-
Ղևտական 2։10Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
10 Ինչ որ մնա հացի ընծայից, Ահարոնին ու նրա որդիներին է պատկանում. այն անչափ սուրբ է՝ վերցված Եհովային մատուցվող հրկիզվող ընծաներից:+
-
-
Ղևտական 6։14Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
14 Հացի ընծայի մասին օրենքը սա է:+ Ահարոնի որդիները թող այն բերեն զոհասեղանի մոտ և ներկայացնեն Եհովայի առաջ:
-
-
Ղևտական 24։8, 9Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
8 Ամեն Շաբաթ օր քահանան պետք է հացերը դասավորի Եհովայի առաջ:+ Սա իսրայելացիների հետ կնքված մնայուն ուխտ է: 9 Հացերը Ահարոնինը և նրա որդիներինը կլինեն,+ և նրանք պետք է սուրբ վայրի տարածքում ուտեն դրանք,+ որովհետև դրանք անչափ սուրբ են ու քահանայի բաժինն են Եհովային մատուցվող հրկիզվող ընծաներից: Սա մնայուն կանոն է»:
-