Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 2 Կորնթացիներ 12
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

2 Կորնթացիներ | Բովանդակություն

      • Պողոսի տեսիլքները (1-7ա)

      • Պողոսին «մի ցավ տրվեց՝ ասես մարմնի մեջ մտած մի փուշ» (7բ-10)

      • Ոչ մի բանով չի զիջում գերընտիր առաքյալներին (11-13)

      • Պողոսի մտահոգությունը կորնթացիների համար (14-21)

2 Կորնթացիներ 12։1

Զուգահեռ հղումներ

  • +Գրծ 2։17
  • +Գրծ 22։17, 18

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան (ուսումնասիրության թողարկում),

    12/2018, էջ 8

2 Կորնթացիներ 12։2

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    «Վկայություն տանք», էջ 12

    Դիտարան (ուսումնասիրության թողարկում),

    12/2018, էջ 8

    Դիտարան,

    12/15/2004, էջ 30

    10/15/2004, էջ 8–10

    7/15/2000, էջ 27

2 Կորնթացիներ 12։4

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան (ուսումնասիրության թողարկում),

    12/2018, էջ 8

    Դիտարան,

    7/15/2015, էջ 8–9

    7/15/2008, էջ 28

    10/15/2004, էջ 8–10

2 Կորնթացիներ 12։7

Ծանոթագրություն

  • *

    Կամ՝ «ապտակում», «ծեծում»:

Զուգահեռ հղումներ

  • +Գղ 4։13

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Աստվածաշնչյան համարների բացատրություն, հոդված 49

    Դիտարան (ուսումնասիրության թողարկում),

    11/2019, էջ 9

    Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ,

    5/2019, էջ 4

    Դիտարան,

    4/1/2014, էջ 5

    6/15/2008, էջ 3–4

    12/15/2006, էջ 24

    8/15/2006, էջ 21

    8/1/2005, էջ 21–22

    2/15/2002, էջ 13–14

    3/1/2000, էջ 4

2 Կորնթացիներ 12։8

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան (ուսումնասիրության թողարկում),

    11/2019, էջ 9

    Դիտարան,

    4/1/2014, էջ 5

    1/1/2009, էջ 30

    12/15/2006, էջ 24

2 Կորնթացիներ 12։9

Ծանոթագրություն

  • *

    Խոսքը այն բարության մասին է, որին մարդ չի արժանացել: Բառարանում տես «Անզուգական բարություն»:

Զուգահեռ հղումներ

  • +Ես 40։29

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Աստվածաշնչյան համարների բացատրություն, հոդված 49

    Դիտարան (ուսումնասիրության թողարկում),

    7/2020, էջ 14–19

    Դիտարան (ուսումնասիրության թողարկում),

    11/2019, էջ 9

    Դիտարան (ուսումնասիրության թողարկում),

    1/2018, էջ 9

    Դիտարան,

    6/15/2008, էջ 6

    12/15/2006, էջ 24

    8/1/2005, էջ 21–22

    2/15/2002, էջ 18–19

    3/1/2000, էջ 4

2 Կորնթացիներ 12։10

Զուգահեռ հղումներ

  • +Փպ 4։13

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան (ուսումնասիրության թողարկում),

    7/2020, էջ 14–19

    Դիտարան (ուսումնասիրության թողարկում),

    1/2018, էջ 9

    Դիտարան,

    3/15/2010, էջ 18

    6/15/2008, էջ 3–4, 6

    9/15/2004, էջ 13–14

2 Կորնթացիներ 12։11

Զուգահեռ հղումներ

  • +2Կթ 11։23

2 Կորնթացիներ 12։12

Զուգահեռ հղումներ

  • +2Կթ 6։4
  • +Գրծ 14։3; 15։12; Հռ 15։18, 19

2 Կորնթացիներ 12։13

Զուգահեռ հղումներ

  • +1Կթ 9։11, 12; 2Կթ 11։9

2 Կորնթացիներ 12։14

Զուգահեռ հղումներ

  • +Գրծ 20։33
  • +1Կթ 4։14

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    «Ամբողջ Գիրքը», էջ 236

2 Կորնթացիներ 12։15

Զուգահեռ հղումներ

  • +2Կթ 1։6; Կղ 1։24; 1Թղ 2։8; Եբ 13։17

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Թագավորական ծառայությունը,

    6/2007, էջ 1

    Դիտարան,

    11/15/2000, էջ 21

    9/15/2000, էջ 22–23

2 Կորնթացիներ 12։16

Զուգահեռ հղումներ

  • +2Կթ 11։9

2 Կորնթացիներ 12։18

Զուգահեռ հղումներ

  • +2Կթ 8։6

2 Կորնթացիներ 12։21

Ծանոթագրություն

  • *

    Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:

  • *

    Կամ՝ «անամոթ վարքի»: Հուն.՝ ասելգեյա: Բառարանում տես «Լկտի վարք»:

Ցանկեր

  • Փնտրտուքների ուղեցույց

    Դիտարան,

    3/15/2012, էջ 31

Այլ թարգմանություններ

Սեղմեք համարի վրա՝ զուգահեռ տեսնելու համար նույն խոսքը այլ Աստվածաշնչերում։

Ընդհանուր

2 Կորնթ. 12։1Գրծ 2։17
2 Կորնթ. 12։1Գրծ 22։17, 18
2 Կորնթ. 12։7Գղ 4։13
2 Կորնթ. 12։9Ես 40։29
2 Կորնթ. 12։10Փպ 4։13
2 Կորնթ. 12։112Կթ 11։23
2 Կորնթ. 12։122Կթ 6։4
2 Կորնթ. 12։12Գրծ 14։3; 15։12; Հռ 15։18, 19
2 Կորնթ. 12։131Կթ 9։11, 12; 2Կթ 11։9
2 Կորնթ. 12։14Գրծ 20։33
2 Կորնթ. 12։141Կթ 4։14
2 Կորնթ. 12։152Կթ 1։6; Կղ 1։24; 1Թղ 2։8; Եբ 13։17
2 Կորնթ. 12։162Կթ 11։9
2 Կորնթ. 12։182Կթ 8։6
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • Կարդալ Նոր աշխարհ թարգմանություն (bi12)
  • Կարդալ «Արարատ» թարգմանություն (sbi1)
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
2 Կորնթացիներ 12։1-21

2 Կորնթացիներ

12 Թեև պարծենալուց օգուտ չունեմ, բայց ստիպված եմ պարծենալ, ուստի հիմա կխոսեմ Տիրոջ տված գերբնական տեսիլքների+ ու հայտնությունների մասին:+ 2 Քրիստոսի աշակերտներից մի մարդու գիտեմ, որը 14 տարի առաջ (մարմնով, թե ոչ, չգիտեմ, Աստված գիտի) տարվեց երրորդ երկինք: 3 Այո՛, գիտեմ այդպիսի մարդու, որը (մարմնով, թե ոչ, չգիտեմ, Աստված գիտի), 4 տարվեց դրախտ և լսեց խոսքեր, որոնք չպետք է բարձրաձայնվեն, և որոնց մասին ոչ ոքի թույլ չի տրվում խոսել: 5 Այդպիսի մարդով ես կպարծենամ, բայց ինքս ինձնով չեմ պարծենա: Թե պարծենամ էլ, ապա միայն իմ տկարություններով: 6 Եթե ուզեմ պարծենալ, անմտություն արած չեմ լինի, որովհետև ճշմարտությունը կասեմ: Բայց չեմ պարծենա, որպեսզի ինձ դատեն միայն իմ գործերի ու խոսքերի հիման վրա, և ոչ ոք իմ մասին չափազանց մեծ կարծիք չկազմի 7 զուտ այն բանի համար, որ ինձ այդպիսի արտառոց հայտնություններ են տրվել:

Որպեսզի խոնարհ մնամ ու չափից մեծ կարծիք չունենամ իմ մասին, ինձ մի ցավ տրվեց՝ ասես մարմնիս մեջ մտած մի փուշ,+ որը, գործելով որպես Սատանայի հրեշտակ, շարունակ տանջում* է ինձ: 8 Երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ ազատի ինձ դրանից, 9 բայց նա ասաց. «Քո հանդեպ իմ ցուցաբերած անզուգական բարությունը* քեզ հերիք է, քանի որ մարդու տկար վիճակում է, որ լիարժեքորեն դրսևորվում է իմ զորությունը»:+ Ուստի ես մեծ ուրախությամբ կպարծենամ, որ տկարություններ ունեմ, քանի որ այդ դեպքում Քրիստոսի զորությունը վրանի պես միշտ պատսպարում է ինձ: 10 Ես հաճույք եմ գտնում հանուն Քրիստոսի իմ ունեցած տկարությունների, իմ կրած վիրավորանքների, զրկանքների, հալածանքների և դժվարությունների մեջ, որովհետև երբ տկար եմ, այդ ժամանակ եմ զորավոր:+

11 Ես խոսեցի ինչպես անխոհեմ մեկը, բայց դո՛ւք ինձ ստիպեցիք. ինքներդ պետք է խոսեիք ի պաշտպանություն ինձ, որովհետև, ինչքան էլ ձեր աչքին ոչինչ լինեմ, միևնույն է, ես ոչ մի բանով չեմ զիջում ձեր գերընտիր առաքյալներին:+ 12 Դուք ձեր աչքով եք տեսել իմ առաքյալ լինելու ապացույցը՝ իմ մեծ դիմացկունությունը,+ իմ արած հրաշքները, զարմանալի բաներն ու զորավոր գործերը:+ 13 Ի՞նչ առումով եք դուք մյուս ժողովներից պակաս բարեհաճության արժանացել. միայն նրանով, որ ես ձեզնից ոչինչ չեմ խնդրել:+ Մեծահոգաբար ներեք իմ այդ սխալը:

14 Ահա արդեն երրորդ անգամն է, որ ուզում եմ ձեզ մոտ գալ, ու երբ գամ, ձեզ վրա բեռ չեմ լինի: Ինձ ոչ թե ձեր ունեցվածքն է պետք,+ այլ դուք: Ի վերջո, ոչ թե երեխաները+ պետք է կուտակեն իրենց ծնողների համար, այլ ծնողները՝ երեխաների: 15 Ես մեծ ուրախությամբ պատրաստ եմ ձեզ համար ծախսել իմ ողջ ունեցածը և անգամ ինքս մինչև վերջ ծախսվել հանուն ձեզ:+ Եվ եթե ես ձեզ այդքան շատ եմ սիրում, մի՞թե պետք է պակաս սիրված լինեմ ձեր կողմից: 16 Ամեն դեպքում, չնայած ես ոչ մի առումով բեռ չեմ դարձել ձեզ համար,+ դուք ասում եք, թե ես խորամանկորեն թակարդն եմ գցել ձեզ: 17 Մի՞թե երբևէ փորձել եմ ձեզնից շահ ստանալ ձեզ մոտ իմ ուղարկած մարդկանցից որևէ մեկի միջոցով: 18 Ես Տիտոսին եմ հորդորել, որ գա, և նրա հետ ուղարկել եմ այն եղբորը: Մի՞թե Տիտոսը երբևէ փորձել է ձեզնից շահ ստանալ:+ Չէ՞ որ մենք նույն մղումներն ենք ունեցել և նույն ձևով ենք վարվել:

19 Գուցե այս ողջ ընթացքում մտածել եք, թե մենք փորձում ենք արդարանալ ձեր առաջ: Բայց այդպես չէ: Որպես Քրիստոսի հետևորդներ՝ Աստծու առաջ ճիշտն ենք ասում, սիրելինե՛ր. ինչ որ անում ենք, ձեզ հոգևորապես ամրացնելու համար ենք անում: 20 Մտավախություն ունեմ, որ երբ գամ, ձեր վարվելակերպը չլինի այնպիսին, ինչպիսին կուզեի, և իմ վերաբերմունքն էլ ձեր հանդեպ չլինի այնպիսին, ինչպիսին դուք կուզեիք: Վախենամ, թե ձեր մեջ լինեն գժտություններ, նախանձ, զայրույթի պոռթկումներ, անհաշտություն, վատաբանություն, բամբասանք, հպարտություն և անկարգություն: 21 Երբ գամ, թերևս Աստծու առաջ ամաչեմ և սուգ անեմ շատերի համար, ովքեր նախկինում մեղք են գործել և չեն զղջում իրենց անմաքրության, անբարոյականության* ու լկտի վարքի* համար:

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը