:
Աստված կսաստի նրանց, և նրանք կփախչեն հեռու,
Կքշվեն, ինչպես սարերի վրայի մղեղն* է քամուց քշվում,
Ինչպես տատասկափուշն է,* քամու բերանն ընկած, գլորվում:
14 Երեկոյան սարսափը վրա կհասնի,
Առավոտը դեռ չբացված՝ նրանք այլևս չեն լինի:
Ահա թե ինչ է սպասում մեզ կողոպտողներին,
Դա է վիճակված մեզ թալանողներին: