Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lmd դաս 6
  • Համարձակություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Համարձակություն
  • Սիրիր մարդկանց. աշակերտներ պատրաստիր
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս վարվեց Հիսուսը
  • Ի՞նչ ենք սովորում Հիսուսից
  • Ընդօրինակիր Հիսուսին
  • Ընդօրինակենք Հիսուսին, քարոզենք համարձակությամբ
    2009 Դիտարան
  • Համարձակորե՞ն ես քարոզում
    2000 Մեր թագավորական ծառայությունը
  • Աստծու խոսքը խոսիր համարձակությամբ
    2010 Դիտարան
  • Շարունակիր համարձակությամբ խոսել Աստծու խոսքը
    2005 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
Սիրիր մարդկանց. աշակերտներ պատրաստիր
lmd դաս 6

ԶՐՈՒՅՑ ՍԿՍԻՐ

Ի զարմանս ոմանց՝ Հիսուսն ասում է Զաքեոսին, որ իջնի ծառից

Ղուկ. 19։1-7

ԴԱՍ 6

Համարձակություն

Սկզբունք. «Աստծու օգնությամբ համարձակությամբ լցվեցինք, որ նրա բարի լուրը հայտնենք ձեզ» (1 Թեսաղ. 2։2)։

Ինչպե՞ս վարվեց Հիսուսը

Ի զարմանս ոմանց՝ Հիսուսն ասում է Զաքեոսին, որ իջնի ծառից

ՏԵՍԱՆՅՈՒԹ։ «Հիսուսը քարոզում է Զաքեոսին»

1. Դիտիր ՏԵՍԱՆՅՈՒԹԸ կամ կարդա Ղուկաս 19։1-7 և մտածիր հետևյալ հարցերի շուրջ.

  1. ա) Թերևս ինչո՞ւ էին ոմանք խուսափում Զաքեոսից։

  2. բ) Ի՞նչը մղեց Հիսուսին, որ, անկախ ամեն ինչից, հայտնի նրան բարի լուրը։

Ի՞նչ ենք սովորում Հիսուսից

2. Մեզ համարձակություն է պետք, որ Թագավորության լուրը առանց կողմնապահության քարոզենք բոլորին։

Ընդօրինակիր Հիսուսին

3. Ապավինիր Եհովային։ Աստծու ոգին զորացնում էր Հիսուսին, որ քարոզի։ Այն քեզ էլ կարող է զորացնել (Մատթ. 10։19, 20; Ղուկ. 4։18)։ Եհովայից համարձակություն խնդրիր, որ կարողանաս քարոզել նաև նրանց, ումից վախենում ես (Գործ. 4։29)։

4. Կանխակալ կարծիք մի՛ ունեցիր մարդկանց մասին։ Գուցե վարանենք մոտենալ որոշ մարդկանց նրանց արտաքին տեսքի, սոցիալական կարգավիճակի, ապրելակերպի կամ հավատալիքների պատճառով։ Բայց հիշիր՝

  1. ա) միայն Եհովան ու Հիսուսն են կարողանում սրտեր կարդալ,

  2. բ) մենք չպետք է եզրակացնենք, թե ինչ-որ մեկը չի կարող օգտվել Եհովայի գթասրտությունից։

5. Եղիր համարձակ, բայց նաև նրբանկատ և զգույշ (Մատթ. 10։16)։ Խուսափիր վեճի մեջ ներքաշվելուց։ Քաղաքավարի կերպով ավարտիր զրույցը, երբ տեսնում ես, որ անհատը չի ցանկանում լսել բարի լուրը, կամ երբ նրա ներկայությամբ քեզ ապահով չես զգում (Առակ. 17։14)։

ՏԵՍ ՆԱԵՎ

Գործ. 4։31; Եփես. 6։19, 20; 2 Տիմոթ. 1։7

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը