Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 9/1 էջ 18
  • Գիտեի՞ք արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտեի՞ք արդյոք
  • 2009 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ էր ուխտի տապանակը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Սովորենք Հիսուսի եղբայր Հակոբոսից
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ընթերցողների հարցերը
    2006 Դիտարան
  • Ընտրում է իր առաքյալներին
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
Ավելին
2009 Դիտարան
w09 9/1 էջ 18

Գիտեի՞ք արդյոք

Ի՞նչ եղավ ուխտի տապանակը։

Հին Իսրայելում ուխտի տապանակը խորհրդանշում էր Աստծու ներկայությունը (Ելից 25։22)։ Դա սուրբ համարվող փայտյա արկղ էր՝ ոսկով պատված, որի մեջ Մովսեսը դրել էր Օրենքի երկու տախտակները։ Երբ իսրայելացիները բնակվում էին անապատում, տապանակը պահվում էր խորանի Սրբությունների Սրբությունում (Ելից 26։33)։ Հետագայում այն տեղադրվեց Սողոմոնի տաճարի Սրբությունների Սրբությունում (Գ Թագաւորաց 6։19)։

Վերջին անգամ տապանակի մասին նշվում է Բ Մնացորդաց 35։3 համարում, երբ մ.թ.ա. 642–ին Հովսիա թագավորը այն վերադարձրեց տաճար։ Հավանաբար Հովսիայի հավատուրաց պապը՝ Մանասեն, հանել էր տաճարից տապանակը և փոխարենը կուռք էր դրել այնտեղ։ Հնարավոր է նաև, որ տապանակը տեղափոխել էին մեկ ուրիշ տեղ այն ժամանակ, երբ Հովսիան վերանորոգում էր տաճարը (Բ Մնացորդաց 33։1, 2, 7; 34։1, 8–11)։ Իսկ թե ինչ եղավ տապանակը հետագայում, առեղծված է։ Մ.թ.ա. 607–ին բաբելոնացիները գրավեցին Երուսաղեմը ու տարան տաճարի իրերը։ Ոչ մի արձանագրություն չկա այն մասին, որ այդ իրերի մեջ եղել է նաև տապանակը (Դ Թագաւորաց 25։13–17)։

Իսկ հետագայում, երբ իսրայելացիները վերադարձան գերությունից, և Զորաբաբելը վերակառուցեց տաճարը, դարձյալ Աստվածաշնչում չի նշվում, որ տապանակը նորից բերվեց տաճար ու դրվեց Սրբությունների Սրբությունում։ Տեղեկություն չկա նաև այն մասին, որ հետագայում մեկ ուրիշ տապանակ է շինվել (Եզրաս 1։7–11)։

Ովքե՞ր էին Հակոբոս անունը կրող չորս տղամարդիկ

Հակոբոս անունով չորս անձնավորություն կար, ուստի եկեք տեսնենք, թե ովքեր են եղել նրանք, որպեսզի չշփոթենք նրանցa։ Մեկը Հուդա առաքյալի (սա Իսկարիովտացին չէ) հայրն է։ Նրա մասին ուրիշ ոչ մի բան մեզ հայտնի չէ (Ղուկաս 6։16; Գործեր 1։13)։

Հակոբոս անունով մյուս անձնավորությունը Զեբեդեոսի որդին է։ Նա Հովհաննեսի եղբայրն է։ Երկուսն էլ Հիսուսի առաքյալներն էին (Մատթեոս 10։2)։ Ամենայն հավանականությամբ, նրա մայրը եղել է Սաղոմեն՝ Հիսուսի մորաքույրը (համեմատի՛ր Մատթեոս 27։55, 56; Մարկոս 15։40, 41; Հովհաննես 19։25)։ Փաստորեն, Հակոբոսը Հիսուսի զարմիկն էր։ Նա ձկնորս է եղել և իր եղբոր հետ համագործակցել է Պետրոսի ու Անդրեասի հետ (Մարկոս 1։16–19; Ղուկաս 5։7–10)։

Հաջորդը Ալփեոսի որդի Հակոբոսն է, որը նույնպես եղել է Հիսուսի առաքյալներից մեկը (Մարկոս 3։16–18)։ Մարկոս 15։40–ի համաձայն՝ նա նաև կոչվել է «Փոքր Հակոբոս»։ Հավանաբար նրան այդպես են անվանել այն պատճառով, որ փոքրամարմին է եղել կամ էլ Զեբեդեոսի որդի Հակոբոսից տարիքով փոքր է եղել։

Վերջինը Հովսեփի և Մարիամի որդին է՝ Հուդայի ու Հիսուսի եղբայրը (Մարկոս 6։3; Գաղատացիներ 1։19)։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, Հակոբոսը նրա աշակերտը չէր (Մատթեոս 12։46–50; Հովհաննես 7։5)։ Աստվածաշնչում կարդում ենք, սակայն, որ մ.թ. 33 թ. Պենտեկոստեից առաջ Հակոբոսը, իր մայրը, եղբայրներն ու առաքյալները վերնասենյակում հավաքված աղոթք էին անում (Գործեր 1։13, 14)։ Հետագայում Հակոբոսը դարձավ Երուսաղեմի ժողովում ճանաչված անձնավորություն և իր անունը կրող մի գիրք գրեց (Գործեր 12։17; Հակոբոս 1։1)։

[ծանոթագրություն]

a Հայերենում Հակոբ և Հակոբոս անունները համարժեք են։ Աստվածաշնչում բազում անգամներ օգտագործվում է «Աբրահամ, Իսահակ և Հակոբ» արտահայտությունը։ Մատթեոս 1։16–ում օգտագործվում է այս անվան Հակոբ ձևը։ Այնտեղ կարդում ենք. «Հակոբը հայր դարձավ Հովսեփին՝ Մարիամի ամուսնուն»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը