Դավթի երգը:
110 Եհովան ասաց իմ Տիրոջը.
«Նստիր իմ աջ կողմում,+
Մինչև քո թշնամիներին ոտքերիդ տակ դնեմ որպես պատվանդան»:+
2 Եհովան Սիոնից դուրս էլ կտարածի քո իշխանությունը
Եվ կասի. «Սկսիր իշխել թշնամիներիդ մեջ և նրանց ենթարկեցրու քո իշխանությանը»:+
3 Այն օրը, երբ զորքդ պատերազմի առաջնորդես,
Ժողովուրդը քո հետևից կգա պատրաստակամությամբ:
Երիտասարդների բանակ ունես, որոնք ասես արշալույսին ծնված ցողակաթիլներ լինեն,
Որ շողում են սրբությամբ ու վայելչությամբ:
4 Եհովան երդվել է և միտքը չի փոխի.
«Մելքիսեդեկի նման քահանա+ ես և քահանա կլինես հավիտյան»:+
5 Եհովան քո աջ կողմում կկանգնի,+
Իր բարկության օրը նա թագավորներին կջախջախի:+
6 Նա ազգերի հանդեպ դատաստան կտեսնի,+
Երկիրը դիակներով կլցնի,+
Ահռելի երկրի ղեկավարին կջախջախի:
7 Իր ճանապարհին նա գետից ջուր կխմի,
Ուստի գլուխը բարձր կպահի: