Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w25 ապրիլ էջ 2–7
  • «Ընտրեք.... թե ում եք ծառայելու»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Ընտրեք.... թե ում եք ծառայելու»
  • 2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՆՉՈՒ ԷՐ ՀԻՍՈՒՍԸ ՈՐՈՇԵԼ ԾԱՌԱՅԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ
  • ԵՀՈՎԱՆ ԱՐԺԱՆԻ Է ՄԵՐ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅԱՆԸ
  • ԻՆՉՈՒ ԵՆՔ ՈՐՈՇԵԼ ԾԱՌԱՅԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ
  • ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ԾԱՌԱՅԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ
  • Համեստորեն ընդունենք, որ ամեն ինչ չէ, որ գիտենք
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Որոշումներիցդ երևո՞ւմ է, որ ապավինում ես Եհովային
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
  • Հիշի՛ր. Եհովան «կենդանի Աստված է»
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Եհովան «բուժում է նրանց, ում սիրտը կոտրված է»
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w25 ապրիլ էջ 2–7

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 14

ԵՐԳ 8 Եհովան իմ Ապաստանն է

«Ընտրեք.... թե ում եք ծառայելու»

«Ես և իմ տունը Եհովային ենք ծառայելու» (ՀԵՍՈՒ 24։15)։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Հիշենք, թե ինչու ենք որոշել ծառայել Եհովային։

1. Իսկապես երջանիկ լինելու համար ի՞նչ պետք է անենք և ինչո՞ւ (Եսայիա 48։17, 18)։

ՄԵՐ երկնային Հայրը մեզ շատ է սիրում և ցանկանում է, որ վայելենք կյանքը հիմա և հավիտյան (Ժող. 3։12, 13)։ Թեև նա մեզ օժտել է որոշ տաղանդներով, սակայն չի օժտել ինքներս մեզ հաջողությամբ ղեկավարելու և ճշտի ու սխալի վերաբերյալ չափանիշներ սահմանելու ունակությամբ (Ժող. 8։9; Երեմ. 10։23)։ Նա գիտի, որ իսկապես երջանիկ լինելու համար մենք պետք է ծառայենք նրան և ապրենք նրա սահմանած չափանիշներով (կարդա Եսայիա 48։17, 18)։

2. Ի՞նչ է Սատանան փորձում մեզ համոզել, և ի՞նչ է արել Եհովան։

2 Սատանան համոզում է մեզ, որ մենք կարող ենք երջանիկ լինել առանց Եհովայի, և որ մարդիկ ունակ են հաջողությամբ ղեկավարելու իրենց (Ծննդ. 3։4, 5)։ Նրա այս կեղծ պնդումը հերքելու համար Եհովան թույլ է տվել, որ ըմբոստ մարդիկ մի որոշ ժամանակ ղեկավարեն իրար։ Շատ ժամանակ պետք չէր մարդկային ղեկավարման աղետալի հետևանքները տեսնելու համար։ Մինչդեռ Աստվածաշնչի էջերը լի են մի շարք տղամարդկանց ու կանանց մասին պատմություններով, ովքեր բավականություն պատճառող կյանքով են ապրել, քանի որ ծառայել են Եհովային։ Ամենաակնառու օրինակը Հիսուս Քրիստոսն է։ Նախ տեսնենք, թե ինչու էր նա որոշել ծառայել Եհովային, և ապա քննենք, թե ինչու է մեր երկնային Հայրը արժանի մեր երկրպագությանը։ Իսկ հետո կխոսենք այն մասին, թե մենք ինչու ենք որոշել ծառայել Եհովային։

ԻՆՉՈՒ ԷՐ ՀԻՍՈՒՍԸ ՈՐՈՇԵԼ ԾԱՌԱՅԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ

3. Սատանան ի՞նչ առաջարկեց Հիսուսին, և Հիսուսն ի՞նչ ընտրություն արեց։

3 Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը փաստում էր, որ որոշել է ծառայել Եհովային։ Հիսուսի մկրտությունից կարճ ժամանակ հետո Սատանան նրան ասաց, որ եթե գեթ մեկ անգամ ծնկի գա իր առաջ ու երկրպագի իրեն, նա կտա նրան աշխարհի բոլոր թագավորությունները։ Հիսուսը պատասխանեց. «Հեռացի՛ր, Սատանա՛, քանի որ գրված է. «Եհովայի՛ն՝ ձեր Աստծո՛ւն պետք է երկրպագեք և միմիայն նրան ծառայեք»» (Մատթ. 4։8-10)։ Քննենք մի քանի պատճառ, թե ինչու Հիսուսը նման ընտրություն արեց։

4-5. Նշիր մի քանի պատճառ, թե ինչու էր Հիսուսը որոշել ծառայել Եհովային։

4 Հիսուսը որոշել էր ծառայել Եհովային գլխավորապես այն պատճառով, որ սիրում էր նրան։ Նրա սերն անհուն է ու անանց (Հովհ. 14։31)։ Բացի այդ՝ նա ծառայում է Եհովային, քանի որ այդպես վարվելը ճիշտ է (Հովհ. 8։28, 29; Հայտն. 4։11)։ Նա գիտի, որ Եհովան կյանքի Աղբյուրն է, առատաձեռն է ու արժանի է վստահության (Սաղ. 33։4; 36։9; Հակ. 1։17)։ Եհովան միշտ ճիշտն է ասել Հիսուսին, և այն ամենը, ինչ Հիսուսն ունի, իր Հորից է ստացել (Հովհ. 1։14)։ Սատանան Եհովայի հակապատկերն է։ Նա մահվան պատճառն է, ստախոս էություն ունի և գործում է՝ ագահությունից ու սեփական շահից դրդված (Հովհ. 8։44)։ Իմանալով այս ամենը՝ Հիսուսը մեկ ակնթարթ անգամ չմտածեց ընդօրինակել Սատանային և ըմբոստանալ Եհովայի դեմ (Փիլիպ. 2։5-8)։

5 Հիսուսը որոշել էր ծառայել Եհովային նաև այն պատճառով, որ գիտեր, թե ինչ է իրագործվելու իր հավատարիմ ծառայությամբ, և անձկությամբ սպասում էր դրան (Եբր. 12։2)։ Նա գիտակցում էր, որ իր հավատարմությամբ կսրբացնի Հոր անունը և իսպառ կվերացնի Սատանայի պատճառած տառապանքները։

ԵՀՈՎԱՆ ԱՐԺԱՆԻ Է ՄԵՐ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅԱՆԸ

6-7. Ինչո՞ւ այսօր շատերը չեն ծառայում Եհովային, և ինչո՞ւ պետք է միայն նրան պաշտենք։

6 Շատերն այսօր չեն ծառայում Եհովային, քանի որ չգիտեն, թե ինչ գրավիչ հատկություններ ունի նա և թե ինչեր է արել իրենց համար։ Նույնը կարելի է ասել այն մարդկանց մասին, ում Պողոս առաքյալը քարոզեց Աթենքում (Գործ. 17։19, 20, 30, 34)։

7 Պողոսն իր ունկնդիրներին բացատրեց, որ ճշմարիտ Աստված է «բոլոր մարդկանց տալիս կյանք, շունչ և ամեն բան», և ավելացրեց. «Նրա շնորհիվ է, որ մենք ապրում ենք, շարժվում և գոյություն ունենք»։ Աստված Արարիչն է, ով «մեկ մարդուց առաջ է բերել բոլոր ազգերը», հետևաբար միակն է, ում պետք է պաշտենք (Գործ. 17։25, 26, 28)։

8. Ի՞նչ երբեք չի անի Եհովան։ Բացատրիր։

8 Լինելով տիեզերքի Գերիշխանն ու Արարիչը՝ Եհովան կարող է մարդկանց ստիպել, որ ծառայեն իրեն, բայց նա երբեք դա չի անի։ Փոխարենը նա շատ միջոցներով փաստում է, որ գոյություն ունի և որ քնքշորեն սիրում է ամեն մեկիս։ Նա ուզում է, որ հնարավորինս շատ մարդիկ հավիտյան իր ընկերները լինեն (1 Տիմոթ. 2։3, 4)։ Ուստի կրթում է մեզ, որպեսզի ուրիշներին պատմենք իր նպատակների և այն բոլոր լավ բաների մասին, որ նա անելու է մարդկության համար (Մատթ. 10։11-13; 28։19, 20)։ Նա ժողովներ է հիմնել՝ մեզ հավաքելով մեկտեղ, և նշանակել է սիրառատ վերակացուներ, որ հոգ տանեն մեզ համար (Գործ. 20։28)։

9. Ի՞նչ փաստեր կան, որ Եհովան սիրում է մարդկանց։

9 Եհովայի բացառիկ սերը ակնհայտ երևում է իր գոյությունը հերքող մարդկանց հանդեպ նրա վարվելակերպից։ Քննենք հետևյալ փաստերը։ Պատմության ընթացքում միլիարդավոր մարդիկ նախընտրել են ապրել ճշտի ու սխալի վերաբերյալ իրենց իսկ չափանիշներով։ Չնայած դրան՝ Եհովան, բարություն դրսևորելով, նրանց տվել է այն ամենը, ինչ անհրաժեշտ է ապրելու և կյանքը վայելելու համար (Մատթ. 5։44, 45; Գործ. 14։16, 17)։ Նա տվել է նրանց ջերմ հարաբերություններ ունենալու, ընտանիք կազմելու և տքնաջան աշխատանքի պտուղները վայելելու պարգևը (Սաղ. 127։3; Ժող. 2։24)։ Ամեն ինչ փաստում է, որ մեր երկնային Հայրը սիրում է բոլոր մարդկանց (Ելք 34։6)։ Այժմ վերհիշենք, թե ինչու ենք որոշել ծառայել Եհովային, և թե նա ինչ է արել ի պատասխան։

ԻՆՉՈՒ ԵՆՔ ՈՐՈՇԵԼ ԾԱՌԱՅԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ

10. ա) Գլխավորապես ինչո՞ւ ենք ծառայում Եհովային (Մատթեոս 22։37)։ բ) Եհովայի համբերությունը ի՞նչ օգուտ է բերել քեզ (Սաղմոս 103։13, 14)։

10 Հիսուսի պես մենք Եհովային ծառայում ենք՝ գլխավորապես նրա հանդեպ խոր սիրուց ու ջերմ կապվածությունից մղված (կարդա Մատթեոս 22։37)։ Մենք ավելի ենք մտերմանում նրա հետ՝ իմանալով նրա հատկությունների մասին, որոնցից է, օրինակ, համբերությունը։ Երբ իսրայելացիները չհնազանդվեցին Աստծուն, նա ասաց. «Խնդրում եմ, հետ դարձեք ձեր բռնած չար ճանապարհից» (Երեմ. 18։11)։ Այո՛, Եհովան հիշում է, որ մենք անկատար ենք՝ պարզապես հող (կարդա Սաղմոս 103։13, 14)։ Երբ մտածում ենք Եհովայի համբերության և նրա մյուս գրավիչ հատկությունների մասին, մի՞թե չենք մղվում հավերժ ծառայել նրան։

11. Մեր երկնային Հորը ծառայելու ուրիշ ի՞նչ պատճառներ ունենք։

11 Մենք մղվել ենք ծառայել Եհովային նաև այն պատճառով, որ գիտենք՝ այդպես վարվելը ճիշտ է (Մատթ. 4։10)։ Բացի այդ՝ գիտենք, թե ինչ է իրագործվելու մեր հավատարիմ ծառայությամբ։ Մեր նվիրվածությամբ մենք նպաստում ենք Եհովայի անվան սրբացմանը, փաստում ենք, որ Սատանան խաբեբա է, և ուրախացնում ենք մեր Հոր սիրտը։ Ինչ խոսք, այսօր ծառայելով Եհովային՝ մենք հնարավորություն ունենք նրան ծառայելու հավիտյան (Հովհ. 17։3)։

12-13. Ի՞նչ ենք սովորում Ջեյնի և Փեմի օրինակից։

12 Դեռ մանուկ հասակից մենք կարող ենք խոր սեր զարգացնել Եհովայի հանդեպ, սեր, որը տարեցտարի ավելի կբոցավառվի։ Նկատի առնենք հարազատ քույրերի՝ Ջեյնի և Փեմի օրինակը։a Ջեյնը 11 տարեկան էր, իսկ Փեմը՝ 10, երբ նրանք սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել։ Թեև նրանց ծնողները չէին ցանկանում ուսումնասիրել, բայց երեխաներին թույլ տվեցին շփվել Վկաների հետ այն պայմանով, որ շաբաթ-կիրակի իրենց հետ կհաճախեն եկեղեցի։ Ջեյնը ասում է. «Այն, ինչ Վկաները սովորեցրին Աստվածաշնչից, օգնեց ինձ դիմանալ հասակակիցներիս՝ թմրադեղեր օգտագործելու և անբարոյություն գործելու ճնշմանը»։

13 Մի քանի տարի անց քույրերը քարոզիչ դարձան, իսկ հետո ռահվիրայություն սկսեցին։ Հետագայում ռահվիրայության հետ մեկտեղ նրանք խնամում էին իրենց տարիքն առած ծնողներին։ Հետադարձ հայացք նետելով՝ Ջեյնն ասում է. «Անձամբ եմ զգացել, որ Եհովան նվիրվածությամբ հոգ է տանում իր ընկերներին, և ինչպես 2 Տիմոթեոս 2։19-ում է ասվում, «Եհովան ճանաչում է նրանց, ովքեր իրենն են»»։ Կասկած չկա, որ մեր Հայրը հոգ է տանում նրանց մասին, ովքեր սիրում ու ծառայում են իրեն։

14. Ինչպե՞ս կարող ենք մեր խոսքերով ու գործերով նպաստել, որ Եհովայի անունը մաքրվի անարգանքից (տես նաև նկարները)։

14 Մենք ցանկանում ենք նպաստել այն բանին, որ Եհովայի անունը մաքրվի անարգանքից։ Պատկերացրու՝ ունես բարի, առատաձեռն ու ներողամիտ մտերիմ ընկեր։ Մի օր լսում ես, որ ինչ-որ մեկը նրան մեղադրում է՝ ասելով, թե նա դաժան է և անազնիվ։ Ի՞նչ կանես։ Իհարկե կպաշտպանես նրան։ Նմանապես՝ երբ Սատանան և նրա իշխանության տակ գտնվող մարդիկ, Եհովայի մասին ստեր տարածելով, փորձում են արատավորել նրա համբավը, մենք նախանձախնդրորեն նրա մասին ճշմարտությունն ենք հայտնում (Սաղ. 34։1; Ես. 43։10)։ Երբ խոսքով ու գործով պաշտպանում ենք մեր Աստծու անունը, ցույց ենք տալիս, որ ցանկանում ենք ողջ սրտով ծառայել նրան։

Համակցված նկարներ։ 1. Մի կին համաժողովի վայրի մոտ տեսնում է մի խումբ հավատուրացների, ովքեր ցույց են անում։ 2. Այնուհետև գրականության ցուցատախտակի մոտ զրուցում է մի ամուսնական զույգի հետ։

Կպաշտպանե՞նք Եհովայի անունը (տես պարբերություն 14)b


15. Ի՞նչ լավ արդյունքներ բերեց այն, որ Պողոսը որոշեց փոխել իր նպատակները (Փիլիպպեցիներ 3։7, 8)։

15 Մենք պատրաստակամորեն փոխում ենք մեր նպատակները, որպեսզի Եհովային ծառայենք նրան ընդունելի կերպով կամ ավելի շատ բան անենք ծառայության մեջ։ Օրինակ՝ Պողոս առաքյալը Քրիստոսի հետևորդը դառնալու և Եհովային ծառայելու համար որոշեց հրաժարվել իր համայնքում ունեցած կարևոր դիրքից (Գաղ. 1։14)։ Արդյունքում նա ապրեց բավականություն պատճառող կյանքով և Քրիստոսի հետ երկնքում իշխելու հնարավորություն ստացավ։ Նա երբեք չափսոսաց Եհովային ծառայելու իր որոշման համար։ Մենք էլ չենք ափսոսա (կարդա Փիլիպպեցիներ 3։7, 8)։

16. Ի՞նչ ենք սովորում Ջուլիայի օրինակից (տես նաև նկարները)։

16 Եթե Եհովային ծառայելը մեր կյանքում առանցքային դեր ունենա, մենք բավականություն պատճառող կյանքով կապրենք հիմա և ապագայում։ Քննենք Ջուլիա անունով մի քրոջ օրինակը։ Նա փոքր տարիքից երգում էր եկեղեցու երգչախմբում։ Մի պրոֆեսիոնալ օպերային երգիչ տեսավ, որ նա տաղանդավոր է, և առաջարկեց զբաղվել նրա կրթությամբ։ Շուտով Ջուլիան բացառիկ տաղանդ ունեցող երգչուհու համբավ ձեռք բերեց և սկսեց հանդես գալ մեծ բեմերում։ Երբ նա սովորում էր հայտնի երաժշտական ակադեմիայում, մի օր նրա հետ սովորողներից մեկը նրան պատմեց Աստծու մասին և ասաց, որ նա անուն ունի՝ Եհովա։ Կարճ ժամանակ անց Ջուլիան սկսեց շաբաթը երկու անգամ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ի վերջո նա վճռեց, որ իր կյանքում ամենակարևորը Եհովային ծառայելն է լինելու, ոչ թե երգչուհու կարիերան։ Հեշտ չէր նման որոշում կայացնել։ Քույրը պատմում է. «Շատերն ասում էին, որ ջուրն եմ գցում տաղանդս, բայց ես ուզում էի ողջ կյանքս նվիրել Եհովային»։ Ի՞նչ է մտածում Ջուլիան ավելի քան 30 տարի առաջ կայացրած իր որոշման մասին։ «Միտքս հանդարտ է,– ասում է նա,– և վստահ եմ, որ Եհովան ապագայում կտա սրտիս ուզածը» (Սաղ. 145։16)։

Համակցված նկարներ. բեմականացված նկարում երևում է, թե Ջուլիան ինչ որոշում է կայացրել։ 1. Նա հանդիսատեսի առաջ երգում է բեմում։ 2. Նա ամուսնու հետ երգում է ժողովի ժամանակ։

Եթե Եհովային ծառայելը մեր կյանքում առանցքային դեր ունենա, մենք բավականություն պատճառող կյանքով կապրենք (տես պարբերություն 16)c


ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ԾԱՌԱՅԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ

17. Վերջին օրերում ապրելու գիտակցումը ինչպե՞ս է անդրադառնում Աստծու ծառաների և մյուս մարդկանց վրա։

17 Մենք վերջին օրերում ենք ապրում։ Պողոս առաքյալը գրել է. «Եվս «մի փոքր ժամանակ», և «նա, ով գալու է, կգա ու չի հապաղի»» (Եբր. 10։37)։ Ի՞նչ ենք եզրակացնում այս խոսքերից։ Եհովային ծառայելու համար որոշում կայացնելու ժամանակը սահմանափակ է (1 Կորնթ. 7։29)։ Իսկ եթե արդեն կայացրել ենք այդ որոշումը, գիտենք, որ թեև դժվարություններ կունենանք, բայց դրանք ընդամենը «մի փոքր ժամանակ» կտևեն։

18. Հիսուսն ու Եհովան ի՞նչ են հորդորում մեզ։

18 Հիսուսը հորդորեց իր աշակերտներին ոչ միայն դառնալ իր հետևորդը, այլև շարունակել հետևել իրեն (Մատթ. 16։24)։ Ուստի եթե երկար տարիներ է, ինչ ծառայում ենք Եհովային, թող որ վճռական լինենք երբեք չշեղվելու մեր բռնած ուղուց։ Մենք պետք է ջանանք ապրել Եհովային ծառայելու մեր որոշման համաձայն, ինչը գուցե հեշտ չլինի։ Բայց դրա շնորհիվ նույնիսկ այսօր անթիվ-անհամար օրհնություններ կվայելենք ու երջանիկ կլինենք (Սաղ. 35։27)։

19. Ի՞նչ ենք սովորում Ջինի օրինակից։

19 Ոմանք կարծում են, թե Եհովային ծառայելը չափազանց դժվար է։ Սիրելի՛ երիտասարդներ, արդյո՞ք մտածում եք, որ ծառայելով Եհովային՝ կյանքում ինչ-որ բանից զրկվում եք։ Ջին անունով մի երիտասարդ եղբայր պատմում է. «Մտածում էի, որ Եհովայի վկա լինելը սահմանափակող է։ Հասակակիցներս լավ ժամանակ էին անցկացնում, ժամադրվում էին կամ բռնություն պարունակող տեսախաղեր էին խաղում, մինչդեռ ես ողջ ժամանակս ժողովին ու ծառայությանն էի տրամադրում»։ Այդ մտածելակերպը ի՞նչ ազդեցություն ունեցավ Ջինի վրա։ Եղբայրն ավելացնում է. «Սկսեցի երկակի կյանքով ապրել, և սկզբում դա ինձ դուր էր գալիս։ Բայց այդ ապրելակերպն ինձ իսկական երջանկություն չբերեց։ Մտածեցի աստվածաշնչյան ճշմարտությունների մասին, որոնք անտեսում էի, և որոշեցի անկեղծ սրտով ծառայել Եհովային։ Կարծում եմ, որ այդ օրվանից սկսած՝ Եհովան պատասխանել է իմ բոլոր աղոթքներին»։

20. Ի՞նչ պետք է վճռենք։

20 Սաղմոսերգուն Եհովային ուղղած իր գովերգում ասաց. «Երջանիկ է այն մարդը, ում դու ընտրում ես և քեզ ես մոտեցնում, որ նա բնակվի քո գավիթներում» (Սաղ. 65։4)։ Եկեք մենք էլ ունենանք այն նույն վճռականությունը, որն ուներ Հեսուն։ Նա ասաց. «Ես և իմ տունը Եհովային ենք ծառայելու» (Հեսու 24։15)։

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Հիսուսն ինչո՞ւ էր որոշել ծառայել Եհովային։

  • Ինչո՞ւ է Եհովան արժանի մեր երկրպագությանը։

  • Ինչո՞ւ ես որոշել ծառայել Եհովային։

ԵՐԳ 28 Լինենք Եհովայի ընկերը

a Որոշ անուններ փոխված են։

b ՆԿԱՐ։ Մի կին համաժողովի վայրի մոտակայքում հակառակվողների խումբ է տեսնում, այնուհետև գրականության ցուցատախտակի մոտ լսում է ճշմարտությունը։

c ՆԿԱՐ։ Բեմականացված նկարում երևում է, որ Ջուլիան որոշել է իր կյանքը նվիրել Եհովային։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը