Օգտակար առաջարկ
Անգիր սովորենք մեր երգերը
«Երբ թերարժեքության զգացում եմ ունենում, Եհովան քաջալերում է ինձ JW հեռարձակման երգերի միջոցով» (Լորեյն, ԱՄՆ)։
«Հոգևոր երգերը» միշտ քրիստոնյաների մատուցած երկրպագության մի մասն են եղել (Կող. 3։16)։ Եթե այդ երգերն անգիր սովորես, դրանք օգտակար կլինեն քեզ համար, երբ ձեռքիդ տակ երգարան կամ էլեկտրոնային սարք չլինի։ Հետևյալ առաջարկները կօգնեն քեզ այդ հարցում։
Ուշադիր կարդա երգի բառերը, որ հասկանաս դրա իմաստը։ Սովորաբար ավելի հեշտ ենք հիշում այն, ինչ հասկանում ենք։ Մեր բոլոր երգերի, այդ թվում՝ թեմատիկ երգերի և երեխաների համար նախատեսված երգերի բառերը առկա են jw.org կայքում։ Դրանք կարող ես գտնել «Գրադարան» բաժնի «Երաժշտություն» ենթաբաժնի տակ։
Արտագրիր երգի բառերը։ Այդպես դրանք ավելի լավ կտպավորվեն քո մտքում (2 Օրենք 17։18)։
Բարձրաձայն փորձիր։ Պարբերաբար կարդա կամ երգիր այն։
Ստուգիր՝ անգիր հիշում ես, թե ոչ։ Առանց բառերին նայելու՝ փորձիր երգել։ Այնուհետև ստուգիր, թե արդյոք ճիշտ էիր հիշում բառերը։