1 Հովհաննես
Պէտք է փորձել հոգիները թէ արդեօք Աստուածանի՞ց են։ Յորդոր եղբայրական սէր ունենալու։
4 Սիրելիներ, ամեն հոգու մի հաւատաք. այլ փորձեցէք հոգիները թէ արդեօք Աստուածանից են. որովհետեւ շատ սուտ մարգարէներ են դուրս եկել աշխարհք: 2 Սորանով ճանաչեցէք Աստուծոյ Հոգին. ամեն հոգի որ խոստովանում է Յիսուս Քրիստոսին մարմնով եկած, Աստուածանից է: 3 Եւ ամեն հոգի որ չէ խոստովանում Յիսուս Քրիստոսին մարմնով եկած, Աստուածանից չէ. եւ նա Նեռի հոգին է, որ լսեցիք թէ գալիս է, եւ հիմա արդէն աշխարհքումն է: 4 Դուք Աստուածանից էք, որդեակներ, եւ յաղթեցիք նորանց. որովհետեւ աւելի մեծ է նա որ ձեզանում է, քան թէ նա որ աշխարհքիս մէջ է: 5 Նորանք աշխարհքիցն են. նորա համար աշխարհքիցն են խօսում. եւ աշխարհքը լսում է նորանց: 6 Մենք Աստուածանից ենք. ով որ Աստուծուն ճանաչում է՝ լսում է մեզ, ով որ Աստուածանից չէ, չէ լսում մեզ. սորանից ենք ճանաչում ճշմարտութեան Հոգին եւ խաբէութեան հոգին:
7 Սիրելիներ, իրար սիրենք, որ սէրն Աստուածանից է, եւ ամեն ով որ սիրում է Աստուածանից է ծնուած, եւ ճանաչում է Աստուծուն: 8 Նա որ չէ սիրում, Աստուծուն չէ ճանաչել. որովհետեւ Աստուած սէր է: 9 Սորանով Աստուծոյ սէրն երեւեցաւ մեզանում, որ Աստուած իր միածին Որդուն ուղարկեց աշխարհք, որ նորանով կեանք ունենանք: 10 Սորանում է սէրը, որ ոչ թէ մենք սիրեցինք Աստուծուն, այլ որ նա սիրեց մեզ, եւ ուղարկեց իր Որդուն քաւութիւն մեր մեղքերի համար: 11 Սիրելիներ, եթէ Աստուած այսպէս սիրեց մեզ, ապա մենք էլ պէտք է իրար սիրենք: 12 Աստուծուն երբէք մէկը չէ տեսել. եթէ իրար սիրենք Աստուած մեզանում է բնակվում, եւ նորա սէրը կատարեալ է մեզանում: 13 Սորանով գիտենք, որ մենք նորանում ենք բնակուած եւ նա մեզանում. որ իր Հոգուցը տուաւ մեզ: 14 Եւ մենք տեսանք եւ վկայում ենք, որ Հայրն իր Որդուն ուղարկեց աշխարհքի Փրկիչ լինելու: 15 Ով որ դաւանէ թէ Յիսուսն է Աստուծոյ Որդին, Աստուած նորանում է բնակվում եւ նա Աստուածանում: 16 Եւ մենք ճանաչեցինք եւ հաւատացինք այն սէրը, որ Աստուած ունի մեզ վերայ. Աստուած սէր է, եւ ով որ մնում է սէրի մէջ, Աստուծոյ մէջ է բնակվում, եւ Աստուած նորանում: 17 Սորանում է սէրը կատարեալ մեզ հետ, որ համարձակութիւն ունենանք դատաստանի օրումը. որովհետեւ ինչպէս նա է, այնպէս էլ մենք ենք այս աշխարհքումը: 18 Վախ չ’կայ սէրի մէջ. այլ կատարեալ սէրը հեռացնում է վախը. որովհետեւ վախը տանջանք ունի. բայց նա որ վախենում է, կատարեալ չէ սէրի մէջ: 19 Մենք սիրենք նորան, որովհետեւ առաջ նա սիրեց մեզ: 20 Եթէ մէկն ասէ թէ Սիրում եմ Աստուծուն եւ իր եղբօրն ատէ, նա ստախօս է. որովհետեւ նա որ իր տեսած եղբօրը չէ սիրում, Աստուծուն որ չէ տեսել ի՞նչպէս կարող է սիրել: 21 Եւ այս պատուիրանքն ունինք նորանից, թէ նա որ Աստուծուն սիրում է, իր եղբօրն էլ սիրէ: