ԵԶԵԿԻԵԼ
1 Երեսուներորդ տարվա չորրորդ ամսվա հինգերորդ օրն էր: Ես գերեվարվածների մեջ էի՝+ Քոբար գետի մոտ:+ Հանկարծ երկինքը բացվեց, ու ես սկսեցի տեսիլքներ տեսնել, որոնք Աստծուց էին: 2 Ամսվա հինգերորդ օրը՝ Հովաքին+ թագավորի գերեվարման հինգերորդ տարում, 3 քաղդեացիների+ երկրում՝ Քոբար գետի մոտ, Եհովան խոսեց ինձ հետ՝ քահանա Բուզիի որդի Եզեկիելիս* հետ: Այնտեղ Եհովայի ոգին* իջավ ինձ վրա:+
4 Եվ ահա թե ինչ տեսա. կատաղի քամի,+ որ փչում էր հյուսիսից, նաև վիթխարի մի ամպ և բոցկլտացող կրակ,*+ որոնց շուրջբոլորը վառ լույս էր փայլում, ու կրակի մեջ ոսկու և արծաթի համաձուլվածքի պես մի բան կար:+ 5 Կրակի մեջ չորս կենդանի էակների նման կերպարանքներ կային,+ և յուրաքանչյուրը նման էր մարդու: 6 Ամեն մեկը չորս երես ու չորս թև ուներ:+ 7 Նրանց ոտքերն ուղիղ էին և շողում էին փայլեցված պղնձի պես,+ իսկ ոտնաթաթերը հորթի կճղակների էին նման: 8 Իրենց թևերի տակ չորս կողմից մարդու ձեռքեր ունեին, և նրանք չորսն էլ երեսներ ու թևեր ունեին: 9 Յուրաքանչյուր էակի մի թևը դիպչում էր մյուս թևին: Գնալիս նրանք չէին շրջվում. ամեն մեկը ուղիղ առաջ էր գնում:+
10 Ահա թե ինչպիսին էին նրանց երեսները. չորսն էլ դիմացից մարդու երես ունեին, աջից՝ առյուծի+ երես, ձախից՝ ցլի+ երես, և չորսն էլ հետևից՝ արծվի+ երես:+ 11 Այդպիսին էին նրանց երեսները: Յուրաքանչյուր էակի երկու թևերը դեպի վեր էին տարածվում և իրար էին դիպչում, իսկ մյուս երկուսը ծածկում էին նրանց մարմինները:+
12 Յուրաքանչյուրը ուղիղ առաջ էր գնում: Ուր որ ոգին ուղղորդում էր նրանց, այնտեղ էլ գնում էին+ ու գնալիս չէին շրջվում: 13 Կենդանի էակները նման էին կրակի մեջ այրվող ածուխների: Կենդանի էակների միջև բոցավառ ջահերի նման ինչ-որ բաներ հետ ու առաջ էին գնում, և կրակի միջից կայծակներ էին շանթում:+ 14 Երբ կենդանի էակները առաջ էին գնում ու հետ դառնում, նրանց շարժումները կայծակի փայլատակումներ էին հիշեցնում:
15 Մինչ նայում էի չորս երես ունեցող կենդանի էակներին, հանկարծ տեսա, որ երկրի վրա՝ նրանցից յուրաքանչյուրի կողքին, մեկական անիվ կա:+ 16 Այդ անիվները այնպես էին փայլում, ասես ոսկեքարից լինեին, և չորսն էլ իրար նման էին: Դրանց կառուցվածքն այնպիսին էր, ասես անիվը անիվի մեջ լիներ:* 17 Դրանք կարողանում էին առանց շրջվելու գնալ չորս ուղղություններից ցանկացած մեկով: 18 Անիվներն այնքան բարձր էին, որ ակնածանք էին ներշնչում: Չորս անիվների ողջ շրջագծով աչքեր կային:+ 19 Երբ կենդանի էակները առաջ էին շարժվում, անիվներն էլ էին նրանց կողքով առաջ շարժվում, երբ կենդանի էակները վեր էին բարձրանում երկրից, անիվներն էլ էին բարձրանում:+ 20 Կենդանի էակները գնում էին այնտեղ, ուր ոգին ուղղորդում էր նրանց, այնտեղ, ուր ոգին գնում էր: Անիվները բարձրանում էին կենդանի էակների կողքով, որովհետև նրանց վրա ներգործող ոգին* նաև անիվների մեջ էր: 21 Երբ նրանք առաջ էին շարժվում, դրանք էլ էին առաջ շարժվում, երբ կանգ էին առնում, դրանք էլ էին կանգ առնում: Երբ նրանք վեր էին բարձրանում երկրից, անիվներն էլ էին բարձրանում նրանց կողքով, որովհետև կենդանի էակների վրա ներգործող ոգին նաև անիվների մեջ էր:
22 Կենդանի էակների գլխավերևում հարթակի տեսք ունեցող մի բան կար, որը սառույցի պես փայլում էր և ակնածանք էր ներշնչում: Այն տարածվում էր նրանց գլխավերևում:+ 23 Այդ հարթակի տակ նրանց թևերը տարածվում էին վեր* և դիպչում էին մեկը մյուսին: Ամեն մեկը ուներ երկու թև, որոնցով ծածկում էր իր մարմնի մի կողմը, և երկու թև, որոնցով ծածկում էր մյուս կողմը: 24 Ես լսում էի նրանց թևերի ձայնը, որը նման էր ջրերի շառաչյունի, Ամենակարողի ձայնին:+ Երբ նրանք առաջ էին շարժվում, զորքի բարձրացրած աղմուկի պես ձայն էր լսվում: Կանգ առնելիս նրանք իջեցնում էին իրենց թևերը:
25 Նրանց գլխավերևում գտնվող հարթակի վերևից մի ձայն էր լսվում: (Կանգ առնելիս նրանք իջեցնում էին իրենց թևերը): 26 Նրանց գլխավերևի հարթակի վրա գահի+ նման մի բան կար, որն ասես շափյուղա քարից լիներ:+ Գահին նստած էր մեկը, ով մարդու կերպարանք ուներ:+ 27 Հետո տեսա, որ նրա՝ գոտկատեղի նմանություն ունեցող հատվածից դեպի վեր փայլ էր ճառագում,+ որը նման էր ոսկու և արծաթի համաձուլվածքի փայլի, նման էր կրակի: Նրա՝ գոտկատեղի նմանություն ունեցող հատվածից դեպի ներքև տեսա կրակի պես մի բան:+ Նրա շուրջբոլորը շողշողում էր, 28 և այդ փայլը նման էր ծիածանի,+ որ հայտնվում է ամպերի մեջ անձրևային օրը: Այսպիսին էր նրա շուրջբոլորը ճառագող լույսը: Այն ասես Եհովայի փառքը լիներ:+ Տեսնելով այն՝ ես մինչև գետին խոնարհվեցի ու լսեցի, որ ինչ-որ մեկը սկսեց խոսել:
2 Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի,* ոտքի ելիր, որ խոսեմ քեզ հետ»:+ 2 Երբ նա խոսեց ինձ հետ, ոգին իմ մեջ մտավ և ինձ ոտքի կանգնեցրեց,+ որ կարողանամ լսել ինձ հետ խոսողին:
3 Ապա նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, ես քեզ ուղարկում եմ Իսրայելի ժողովրդի մոտ՝+ ապստամբ ազգերի,* որոնք իմ դեմ են դուրս եկել:+ Նրանք մինչ օրս մեղք են գործում իմ դեմ, ինչպես որ իրենց նախահայրերն էին գործում:+ 4 Քեզ ուղարկում եմ հանդուգն ու համառ ժողովրդի մոտ,+ և դու նրանց կասես. «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան»: 5 Նրանք լսեն թե մերժեն (քանի որ ապստամբ ժողովուրդ են),+ կիմանան, որ իրենց մեջ մարգարե է եղել:+
6 Բայց դու, մարդո՛ւ որդի, մի՛ վախեցիր ո՛չ նրանցից,+ ո՛չ էլ նրանց խոսքերից, թեև շրջապատված ես փշերով ու տատասկներով*+ և ապրում ես կարիճների մեջ: Մի՛ վախեցիր նրանց խոսքերից+ և մի՛ սարսափիր նրանց դեմքի արտահայտությունից.+ նրանք ապստամբ ժողովուրդ են: 7 Ու քանի որ նրանք ապստամբ են, իմ խոսքերն ասա նրանց, լսեն թե մերժեն:+
8 Իսկ դու, ո՛վ մարդու որդի, լսիր, թե ինչ եմ ասում քեզ: Այդ ապստամբ ժողովրդի նման ապստամբ չլինես: Բացիր բերանդ և կեր այն, ինչ տալիս եմ քեզ»:+
9 Ես տեսա, որ մի ձեռք էր մեկնած դեպի ինձ,+ որում մի գլանաձև գիրք կար:+ 10 Նա բացեց գիրքն իմ առաջ. դրա երկու կողմում էլ գրված էր:+ Այնտեղ գրված էին ողբերգեր, հեծեծանք ու լացուկոծ:+
3 Հետո նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, ինչ որ քո առաջ է, կեր: Կեր այս գլանաձև գիրքը, ապա գնա և խոսիր Իսրայելի հետ»:+
2 Ուստի բերանս բացեցի, և նա տվեց ինձ այդ գիրքը, որ ուտեմ: 3 Հետո ասաց. «Մարդո՛ւ որդի, կեր այս գիրքը, որ տալիս եմ քեզ, և լցրու ստամոքսդ»: Ես սկսեցի ուտել. այն մեղրի պես քաղցր էր իմ բերանում:+
4 Նա ասաց. «Մարդո՛ւ որդի, գնա Իսրայելի ժողովրդի մոտ և իմ խոսքերը հայտնիր նրան: 5 Քեզ ուղարկում եմ ոչ թե մի ժողովրդի մոտ, որը խոսում է դժվարհասկանալի և անծանոթ լեզվով, այլ Իսրայելի ժողովրդի մոտ: 6 Քեզ չեմ ուղարկում այն բազմաթիվ ժողովուրդների մոտ, որոնք դժվարհասկանալի և անծանոթ լեզվով են խոսում, և որոնց խոսքերը չես կարող հասկանալ: Եթե քեզ ուղարկեի նրանց մոտ, նրանք կլսեին քեզ:+ 7 Սակայն իսրայելացիները չեն ցանկանա քեզ լսել, որովհետև չեն ցանկանում ինձ լսել,+ քանի որ Իսրայելի ժողովուրդը պնդաճակատ է ու կարծր սիրտ ունի:+ 8 Ես քո երեսը նրանց երեսի նման պինդ եմ դարձրել և քո ճակատը՝ նրանց ճակատի նման կարծր:+ 9 Ադամանդի պես կարծր եմ դարձրել քո ճակատը, ավելի կարծր, քան կայծքարն է:+ Նրանցից մի՛ վախեցիր և նրանց դեմքի արտահայտությունից մի՛ սարսափիր.+ նրանք ապստամբ ժողովուրդ են»:
10 Ապա նա ավելացրեց. «Մարդո՛ւ որդի, ուշադիր լսիր այն բոլոր խոսքերը, որ քեզ կասեմ, և խորությամբ մտածիր դրանց շուրջ: 11 Գնա քո գերեվարված հայրենակիցների մոտ+ և խոսիր նրանց հետ: Նրանց ասա՝ «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան», անկախ նրանից՝ կլսեն, թե կմերժեն»:+
12 Այնուհետև ոգին ինձ տարավ,+ ու ես իմ հետևից մի ձայն լսեցի, որը նման էր թնդյունի. «Թող գովաբանվի Եհովայի փառքը նրա բնակության վայրում»: 13 Եվ լսվում էր կենդանի էակների՝ իրար դիպչող թևերի ձայնը,+ նրանց կողքին եղող անիվների ձայնը,+ ինչպես նաև թնդյունի նման ձայնը: 14 Ոգին տարավ ինձ: Ես դառնացած ու զայրացած գնում էի և ինձ վրա զգում էի Եհովայի զորության ուժգին ներգործությունը: 15 Ես եկա Թելաբիբ՝ Քոբար գետի+ մոտակայքում ապրող գերեվարվածների մոտ, և սկսեցի բնակվել այնտեղ: Ես ցնցված էի+ և այդ վիճակում յոթ օր մնացի նրանց հետ:
16 Յոթ օր հետո Եհովան ասաց ինձ.
17 «Մարդո՛ւ որդի, քեզ ժամապահ եմ նշանակել Իսրայելի ժողովրդի համար:+ Երբ որևէ խոսք լսես ինձնից, պետք է իմ անունից նախազգուշացնես նրանց:+ 18 Եթե մեղսագործին ասեմ՝ «Դու անպատճառ մեռնելու ես», բայց դու չնախազգուշացնես նրան՝ չասես, որ հետ դառնա իր չար ճանապարհից, որպեսզի ողջ մնա,+ նա կմեռնի իր մեղքի պատճառով, քանի որ մեղսագործ է,+ բայց նրա մահվան* համար քեզնից հաշիվ կպահանջեմ:+ 19 Իսկ եթե դու նախազգուշացնես մեղսագործին, բայց նա հետ չդառնա իր չար ճանապարհից՝ չդադարի մեղք գործելուց, նա կմեռնի իր մեղքի պատճառով, իսկ դու կպահպանես քո կյանքը:+ 20 Իսկ եթե արդարը դադարի արդարությամբ վարվելուց և անի այն, ինչը սխալ է,* ես գայթակղության քար կդնեմ նրա առաջ, և նա կմեռնի:+ Եթե դու նրան չնախազգուշացնես, նա կմեռնի իր մեղքի պատճառով, և ես չեմ հիշի նրա արդար գործերը, բայց քեզնից հաշիվ կպահանջեմ նրա մահվան համար:+ 21 Սակայն եթե արդարին նախազգուշացնես, որ մեղք չգործի, ու նա մեղք չգործի, ապա նա անպատճառ ողջ կմնա, քանի որ նախազգուշացված էր,+ և դու կպահպանես քո կյանքը»:
22 Այնտեղ Եհովայի ոգին* իջավ ինձ վրա, և Նա ասաց. «Գնա դաշտահովիտ, և այնտեղ ես կխոսեմ քեզ հետ»: 23 Ես գնացի դաշտահովիտ և տեսա Եհովայի փառքը,+ որը նման էր այն փառքին, որ տեսել էի Քոբար գետի մոտ,+ ու ես, ծնկի գալով, մինչև գետին խոնարհվեցի: 24 Ապա ոգին մտավ իմ մեջ, ինձ ոտքի կանգնեցրեց,+ և Աստված ասաց ինձ.
«Գնա փակվիր քո տանը: 25 Մարդո՛ւ որդի, քեզ պարաններով կկապեն, և դու չես կարողանա դուրս գնալ նրանց մոտ: 26 Քո լեզուն քիմքիդ կկպցնեմ, և դու համր կդառնաս ու չես կարողանա խրատել նրանց. նրանք ապստամբ ժողովուրդ են: 27 Բայց երբ խոսեմ քեզ հետ, կբացեմ քո բերանը, և դու կասես նրանց.+ «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան»: Լսողը թող լսի,+ իսկ մերժողը թող մերժի. նրանք ապստամբ ժողովուրդ են»:+
4 «Մարդո՛ւ որդի, մի աղյուս վերցրու, այն քո առաջ դիր և դրա վրա փորագրիր Երուսաղեմ քաղաքը: 2 Պաշարիր այն.+ դրա շուրջը պաշարման պարիսպ կառուցիր,+ պատնեշ կանգնեցրու,+ դրա մոտ բանակներ դիր ու դրա շուրջբոլորը՝ պարսպակործան զենքեր:+ 3 Երկաթե մի տապակ վերցրու, այն որպես երկաթե պարիսպ կանգնեցրու քո և քաղաքի միջև ու խիստ հայացքով նայիր քաղաքին: Այն պաշարման մեջ կլինի. դու պետք է ցույց տաս, թե այն ինչպես է պաշարվելու: Դա նշան կլինի Իսրայելի ժողովրդի համար:+
4 Հետո պառկիր ձախ կողքիդ վրա ու կրիր Իսրայելի ժողովրդի մեղքը:+ Քանի օր որ այդ կողքի վրա պառկելու ես, այդքան օր էլ կրելու ես նրանց մեղքը: 5 Դու պետք է դա անես 390 օր՝ համաձայն նրանց մեղքերի տարիների թվի:+ Դու կկրես Իսրայելի ժողովրդի մեղքը:
6 Երբ այդ օրերն ավարտվեն, երկրորդ անգամ կպառկես, այս անգամ՝ աջ կողքիդ վրա, և 40 օր կկրես Հուդայի ժողովրդի մեղքը:+ Մեկ տարվա դիմաց մեկ օր, մեկ տարվա դիմաց մեկ օր եմ սահմանել քեզ համար: 7 Թևքերդ վերև ծալիր, խիստ հայացքով նայիր դեպի պաշարված Երուսաղեմը+ ու մարգարեացիր՝ ասելով, թե ինչ է սպասում նրան:
8 Ես պարաններով կկապեմ քեզ, որպեսզի չկարողանաս շրջվել մի կողմից մյուս կողմը, մինչև որ պաշարման օրերը լրանան:
9 Վերցրու ցորեն, գարի, բակլա, ոսպ, կորեկ ու հաճար, լցրու մի ամանի մեջ ու դրանցից հաց պատրաստիր քեզ համար: Դու այն կուտես 390 օր՝ այնքան ժամանակ, որքան որ պառկած կլինես կողքիդ վրա:+ 10 Ամեն օրվա համար 20 սիկղ* հաց կշռիր ու կեր: Այն կուտես հստակ որոշված ժամերին:
11 Ջուրը չափով կխմես՝ հիմենի մեկ վեցերորդ մասը:* Այն կխմես հստակ որոշված ժամերին:
12 Հացը կպատրաստես ու կուտես, ինչպես գարու բլիթը, և բոլորի աչքի առաջ այն կթխես մարդու չոր արտաթորանքի վրա»: 13 Ապա Եհովան ասաց. «Ահա այսպես իսրայելացիները անմաքուր հաց կուտեն այն ազգերի մեջ, որոնց մեջ կցրեմ նրանց»:+
14 Եվ ես ասացի. «Միայն ո՛չ դա, ո՜վ Գերիշխան Տեր Եհովա: Իմ պատանեկությունից ի վեր չեմ կերել մի բան, ինչը կարող էր պղծել ինձ՝ ո՛չ սատկած, ո՛չ էլ հոշոտված կենդանու միս:+ Երբեք որևէ անմաքուր միս իմ բերանը չի մտել»:+
15 Այդ ժամանակ նա ասաց ինձ. «Լա՛վ, ես թույլ կտամ, որ մարդու չոր արտաթորանքի փոխարեն անասունի աթարի վրա թխես հացը»: 16 Նա ավելացրեց. «Մարդո՛ւ որդի, ես Երուսաղեմը կզրկեմ սննդի պաշարից,*+ և մարդիկ, տագնապած ու սարսափած, ստիպված կլինեն իրենց հացը կշռով ուտել+ և ջուրը չափով խմել:+ 17 Այդպես նրանք հացի ու ջրի կարոտ կմնան, շվարած կնայեն իրար ու հալումաշ կլինեն իրենց մեղքի պատճառով»:
5 «Մարդո՛ւ որդի, մի սրած թուր վերցրու և դրանով սափրիր գլուխդ ու մորուքդ, ինչպես ածելիով կանեիր: Հետո մի կշեռք վերցրու, կշռիր մազերդ և դրանք մասերի բաժանիր: 2 Հենց որ պաշարման օրերը լրանան,+ մազերիդ մեկ երրորդ մասը քաղաքում այրիր: Ապա վերցրու մյուս մեկ երրորդ մասը և քաղաքի շուրջբոլորը թրով կտրատիր այն,+ իսկ մնացած մեկ երրորդ մասը քամուն տուր, ու ես կմերկացնեմ սուրը, որ հետապնդի այն:+
3 Վերջին մասից մի քիչ մազ վերցրու և այն թաքցրու հագուստիդ ծալքերի մեջ: 4 Մի մաս էլ վերցրու, կրակի մեջ գցիր ու այրիր: Այդ կրակը կտարածվի ողջ Իսրայելի ժողովրդի վրա:+
5 Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Սա Երուսաղեմն է: Ես նրան դրել եմ ազգերի մեջ. նա շրջապատված է այլ երկրներով: 6 Բայց նա ըմբոստացավ իմ օրենքների* ու կանոնների դեմ՝ շրջակա երկրներում ապրող ազգերից ավելի վատ վարվելով:+ Նրա բնակիչները մերժեցին իմ օրենքները ու չհնազանդվեցին իմ կանոններին»:
7 Սա է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Քանի որ դուք ձեր շուրջը եղող ազգերից ավելի վատ վարվեցիք, չհնազանդվեցիք իմ կանոններին և չպահեցիք իմ օրենքները, այլ հարևան ազգերի օրենքները պահեցիք,+ 8 ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես քո դեմ եմ, ո՛վ քաղաք,+ ու քո հանդեպ դատաստան կտեսնեմ ազգերի աչքի առաջ:+ 9 Քո արած բոլոր գարշելի բաների պատճառով ես քեզ հետ կանեմ այն, ինչը երբեք չեմ արել, և դրա նման բան այլևս չեմ անի:+
10 Քո մեջ հայրերը կուտեն իրենց որդիներին,+ և որդիները՝ իրենց հայրերին: Ես քո հանդեպ դատաստան կտեսնեմ ու ողջ մնացածներին կցրեմ բոլոր ուղղություններով»»:*+
11 Երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– քանի որ քո բոլոր գարշելի կուռքերով ու նողկալի գործերով պղծեցիր իմ սրբարանը,+ ես երես կթեքեմ քեզանից, չեմ խնայի* ու չեմ կարեկցի քեզ:+ 12 Քո բնակիչների մեկ երրորդը համաճարակից* կմեռնի ու սովից բնաջինջ կլինի քո մեջ: Մյուս մեկ երրորդը սրից կընկնի շուրջբոլորդ:+ Իսկ մնացած մեկ երրորդ մասը կցրեմ բոլոր ուղղություններով և կմերկացնեմ սուրը, որ հետապնդի նրանց:+ 13 Այդ ժամանակ իմ բարկությունը կդադարի, իմ ցասումը կհանդարտվի, ու ես բավարարված կլինեմ:+ Երբ նրանց վրա իսպառ թափեմ իմ ցասումը, նրանք կիմանան, որ ես՝ Եհովաս, ասել եմ դա, քանի որ բացարձակ նվիրվածություն եմ պահանջում:+
14 Քեզ ամայի վայր կդարձնեմ ու ամոթահար կանեմ շրջակա ազգերի մեջ, ամեն անցորդի աչքի առաջ:+ 15 Երբ դատաստան տեսնեմ քո հանդեպ և բարկությամբ ու ցասումով լցված՝ պատժեմ, այդ ժամանակ քեզ կանարգեն, կծաղրեն,+ և դու նախազգուշական օրինակ կդառնաս, որը կսարսափեցնի հարևան ազգերին: Ես՝ Եհովաս եմ ասել դա:
16 Ես կարձակեմ սովի մահացու նետերը, որ կործանեմ քեզ, և դրանք կբնաջնջեն քեզ:+ Ես կզրկեմ քեզ սննդի պաշարից,* և սովն ավելի սաստիկ կլինի:+ 17 Քեզ վրա սով ու գիշատիչ գազաններ կուղարկեմ,+ և դրանք քեզ կզրկեն երեխաներից: Համաճարակի ու արյունահեղության պատճառով ամայի կդառնաս, ու ես սուր կուղղեմ քո դեմ:+ Ես՝ Եհովաս եմ ասել դա»:
6 Եհովան նորից խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Մարդո՛ւ որդի, շրջվիր դեպի Իսրայելի լեռները և մարգարեացիր դրանց մասին՝ 3 ասելով. «Ո՛վ Իսրայելի լեռներ, լսեք Գերիշխան Տեր Եհովայի խոսքը: Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան լեռներին ու բլուրներին, գետերին ու հովիտներին. «Ես սուր կուղղեմ ձեր դեմ ու կոչնչացնեմ ձեր սրբավայրերը: 4 Ձեր զոհասեղաններն ավերակ կդառնան, ձեր խնկանոթները կկոտրվեն,+ և ես սպանվածներին ձեր գարշելի կուռքերի* առաջ կգցեմ:+ 5 Իսրայելացիների դիակներն իրենց գարշելի կուռքերի առաջ կգցեմ և ձեր ոսկորները ցիրուցան կանեմ ձեր զոհասեղանների շուրջբոլորը:+ 6 Որտեղ էլ որ բնակվեք, այդ բոլոր վայրերում քաղաքները կկործանվեն,+ սրբավայրերը հողին կհավասարվեն ու ավերակների կվերածվեն,+ ձեր զոհասեղանները ջարդուփշուր կլինեն ու կավերվեն, ձեր գարշելի կուռքերը կվերանան, խնկանոթները կկոտրվեն, և ձեր ձեռքի գործերը կոչնչանան: 7 Ձեզնից շատերը կսպանվեն,+ և դուք կիմանաք, որ ես Եհովան եմ:+
8 Բայց ես ձեզնից ոմանց ողջ կթողնեմ: Ոմանք, տարբեր երկրներ ցիրուցան լինելով և ուրիշ ազգերի մեջ հայտնվելով, կփրկվեն սրից:+ 9 Փրկվածները կհիշեն ինձ՝ ապրելով այն ազգերի մեջ, ուր գերության կտարվեն:+ Նրանք կհասկանան, թե որքան դառնացած էի այն պատճառով, որ նրանց անհավատարիմ* սիրտը հեռացել էր ինձնից,+ և որ նրանց աչքերը տենչում էին* իրենց գարշելի կուռքերին:+ Նրանք կամաչեն իրենց արած բոլոր չար բաների համար ու կատեն իրենց նողկալի գործերը:+ 10 Եվ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ, ու որ ես դատարկ խոսքեր չէի ասում, երբ սպառնում էի, որ այս աղետն եմ բերելու նրանց վրա»:+
11 «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ձեռքերդ վշտացած իրար զարկիր, ոտքերովդ դոփիր ու ողբա իսրայելացիների արած բոլոր չար ու գարշելի գործերի համար, քանի որ նրանք մեռնելու են սրից, սովից ու համաճարակից:+ 12 Ով հեռու է, համաճարակից կմեռնի, ով մոտ է, սրով կընկնի, իսկ ով ազատվի դրանցից ու վերապրի, սովից կմեռնի: Ես իսպառ կթափեմ իմ ցասումը նրանց վրա:+ 13 Եվ դուք կիմանաք, որ ես Եհովան եմ,+ երբ սպանվածները ընկած լինեն իրենց գարշելի կուռքերի կողքին և իրենց զոհասեղանների շուրջբոլորը,+ ամեն բարձր բլրի վրա և լեռնագագաթին, սաղարթախիտ ծառերի տակ և մեծ ծառերի ճյուղերի տակ, որտեղ իրենց բոլոր գարշելի կուռքերին անուշահոտ ընծաներ* էին մատուցում՝ դրանց հաճեցնելու համար:+ 14 Ես ձեռքս կմեկնեմ, որ պատժեմ նրանց. այս երկիրը ամայի կդարձնեմ՝ նրանց բոլոր բնակավայրերը Դիբլաթի մոտ գտնվող անապատից ավելի ամայի կլինեն: Եվ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ»»»»:
7 Եհովան նորից խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Ո՛վ մարդու որդի, ահա թե Գերիշխան Տեր Եհովան ինչ է ասում Իսրայելի երկրին. «Եկե՛լ է վերջը՝ ողջ երկրի վերջը: 3 Վերջդ եկել է: Քեզ վրա թափելու եմ իմ բարկությունը և քեզ դատելու եմ ըստ քո գործերի. քեզնից հաշիվ եմ պահանջելու քո բոլոր նողկալի արարքների համար: 4 Չեմ խնայի ու չեմ կարեկցի քեզ:+ Ես կհատուցեմ քեզ քո գործերի համեմատ, ու դու կկրես գարշելի արարքներիդ հետևանքները:+ Դու կիմանաս, որ ես Եհովան եմ»:+
5 Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Աղետ է գալիս, մի չլսված աղետ:+ 6 Վերջը մոտենում է: Վերջը կգա, այն հանկարծակի կհասնի քեզ: Ահա այն գալիս է: 7 Հերթը* քեզ է հասել, ո՛վ երկրի բնակիչ: Ժամը մոտենում է, օրը մոտ է:+ Խառնաշփոթ է, ուրախության բացականչություն չի լսվում լեռների վրա:
8 Շատ շուտով իմ ցասումը կարտահայտեմ+ և իմ բարկությունն իսպառ կթափեմ քեզ վրա:+ Ես կդատեմ քեզ՝ քո գործերի համաձայն, ու քեզնից հաշիվ կպահանջեմ քո բոլոր նողկալի արարքների համար: 9 Չեմ խնայի ու չեմ կարեկցի քեզ:+ Ես կհատուցեմ քեզ քո գործերի համեմատ, ու դու կկրես գարշելի արարքներիդ հետևանքները: Դու կիմանաս, որ քեզ պատժողը ես եմ՝ Եհովան:+
10 Ահա՛ այդ օրը, այն գալիս է:+ Հերթը քեզ է հասել: Գավազանը ծաղկել է, հանդգնությունը փթթել է: 11 Բռնությունը դարձել է գավազան, որը պատժում է չարագործությունը:+ Ո՛չ նրանք, ո՛չ նրանց ամբոխները չեն փրկվի, և ո՛չ էլ նրանց հարստությունն ու հեղինակությունը կմնան: 12 Ժամանակը կգա, օրը կհասնի: Գնորդը թող չուրախանա, իսկ վաճառողը թող սուգ չանի, որովհետև բարկությունս բորբոքվել է ողջ ժողովրդի դեմ:*+ 13 Վաճառողը չի վերադառնա իր վաճառած վայրը, նույնիսկ եթե կենդանի մնա, որովհետև տեսիլքը այս ողջ ժողովրդին է վերաբերում: Ոչ ոք չի վերադառնա, ու իր գործած մեղքի պատճառով* ոչ ոք չի պահպանի իր կյանքը:
14 Շեփոր են փչել,+ և բոլորը պատրաստ են, բայց ոչ ոք չի գնում պատերազմի, որովհետև ես խիստ բարկացած եմ այս ժողովրդի վրա:+ 15 Դրսում սուր է,+ ներսում՝ համաճարակ ու սով. դաշտում գտնվողին սուրը կսպանի, իսկ քաղաքում գտնվողին՝ սովն ու համաճարակը:+ 16 Նրանք, ում կհաջողվի փախչել ու փրկվել, կգնան լեռներ և հովիտների աղավնիների պես կհեծեծան իրենց մեղքի համար:+ 17 Բոլորը թևաթափ կլինեն, և բոլորի ծնկներով ջուր կհոսի:*+ 18 Նրանք քուրձ կհագնեն,+ և սարսուռը կհամակի նրանց: Բոլորը ամոթահար կլինեն, ու բոլորը կճաղատանան:*+
19 Նրանք իրենց արծաթը փողոց կշպրտեն, և իրենց ոսկին զզվելի կդառնա իրենց համար: Ո՛չ արծաթը, ո՛չ էլ ոսկին չեն կարողանա նրանց փրկել Եհովայի ցասման օրը:+ Նրանք չեն հագենա ու իրենց ստամոքսը չեն լցնի, որովհետև իրենց հարստությունը գայթակղության քար է դարձել իրենց համար ու մեղքի մեջ գցել: 20 Նրանք հպարտանում էին իրենց զարդերի գեղեցկությամբ և դրանցից իրենց համար գարշելի պատկերներ էին պատրաստում՝ նողկալի կուռքեր:+ Այդ պատճառով ես այդ հարստությունը զզվելի կդարձնեմ նրանց համար: 21 Ես թույլ կտամ, որ օտարազգիները այն թալանեն, ու ողջ երկրի չարագործները ավար վերցնեն, և նրանք կպղծեն այն:
22 Ես երես կթեքեմ նրանցից,*+ և նրանք* կպղծեն իմ ծածուկ տեղը:* Կողոպտիչները կմտնեն այնտեղ ու կպղծեն այն:+
23 Շղթա*+ պատրաստիր, քանի որ երկիրը լցված է անարդարացիորեն դատապարտվածների արյունով,+ և քաղաքը ողողված է բռնությամբ:+ 24 Ես կբերեմ ազգերից ամենաչարին,+ և նա կտիրանա նրանց տներին,+ վերջ կդնեմ զորավորների հպարտությանը, և նրանց սրբարանները կպղծվեն:+ 25 Երբ նրանք սկսեն տառապել, խաղաղություն կփնտրեն, բայց այն չի լինի:+ 26 Աղետը աղետի հետևից կգա, լուրը՝ լուրի հետևից: Մարդիկ մարգարեին կհարցնեն, թե արդյոք տեսիլք տեսել է,+ քահանայի սովորեցրածից և երեցների տված խորհրդից օգուտ չի լինի:+ 27 Թագավորը սուգ կանի,+ իշխանը հուսահատության մեջ կընկնի, այս երկրի ժողովրդի ձեռքերը սարսափից կդողան: Ես նրանց հետ կվարվեմ նրանց արածների համեմատ ու նրանց կդատեմ այնպես, ինչպես իրենք են դատել ուրիշներին: Եվ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ»»:+
8 Վեցերորդ տարում՝ վեցերորդ ամսվա հինգերորդ օրը, երբ նստած էի իմ տանը, և Հուդայի երեցները նստած էին իմ առաջ, Գերիշխան Տեր Եհովայի ոգին* իջավ ինձ վրա: 2 Ես տեսա ինչ-որ մեկին, ով նման էր կրակի: Նրա՝ գոտկատեղի տեսք ունեցող հատվածից ներքև կրակ էր վառվում,+ իսկ դրանից վերև փայլ էր ճառագում, որը նման էր ոսկու և արծաթի համաձուլվածքի փայլի:+ 3 Նա ձեռքի տեսք ունեցող մի բան մեկնեց ու բռնեց իմ մազերից: Աստծուց տրված տեսիլքում ոգին տարավ ինձ երկրի ու երկնքի մեջտեղը և բերեց Երուսաղեմ՝ ներքին գավիթ* տանող հյուսիսային մուտքի+ մոտ, որտեղ Աստծու բարկությունը բորբոքող խանդի կուռքն էր կանգնեցված:+ 4 Այնտեղ Իսրայելի Աստծու փառքն էր,+ որը նման էր այն բանին, ինչ տեսել էի դաշտահովտում:+
5 Ապա նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, նայիր դեպի հյուսիս»: Ես նայեցի դեպի հյուսիս և դեպի զոհասեղանը տանող հյուսիսային մուտքի մոտ տեսա խանդի կուռքը: 6 Հետո նա ավելացրեց. «Մարդո՛ւ որդի, տեսնո՞ւմ ես, թե Իսրայելի ժողովուրդը ինչ զզվելի ու գարշելի բաներ է անում,+ որոնց պատճառով ես հեռանում եմ իմ սրբարանից:+ Սակայն դու է՛լ ավելի գարշելի բաներ կտեսնես»:
7 Հետո նա բերեց ինձ գավիթի մուտքի մոտ, ու ես մի անցք տեսա պատի մեջ: 8 Եվ նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, մեծացրու պատի միջի այդ անցքը»: Ես այն մեծացրի ու մի մուտք տեսա: 9 Հետո նա ասաց. «Մտիր ու տես, թե ինչ չար ու գարշելի բաներ են նրանք այնտեղ անում»: 10 Ես մտա ու բոլոր պատերի վրա տեսա ամեն տեսակ զեռունների,* զզվելի գազանների+ և Իսրայելի բոլոր գարշելի կուռքերի քանդակված պատկերները:+ 11 Դրանց առաջ կանգնած էին Իսրայելի երեցներից 70-ը, և նրանց հետ՝ Սաֆանի+ որդի Հեզոնիան: Ամեն մեկի ձեռքին բուրվառ* կար, ու խնկի անուշահոտ ծուխը ամպի պես վեր էր բարձրանում:+ 12 Նա ասաց ինձ. «Տեսնո՞ւմ ես, մարդո՛ւ որդի, թե Իսրայելի երեցները մթության մեջ ինչ են անում ներքին սենյակներում, որտեղ ամեն մեկն իր կուռքն ունի պատին պատկերված: Նրանք ասում են. «Եհովան չի տեսնում մեզ: Եհովան լքել է այս երկիրը»»:+
13 Ապա նա ասաց ինձ. «Բայց դու է՛լ ավելի գարշելի բաներ կտեսնես, որ նրանք անում են»: 14 Նա ինձ բերեց Եհովայի տան հյուսիսային մուտքի մոտ, և ես այնտեղ տեսա կանանց, որոնք նստած լաց էին լինում Թամուզ աստծու վրա:
15 Հետո նա ասաց. «Տեսնո՞ւմ ես սա, ո՛վ մարդու որդի: Դու է՛լ ավելի գարշելի բաներ կտեսնես»:+ 16 Նա տարավ ինձ Եհովայի տան ներսի գավիթ:+ Այնտեղ՝ Եհովայի տաճարի մուտքի մոտ՝ նախասրահի ու զոհասեղանի միջև, 25 տղամարդ կար: Նրանք կանգնած էին մեջքով դեպի Եհովայի տաճարը, իսկ դեմքով՝ դեպի արևելք. նրանք խոնարհվում էին արևի առաջ:+
17 Նա ասաց ինձ. «Տեսնո՞ւմ ես սա, մարդո՛ւ որդի: Մի՞թե Հուդայի ժողովրդի համար բավական չէ այն, որ գարշելի բաներ է անում, երկիրը բռնությամբ է լցրել+ և շարունակ վիրավորում է ինձ: Հիմա էլ նա ճյուղ* է մեկնում քթիս: 18 Այդ պատճառով ես ցասումս կթափեմ նրա վրա: Նրան չեմ խնայի ու չեմ կարեկցի:+ Չնայած որ բարձրաձայն կբղավի ականջիս մոտ, բայց նրան չեմ լսի»:+
9 Այնուհետև նա բարձր ձայնով գոչեց՝ ասելով. «Կանչե՛ք նրանց, ովքեր պատժելու են քաղաքը, ու թող ամեն մեկի ձեռքին կործանարար զենք լինի»:
2 Եվ ես տեսա, որ հյուսիսային վերին դարպասի+ կողմից վեց մարդ է գալիս՝ կործանարար զենքերը ձեռքներին: Նրանց հետ կտավե հագուստ հագած մի մարդ կար՝ գոտկատեղին՝ քարտուղարի* թանաքաման: Նրանք ներս մտան ու կանգնեցին պղնձե զոհասեղանի մոտ:+
3 Իսրայելի Աստծու փառքը,+ որ քերովբեների վերևում էր, բարձրացավ ու տեղափոխվեց տաճարի շեմքի վրա,+ և Աստված կանչեց կտավե հագուստ հագած մարդուն, որի գոտկատեղին քարտուղարի թանաքաման կար: 4 Եհովան ասաց նրան. «Անցիր քաղաքի՝ Երուսաղեմի միջով ու նշան դիր այն մարդկանց ճակատներին, ովքեր հառաչում ու հեծեծում+ են քաղաքում կատարվող բոլոր գարշելի բաների պատճառով»:+
5 Հետո լսեցի, թե ինչպես նա ասաց մյուսներին. «Նրա հետևից շրջեք քաղաքով ու սպանեք: Ոչ ոքի չխնայեք ու չկարեկցեք:+ 6 Սպանե՛ք ծերին, երիտասարդին, կույսին, երեխաներին ու կանանց:+ Բայց ով որ նշան ունենա, նրան չմոտենա՛ք:+ Իմ սրբարանի՛ց սկսեք»:+ Ուստի նրանք սկսեցին երեցներից, որոնք տաճարի առաջ էին:+ 7 Հետո նա ասաց նրանց. «Պղծե՛ք տաճարը և գավիթները սպանվածներո՛վ լցրեք:+ Գնացե՛ք»: Եվ նրանք գնացին ու սկսեցին քաղաքում կոտորած անել:
8 Կոտորածից միայն ես ողջ մնացի: Ես ընկա ծնկներիս վրա և մինչև գետին խոնարհվելով՝ բացականչեցի. «Ա՜խ, ո՜վ Գերիշխան Տեր Եհովա, մի՞թե քո ցասումը Երուսաղեմի վրա թափելով՝ կործանելու ես բոլոր նրանց, ովքեր մնացել են Իսրայելում»:+
9 Նա ասաց ինձ. «Իսրայելի և Հուդայի մեղքը անչափ մեծ է:+ Այս երկիրը լի է արյունահեղությամբ,+ ու քաղաքը՝ անարդարությամբ:+ Նրանք ասում են. «Եհովան լքել է այս երկիրը: Եհովան չի տեսնում»:+ 10 Դրա համար էլ չեմ խնայի նրանց ու չեմ կարեկցի:+ Ես նրանց կրել կտամ իրենց արարքների հետևանքները»:
11 Հետո տեսա, որ կտավե հագուստ հագած մարդը, որի գոտկատեղին թանաքաման կար, վերադարձավ ու հայտնեց. «Ես արեցի ճիշտ այնպես, ինչպես հրամայեցիր»:
10 Հետո տեսա, որ քերովբեների գլխավերևի հարթակի վրա գահի նման մի բան կա, որն ասես շափյուղա քարից լինի:+ 2 Աստված ասաց կտավե հագուստ հագած մարդուն.+ «Մտիր քերովբեների տակ գտնվող անիվների մեջտեղը,+ երկու բռով վերցրու քերովբեների միջև եղող շիկացած ածուխներից+ ու դրանք գցիր քաղաքի վրա»:+ Եվ ես տեսա, որ նա գնաց ու մտավ անիվների մեջտեղը:
3 Երբ մարդը մտավ դրանց մեջտեղը, քերովբեները կանգնած էին տաճարի աջ կողմում, և ներսի գավիթը ամպով էր լցված: 4 Եհովայի փառքը+ բարձրացավ քերովբեների վրայից ու իջավ տաճարի շեմքի վրա: Տաճարն աստիճանաբար ամպով լցվեց,+ իսկ գավիթը լցված էր Եհովայի փառքի պայծառությամբ: 5 Քերովբեների թևերի ձայնը լսելի էր դրսի գավիթում և նման էր Ամենակարող Աստծու ձայնին:+
6 Ապա նա կտավե հագուստ հագած մարդուն հրամայեց՝ «Կրա՛կ վերցրու անիվների և քերովբեների մեջտեղից», և նա մտավ ու կանգնեց անիվներից մեկի մոտ: 7 Հետո քերովբեներից մեկը իր ձեռքը մեկնեց դեպի կրակը, որը վառվում էր քերովբեների մեջտեղում,+ վերցրեց դրանից ու դրեց կտավե հագուստ հագած մարդու ձեռքերի մեջ:+ Նա էլ վերցրեց այն ու դուրս եկավ: 8 Քերովբեների թևերի տակ մարդու ձեռքի տեսք ունեցող բաներ կային:+
9 Այնուհետև տեսա, որ քերովբեների կողքին չորս անիվներ կային՝ ամեն քերովբեի կողքին՝ մի անիվ: Անիվները փայլում էին, ինչպես ոսկեքարը:+ 10 Չորս անիվներն էլ իրար նման էին, և դրանց կառուցվածքն այնպիսին էր, ասես անիվը անիվի մեջ լիներ: 11 Դրանք կարողանում էին առանց շրջվելու գնալ չորս ուղղություններից ցանկացած մեկով: Անիվները գնում էին այնտեղ, ուր որ ուղղված էին քերովբեների դեմքերը,* և կարիք չունեին շրջվելու: 12 Չորս քերովբեների ամբողջ մարմինը, մեջքը, ձեռքերը, թևերը, ինչպես նաև նրանց անիվները ամեն կողմից լի էին աչքերով:+ 13 Ես մի ձայն լսեցի, որն անիվներին ասաց. «Առա՛ջ»:
14 Քերովբեներից յուրաքանչյուրը չորս երես ուներ: Առաջին երեսը քերովբեի երես էր, երկրորդը՝ մարդու, երրորդը՝ առյուծի, և չորրորդը՝ արծվի:+
15 Քերովբեները վեր էին բարձրանում (նրանք այն նույն կենդանի էակներն էին,* որոնց տեսել էի Քոբար գետի մոտ):+ 16 Երբ քերովբեները առաջ էին շարժվում, անիվներն էլ էին նրանց կողքով առաջ շարժվում, երբ բարձրացնում էին իրենց թևերը, որ վեր ելնեն երկրից, անիվները գնում էին նրանց կողքով և չէին փոխում ուղղությունը:+ 17 Երբ քերովբեները կանգ էին առնում, դրանք էլ էին կանգ առնում, երբ բարձրանում էին, դրանք էլ էին բարձրանում, քանի որ կենդանի էակների վրա ներգործող ոգին* դրանց մեջ էր:
18 Եհովայի փառքը+ հեռացավ տաճարի շեմքի վրայից ու կանգ առավ քերովբեների վրա:+ 19 Եվ ես տեսա, թե քերովբեներն ինչպես բարձրացրին իրենց թևերը և վեր ելան երկրից: Երբ նրանք առաջ շարժվեցին, անիվները նույնպես նրանց կողքով առաջ շարժվեցին: Նրանք կանգ առան Եհովայի տան արևելյան դարպասի մուտքի մոտ: Իսրայելի Աստծու փառքը նրանց գլխավերևում էր:+
20 Սրանք այն կենդանի էակներն էին,* որոնց տեսել էի Իսրայելի Աստծու գահի տակ, երբ Քոբար գետի մոտ էի,+ ուստի ես հասկացա, որ նրանք քերովբեներ էին: 21 Չորս քերովբեներից յուրաքանչյուրը չորս երես ու չորս թև ուներ, և նրանց թևերի տակ մարդու ձեռքի տեսք ունեցող բաներ կային:+ 22 Նրանց երեսները նման էին Քոբար գետի մոտ տեսածս էակների երեսներին:+ Քերովբեներից յուրաքանչյուրը ուղիղ առաջ էր գնում:+
11 Ոգին բարձրացրեց ինձ ու տարավ Եհովայի տան արևելյան դարպասի մոտ:+ Դարպասի մուտքի մոտ 25 տղամարդու տեսա՝ ժողովրդի առաջնորդներին, այդ թվում՝ Ազուրի որդի Հեզոնիային ու Բանեայի որդի Փալատիային:+ 2 Աստված ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, սրանք այն մարդիկ են, ովքեր այս քաղաքում* չար բաներ են ծրագրում և վատ խորհուրդներ են տալիս: 3 Նրանք ասում են. «Արդյոք հիմա ժամանակը չէ՞, որ տներ կառուցենք:+ Քաղաքը* կաթսա է,+ մենք էլ միսն ենք»:
4 Ուստի մարգարեացիր՝ ասելով, թե ինչ է սպասում նրանց, մարգարեացիր, ո՛վ մարդու որդի»:+
5 Այդ ժամանակ Եհովայի ոգին իջավ ինձ վրա,+ և Աստված ասաց ինձ. «Ասա նրանց. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Դուք ճիշտ եք ասում, ո՛վ իսրայելացիներ, և ես գիտեմ, թե ինչ եք մտածում: 6 Ձեր պատճառով այս քաղաքում շատ մարդ է սպանվել, դուք փողոցները դիակներով եք լցրել»»:+ 7 Ուստի սա է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Դիակները, որ ցրիվ եք տվել քաղաքով մեկ, միսն են, իսկ քաղաքը կաթսան է:+ Բայց ձեզ կհանեն դրա միջից»»:
8 «Դուք սրից էիք վախենում,+ սրից էլ կընկնեք,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 9 Ես կհանեմ ձեզ այս քաղաքից, օտարազգիների ձեռքը կմատնեմ և դատաստան կտեսնեմ ձեր նկատմամբ:+ 10 Դուք սրով կսպանվեք:+ Ես կդատեմ ձեզ Իսրայելի սահմանին,+ և դուք կիմանաք, որ ես Եհովան եմ:+ 11 Այս քաղաքը ձեզ համար կաթսա չի լինի, իսկ դուք նրա միջի միսը չեք լինի: Ես կդատեմ ձեզ Իսրայելի սահմանին, 12 և դուք կիմանաք, որ ես Եհովան եմ, որովհետև չհնազանդվեցիք իմ կանոններին ու չպահեցիք իմ օրենքները,+ այլ ապրեցիք հարևան ազգերի օրենքներով»:+
13 Հենց որ մարգարեական խոսքս ավարտեցի, Բանեայի որդի Փալատիան մահացավ: Ես ընկա ծնկներիս վրա ու մինչև գետին խոնարհվելով՝ աղաղակեցի. «Ա՜խ, ո՜վ Գերիշխան Տեր Եհովա, մի՞թե բնաջնջելու ես բոլոր նրանց, ովքեր մնացել են Իսրայելում»:+
14 Եհովան նորից խոսեց ինձ հետ՝ ասելով. 15 «Մարդո՛ւ որդի, Երուսաղեմի բնակիչները փրկագնելու իրավունք ունեցող քո եղբայրներին և ողջ Իսրայելին ասում էին. «Հեռու մնացեք Եհովայից: Այս երկիրը մերն է. այն տրվել է մեզ որպես սեփականություն»: 16 Ուստի դու ասա. «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Թեև ես նրանց արտաքսել եմ հեռավոր երկրներ ու ցիրուցան եմ արել ուրիշ ազգերի մեջ,+ սակայն կարճ ժամանակով սրբարան կդառնամ նրանց համար այն երկրներում, ուր նրանք գնացել են»»:+
17 Նրանց ասա. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես կհավաքեմ ձեզ այն ժողովուրդների միջից ու երկրներից, որտեղ ցիրուցան եք եղել, ու ձեզ կտամ Իսրայելի երկիրը:+ 18 Դուք կվերադառնաք այնտեղ ու կվերացնեք բոլոր նողկալի գործերն ու գարշելի բաները:+ 19 Եվ ես ձեզ մեկ* սիրտ կտամ+ ու նոր ոգի կդնեմ ձեր մեջ:*+ Ձեր քարե սիրտը կհանեմ+ ու մարմնեղեն* սիրտ կտամ ձեզ,+ 20 որպեսզի պահեք իմ կանոնները, ենթարկվեք իմ օրենքներին ու հնազանդվեք դրանց: Դուք կլինեք իմ ժողովուրդը, իսկ ես՝ ձեր Աստվածը:
21 Բայց ով չի ուզում հրաժարվել իր նողկալի գործերից ու գարշելի բաներից, նրան կրել կտամ իր արարքների հետևանքները»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»»:
22 Այդ ժամանակ քերովբեները բարձրացրին իրենց թևերը: Անիվները նրանց կողքին էին,+ և Իսրայելի Աստծու փառքը նրանց գլխավերևում էր:+ 23 Եհովայի փառքը+ բարձրացավ քաղաքի վրայից ու կանգ առավ լեռան վրա՝ քաղաքից դեպի արևելք:+ 24 Հետո Աստծու ոգով տրված տեսիլքում ոգին բարձրացրեց ինձ ու բերեց Քաղդեա՝ գերեվարված ժողովրդի մոտ: Ապա տեսիլքն անհետացավ: 25 Եվ ես գերեվարվածներին պատմեցի այն ամենը, ինչ Եհովան ցույց էր տվել ինձ:
12 Եհովան նորից խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Մարդո՛ւ որդի, դու ապստամբ ժողովրդի մեջ ես բնակվում: Նրանք աչքեր ունեն, բայց չեն տեսնում, ականջներ ունեն, բայց չեն լսում,+ որովհետև ապստամբ են:+ 3 Իսկ դու, մարդո՛ւ որդի, հավաքիր իրերդ՝ գերության գնալու համար: Ցերեկով նրանց աչքի առաջ քո տեղից ուրիշ տեղ գնա, ասես գերության ես գնում: Միգուցե նրանք մտորեն քո արածի շուրջ, թեև ապստամբ ժողովուրդ են: 4 Ցերեկով նրանց աչքի առաջ դուրս հանիր գերության գնալու համար հավաքածդ իրերը, ապա երեկոյան նրանց աչքի առաջ գերեվարվողի պես գնա:+
5 Նրանց աչքի առաջ պատի մեջ մի խոռոչ բացիր ու իրերդ դրա միջով դուրս հանիր:+ 6 Նրանց աչքի առաջ դրանք դիր ուսիդ և մութ ժամանակ դուրս բեր: Երեսդ ծածկիր, որ գետինը չտեսնես. քեզ Իսրայելի համար նշան եմ դարձնում»:+
7 Ես արեցի այնպես, ինչպես ինձ պատվիրվել էր: Ցերեկով դուրս հանեցի իրերս, ասես գերության եմ գնում: Հետո՝ երեկոյան, ձեռքով պատի մեջ խոռոչ բացեցի, ու երբ մութն ընկավ, վերցրի իրերս ու նրանց աչքի առաջ ուսիս վրա տարա դրանք:
8 Առավոտյան Եհովան կրկին խոսեց ինձ հետ՝ ասելով. 9 «Մարդո՛ւ որդի, այդ ապստամբ իսրայելացիները քեզ չհարցրի՞ն՝ ինչ ես անում: 10 Ասա նրանց. «Ահա թե Գերիշխան Տեր Եհովան ինչ է ասում. «Այս խոսքերը վերաբերում են Երուսաղեմի կառավարչին+ ու այդ քաղաքում գտնվող բոլոր իսրայելացիներին»»:
11 Ասա նրանց. «Ես նշան եմ ձեզ համար:+ Այն, ինչ արեցի, նույնը նրանց կպատահի: Նրանք կաքսորվեն՝ գերության կտարվեն:+ 12 Նրանց կառավարիչը մութ ժամանակ ուսին կդնի իր իրերը և կհեռանա: Նա պատի մեջ խոռոչ կբացի ու դրանք կանցկացնի դրա միջով+ և իր երեսը կծածկի, որպեսզի գետինը չտեսնի: 13 Իմ որսացանցը կգցեմ նրա վրա, ու նա կբռնվի:+ Ես նրան կբերեմ Բաբելոն՝ քաղդեացիների երկիր, բայց նա այն չի տեսնի և այնտեղ կմահանա:+ 14 Իսկ նրա շուրջը եղող բոլոր մարդկանց՝ նրա օգնականներին ու զորքերին, կցրեմ բոլոր ուղղություններով+ և կմերկացնեմ սուրս, որ հետապնդեմ նրանց:+ 15 Նրանք կիմանան, որ ես Եհովան եմ, երբ նրանց ցրեմ տարբեր երկրներ ու ցիրուցան անեմ ազգերի մեջ: 16 Բայց նրանցից ոմանց կազատեմ սրից, սովից ու համաճարակից, որ իրենց բոլոր գարշելի արարքների մասին պատմեն այն ազգերին, որոնց երկիր գնալու են: Եվ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ»»:
17 Եհովան կրկին խոսեց ինձ հետ՝ ասելով. 18 «Մարդո՛ւ որդի, հացդ դողալով կեր և ջուրդ տագնապով ու անհանգստությամբ խմիր:+ 19 Եվ այս երկրի ժողովրդին ասա. «Գերիշխան Տեր Եհովան Իսրայելում ապրող Երուսաղեմի բնակիչների մասին ասում է. «Նրանք իրենց հացը տագնապով կուտեն և իրենց ջուրը սարսափով կխմեն, որովհետև այդ երկիրն ամայի կդառնա+ նրանց բռնության պատճառով:+ 20 Բնակեցված քաղաքները կավերվեն, ու երկիրն ամայի կդառնա:+ Եվ դուք կիմանաք, որ ես Եհովան եմ»»»:+
21 Եհովան կրկին խոսեց ինձ հետ՝ ասելով. 22 «Մարդո՛ւ որդի, Իսրայելում այդ ի՞նչ առած կա, որն ասում է. «Օրերն անցնում են ու գնում, բայց ոչ մի տեսիլք չի կատարվում»:+ 23 Դրա համար ասա նրանց. «Ահա թե Գերիշխան Տեր Եհովան ինչ է ասում. «Ես այնպես կանեմ, որ այդ առածը վերանա, որ Իսրայելում այլևս չասեն այն»»: Ասա նրանց. «Մոտ են այն օրերը,+ երբ բոլոր տեսիլքները կիրականանան»: 24 Իսրայելում այլևս կեղծ տեսիլքներ և շողոքորթ* գուշակություն չեն լինի:+ 25 Ես՝ Եհովաս, կխոսեմ: Իմ ասած յուրաքանչյուր խոսք կկատարվի առանց հետաձգվելու:+ Ո՛վ ապստամբ ժողովուրդ, ձեր օրերում+ ես կխոսեմ և իմ ասածը կկատարեմ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:
26 Եհովան նորից խոսեց ինձ հետ՝ ասելով. 27 «Մարդո՛ւ որդի, Իսրայելի ժողովուրդն ասում է. «Նա ապագայի համար է տեսիլք տեսնում՝ հեռավոր ապագայի մասին է մարգարեանում»:+ 28 Ուստի ասա նրանց. «Ահա թե Գերիշխան Տեր Եհովան ինչ է ասում. «Իմ խոսքերից և ոչ մեկի կատարումը չի հետաձգվի: Իմ ասած յուրաքանչյուր խոսք կկատարվի»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»»:
13 Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Մարդո՛ւ որդի, մարգարեացիր այն մասին, թե ինչ է սպասում Իսրայելի մարգարեներին՝+ նրանց, ովքեր մարգարեություններ են հորինում,+ և ասա. «Լսե՛ք Եհովայի խոսքը: 3 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Վա՜յ հիմար մարգարեներին, որոնք ոչինչ չեն տեսել և լոկ իրենց մտքերն են ասում:+ 4 Քո մարգարեները, ո՛վ Իսրայել, ավերակներում բնակվող աղվեսների նման են դարձել: 5 Ո՛վ մարգարեներ, դուք չեք գնա հանուն Իսրայելի քարե պարիսպների ճեղքերը փակելու,+ ինչի պատճառով Եհովայի օրը Իսրայելը կընկնի պատերազմում:+ 6 Նրանց տեսիլքները կեղծ են, և կանխագուշակությունները՝ սուտ: Նրանք ասում են՝ «Ահա թե ինչ է ասում Եհովան», մինչդեռ Եհովան չի ուղարկել նրանց, և ակնկալում են, որ իրենց ասածը կկատարվի:+ 7 Չէ՞ որ ձեր տեսիլքները կեղծ են, չէ՞ որ ձեր կանխագուշակությունները սուտ են, երբ ասում եք՝ «Ահա թե ինչ է ասում Եհովան», մինչդեռ ես ոչինչ չեմ ասել»:
8 Այդ պատճառով սա է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես ձեր դեմ եմ, քանի որ դուք սուտ բաներ եք ասում, և ձեր տեսիլքները կեղծ են,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:+ 9 Իմ հզոր ձեռքով ես կպատժեմ այն մարգարեներին, որոնց տեսիլքները կեղծ են, և կանխագուշակությունները՝ սուտ:+ Նրանք չեն լինի այն մարդկանց թվում, ում ես վստահում եմ: Նրանք գրանցված չեն լինի Իսրայելի ժողովրդի գրանցամատյանում և Իսրայել չեն վերադառնա: Եվ դուք կիմանաք, որ ես Գերիշխան Տեր Եհովան եմ:+ 10 Այս ամենը կլինի այն պատճառով, որ նրանք իմ ժողովրդին մոլորեցրել են՝ ասելով՝ խաղաղություն է, մինչդեռ խաղաղություն չկա:+ Երբ մեկը խարխուլ միջնապատ է կառուցում, նրանք կրով ծեփում են այն»:*+
11 Պատը կրով ծեփողներին ասա, որ այն փլուզվելու է: Հորդառատ անձրև է տեղալու, կարկուտ է թափվելու, և հզոր փոթորիկը քանդելու է այն:+ 12 Երբ պատը քանդվի, ձեզ կասեն. «Ի՞նչ օգուտ, որ ծեփել էիք պատը»:+
13 Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես իմ զայրույթով հզոր փոթորիկներ կուղարկեմ, իմ բարկությամբ հորդառատ անձրև կթափեմ և իմ ավերիչ ցասումով կարկուտ կտեղամ: 14 Ես կքանդեմ այն պատը, որը ծեփել եք կրով, հողին կհավասարեցնեմ այն, ու նրա հիմքը կբացվի: Երբ քաղաքն ընկնի, այնտեղ կկործանվեք: Եվ դուք կիմանաք, որ ես Եհովան եմ:
15 Երբ իմ ցասումն իսպառ թափեմ այդ պատի և այն կրով ծեփողների վրա, կասեմ ձեզ. «Պատն այլևս չկա, և այն ծեփողներն էլ չկան:+ 16 Այլևս չկան Իսրայելի մարգարեները՝ նրանք, ովքեր մարգարեանում էին Երուսաղեմի մասին, և ովքեր նրա խաղաղության մասին տեսիլքներ էին տեսնում, մինչդեռ խաղաղություն չկար»»,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:
17 Իսկ դու, մարդո՛ւ որդի, շրջվիր քո ժողովրդի դուստրերի կողմը, որոնք մարգարեություններ են հորինում, ու մարգարեացիր այն մասին, թե նրանց ինչ է սպասում: 18 Նրանց ասա. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Վա՜յ այն կանանց, ովքեր ժապավեններ են կարում ձեռքերի համար* և գլխածածկոցներ են պատրաստում ցանկացած հասակի մարդկանց համար, որպեսզի նրանց կյանքերը որսան: Մի՞թե կարծում եք, թե իմ ժողովրդի միջից մարդկանց կյանքեր որսալով՝ կփրկեք ձեր կյանքը: 19 Մի քանի բուռ գարու և մի քանի կտոր հացի համար դուք անարգում եք ինձ իմ ժողովրդի առաջ:+ Խաբելով իմ ժողովրդին, որը լսում է ձեր ստերը՝ դուք սպանում եք նրանց, ովքեր չպետք է մահանան, ու կենդանի եք թողնում նրանց, ովքեր չպետք է ապրեն»:+
20 Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես կվերացնեմ ձեր ժապավենները, ո՛վ կանայք, որոնցով որսում եք մարդկանց, ինչպես թռչունների: Ես կպոկեմ դրանք ձեր բազուկներից ու ձեր ձեռքից կփրկեմ նրանց, ում որսում եք, ինչպես թռչունների: 21 Ես կքաշեմ կհանեմ ձեր գլխածածկոցները և ձեր ձեռքից կազատեմ իմ ժողովրդին. նրանք այլևս որս չեն լինի ձեզ համար: Եվ դուք կիմանաք, որ ես Եհովան եմ:+ 22 Դուք ձեր ստերով վհատեցրել եք արդարին,+ ում ես, սակայն, ցավ չեմ պատճառել, իսկ չարագործին զորացրել եք,+ ու նա հետ չի դառնում իր չար ճանապարհից, ուստի ողջ չի մնա:+ 23 Դրա համար դո՛ւք, կանա՛յք, այլևս կեղծ տեսիլքներ չեք տեսնի և գուշակություն չեք անի:+ Ես իմ ժողովրդին կազատեմ ձեր ձեռքից, և դուք կիմանաք, որ ես Եհովան եմ»»»:
14 Իսրայելի երեցներից մի քանիսը եկան ու նստեցին իմ առաջ:+ 2 Եվ Եհովան նորից խոսեց ինձ հետ՝ ասելով. 3 «Մարդո՛ւ որդի, այս մարդիկ կառչած են իրենց գարշելի կուռքերին և ուրիշների առաջ գայթակղության քար են դրել՝ նրանց դրդելով մեղքի: Մի՞թե կպատասխանեմ նրանց, երբ դիմեն ինձ:+ 4 Ուստի ասա նրանց. «Ահա թե Գերիշխան Տեր Եհովան ինչ է ասում. «Եթե մի իսրայելացի կառչի իր գարշելի կուռքերին և ուրիշների առաջ գայթակղության քար դնի՝ նրանց դրդելով մեղքի, ու հետո գնա մարգարեի մոտ՝ նրան ինչ-որ բան հարցնելու, ես՝ Եհովաս, նրան արժանի պատասխան կտամ՝ նրա պաշտած գարշելի կուռքերի քանակին համապատասխան: 5 Ես իսրայելացիների սիրտը ահ կգցեմ, քանի որ նրանք բոլորը հեռացել են ինձնից և իրենց նողկալի կուռքերին են պաշտում»»:+
6 Ուստի իսրայելացիներին ասա. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Վերադարձեք ինձ մոտ, երես թեքեք ձեր գարշելի կուռքերից և հրաժարվեք ձեր բոլոր նողկալի գործերից:+ 7 Եթե որևէ իսրայելացի կամ Իսրայելում բնակվող որևէ պանդուխտ հեռանա ինձնից ու կառչի իր զազրելի կուռքերին և ուրիշների առաջ գայթակղության քար դնի՝ նրանց դրդելով մեղքի, ու հետո գնա իմ մարգարեի մոտ՝ նրան ինչ-որ բան հարցնելու,+ ե՛ս՝ Եհո՛վաս, կպատասխանեմ նրան. 8 ես կթշնամանամ այդ մարդու հետ, նրան նախազգուշական օրինակ ու առակ կդարձնեմ և կվերացնեմ իմ ժողովրդի միջից:+ Եվ դուք կիմանաք, որ ես Եհովան եմ:
9 Բայց եթե մարգարեն, խաբված լինելով, պատասխան տա, իմացեք, որ ես՝ Եհովաս եմ մոլորեցրել նրան:+ Ես իմ ձեռքը կմեկնեմ ու կվերացնեմ նրան իմ ժողովրդի՝ Իսրայելի միջից: 10 Նրանք կկրեն իրենց մեղքի հետևանքը. մարգարեին հարցնողը նույնքան մեղավոր կլինի, որքան մարգարեն: 11 Այդպես կլինի այն բանի համար, որ իսրայելացիները այլևս չհեռանան ինձնից ու իրենց չպղծեն մեղքերով: Նրանք կլինեն իմ ժողովուրդը, իսկ ես նրանց Աստվածը կլինեմ,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան»»»:
12 Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով. 13 «Մարդո՛ւ որդի, եթե մի երկիր, անհավատարմությամբ վարվելով, մեղք գործի իմ դեմ, ես իմ ձեռքը կմեկնեմ և այն կզրկեմ սննդի պաշարից,*+ ես սով կուղարկեմ այնտեղ+ ու կվերացնեմ մարդկանց և կենդանիներին:+ 14 Նույնիսկ եթե այդ երկրում լինեին Նոյը,+ Դանիելն+ ու Հոբը,+ այս երեք մարդիկ իրենց արդարության շնորհիվ միայն իրենց կփրկեին,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–
15 Կամ եթե այդ երկիր գիշատիչ գազաններ ուղարկեի, նրանք ամայացնեին* այն, ու երկիրը անմարդաբնակ դառնար, և այդ գազանների պատճառով ոչ ոք չանցներ այնտեղով,+ 16 ապա, եթե անգամ այդ երեք մարդիկ այնտեղ լինեին, երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– նրանք չէին փրկի ո՛չ իրենց որդիներին, ո՛չ էլ դուստրերին. միայն իրենք կփրկվեին, իսկ երկիրն ամայի կդառնար:
17 Կամ եթե սուր ուղղեի այդ երկրի դեմ+ և ասեի՝ «Թող սուր անցնի այդ երկրով», ու վերացնեի թե՛ մարդկանց, թե՛ կենդանիներին,+ 18 ապա, եթե անգամ այդ երեք մարդիկ այնտեղ լինեին, երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– նրանք չէին փրկի ո՛չ իրենց որդիներին, ո՛չ էլ դուստրերին, այլ միայն իրենք կփրկվեին:
19 Կամ եթե համաճարակ բերեի այդ երկրի վրա+ ու իմ ցասումը թափեի, որպեսզի արյունահեղությամբ վերացնեի թե՛ մարդկանց, թե՛ կենդանիներին, 20 ապա, նույնիսկ եթե Նոյը,+ Դանիելն+ ու Հոբը+ այնտեղ լինեին, երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– նրանք չէին փրկի ո՛չ իրենց որդիներին, ո՛չ էլ դուստրերին, այլ իրենց արդարության շնորհիվ միայն իրենց կփրկեին:+
21 Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Այդպես կլինի, երբ Երուսաղեմի վրա չորս պատիժ բերեմ՝+ սուր, սով, գիշատիչ գազաններ և համաճարակ,+ որպեսզի վերացնեմ թե՛ մարդկանց, թե՛ կենդանիներին:+ 22 Բայց ոմանք կփրկվեն և այնտեղից դուրս կբերվեն,+ այդ թվում՝ որդիներն ու դուստրերը: Ահա նրանք գալիս են ձեզ մոտ, և երբ տեսնեք նրանց վատ վարքն ու գործերը, սուգ չեք անի այն աղետի՝ այն բոլոր բաների համար, որ ես բերել եմ Երուսաղեմի վրա:
23 Դուք սուգ չեք անի, երբ տեսնեք նրանց վատ վարքն ու գործերը: Եվ այդ ժամանակ կիմանաք, որ այն, ինչ արել եմ, առանց պատճառի չեմ արել»,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:
15 Եհովան նորից խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Մարդո՛ւ որդի, արդյոք խաղողենին կարո՞ղ է համեմատվել անտառի այլ ծառերի և ճյուղերի հետ: 3 Մի՞թե դրա փայտից ձող են պատրաստում որևէ գործ անելու համար: Կամ մի՞թե մարդիկ դրանից կեռ են պատրաստում որևէ իր կախելու համար: 4 Այն որպես վառելիք կրակի մեջ է գցվում, դրա երկու ծայրերը այրվում են, իսկ մեջտեղի մասն ածխանում է: Պիտանի՞ է այն որևէ գործի համար: 5 Նույնիսկ նախքան այրվելը այն պիտանի չէր, առավել ևս, երբ այրվել է ու մոխրացել:
6 Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես Երուսաղեմի բնակիչների հետ կվարվեմ այնպես, ինչպես անտառի ծառերից խաղողենու հետ, որը տվել եմ որպես վառելիք:+ 7 Ես կպատժեմ նրանց: Նրանք փրկվել են կրակից, բայց կրակը, մեկ է, խժռելու է նրանց: Ու երբ նրանց պատիժն իրագործեմ, դուք կիմանաք, որ ես Եհովան եմ:+
8 Նրանց անհավատարմության պատճառով+ երկիրն ամայի կդարձնեմ»,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:
16 Եհովան նորից խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Մարդո՛ւ որդի, Երուսաղեմին հայտնիր իր նողկալի գործերի մասին:+ 3 Ասա. «Ահա թե Գերիշխան Տեր Եհովան ինչ է ասում Երուսաղեմին. «Դու ծագումով Քանանից ես՝ այնտեղ ես ծնվել: Հայրդ ամորհացի+ էր, իսկ մայրդ՝ քետացի:+ 4 Երբ ծնվեցիր, քո պորտալարը չկտրեցին, քեզ ջրով չլվացին, որ մաքուր լինես, աղով չշփեցին ու չբարուրեցին: 5 Ոչ ոք չխղճաց քեզ և չարեց այս բաները: Ոչ ոք չկարեկցեց քեզ, այլ ծնվելուդ օրը քեզ ատեցին և տարան գցեցին դաշտում:
6 Երբ անցնում էի կողքովդ, տեսա, թե ինչպես էիր արյանդ մեջ թավալվում: Դու արնաշաղախ ընկած էիր, և քեզ ասացի՝ ապրի՛ր: Այո՛, քեզ, որ արնաշաղախ էիր, ասացի՝ ապրի՛ր: 7 Դաշտի բույսերի պես մեծաքանակ դարձրի քեզ: Դու մեծացար, հասունացար ու պճնվեցիր քո լավագույն զարդերով: Կրծքերդ ձևավորվեցին, ու մազերդ երկարեցին, բայց դու դեռ մերկ էիր՝ առանց հագուստի:
8 Երբ անցնում էի կողքովդ, տեսա քեզ ու հասկացա, որ եկել է քո սիրո ժամանակը: Հագուստս տարածեցի քեզ վրա+ ու ծածկեցի մերկությունդ, երդում տալով՝ ուխտ* կապեցի քեզ հետ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– և դու իմը դարձար: 9 Քեզ ջրով լվացի, արյունից մաքրեցի ու յուղ քսեցի վրադ:+ 10 Ասեղնագործ հագուստ և ընտիր* կաշվից սանդալ հագցրի քեզ, փաթաթեցի բարձրորակ կտավով և թանկարժեք հագուստ հագցրի: 11 Քեզ զարդերով պճնեցի, ձեռքերիդ ապարանջաններ դրեցի ու պարանոցիդ վզնոց կախեցի: 12 Քթիցդ ու ականջներիցդ օղեր կախեցի և գլխիդ գեղեցիկ պսակ դրեցի: 13 Դու զարդարվում էիր ոսկով ու արծաթով, բարձրորակ կտավից և թանկարժեք կտորից հագուստներ ու ասեղնագործ զգեստներ էիր կրում: Ընտիր ալյուր, մեղր ու յուղ էիր ուտում: Դու շա՜տ, շա՜տ գեղեցկացար+ և արժանի դարձար թագուհի լինելու:
14 Համբավդ ազգերին հայտնի դարձավ+ քո գեղեցկության շնորհիվ: Գեղեցկությունդ կատարյալ էր, քանի որ քեզ իմ շքեղությամբ էի զարդարել,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–
15 Բայց դու սկսեցիր ապավինել քո գեղեցկությանը+ և համբավդ օգտագործելով՝ մարմնավաճառ դարձար:+ Դու տրվում էիր յուրաքանչյուր անցորդի,+ և քո գեղեցկությունը նրան էիր նվիրում: 16 Դու վերցնում էիր քո գույնզգույն հագուստներից, դրանցով զարդարում էիր քո սրբավայրերը ու մարմնավաճառությամբ զբաղվում այնտեղ:+ Նման բաներ չպետք է արվեն. այդպիսի բաներ երբեք չպետք է կատարվեն: 17 Դու նաև վերցնում էիր քո գեղեցիկ զարդերը, որոնք պատրաստված էին իմ տված ոսկուց ու արծաթից, տղամարդու* արձաններ էիր շինում և անբարոյականություն գործում դրանց հետ:+ 18 Վերցնում էիր քո ասեղնագործ հագուստներն ու ծածկում դրանք: Իմ յուղն ու իմ խունկը դրանց էիր մատուցում:+ 19 Քեզ տվածս հացը՝ պատրաստված ընտիր ալյուրից, յուղից ու մեղրից, որոնք քեզ տվել եմ որպես կերակուր, նույնպես այդ կուռքերին էիր մատուցում, որ դրանց հաճեցնես:*+ Այո՛, հենց այդպես է եղել,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–
20 Դու քո որդիներին ու աղջիկներին, որոնց ծնել էիր ինձ համար,+ զոհաբերում էիր այդ կուռքերին.+ մի՞թե քեզ համար բավական չէր այն, որ մարմնավաճառությամբ էիր զբաղվում: 21 Մորթում էիր իմ որդիներին ու այրում՝ նրանց զոհաբերելով այդ կուռքերին:+ 22 Այդ բոլոր գարշելի բաներն անելիս և մարմնավաճառությամբ զբաղվելիս դու չէիր հիշում քո մանկության օրերը, երբ առանց հագուստի էիր, մերկ էիր ու արյանդ մեջ թավալվում էիր: 23 Վա՜յ, վա՜յ կգա քեզ վրա քո գործած բոլոր չարիքների համար,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 24 Ամեն մի հրապարակում քեզ համար բարձրահարթակ ու սրբավայր էիր շինում: 25 Յուրաքանչյուր փողոցի ամենատեսանելի մասում սրբավայրեր էիր շինում, գեղեցկությունդ գարշանք էիր դարձնում՝ քեզ առաջարկելով* ամեն մի անցորդի,+ և նորից ու նորից զբաղվում էիր մարմնավաճառությամբ:+ 26 Անբարոյականություն էիր գործում եգիպտացիների՝+ ցանկամոլ* հարևաններիդ հետ և վիրավորում էիր ինձ՝ անվերջ զբաղվելով մարմնավաճառությամբ: 27 Այդ պատճառով ես կմեկնեմ իմ ձեռքը և կնվազեցնեմ քո սննդի պաշարը,+ քեզ կմատնեմ քեզ ատող կանանց՝+ փղշտացիների դուստրերի ձեռքը, որոնք սարսափահար են եղել քո անառակ վարքի պատճառով:+
28 Դու չէիր կարողանում բավարարվածություն ստանալ, դրա համար էլ սկսեցիր անբարոյականություն գործել ասորեստանցիների+ հետ, սակայն նրանց տրվելուց հետո էլ չբավարարվեցիր: 29 Ուստի շարունակեցիր անբարոյականություն գործել առևտրականների* երկրում և քաղդեացիների հետ,+ բայց այդպես էլ բավարարվածություն չստացար: 30 Օ՜, որքա՜ն թուլակամ էիր,*– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– երբ լկտի մարմնավաճառի պես անում էիր այդ ամենը:+ 31 Երբ յուրաքանչյուր փողոցի ամենատեսանելի մասում բարձրահարթակ էիր շինում և յուրաքանչյուր հրապարակում սրբավայր էիր կառուցում, դու նման չէիր մարմնավաճառի, որովհետև հրաժարվում էիր վարձից: 32 Դու դավաճան կին ես, որը իր ամուսնու փոխարեն օտարներին է նախընտրում:+ 33 Բոլոր մարմնավաճառներին նվեր են տալիս,+ մինչդեռ քո բոլոր սիրեկաններին դո՛ւ ես նվերներ տալիս+ ու կաշառք առաջարկում, որ գան քեզ մոտ ամեն տեղից՝ քեզ հետ անբարոյականություն գործելու:+ 34 Դու նման չես մյուս մարմնավաճառներին: Ոչ մի մարմնավաճառ քեզ պես չի վարվում. քեզ չեն վճարում, դու ինքդ ես վճարում ուրիշներին՝ դու հակառակն ես անում:
35 Ուստի ո՛վ մարմնավաճառ,+ լսիր Եհովայի խոսքը: 36 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Քանի որ տրվեցիր կրքերիդ, մերկացար և անբարոյականություն գործեցիր սիրեկաններիդ ու բոլոր նողկալի ու գարշելի կուռքերիդ հետ,+ որոնց նույնիսկ որդիներիդ արյունը զոհաբերեցիր,+ 37 ես քո դեմ կհամախմբեմ քո բոլոր սիրեկաններին, որոնց դու հաճույք էիր պատճառում՝ բոլոր նրանց, ում սիրում էիր, և բոլոր նրանց, ում ատում էիր: Ամեն տեղից կհավաքեմ նրանց ու նրանց առաջ կմերկացնեմ քեզ, և նրանք քեզ կտեսնեն ամբողջովին մերկ:+
38 Ես կպատժեմ քեզ այնպես, ինչպես դավաճան+ ու արյուն թափող կանանց են պատժում:+ Ցասումով ու խանդով կթափեմ քո արյունը:+ 39 Քեզ կմատնեմ նրանց ձեռքը, և նրանք կքանդեն քո բարձրահարթակները,+ քարուքանդ կանեն քո սրբավայրերը, պատռելով կհանեն հագուստներդ,+ կվերցնեն գեղեցիկ զարդերդ+ և քեզ մերկ կթողնեն: 40 Քո դեմ մի բազմություն կբերեն,+ կքարկոծեն+ ու սրերով կսպանեն քեզ:+ 41 Նրանք կհրկիզեն քո տները,+ շատ կանանց աչքի առաջ քո նկատմամբ կիրագործեն իմ դատաստանը: Ես վերջ կդնեմ քո մարմնավաճառությանը,+ և դու այլևս չես վճարի քո սիրեկաններին: 42 Իմ ցասումը կհանգչի,+ և այլևս զայրացած չեմ լինի քեզ վրա,+ ես կհանդարտվեմ ու ինձ այլևս վիրավորված չեմ զգա:
43 Քանի որ դու չհիշեցիր քո մանկության օրերը+ և այս ամենն անելով զայրացրիր ինձ, ես կհատուցեմ քեզ քո գործերի համեմատ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– Դու այլևս անառակ վարք չես դրսևորի, ոչ էլ քո գարշելի գործերը կանես:
44 Ամեն ոք, ով ասացվածքներով է խոսում, քո մասին կասի. «Ինչպիսին մայրն է, այնպիսին էլ աղջիկն է»:+ 45 Դու քո մոր աղջիկն ես, որը արհամարհում էր իր ամուսնուն ու երեխաներին: Դու քո քույրերի քույրն ես, որոնք արհամարհում էին իրենց ամուսիններին ու երեխաներին: Ձեր մայրը քետացի էր, իսկ հայրը՝ ամորհացի:+
46 Ավագ քույրդ քեզնից դեպի հյուսիս բնակվող Սամարիան+ է իր դուստրերով,*+ իսկ կրտսեր քույրդ քեզնից դեպի հարավ բնակվող Սոդոմն+ է իր դուստրերով:+ 47 Դու ոչ միայն գնացիր նրանց հետքերով ու կրկնեցիր նրանց գարշելի գործերը, այլև շատ չանցած՝ նրանց արածներից ավելի զզվելի գործեր արեցիր:+ 48 Երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– քո քույր Սոդոմն ու նրա դուստրերը չեն վարվել այնպես, ինչպես դու և քո դուստրերը: 49 Սա էր քո քույր Սոդոմի մեղքը. նա և նրա դուստրերը+ հպարտ էին,+ նրանք առատ սնունդ ունեին+ ու ապրում էին անհոգ և հանգիստ կյանքով,+ սակայն չէին օգնում կեղեքվածներին ու աղքատներին:+ 50 Նրանք գոռոզ+ մնացին և շարունակեցին զզվելի գործեր անել իմ աչքի առաջ,+ ուստի հարկ համարեցի կործանել նրանց:+
51 Սամարիան+ քո մեղքերի կեսն էլ չի գործել: Դու քույրերիցդ ավելի շատ ես զզվելի գործեր արել: Եվ դրանք այնքա՜ն գարշելի են, որ քո կողքին քույրերդ արդար են երևում:+ 52 Ուստի կրի՛ր քո նվաստացումը, քանի որ արդարացրել ես նրանց վարքը: Քո մեղքերը նրանց մեղքերից ավելի գարշելի են, դրա համար էլ նրանք քեզնից արդար են: Ամաչի՛ր ու կրի՛ր քո նվաստացումը, որովհետև քո պատճառով քույրերդ արդար են երևում:
53 Ես կհավաքեմ նրանց գերիներին՝ Սոդոմի ու նրա դուստրերի գերիներին, Սամարիայի ու նրա դուստրերի գերիներին, կհավաքեմ նաև քո գերիներին,+ 54 որպեսզի կրես քո նվաստացումը: Դու քեզ նվաստացած կզգաս, քանի որ քո արած գործերով նրանց համար մխիթարանք ես եղել: 55 Քո քույրեր Սոդոմն ու Սամարիան և նրանց դուստրերը կլինեն այնպիսին, ինչպիսին նախկինում էին: Դու և քո դուստրերը նույնպես կլինեք այնպիսին, ինչպիսին նախկինում էիք:+ 56 Երբ հպարտացար, քրոջդ՝ Սոդոմին, հիշատակելու արժանի չէիր համարում, 57 մինչև որ քո չարությունը չբացահայտվեց:+ Այժմ Ասորիքի դուստրերը և նրա բոլոր հարևանները ծաղրում են քեզ: Փղշտացիների դուստրերը+ և քո մյուս բոլոր հարևանները ծաղրուծանակի են ենթարկում քեզ: 58 Դու կրելու ես քո անառակ վարքի ու գարշելի գործերի հետևանքները»,– ասում է Եհովան:
59 «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես կվարվեմ քեզ հետ քո արածների համեմատ,+ քանի որ զանց արեցիր երդումդ՝ դրժելով իմ ուխտը:+ 60 Բայց ես կհիշեմ այն ուխտը, որ կապեցի քեզ հետ, երբ մանուկ էիր, և քեզ հետ հարատև ուխտ կկապեմ:+ 61 Դու կհիշես քո վարքը ու քեզ նվաստացած կզգաս,+ երբ ընդունես թե՛ ավագ, թե՛ կրտսեր քույրերիդ: Ես նրանց որպես դուստրերի քեզ կտամ, բայց ոչ հանուն քեզ հետ կապած ուխտի:
62 Ես ուխտ կկապեմ քեզ հետ, և դու կիմանաս, որ ես Եհովան եմ: 63 Չնայած քո բոլոր արածներին՝ ես կներեմ* քեզ,+ և այդժամ դու կհիշես, թե ինչ ես արել, և այնպես կամաչես, որ բերանդ ջուր կառնես»,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան»»»»:
17 Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Մարդո՛ւ որդի, մի հանելուկ ասա ու մի առակ պատմիր Իսրայելի մասին:+ 3 Ասա. «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Մի մեծ արծիվ,+ որը մեծ թևեր ուներ ու ծածկված էր երկար, գույնզգույն ու խիտ փետուրներով, եկավ Լիբանան+ ու պոկեց մայրու գագաթը:+ 4 Նա պոկեց ամենավերևի մատղաշ ճյուղը, տարավ առևտրականների* երկիր ու այն տնկեց նրանց քաղաքում:+ 5 Ապա վերցրեց այդ երկրի սերմից+ ու ցանեց պտղաբեր արտում: Նա տնկեց այն, ինչպես ուռենին են տնկում՝ առատ ջրերի մոտ: 6 Այն ծիլ տվեց և դարձավ կարճահասակ, բայց փարթամ որթատունկ:+ Դրա սաղարթները թեքված էին դեպի իրեն, և արմատները իր տակ էին աճում: Այդպես այն դարձավ խաղողի վազ, շիվեր տվեց և ճյուղեր արձակեց:+
7 Մեկ ուրիշ մեծ արծիվ էլ թռավ եկավ՝+ մեծ թևերով ու փետուրներով:+ Եվ խաղողի վազը իր արմատները ագահորեն տարածեց դեպի այդ արծիվը՝ հեռու այն տեղից, որտեղ տնկվել էր, և իր ճյուղերը ուղղեց դեպի արծիվը, որ նա ոռոգի իրեն:+ 8 Բայց չէ՞ որ այն արդեն տնկված էր լավ արտում՝ առատ ջրերի մոտ, որ ճյուղեր արձակի, պտուղ տա և փառահեղ խաղողի վազ դառնա»»:+
9 Սա ասա. «Ահա թե Գերիշխան Տեր Եհովան ինչ է ասում. «Մի՞թե խաղողի վազը կփարթամանա: Մի՞թե այն արմատախիլ չեն անի:+ Մի՞թե դրա պտուղները չեն փտի, և ընձյուղները չեն չորանա:+ Վազն այնպես կչորանա, որ մեծ ուժի կամ շատ մարդկանց կարիք չի լինի այն արմատախիլ անելու համար: 10 Ու թեև այն փոխատնկված է, մի՞թե կփարթամանա կամ մի՞թե ամբողջությամբ չի չորանա, երբ արևելյան քամին փչի: Այն կչորանա այնտեղ, որտեղ աճել է»»»:
11 Եհովան նորից խոսեց ինձ հետ՝ ասելով. 12 «Ասա ապստամբ ժողովրդին. «Չե՞ք հասկանում, թե այս ամենն ինչ է նշանակում»: Նրանց ասա. «Բաբելոնի թագավորը գնաց Երուսաղեմ, վերցրեց թագավորին ու իշխաններին և բերեց իր մոտ՝ Բաբելոն:+ 13 Ավելին՝ թագավորական սերնդից վերցրեց մեկին,+ նրա հետ համաձայնություն կնքեց ու նրան երդվել տվեց:+ Նա իր հետ տարավ այդ երկրի անվանիներին,+ 14 որ թագավորությունը թուլանա և չկարողանա նորից հզորանալ, և որ այն գոյատևի միայն իր հետ կնքած համաձայնության շնորհիվ:+ 15 Բայց թագավորը ապստամբեց նրա դեմ՝+ իր պատգամաբերներին ուղարկելով Եգիպտոս, որպեսզի այնտեղից ձիեր+ ու մեծ զորք բերել տա:+ Մի՞թե նա հաջողություն կունենա: Այս բաներն անողը կազատվի՞ պատժից: Կկարողանա՞ խախտել համաձայնությունը և անպատիժ մնալ:+
16 Երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– նա կմահանա Բաբելոնում, որտեղ բնակվում է այն թագավորը,* ով նրան* թագավոր նշանակեց, և որին տված երդումը նա արհամարհեց և համաձայնությունը դրժեց:+ 17 Փարավոնի հզոր բանակը ու մեծաքանակ զորքերը պատերազմում չեն օգնի նրան,+ երբ պատնեշներ կանգնեցվեն և պաշարման պարիսպներ կառուցվեն շատերին կոտորելու համար: 18 Նա արհամարհեց երդումը՝ խախտելով համաձայնությունը: Թեև նա խոստում էր տվել, բայց արեց այս ամենը, ուստի չի փրկվի:
19 Դրա համար սա է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Երդվում եմ իմ գոյությամբ. ես նրան կհատուցեմ ինձ տված երդումն արհամարհելու+ և ինձ հետ կապած ուխտը դրժելու համար: 20 Իմ որսացանցը կգցեմ նրա վրա և կբռնեմ նրան,+ կբերեմ Բաբելոն և այնտեղ նրա դեմ դատական վեճ կսկսեմ, քանի որ նա անհավատարմությամբ վարվեց ինձ հետ:+ 21 Նրա զորախմբերից այն մարդիկ, ովքեր փախուստի են դիմել, սրով կընկնեն, իսկ մնացածները կցրվեն բոլոր ուղղություններով:+ Եվ դուք կիմանաք, որ ես՝ Եհովաս եմ դա ասել»:+
22 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Վեհաշուք մայրու գագաթից ես մատղաշ ճյուղ կպոկեմ+ ու կտնկեմ այն: Դրա ամենավերևի ոստերից մատղաշ ոստ կպոկեմ+ ու կտնկեմ մի բարձր ու վսեմ լեռան վրա:+ 23 Այն կտնկեմ Իսրայելի բարձր լեռան վրա: Այն ճյուղեր կարձակի, պտուղ կտա և փառահեղ մայրի կդառնա: Նրա տակ ամեն տեսակ թռչուններ կբնակվեն, նրա սաղարթների ստվերում կհանգրվանեն: 24 Եվ դաշտի բոլոր ծառերը կիմանան, որ ես՝ Եհովաս եմ բարձր ծառը ցածրացրել և ցածրը բարձրացրել,+ կանաչ ծառը չորացրել, իսկ չոր ծառը ծաղկեցրել:+ Ես՝ Եհովաս եմ ասել ու արել դա»»»:
18 Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Ի՞նչ է նշանակում Իսրայելում տարածված այս ասացվածքը. «Հայրերը թթու խաղող են կերել, բայց դրա թթու համը որդիներն են առնում»:+
3 Երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– դուք Իսրայելում այլևս չեք ասի այս ասացվածքը: 4 Բոլոր հոգիներն* իմն են: Ինչպես հոր հոգին, այնպես էլ որդու հոգին ինձ են պատկանում: Կմահանա ա՛յն հոգին,* որը մեղք է գործում:
5 Եթե մի մարդ արդարությամբ է վարվում և անում է այն, ինչը ճիշտ է՝ 6 լեռների վրա կուռքերին զոհաբերված բաներ չի ուտում,+ հույսը չի դնում Իսրայելի գարշելի կուռքերի վրա, չի պղծում իր դրացու կնոջը,+ հարաբերություն չի ունենում կնոջ հետ նրա դաշտանի ժամանակ,+ 7 ոչ ոքի վատ չի վերաբերվում,+ պարտք եղողին վերադարձնում է գրավը,+ ոչ մեկի չի կողոպտում,+ իր հացը կիսում է սովածի հետ,+ մերկ մարդուն հագուստ է տալիս,+ 8 տոկոսով փող չի տալիս և ուրիշի հաշվին շահ չի ստանում,+ անարդարացիորեն չի վարվում,+ արդարությամբ է լուծում երկու հոգու միջև ծագած վեճը,+ 9 պահում է իմ կանոնները և հնազանդվում է իմ օրենքներին,* որպեսզի հավատարիմ լինի, ապա նա արդար է: Նա անշուշտ կապրի,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–
10 Բայց եթե նա որդի ունի, որը գող է,+ մարդասպան,+ կամ որն անում է այս բաներից որևէ մեկը 11 (թեև նրա հայրը չի արել այս բաներից և ոչ մեկը)՝ լեռների վրա կուռքերին զոհաբերված բաներ է ուտում, պղծում է իր դրացու կնոջը, 12 կարիքավորին ու աղքատին վատ է վերաբերվում,+ կողոպուտով է զբաղվում, գրավը չի վերադարձնում, հույսը դնում է գարշելի կուռքերի վրա,+ նողկալի գործեր է անում,+ 13 ուրիշի հաշվին շահ է ստանում և փողը տոկոսով է տալիս,+ նրա որդին ոչ մի դեպքում չի ապրի: Նա անշուշտ կմահանա, քանի որ արել է այս բոլոր գարշելի բաները: Նա ի՛նքը մեղավոր կլինի իր մահվան համար:
14 Իսկ եթե մի որդի տեսնում է իր հոր բոլոր մեղքերը ու, չնայած դրան, այդպես չի վարվում՝ 15 լեռների վրա կուռքերին զոհաբերված բաներ չի ուտում, հույսը Իսրայելի գարշելի կուռքերի վրա չի դնում, չի պղծում իր դրացու կնոջը, 16 ոչ ոքի վատ չի վերաբերվում, գրավը իրեն չի պահում, կողոպուտով չի զբաղվում, իր հացը կիսում է սովածի հետ, մերկ մարդուն հագուստ է տալիս, 17 աղքատին չի ճնշում, ուրիշի հաշվին շահ չի ստանում ու փողը տոկոսով չի տալիս, պահում է իմ կանոնները և հնազանդվում է իմ օրենքներին, նա չի մահանա իր հոր մեղքերի պատճառով. նա անշուշտ կապրի: 18 Իսկ նրա հայրը, որը խարդախությամբ է զբաղվել, իր եղբայրներին կողոպտել է և իր ազգակիցների մեջ վատ բաներ է արել, կմեռնի իր մեղքերի պատճառով:
19 Դուք կհարցնեք. «Ինչո՞ւ որդին պատասխանատվություն չի կրում իր հոր մեղքերի համար»: Պատճառն այն է, որ որդին արդար և ճիշտ է վարվում, իմ բոլոր կանոնները պահում է ու հնազանդվում դրանց: Նա անշուշտ կապրի:+ 20 Կմահանա ա՛յն հոգին,* որը մեղք է գործում:+ Որդին իր հոր մեղքերի համար պատասխան չի տա, հայրն էլ իր որդու մեղքերի համար պատասխան չի տա: Արդարի արդարությունը միայն իրեն կփրկի, իսկ մեղսագործի չարագործությունը միայն իրեն կկործանի:+
21 Եթե մեղսագործը դադարի մեղք գործելուց, պահի իմ կանոնները և անի այն, ինչը ճիշտ է ու արդար, նա անշուշտ կապրի. նա չի մեռնի:+ 22 Նրա գործած և ոչ մի մեղքի համար հաշիվ չեմ պահանջի:+ Նա կապրի, քանի որ ճիշտն է անում:+
23 Մի՞թե ինձ ուրախացնում է մեղսագործի մահը,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– Ո՛չ, ես ուզում եմ, որ նա դադարի մեղք գործելուց ու ապրի:+
24 Բայց եթե արդարը դադարի արդարությամբ վարվելուց և անի այն, ինչը սխալ է՝ մեղսագործների պես գարշելի արարքներ գործելով, արդյոք կապրի՞: Նրա արդար գործերից և ոչ մեկը ես չեմ հիշի:+ Իր անհավատարմության և իր գործած մեղքի պատճառով նա կմեռնի:+
25 Դուք կասեք. «Եհովան անարդար է վարվում»:+ Բայց լսե՛ք, ո՛վ իսրայելացիներ, ե՞ս եմ անարդար վարվում,+ մի՞թե դուք չեք անարդար վարվում:+
26 Եթե արդարը դադարի արդարությամբ վարվելուց և անի այն, ինչը սխալ է, նա կմեռնի, կմեռնի իր գործած մեղքի պատճառով:
27 Եթե մեղսագործը դադարի մեղք գործելուց և սկսի անել այն, ինչը ճիշտ է ու արդար, նա կպահպանի իր կյանքը:+ 28 Եթե նա գիտակցի, թե ինչ վատ գործեր է արել ու դարձի գա, անշուշտ կապրի. նա չի մահանա:
29 Բայց Իսրայելը կասի. «Եհովան անարդար է վարվում»: Ո՛վ իսրայելացիներ, ե՞ս եմ անարդար վարվում,+ մի՞թե դուք չեք անարդար վարվում:
30 Դրա համար, ո՛վ իսրայելացիներ, ձեզնից յուրաքանչյուրին կդատեմ ըստ իր գործերի,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– Դադարե՛ք մեղքեր գործելուց, լիովին հրաժարվեք ձեր բոլոր մեղքերից, որ դրանք գայթակղության քար չդառնան ձեզ համար, և դրանց պատճառով պատիժ չգա ձեզ վրա: 31 Այլևս մեղք մի՛ գործեք+ և նոր սիրտ ու նոր ոգի* ձեռք բերեք:*+ Ինչո՞ւ մահանաք,+ ո՛վ իսրայելացիներ:
32 Ոչ մեկի մահը ինձ չի ուրախացնում,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– Ուստի դարձի՛ եկեք և ապրե՛ք»:+
19 «Իսրայելի առաջնորդների մասին մի ողբերգ երգիր.
2 «Ո՞վ էր քո մայրը. էգ առյուծ՝ որձ առյուծների մեջ:
Նա պառկում էր ուժեղ ու երիտասարդ առյուծների մեջ
Եվ մեծացնում էր իր կորյուններին:
3 Նա մեծացրեց իր կորյուններից մեկին,
Եվ կորյունը հզոր առյուծ դարձավ:+
Նա որս անել սովորեց
Եվ անգամ մարդկանց խժռեց:
4 Ազգերը լսեցին նրա մասին և փոսում բռնեցին նրան,
Նրա քթից կարթեր անցկացրին ու Եգիպտոս տարան:+
5 Մայրը սպասեց նրան, բայց հետո նրա վերադարձի հույսը կորցրեց,
Ուստի վերցրեց իր կորյուններից մեկ ուրիշին ու հզոր առյուծ դարձրեց:
6 Նա նույնպես շրջեց առյուծների մեջ և հզոր առյուծ դարձավ:
Սովորեց որս անել և նույնիսկ մարդկանց խժռեց:+
7 Նա շրջեց նրանց ամրացված աշտարակներով և ավերեց նրանց քաղաքները:
Ողջ ամայացած երկրում լսվում էր նրա մռնչյունը:+
8 Հարևան երկրներից տարբեր ազգեր նրա դեմ դուրս եկան,
Ցանց գցեցին նրա վրա և բռնեցին իրենց պատրաստած փոսում:
9 Նրա քթից կարթեր անցկացրին և վանդակի մեջ բերեցին Բաբելոնի թագավորի մոտ:
Այնտեղ բանտարկեցին նրան, որպեսզի նրա մռնչյունն այլևս չլսվի Իսրայելի լեռներում:
10 Քո մայրն ասես առատ ջրերի մոտ տնկված խաղողի վազ լիներ:*+
Առատ ջրերի շնորհիվ նա շատ ճյուղեր արձակեց ու պտուղ տվեց:
11 Նրա ճյուղերը ամուր դարձան և պիտանի՝ առաջնորդների գավազաններ լինելու համար:
Խաղողի վազն աճեց և մյուս ծառերից վեր խոյացավ:
Իր բարձրության ու խիտ սաղարթի շնորհիվ նա աչքի ընկավ:
12 Բայց նրան ցասումով արմատախիլ արեցին+ և գետին գցեցին,
Արևելյան քամուց նրա պտուղները չորացան:
13 Հիմա այն տնկված է անապատում՝
Անջուր ու ծարավուտ երկրում:+
14 Նրա ճյուղերից կրակը տարածվեց շիվերի ու պտուղների վրա և խժռեց դրանք:
Ոչ մի ամուր ճյուղ չմնաց, ոչ մի գավազան՝ իշխելու համար:+
Սա ողբերգ է և ողբերգ էլ կմնա»»:
20 Յոթերորդ տարվա հինգերորդ ամսում՝ տասներորդ օրը, Իսրայելի երեցներից ոմանք եկան նստեցին իմ առաջ, որպեսզի իմանան, թե արդյոք Եհովան որևէ խոսք ունի իրենց հայտնելու: 2 Այդ ժամանակ Եհովան ասաց ինձ. 3 «Մարդո՛ւ որդի, Իսրայելի երեցներին ասա. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Դուք եկել եք ինձ որևէ բան հարցնելո՞ւ: Երդվում եմ իմ գոյությամբ. չեմ պատասխանելու ձեզ»,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:
4 Պատրա՞ստ ես նրանց դատելու:* Պատրա՞ստ ես նրանց դատելու, մարդո՛ւ որդի: Պատմիր նրանց իրենց նախահայրերի գարշելի գործերի մասին:+ 5 Նրանց ասա. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Այն օրը, երբ ընտրեցի Իսրայելին,+ երդում տվեցի Հակոբի սերունդներին և Եգիպտոսում ինձ հայտնի դարձրի նրանց:+ Այո՛, երդում տվեցի նրանց ու ասացի. «Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»: 6 Այդ օրը երդվեցի նրանց, որ կհանեմ Եգիպտոսից ու կտանեմ մի երկիր, որն ընտրել էի նրանց համար, երկիր, որտեղ կաթ ու մեղր էր հոսում:+ Բոլոր երկրների մեջ այն ամենագեղեցիկն էր: 7 Ես ասացի նրանց. «Դե՛ն նետեք այն նողկալի բաները, որոնց հառում եք ձեր աչքերը, և Եգիպտոսի գարշելի կուռքերով մի՛ պղծվեք:+ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»:+
8 Բայց նրանք ապստամբեցին իմ դեմ և չուզեցին ինձ լսել: Նրանք դեն չնետեցին այն նողկալի բաները, որոնց հառում էին իրենց աչքերը, ու չհրաժարվեցին Եգիպտոսի գարշելի կուռքերից:+ Ուստի ես խոստացա, որ Եգիպտոսում իմ բարկությունն ու ցասումը իսպառ կթափեմ նրանց վրա: 9 Բայց ես գործեցի հանուն իմ անվան, որպեսզի այն չպղծվի ազգերի առաջ, որոնց մեջ նրանք ապրում էին:+ Չէ՞ որ երբ նրանց հանում էի Եգիպտոսից, այդ ազգերի առաջ ինձ հայտնի դարձրի նրանց:+ 10 Այսպիսով՝ նրանց հանեցի Եգիպտոսից ու տարա անապատ:+
11 Ես նրանց տվեցի իմ կանոնները և հայտնեցի իմ օրենքները,*+ որպեսզի դրանք կատարելու շնորհիվ նրանք կարողանան ապրել:+ 12 Նաև տվեցի իմ Շաբաթները+ որպես նշան+ և հիշեցում, որ ես՝ Եհովաս եմ սուրբ դարձնում նրանց:
13 Սակայն իսրայելացիները ապստամբեցին իմ դեմ անապատում:+ Նրանք չպահեցին իմ կանոնները ու մերժեցին իմ օրենքները, որոնք կատարելով՝ մարդ կապրի: Նրանք իմ Շաբաթներն ամբողջովին պղծեցին, ուստի ես խոստացա, որ անապատում իմ ցասումը կթափեմ նրանց վրա, որպեսզի վերացնեմ նրանց:+ 14 Ես գործեցի հանուն իմ անվան, որ այն չպղծվի ազգերի առաջ, որոնց աչքի առաջ հանեցի նրանց:+ 15 Ես անապատում նաև երդվեցի, որ նրանց չեմ բերի այն երկիր, որը նախատեսել էի նրանց համար,+ երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում՝+ ամենագեղեցիկ երկիրը, 16 քանի որ նրանք մերժեցին իմ օրենքները, չպահեցին իմ կանոնները և պղծեցին իմ Շաբաթները. նրանք որոշել էին պաշտել իրենց գարշելի կուռքերին:+
17 Բայց ես խղճացի նրանց և չկործանեցի: Նրանց չվերացրի անապատում: 18 Այնտեղ նրանց որդիներին ասացի.+ «Ձեր նախահայրերի կանոնները չպահեք,+ նրանց օրենքներին չհնազանդվեք ու նրանց գարշելի կուռքերով չպղծվեք: 19 Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը: Իմ կանոններին հնազանդվեք, իմ օրենքները պահեք ու կատարեք:+ 20 Սուրբ համարեք իմ Շաբաթները,+ և դրանք նշան կլինեն ու կհիշեցնեն, որ ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»:+
21 Սակայն նրանց որդիներն ապստամբեցին իմ դեմ,+ չհնազանդվեցին իմ կանոններին, չպահեցին ու չկատարեցին իմ օրենքները, որոնք կատարելով՝ մարդ կապրի: Նրանք պղծեցին իմ Շաբաթները: Ուստի ես խոստացա, որ անապատում իմ բարկությունն ու ցասումը իսպառ կթափեմ նրանց վրա:+ 22 Բայց ես զսպեցի ինձ+ ու գործեցի հանուն իմ անվան,+ որ այն չպղծվի ազգերի առաջ, որոնց աչքի առաջ հանեցի նրանց: 23 Ես անապատում նաև երդվեցի, որ նրանց ցիրուցան կանեմ ազգերի մեջ ու կցրեմ տարբեր երկրներ,+ 24 քանի որ նրանք չկատարեցին իմ օրենքները, մերժեցին իմ կանոնները,+ պղծեցին իմ Շաբաթները և պաշտեցին իրենց նախահայրերի գարշելի կուռքերին:+ 25 Նաև թույլ տվեցի, որ հետևեն կանոնների, որոնք լավը չէին, և պահեն այնպիսի օրենքներ, որոնք կյանքի չէին առաջնորդում:+ 26 Ես թույլ տվեցի, որ իրենց բոլոր առաջնեկներին որպես զոհ այրելով՝ պղծվեն,+ որպեսզի կործանեմ նրանց, ու նրանք իմանան, որ ես Եհովան եմ»»:
27 Հետևաբար, մարդո՛ւ որդի, իսրայելացիներին ասա. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ձեր նախահայրերը սրանով էլ անարգեցին ինձ՝ անհավատարմությամբ վարվելով ինձ հետ: 28 Ես նրանց բերեցի այն երկիր, որը երդվել էի նրանց տալ:+ Սակայն նրանք, տեսնելով բարձր բլուրներն ու տերևաշատ ծառերը,+ սկսեցին զոհեր մատուցել այնտեղ և վիրավորական ընծաներ բերել: Նրանք անուշահոտ* ընծաներ և ըմպելիքի ընծաներ էին մատուցում: 29 Եվ ես հարցրի նրանց. «Ինչո՞ւ եք գնում այդ սրբավայր»: (Այն մինչ օրս Սրբավայր է կոչվում)»»:+
30 Ուստի ասա իսրայելացիներին. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Մի՞թե ձեր նախահայրերի պես դուք էլ չեք պղծվում՝ պաշտելով նրանց նողկալի կուռքերին ու դրանց հետ դավաճանելով ինձ:*+ 31 Մի՞թե չեք պղծվում մինչև այսօր, երբ ձեր որդիներին այրելով՝ ձեր գարշելի կուռքերին զոհեր եք մատուցում:+ Այդ ամենից հետո մի՞թե ես կպատասխանեմ ձեզ, ո՛վ իսրայելացիներ:+
Երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– ես չեմ պատասխանի ձեզ:+ 32 Դուք ասում եք՝ «Եկեք ուրիշ ազգերի՝ ուրիշ երկրների ժողովուրդների պես լինենք, որոնք պաշտում են փայտին ու քարին»,+ բայց ձեր ուզածը ոչ մի դեպքում չի կատարվի:
33 Երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– ես կիշխեմ ձեզ վրա որպես թագավոր: Կմեկնեմ իմ զորավոր ձեռքն ու հզոր բազուկը և ցասումս կթափեմ ձեզ վրա:+ 34 Թափելով իմ ցասումը՝ ես կմեկնեմ զորավոր ձեռքս ու հզոր բազուկս և կհանեմ ձեզ ժողովուրդների միջից ու կհավաքեմ այն երկրներից, որտեղ ցիրուցան եք եղել:+ 35 Ես ձեզ կբերեմ ժողովուրդների անապատ ու ձեզ հետ դեմ առ դեմ դատի մեջ կմտնեմ:+
36 Ինչպես որ Եգիպտոսի անապատում դատական վեճ սկսեցի ձեր նախահայրերի դեմ, այնպես էլ ձեր դեմ դատական վեճ կսկսեմ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 37 Ես կանցկացնեմ ձեզ հովվի գավազանի տակով+ ու կպարտավորեցնեմ պահել ուխտը:* 38 Ձեր միջից կհեռացնեմ ըմբոստներին և իմ դեմ մեղք գործողներին:+ Ես կհանեմ նրանց օտար երկրից, բայց Իսրայելի երկիր նրանք չեն մտնի:+ Եվ դուք կիմանաք, որ ես Եհովան եմ:
39 Ո՛վ իսրայելացիներ, Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Գնացեք ու ծառայեք ձեր գարշելի կուռքերին:+ Բայց իմացեք, որ եթե ի վերջո չլսեք ինձ, կգա ժամանակ, երբ ձեր զոհերով ու գարշելի կուռքերով այլևս չեք կարողանա պղծել իմ սուրբ անունը:+
40 Բոլոր իսրայելացիները՝ բոլորն անխտիր, կծառայեն ինձ+ իմ սուրբ լեռան՝ Իսրայելի բարձր լեռան վրա,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– Ես ուրախությամբ կընդունեմ ձեզ, կցանկանամ, որ անեք ձեր նվիրաբերությունները և բերեք լավագույն զոհերը՝ ձեր բոլոր սուրբ ընծաները:+ 41 Երբ ձեզ հանեմ ազգերի միջից ու հավաքեմ այն երկրներից, որտեղ ցիրուցան եք եղել,+ հաճելի բուրմունքը զգալով՝ ուրախությամբ կընդունեմ ձեզ: Ձեր միջոցով ես կսրբացվեմ ազգերի աչքի առաջ:+
42 Երբ ձեզ բերեմ Իսրայելի երկիր՝+ այն երկիր, որը երդվել եմ տալ ձեր նախահայրերին, դուք կիմանաք, որ ես Եհովան եմ:+ 43 Այնտեղ դուք կհիշեք ձեր վարքը, ձեր բոլոր արարքները, որոնցով պղծում էիք ձեզ,+ և ձեր բոլոր չար գործերի պատճառով դուք զզվելի կդառնաք ինքներդ ձեզ համար:+ 44 Դուք կիմանաք, որ ես Եհովան եմ, երբ հանուն իմ անվան՝+ ձեզ հետ չվարվեմ ձեր չար արարքների ու ձեր նողկալի գործերի համեմատ, ո՛վ Իսրայելի ժողովուրդ»»»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:
45 Եհովան կրկին խոսեց ինձ հետ՝ ասելով. 46 «Մարդո՛ւ որդի, դեմքով դեպի հարավ շրջվիր, ազդարարիր հարավին ու մարգարեական խոսք ասա հարավում գտնվող երկրի անտառին: 47 Ասա հարավային անտառին. «Լսի՛ր Եհովայի խոսքը: Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես կրակ եմ վառելու քո մեջ,+ և այն լափելու է քո բոլոր ծառերը՝ թե՛ կանաչ, թե՛ չոր: Բորբոքված բոցը չի հանգչի,+ այն կխանձի բոլորին՝* հարավից մինչև հյուսիս: 48 Բոլոր մարդիկ կտեսնեն, որ ես՝ Եհովաս եմ վառել այդ կրակը, ուստի այն չի հանգչի»»»:+
49 Եվ ես ասացի. «Ա՜խ, Գերիշխան Տեր Եհովա, նրանք իմ մասին ասում են. «Նա ընդամենը հանելուկներով է խոսում»»:
21 Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Մարդո՛ւ որդի, դեմքով շրջվիր դեպի Երուսաղեմ, դատաստանական լուր հայտնիր և մարգարեացիր սուրբ վայրերի ու Իսրայելի մասին: 3 Իսրայելի երկրին ասա. «Եհովան ասում է. «Ես քո դեմ եմ: Սուրս հանելու եմ պատյանից+ ու քո միջից վերացնելու եմ թե՛ արդարին, թե՛ չարագործին: 4 Սուրս հանելու եմ պատյանից և քո միջից վերացնելու եմ բոլոր մարդկանց՝ թե՛ արդարին, թե՛ չարագործին՝ հարավից մինչև հյուսիս: 5 Եվ բոլոր մարդիկ կիմանան, որ ես՝ Եհովաս եմ հանել իմ սուրը պատյանից և այն այլևս հետ չեմ դնի»»:+
6 Մարդո՛ւ որդի, իսկ դու հառաչիր և դողա, այո՛, դառնությամբ հառաչիր բոլորի աչքի առաջ:+ 7 Եվ եթե հարցնեն քեզ՝ «Ինչո՞ւ ես հառաչում», պատասխանիր՝ «Լուրի պատճառով»: Բոլորն, անշուշտ, կլսեն այն, բոլորը վախով կհամակվեն, թևաթափ կլինեն, կվհատվեն, ու բոլորի ծնկներով ջուր կհոսի:*+ «Աղետ կգա, այն անպատճառ վրա կհասնի»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:
8 Եհովան նորից խոսեց ինձ հետ՝ ասելով. 9 «Մարդո՛ւ որդի, սա մարգարեացիր. «Եհովան ասում է. «Ասա՝ սո՛ւր, սո՛ւր+ է սրվել ու փայլեցվել: 10 Այն սրվել է կոտորած անելու համար և փայլեցվել՝ շողշողալու համար»»»:
«Մի՞թե չպետք է ցնծանք»:
«Արդյոք այն* կմերժի՞ իմ որդու գավազանը,+ ինչպես ցանկացած ծառի է մերժում:
11 Այն տրվել է, որ փայլեցվի ու հետո օգտագործվի: Այդ սուրը սրված և փայլեցված է, որ դահճի ձեռքը տրվի:+
12 Աղաղակիր ու ողբա,+ ո՛վ մարդու որդի, որովհետև սուրը իմ ժողովրդի դեմ է ուղղված, Իսրայելի բոլոր առաջնորդների դեմ:+ Նրանց իմ ժողովրդի հետ սրի կքաշեն: Ուստի դառնացած հարվածիր ազդրիդ: 13 Ստուգումն արդեն կատարվել է:+ Իսկ ի՞նչ կլինի, եթե սուրը մերժի գավազանը: Գավազանն այլևս գոյություն չի ունենա,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–
14 Մարդո՛ւ որդի, մարգարեացիր, ծափ տուր և երեք անգամ ասա՝ սո՛ւր: Այն կոտորածի՝ մեծ կոտորածի սուր է, որը նրանց շուրջբոլորն է:+ 15 Նրանք վախով կհամակվեն,+ և շատերը կընկնեն քաղաքի դարպասների մոտ: Ես կոտորած կանեմ, սրի կքաշեմ նրանց: Սուրը կայծակի պես փայլատակում է, այն փայլեցված է կոտորելու համար: 16 Ա՛ջ հարվածիր, ձա՛խ հարվածիր: Գնա՛, ուր որ սայրդ ուղղված է: 17 Ես նույնպես ծափ կտամ և կհագեցնեմ ցասումս:+ Ես՝ Եհովաս եմ դա ասել»:
18 Եվ Եհովան կրկին խոսեց ինձ հետ՝ ասելով. 19 «Ո՛վ մարդու որդի, Բաբելոնի թագավորի սրի համար երկու ճանապարհ գծիր: Երկուսն էլ մի երկրից պետք է սկիզբ առնեն: Ցուցանշան դիր այն վայրում, որտեղ ճանապարհը բաժանվում է երկու մասի՝ տանելով երկու քաղաքներ: 20 Ցույց տուր, որ ճանապարհներից մեկով սուրը գնալու է ամմոնացիների քաղաք Ռաբա,+ իսկ մյուսով՝ Հուդայի ամրացված քաղաք Երուսաղեմ:+ 21 Բաբելոնի թագավորը կանգ կառնի երկու ճանապարհների բաժանման հատվածում, որպեսզի գուշակություն անի: Նա կթափահարի նետերը, կդիմի իր կուռքերին* և կզննի լյարդը: 22 Նրա աջ ձեռքում գուշակությունը ցույց կտա, որ պետք է Երուսաղեմ գնալ՝ այնտեղ պարսպակործան զենքեր տեղակայելու, կոտորածի հրաման տալու, մարտագոչ արձակելու, դարպասների դիմաց պարսպակործան զենքեր դնելու, պատնեշ կանգնեցնելու ու պաշարման պարիսպ կառուցելու:+ 23 Բայց այդ գուշակությունը կեղծ կթվա նրանց,* ովքեր երդումներ էին տվել նրանց:*+ Սակայն նա կհիշի նրանց հանցանքը ու կբռնի նրանց:+
24 Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Դուք ստիպեցիք հիշել ձեր մեղքերը, քանի որ ի ցույց դրեցիք ձեր չարագործությունները, և բոլորը տեսան ձեր հանցանքները՝ ձեր մեղսագործությունները: Եվ հիմա, երբ ձեր մասին հիշեցին, ձեզ բռնի ուժով կգերեվարեն»:
25 Քո օրը եկել է, ո՛վ Իսրայելի չար առաջնորդ, որ մահացու վիրավոր ես,+ քո հատուցման ժամը հասել է: 26 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Հանիր գլխափաթթոցը և թագը:+ Ամեն ինչ կփոխվի:+ Ցածրին բարձրացրու+ և բարձրին ցածրացրու:+ 27 Կկործանե՛մ, կկործանե՛մ, կկործանե՛մ այն:* Այն ոչ ոքի չի պատկանի, մինչև որ չգա նա, ով իրավունք ունի այն ստանձնելու,+ և ես այն նրան կտամ»:+
28 Մարդո՛ւ որդի, մարգարեացիր՝ ասելով. «Ահա թե Գերիշխան Տեր Եհովան ինչ է ասում ամմոնացիների և նրանց վիրավորանքների մասին»: Ասա. «Սո՛ւրը, սո՛ւրը մերկացվել է կոտորելու համար և փայլեցվել է, որ կայծակի պես փայլատակի ու խժռի: 29 Չնայած քո* մասին տեսած կեղծ տեսիլքներին և սուտ գուշակությանը՝ քո բնակիչներին կկիտեն մեղսագործների դիակների վրա՝ այն մարդկանց, ում հատուցման ժամը եկել է: 30 Սուրը պատյանի մեջ դիր: Ես կդատեմ քեզ քո ծննդավայրում՝ այնտեղ, որտեղ ստեղծվեցիր: 31 Իմ բարկությունը կթափեմ քեզ վրա: Իմ ցասման կրակը քեզ վրա կփչեմ ու կմատնեմ դաժան մարդկանց ձեռքը, որոնք սպանելու վարպետ են:+ 32 Դու վառելիք կդառնաս կրակի համար,+ արյունդ կթափվի քո իսկ երկրում: Դու մոռացության կմատնվես, որովհետև ես՝ Եհովաս եմ դա ասել»»:
22 Եհովան կրկին խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Մարդո՛ւ որդի, պատրա՞ստ ես դատաստանական լուր հայտնելու* արյունապարտ քաղաքին+ և նրան ասելու իր բոլոր գարշանքների մասին:+ 3 Նրան ասա. «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ո՛վ քաղաք, քո մեջ արյուն է թափվում,+ քո հատուցման ժամը մոտենում է:+ Գարշելի կուռքեր պատրաստելով՝ դու պղծում ես քեզ:+ 4 Քո թափած արյան պատճառով մեղապարտ ես դարձել+ ու քո պատրաստած գարշելի կուռքերի պատճառով՝ անմաքուր:+ Դու մոտեցրել ես քո վախճանի օրը, և քո տարիները ավարտին են հասել: Ուստի քեզ խայտառակ կանեմ ազգերի առաջ և ծաղրի առարկա կդարձնեմ բոլոր երկրների համար:+ 5 Հեռու և մոտիկ երկրները կծաղրեն քեզ,+ ո՛վ վատահամբավ ու անկարգություններով լի քաղաք: 6 Քո ներսում Իսրայելի ամեն առաջնորդ իր իշխանությունն օգտագործում է, որ արյուն թափի:+ 7 Քո բնակիչները արհամարհում են իրենց հայրերին ու մայրերին,+ խաբում են պանդուխտին և ճնշում են որբին* ու այրուն:+
8 Դու արհամարհում ես իմ սուրբ վայրը և պղծում իմ Շաբաթները:+ 9 Քո մեջ զրպարտողներ կան, որոնք արյուն են տենչում:+ Նրանք զոհեր են ուտում քո լեռների վրա և անառակ վարք են դրսևորում:+ 10 Նրանք պղծում են իրենց հոր անկողինը+ և հարաբերություն են ունենում կնոջ հետ նրա դաշտանի ժամանակ, երբ նա անմաքուր է:+ 11 Մեկը գարշելի բան է անում իր դրացու կնոջ հետ,+ մյուսը, անառակ վարք դրսևորելով, պղծում է իր հարսին,+ իսկ մեկ ուրիշը հարաբերություն է ունենում իր քրոջ՝ իր հոր աղջկա հետ:+ 12 Քո բնակիչները կաշառք են վերցնում, որ արյուն թափեն:+ Նրանք փողը տոկոսով են տալիս,+ ուրիշների հաշվին շահ են ստանում և դրացիներից փող են շորթում:+ Դուք ինձ լրիվ մոռացել եք,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–
13 Անազնվորեն ստացածդ շահը և քո մեջ թափված արյունը տեսնելով՝ զզվանք եմ ապրում: 14 Արդյոք նույնքան քաջ և ուժեղ կլինե՞ս այն օրերին, երբ գործեմ քո դեմ:+ Ես՝ Եհովաս եմ դա ասել ու անելու եմ: 15 Ես կցրեմ քեզ տարբեր երկրներ, ցիրուցան կանեմ ազգերի մեջ+ և վերջ կդնեմ քո անմաքրությանը:+ 16 Դու խայտառակ կլինես ազգերի առաջ և կիմանաս, որ ես Եհովան եմ»»»:+
17 Եվ Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով. 18 «Մարդո՛ւ որդի, իսրայելացիներն ինձ համար անպետք խարամ* են դարձել: Նրանք բոլորը պղինձ, անագ, երկաթ ու կապար են հնոցի մեջ: Նրանք արծաթի խարամ են:+
19 Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Քանի որ դուք բոլորդ անպետք խարամ եք դարձել,+ ես կհավաքեմ ձեզ Երուսաղեմում: 20 Ինչպես որ արծաթը, պղինձը, երկաթը, կապարն ու անագն են գցում հնոցի մեջ և փչելով բորբոքում կրակը, որ հալեցնեն դրանք, այնպես էլ ես կհավաքեմ ձեզ իմ բարկությամբ ու ցասումով, կփչեմ ձեզ վրա և կհալեցնեմ ձեզ:+ 21 Ես կհավաքեմ ձեզ ու իմ զայրույթի կրակը կփչեմ ձեզ վրա,+ և դուք կհալվեք այդ քաղաքում:+ 22 Ինչպես որ արծաթն է հալվում հնոցում, այնպես էլ դուք կհալվեք քաղաքում և կիմանաք, որ ես՝ Եհովաս եմ իմ ցասումը թափել ձեզ վրա»»:
23 Եհովան կրկին խոսեց ինձ հետ՝ ասելով. 24 «Մարդո՛ւ որդի, ասա նրան. «Դու մի երկիր ես, որը չի մաքրվելու, որի վրա անձրև չի գալու բարկության օրը: 25 Քո մարգարեները դավադրություն են անում քո մեջ:+ Նրանք նման են մռնչացող առյուծների, որոնք պատառոտում են որսը:+ Նրանք խժռում են մարդկանց, խլում են հարստությունը, թանկարժեք իրերը: Նրանց պատճառով շատ կանայք այրիացել են: 26 Քո քահանաները ոտնահարում են իմ օրենքները,+ պղծում են իմ սուրբ վայրը:+ Նրանք տարբերություն չեն դնում սուրբ և սովորական բաների միջև,+ չեն բացատրում մաքուր և անմաքուր բաների տարբերությունը+ ու չեն ուզում պահել իմ Շաբաթները: Նրանք պղծում են ինձ: 27 Քո իշխաններն ասես գայլեր լինեն, որոնք պատառոտում են որսը: Նրանք արյուն են թափում, մարդ են սպանում իրենց շահի համար:+ 28 Քո մարգարեներն էլ քողարկում են նրանց չար գործերը, ինչպես որ պատն են կրով ծեփում: Նրանք կեղծ տեսիլքներ են տեսնում և գուշակություն անելով՝ ստում են+ ու ասում՝ «Սա է ասում Գերիշխան Տեր Եհովան», մինչդեռ Եհովան ոչինչ չի ասել: 29 Ժողովուրդը խարդախությամբ և թալանով է զբաղվում,+ ճնշում է կարիքավորին ու աղքատին, խաբում է պանդուխտին և հրաժարվում է նրա նկատմամբ արդարադատություն ի գործ դնել:
30 Ես նրանց մեջ մարդ էի փնտրում, ով հանուն իր երկրի՝ կնորոգեր քարե պարիսպը կամ իմ առաջ կկանգներ պարսպի ճեղքի մեջ, որ ես չավերեմ այն,+ բայց ոչ ոքի չգտա: 31 Ուստի իմ բարկությունը կթափեմ նրանց վրա և իմ ցասման կրակով կբնաջնջեմ նրանց: Ես նրանց կրել կտամ իրենց արարքների հետևանքները»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:
23 Եհովան կրկին խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Մարդո՛ւ որդի, երկու կին կային, որոնք մի մորից էին:+ 3 Նրանք Եգիպտոսում մարմնավաճառ դարձան.+ երիտասարդ տարիքում նրանք սկսեցին մարմնավաճառությամբ զբաղվել: Այնտեղ ճմլում էին նրանց կրծքերը, շոյում էին նրանց կուսական կրծքերը: 4 Մեծի անունը Օոլա* էր, իսկ նրա քրոջ անունը՝ Օոլիբա:* Նրանք իմը դարձան և որդիներ ու աղջիկներ ծնեցին: Օոլան Սամարիան+ է, իսկ Օոլիբան՝ Երուսաղեմը:
5 Իմը լինելով հանդերձ՝ Օոլան սկսեց մարմնավաճառությամբ զբաղվել:+ Նա, կրքով բորբոքված, տենչում էր իր սիրեկաններին՝+ իր հարևան ասորեստանցիներին,+ 6 որոնք կապույտ հագուստով ղեկավարներ էին ու փոխկառավարիչներ: Նրանք բոլորը հրապուրիչ երիտասարդներ էին՝ հեծյալներ: 7 Նա անբարոյականությամբ էր զբաղվում ամենահայտնի ասորեստանցիների հետ և իրեն պղծում էր+ գարշելի կուռքերով, որոնց տենչում էր: 8 Նա չթողեց մարմնավաճառությունը, որով զբաղվում էր Եգիպտոսում. նրանք* նրա երիտասարդ ժամանակ հարաբերություն էին ունենում նրա հետ, շոյում էին նրա կուսական կուրծքը և նրա հետ տրվում էին իրենց անհագ կրքերին:+ 9 Ուստի ես նրան մատնեցի նրա սիրեկանների՝ ասորեստանցիների ձեռքը,+ որոնց նա, կրքով բորբոքված, տենչում էր: 10 Նրանք մերկացրին նրան,+ բռնեցին նրա որդիներին ու աղջիկներին,+ իսկ նրան սրի քաշեցին: Նա վատ համբավ ձեռք բերեց կանանց մեջ, ու ասորեստանցիները նրա նկատմամբ դատաստան տեսան:
11 Երբ նրա քույր Օոլիբան տեսավ դա, ավելի շատ տրվեց անզուսպ կրքերին և իր մարմնավաճառությամբ գերազանցեց քրոջը:+ 12 Անսանձ կրքով լի՝ նա տենչում էր իր հարևան ասորեստանցիներին՝+ ղեկավարներին ու փոխկառավարիչներին, որոնք շքեղ հագուստներով հեծյալներ էին, բոլորն էլ՝ հրապուրիչ երիտասարդներ: 13 Երբ նա իրեն պղծեց, տեսա, որ երկուսն էլ նույն ճանապարհն են բռնել:+ 14 Նա, սակայն, սկսեց ավելի շատ զբաղվել մարմնավաճառությամբ: Նա պատի վրա քաղդեացի տղամարդկանց քանդակված պատկերներ տեսավ, որոնք կարմիր էին ներկված: 15 Նրանք ռազմիկների տեսք ունեին, նրանց մեջքին գոտի էր կապած, իսկ գլուխներին՝ երկար գլխափաթթոց: Դրանք քաղդեացիների երկրում ծնված բաբելոնացիների պատկերներ էին: 16 Հենց որ նա տեսավ նրանց, կրքով բորբոքվեց և պատգամաբերներ ուղարկեց նրանց մոտ՝ Քաղդեա:+ 17 Ուստի բաբելոնացիները սկսեցին գալ նրա մոտ, մտնել նրա սիրո անկողինն ու իրենց կրքերին հագուրդ տալով՝ պղծել նրան: Նրանցով պղծվելուց հետո նա զզվանքով երես թեքեց նրանցից:
18 Նա շարունակեց մերկանալ և լկտիաբար մարմնավաճառությամբ զբաղվել,+ ուստի ես զզվանքով երես թեքեցի նրանից, ինչպես որ նրա քրոջից էի զզվանքով երես թեքել:+ 19 Հիշելով իր երիտասարդությունը, երբ Եգիպտոսում մարմնավաճառ էր՝+ նա սկսեց ավելի շատ զբաղվել մարմնավաճառությամբ:+ 20 Նա կրքով բորբոքվեց իր սիրեկանների հանդեպ, ինչպես հարճերն այն տղամարդկանց, որոնց առնանդամը էշի անդամի պես է, և որոնց սեռական օրգանները ձիերի սեռական օրգանների պես են: 21 Դու կարոտեցիր քո անառակ վարքը, որին տրվում էիր երիտասարդ ժամանակ,+ երբ եգիպտացիները շոյում էին քո կրծքերը՝ քո երիտասարդ կրծքերը:+
22 Ուստի Օոլի՛բա, Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես քո դեմ կտրամադրեմ սիրեկաններիդ,+ որոնցից զզվանքով երես ես թեքել, և ամեն կողմից քո դեմ կհանեմ նրանց՝+ 23 բաբելոնացիներին,+ բոլոր քաղդեացիներին,+ Փակուդի,+ Սուեի, Կուեի մարդկանց, ինչպես նաև բոլոր ասորեստանցիներին: Նրանք բոլորը հրապուրիչ երիտասարդներ են, ղեկավարներ, փոխկառավարիչներ, ռազմիկներ, ընտրյալ մարդիկ ու հեծյալներ: 24 Նրանք կհարձակվեն քեզ վրա մեծ բանակով և մարտակառքերի ու անիվների դղրդյունով: Նրանք զինված կլինեն մեծ վահաններով, ասպարներով* ու սաղավարտներով և կշրջապատեն քեզ: Ես դատելու իշխանություն կտամ նրանց, ու նրանք կդատեն քեզ, ինչպես ուզեն:+ 25 Ես քո դեմ կգործեմ իմ ցասումով, և նրանք բարկությամբ կհարձակվեն քեզ վրա: Նրանք կկտրեն քո քիթն ու ականջները, իսկ ով էլ որ փրկվի, սրից կընկնի: Քեզնից կխլեն քո որդիներին ու դուստրերին, իսկ մնացածին կրակը կլափի:+ 26 Նրանք քո վրայից պատռելով կհանեն հագուստներդ+ ու կխլեն գեղեցիկ զարդերդ:+ 27 Ես վերջ կդնեմ անառակ վարքիդ և մարմնավաճառությանդ,+ որով սկսել ես զբաղվել Եգիպտոսում:+ Այլևս չես նայի նրանց ու չես հիշի Եգիպտոսը»:
28 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես քեզ մատնելու եմ նրանց ձեռքը, ում ատում ես, ումից զզվանքով երես ես թեքել:+ 29 Ատելությամբ լցված՝ նրանք կհարձակվեն քեզ վրա, կխլեն այն ամենը, ինչը քրտինքով ես ձեռք բերել,+ և քեզ մերկ՝ առանց հագուստի կթողնեն: Բոլորը կտեսնեն քո խայտառակ մերկությունը, անառակ վարքն ու մարմնավաճառությունը:+ 30 Քեզ հետ այդպես կվարվեն, քանի որ մարմնավաճառի պես+ ընկնում էիր ուրիշ ազգերի հետևից ու նրանց գարշելի կուռքերով պղծում էիր քեզ:+ 31 Դու բռնել էիր քրոջդ ճանապարհը,+ ուստի նրա բաժակը քո ձեռքը կտամ»:+
32 Գերիշխան Տեր Եհովան ասում է.
33 Դու կհարբես, և վիշտը կպարուրի քեզ,
Սարսափի ու ամայության բաժակից կխմես՝
Քրոջդ՝ Սամարիայի բաժակից:
«Ես եմ դա ասել»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:
35 Դրա համար ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Քանի որ դու մոռացար ինձ ու հաշվի չառար,*+ ուստի կկրե՛ս քո անառակ վարքի ու մարմնավաճառության հետևանքները»»:
36 Եվ Եհովան ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, պատրա՞ստ ես Օոլային և Օոլիբային+ հայտնելու իրենց դատաստանի մասին ու մատնացույց անելու իրենց գարշելի գործերը: 37 Նրանք դավաճանել* են ինձ,+ և նրանց ձեռքերն արյունոտ են: Նրանք ոչ միայն դավաճանում էին ինձ իրենց գարշելի կուռքերի հետ, այլև ինձ համար ծնած որդիներին այրում էին՝ որպես կերակուր մատուցելով իրենց կուռքերին:+ 38 Ավելին՝ այդ նույն օրը պղծում էին իմ սրբարանը և արհամարհում իմ Շաբաթները: 39 Մորթում էին իրենց որդիներին՝ իրենց գարշելի կուռքերին զոհ մատուցելով,+ և այդ նույն օրը գալիս էին իմ սրբարան ու պղծում այն:+ Ահա թե ինչ էին անում իմ տանը: 40 Նրանք նույնիսկ հեռավոր վայրեր պատգամաբեր էին ուղարկում տղամարդկանց հետևից:+ Եվ երբ վերջիններս գալիս էին, դո՛ւ, Օոլի՛բա, լվացվում էիր, ներկում էիր աչքերդ և զարդերով պճնվում:+ 41 Դու նստում էիր շքեղ բազմոցին,+ որի առաջ սեղան էր գցված,+ և իմ խունկն+ ու յուղը դրա վրա էիր դնում:+ 42 Այնտեղ անհոգ տղամարդկանց բազմության ձայն էր լսվում, որոնց մեջ անապատից բերված հարբեցողներ կային: Նրանք թևնոցներ էին դնում այդ կանանց ձեռքերին և գեղեցիկ պսակներ՝ նրանց գլուխներին:
43 Հետո ես ասացի նրա մասին, ով հալումաշ է եղել անբարոյականություն* գործելու պատճառով. «Նա կշարունակի մարմնավաճառությամբ զբաղվել»: 44 Ուստի նրա մոտ շարունակում էին գնալ, ինչպես մարմնավաճառ կնոջ մոտ են գնում: Այդպես էին գնում Օոլայի և Օոլիբայի մոտ՝ այդ անառակ կանանց մոտ: 45 Բայց արդար մարդիկ կդատեն նրան այնպես, ինչպես դատում են ամուսնական դավաճանության+ և արյուն թափելու համար.+ նրանք դավաճան կանայք են, և նրանց ձեռքերն արյունոտ են:+
46 Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Մի զորք կբերվի նրանց դեմ, որ կողոպտի նրանց, և նրանք սարսափելի տեսարան կդառնան:+ 47 Այդ զորքը կքարկոծի նրանց+ և սրի կքաշի, նրանց որդիներին ու դուստրերին կսպանի,+ իսկ տները կհրկիզի:+ 48 Այդ երկրում ես վերջ կդնեմ անառակ վարքին, և բոլոր կանայք դաս կքաղեն ու չեն ընդօրինակի ձեր անառակ վարքը:+ 49 Այդ զորքը կպատժի ձեզ ձեր անառակ վարքի ու գարշելի կուռքերի հետ գործած ձեր մեղքերի համար, և դուք կիմանաք, որ ես Գերիշխան Տեր Եհովան եմ»»:+
24 Իններորդ տարվա տասներորդ ամսում՝ տասներորդ օրը, Եհովան կրկին խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Մարդո՛ւ որդի, գրի առ այս ամսաթիվը՝ այս օրը, քանի որ հենց այսօր Բաբելոնի թագավորը հարձակվեց Երուսաղեմի վրա:+ 3 Մի առակ պատմիր ըմբոստ ժողովրդի մասին ու ասա.
«Գերիշխան Տեր Եհովան ասում է.
«Կաթսան կրակի վրա դիր ու մեջը ջուր լցրու:+
4 Մեջը մսի կտորներ գցիր՝+ բոլոր լավ կտորները՝
Ազդրը և ուսը, ապա լցրու ամենաընտիր ոսկորները:
5 Հոտի միջից ընտրիր լավագույն ոչխարին+
Եվ կաթսայի տակ կոճղեր շարիր:
Դրա մեջ եփիր այդ կտորներն ու ոսկորները»»:
6 Գերիշխան Տեր Եհովան ասում է.
«Վա՜յ արյունահեղ քաղաքին՝+
Ժանգոտած կաթսային, որի ժանգը չի մաքրվել:
Դրա միջից մեկ առ մեկ կտորները հանիր,+
Դրանց համար վիճակ* մի՛ գցիր,
7 Որովհետև նրա թափած արյունն իր մեջ է:+
Նա լերկ ժայռի վրա է թափել այն,
Ոչ թե գետնին, որ հողով ծածկի:+
8 Նրա թափած արյունը թողել եմ հարթ ու լերկ ժայռի վրա, որ չծածկվի,
Որպեսզի իմ ցասումը բորբոքվի, ու ես վրեժ առնեմ նրանից:+
9 Դրա համար էլ Գերիշխան Տեր Եհովան ասում է.
«Վա՜յ արյունահեղ քաղաքին:+
Ես շատ կոճղեր կդիզեմ խարույկի համար:
10 Շատ փայտ դիր ու կրակ վառիր:
Միսը լավ եփիր, մսաջուրը թափիր, և թող ոսկորները ածխանան:
11 Դատարկ պղնձե կաթսան դիր ածուխների վրա,
Որպեսզի այն տաքանա,
Որպեսզի սաստիկ շիկանա:
Դրա անմաքրությունը կհալչի դրա մեջ,+ և ժանգը կվերանա:
12 Անօգուտ ջանքեր և հիասթափություն...
Ժանգի հաստ շերտը չի անցնում:+
Կրա՛կը նետիր այն իր ժանգի հետ միասին»:
13 «Դու անմաքուր ես քո անառակ վարքի պատճառով:+ Ես փորձեցի մաքրել քեզ, բայց այդպես էլ չմաքրվեցիր: Դու մաքուր չես դառնա, մինչև որ քո դեմ բորբոքված իմ ցասումը չհանդարտվի:+ 14 Ես՝ Եհովաս եմ ասել: Աղետ է գալու: Ես գործելու եմ առանց վարանելու, առանց խղճալու և ափսոսալու:+ Քեզ կդատեն քո վարքի ու գործերի համաձայն»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»»:
15 Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով. 16 «Մարդո՛ւ որդի, ես այնպես կանեմ, որ նա, ով թանկ է քեզ համար, անսպասելիորեն մահանա:+ Սուգ չանես,* չողբաս ու արցունք չթափես: 17 Լուռ կհառաչես, սգո ծեսեր չանես:+ Գլխափաթթոցդ կկապես+ և կհագնես սանդալներդ:+ Բերանդ* չծածկես+ և ուրիշների բերած հացը չուտես»:+
18 Ես առավոտյան խոսեցի ժողովրդի հետ, իսկ երեկոյան կինս մահացավ: Եվ հաջորդ առավոտ արեցի ճիշտ այնպես, ինչպես որ ինձ պատվեր էր տրվել: 19 Ժողովուրդը սկսեց հարցնել ինձ. «Կասե՞ս, թե մեզ հետ ինչ կապ ունի այն ամենը, ինչ անում ես»: 20 Ես պատասխանեցի. «Եհովան ասել է ինձ. 21 «Ասա Իսրայելին. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես պղծելու եմ իմ սրբարանը,+ այն, ինչով դուք անչափ հպարտանում եք, ինչը թանկ է ձեզ համար, և ինչին կապված է ձեր սիրտը: Ձեր որդիներն ու դուստրերը, որոնք մնացել են այն երկրում, սրից կընկնեն:+ 22 Դուք կանեք այն, ինչ Եզեկիելն արեց: Չեք ծածկի ձեր բերանը և ուրիշների բերած հացը չեք ուտի:+ 23 Ձեր գլխափաթթոցները ձեր գլխին կլինեն, և ձեր սանդալները՝ ձեր ոտքերին: Դուք սուգ չեք անի ու չեք ողբա, այլ կփտեք ձեր մեղքերի պատճառով+ և լուռ կհառաչեք: 24 Եզեկիելը ձեզ համար նշան է դարձել:+ Դուք կանեք այն, ինչ նա արեց: Երբ այս ամենը կատարվի, դուք կիմանաք, որ ես Գերիշխան Տեր Եհովան եմ»»»»:
25 «Ո՛վ մարդու որդի, այն օրը, երբ նրանցից խլեմ նրանց ամրոցը, որի գեղեցկությամբ նրանք ուրախանում են, այն, ինչը թանկ է նրանց համար, և ինչին կապված է նրանց սիրտը, ինչպես նաև խլեմ նրանց որդիներին ու դուստրերին,+ 26 այդ օրը քեզ մոտ կգա մեկը, ով փրկվել է, և կհայտնի քեզ այդ մասին:+ 27 Այդ ժամանակ դու նորից կխոսես: Դու կխոսես փրկվածի հետ ու այլևս լուռ չես մնա:+ Նրանց համար նշան կդառնաս, և նրանք կիմանան, որ ես Եհովան եմ»:
25 Եհովան կրկին խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Մարդո՛ւ որդի, շրջվիր ամմոնացիների+ կողմը և մարգարեացիր նրանց մասին:+ 3 Ամմոնացիների մասին ասա. «Լսեք Գերիշխան Տեր Եհովայի խոսքը: Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Երբ իմ սրբարանը պղծվեց, դուք ասացիք՝ «Ո՜ւխ», և նույնն ասացիք նաև Իսրայելի երկրի վերաբերյալ, երբ այն ամայացավ, և Հուդայի ժողովրդի վերաբերյալ, երբ գերեվարվեց: 4 Այդ պատճառով ես ձեզ որպես սեփականություն կհանձնեմ արևելցիներին: Նրանք ձեր երկրում կտեղակայեն իրենց զորքերը և կկանգնեցնեն իրենց վրանները: Նրանք կուտեն ձեր բերքը և կխմեն ձեր կաթը: 5 Ռաբան+ ուղտերի արոտավայր կդարձնեմ և ամմոնացիների երկիրը՝ հոտերի համար մակաղատեղի: Եվ դուք կիմանաք, որ ես Եհովան եմ»»:
6 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Քանի որ դուք ծափ տվեցիք,+ ոտքերով դոփեցիք և ուրախացաք՝ անզուսպ ծաղրելով Իսրայելի երկիրը,+ 7 ես ձեռքս կմեկնեմ ու կպատժեմ ձեզ՝ կհանձնեմ ազգերին, որ կողոպտեն: Ձեզ կբնաջնջեմ. դուք այլևս ժողովուրդ չեք լինի, ու ձեր երկիրն այլևս գոյություն չի ունենա:+ Ես ձեզ կվերացնեմ, և դուք կիմանաք, որ ես Եհովան եմ»:
8 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Քանի որ Մովաբն+ ու Սեիրն+ ասացին՝ «Հուդայի ժողովուրդը մյուս բոլոր ազգերի պես է», 9 ես անպաշտպան կդարձնեմ Մովաբի սահմանամերձ քաղաքները՝ այդ երկրի զարդերը՝ Բեթ-Եսիմոթը, Բաալ-Մեոնը և անգամ Կարիաթեմը:+ 10 Մովաբացիներին ամմոնացիների հետ որպես սեփականություն արևելցիներին կտամ,+ որպեսզի մյուս ազգերն այլևս չհիշեն ամմոնացիներին:+ 11 Ես դատաստան կտեսնեմ մովաբացիների նկատմամբ,+ և նրանք կիմանան, որ ես Եհովան եմ»:
12 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Եդոմը վրեժ առավ Հուդայից և դա անելով՝ ծանր մեղք գործեց,+ 13 ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Իմ ձեռքը կմեկնեմ ու կպատժեմ եդոմացիներին. կվերացնեմ թե՛ մարդկանց, թե՛ անասուններին և կամայացնեմ Եդոմը:+ Թեմանից մինչև Դեդան նրանց սրի կքաշեն:+ 14 Եդոմից վրեժ կառնեմ իմ ժողովրդի՝ իսրայելացիների ձեռքով:+ Նրանց միջոցով իմ ցասումն ու բարկությունը կթափեմ Եդոմի վրա, և նա իր մաշկի վրա կզգա իմ վրեժը»,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:
15 Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Իսրայելացիների հանդեպ ունեցած իրենց դարավոր թշնամության պատճառով փղշտացիները, չարությամբ լցված, ձգտում էին վրեժխնդիր լինել ու կործանել նրանց:+ 16 Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես կմեկնեմ ձեռքս ու կպատժեմ փղշտացիներին,+ կվերացնեմ քերեթցիներին+ ու կկործանեմ ծովեզերքի բնակիչների մնացորդին:+ 17 Ես ամենայն խստությամբ կպատժեմ նրանց՝ վրեժ առնելով նրանցից: Եվ երբ վրեժխնդիր լինեմ, նրանք կիմանան, որ ես Եհովան եմ»»»:
26 11-րդ տարում՝ ամսվա առաջին օրը, Եհովան ասաց ինձ. 2 «Մարդո՛ւ որդի, Տյուրոսը Երուսաղեմի համար ասաց.+ «Ո՜ւխ, ազգերի դարպասները կոտրվել են:+ Հիմա ամեն ինչ իմ օգտին կլինի, ես կհարստանամ, որովհետև նա ավերվել է»: 3 Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես քո դեմ եմ, ո՛վ Տյուրոս, և քո դեմ կհանեմ շատ ազգերի, ինչպես որ ծովն է վեր հանում իր ալիքները: 4 Նրանք կկործանեն քո պարիսպները, ո՛վ Տյուրոս, և կքանդեն քո աշտարակները:+ Ես քո վրայից կքերեմ հողը և քեզ հարթ ու լերկ ժայռ կդարձնեմ: 5 Ծովի մեջտեղում դու ուռկաններ չորացնելու տեղ կդառնաս:+
Ես եմ դա ասել,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– Ազգերը կկողոպտեն քեզ: 6 Քո շրջակա ավանների բնակիչներին սրի կքաշեն, և մարդիկ կիմանան, որ ես Եհովան եմ»:
7 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին՝ թագավորների թագավորին,+ հյուսիսից բերելու եմ քո դեմ, ո՛վ Տյուրոս:+ Նա գալու է ձիերով,+ մարտակառքերով,+ հեծելազորով ու մեծ զորքով: 8 Նա կկոտորի քո շրջակա ավանների բնակիչներին: Քո դեմ պաշարման պարիսպ կկառուցի, պատնեշ կկանգնեցնի և մի մեծ վահան կբարձրացնի: 9 Նա պարսպակործան զենքով կփլուզի քո պարիսպները և քո աշտարակները կացիններով* կտապալի: 10 Նրա ձիերն այնքան շատ կլինեն, որ դրանց դոփյունից փոշիով կծածկվես: Նրա հեծելազորի, անիվների և մարտակառքերի դղրդյունից քո պարիսպները կցնցվեն, երբ նա ներս մտնի քո դարպասներով, ինչպես որ քանդված պարիսպներով են քաղաք ներխուժում: 11 Իր ձիերի սմբակներով նա կկոխկրտի քո բոլոր փողոցները,+ սրով կսպանի քո ժողովրդին և քո ամուր սյուները գետնին կհավասարեցնի: 12 Թշնամիները կթալանեն քո հարստությունը, կխլեն քո ապրանքները,+ կփլուզեն քո պարիսպները և քարուքանդ կանեն քո ընտիր տները: Նրանք ծովը կգցեն քո քարերը, փայտերն ու հողը:
13 Ես կլռեցնեմ երգերիդ աղմուկը, ու քնարներիդ ձայնն այլևս չի լսվի:+ 14 Քեզ ապառաժի հարթ ու լերկ մակերես կդարձնեմ, և դու ուռկաններ չորացնելու տեղ կդառնաս:+ Էլ երբեք չես վերակառուցվի, քանի որ ես՝ Եհովաս եմ դա ասել,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:
15 Գերիշխան Տեր Եհովան Տյուրոսին սա է ասում. «Մի՞թե կղզիները չեն ցնցվի քո անկման ձայնից, երբ մահացողները հեծեծան, երբ քո մեջ կոտորած լինի:+ 16 Ծովի բոլոր իշխանները կիջնեն իրենց գահից, կհանեն իրենց վերնահագուստներն ու ասեղնագործ հանդերձները, և սարսուռը կպատի նրանց: Նրանք կնստեն գետնին, կդողան ու ապշած քեզ կնայեն:+ 17 Նրանք ողբերգ կերգեն քո մասին+ ու կասեն քեզ.
«Ինչպե՜ս կործանվեցիր,+ ո՛վ փառաբանված քաղաք,
Ծովայիններով էիր դու բնակեցված:
Դու և քո բնակիչները զորավոր էիք ծովում,+
Երկրի բոլոր բնակիչներին սարսափ էիք ներշնչում:
18 Քո անկման օրը կղզիները կդողան:
Երբ կործանվես, ծովի կղզիները կտագնապեն»»:+
19 Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Երբ քեզ անբնակ քաղաքների պես ամայի դարձնեմ, երբ քեզ հեղեղեմ ալեկոծ ջրերով, և հզոր ջրերը ծածկեն քեզ,+ 20 այդ ժամանակ քեզ և քեզ հետ եղողներին փոսը* կիջեցնեմ՝ նրանց մոտ, ովքեր վաղուց մահացել են: Քեզ կբնակեցնեմ երկրի ամենախորքում, որտեղ արդեն գտնվում են վաղուց ի վեր ավերված քաղաքները, կբնակեցնեմ նրանց հետ, ովքեր փոսն են իջել,+ և ոչ ոք այլևս չի բնակվի քո մեջ: Այնուհետև ես կփառավորեմ* ողջերի երկիրը:
21 Քեզ վրա անսպասելիորեն սարսափելի կործանում կբերեմ, և դու այլևս գոյություն չես ունենա:+ Քեզ կփնտրեն, բայց երբեք չեն գտնի»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:
27 Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Մարդո՛ւ որդի, ողբերգ երգիր Տյուրոսի մասին+ 3 և ասա.
«Ո՛վ ծովի դարպասների մոտ բնակվող,
Շատ կղզիների ժողովուրդների հետ առևտուր անող,
Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան.
«Ո՛վ Տյուրոս, դու ասացիր. «Իմ գեղեցկությունը կատարյալ է»:+
4 Ծովի սրտում են քո տարածքները:
Գեղեցկությունդ կատարելագործեցին քեզ կառուցողները:
5 Քո բոլոր տախտակները պատրաստվեցին Սանիրի+ գիհուց,
Իսկ կայմը՝ Լիբանանի մայրու փայտից:
6 Քո թիերը պատրաստվեցին Բասանի կաղնուց,
Նավաքիթը՝ Կիտիմի+ կղզիներից բերված՝ փղոսկրով զարդարված նոճուց:
7 Քո առագաստը եգիպտական գույնզգույն կտավից էր,
Տախտակամածի ծածկը՝ Ելիսայի+ կղզիներից բերված կապույտ թելից ու մանուշակագույն բրդից:
9 Գեբալի+ հմուտ վարպետները փակում էին քո ճեղքերը,+
Ծովի բոլոր նավերն ու նավաստիները քեզ մոտ էին գալիս՝ առևտուր անելու:
10 Պարսկաստանից, Լուդից և Փութից+ ռազմիկներ կային քո զորքում:
Քեզ վրա նրանք իրենց վահաններն ու սաղավարտներն էին կախում:
Նրանց շնորհիվ դու փառավորվեցիր:
11 Պարիսպներիդ վրա՝ ամեն կողմում, կանգնած էին քո զորքում ծառայող արվադցիները,
Աշտարակներիդ վրա քաջազուն մարդիկ էին ծառայում:
Պարիսպներիդ շուրջբոլորը նրանք կլոր վահաններ էին կախում
Եվ քո գեղեցկությունը կատարելագործում:
12 Թարսիսը+ առևտուր էր անում քեզ հետ, քանի որ դու շատ հարուստ էիր:+ Նա իր արծաթը, երկաթը, անագն ու կապարը փոխանակում էր քո ապրանքների հետ:+ 13 Քեզ հետ առևտուր էին անում նաև Հավանը, Թոբելն+ ու Մեսեքը:+ Նրանք ստրուկներ+ ու պղնձե իրեր էին փոխանակում քո ապրանքների հետ: 14 Իսկ Թորգոմայի+ սերունդները քո ապրանքների հետ փոխանակում էին իրենց ձիերը, նժույգներն ու ջորիները: 15 Դեդանցիները+ նույնպես առևտուր էին անում քեզ հետ: Դու բազմաթիվ կղզիներում վաճառականներ ունեիր: Նրանք փղոսկր+ ու թանկարժեք սև փայտ* էին քեզ նվեր* բերում: 16 Եդոմն էլ էր առք ու վաճառք անում քեզ հետ, քանի որ դու շատ ապրանքներ ունեիր: Դրանց դիմաց նա տալիս էր փիրուզ, մանուշակագույն բուրդ, գունավոր ասեղնագործ կտորներ, նրբահյուս կտորներ, մարջաններ ու ռուբիններ:
17 Հուդան ու Իսրայելը նույնպես առևտուր էին անում քեզ հետ: Քո ապրանքների դիմաց+ նրանք տալիս էին Մեննիթի+ ցորեն, հատընտիր ուտելիքներ, մեղր,+ յուղ ու բալասան:+
18 Դամասկոսը+ ևս առք ու վաճառք էր անում քեզ հետ, որովհետև դու շատ ապրանքներ ունեիր և հարուստ էիր: Նա քեզ Քելբոնի գինի և Զահարի* բուրդ էր վաճառում: 19 Ուզալի Հավանը և Վեդանը քո ապրանքների հետ փոխանակում էին կռած երկաթ, կասիա* ու խնկեղեգ: 20 Դեդանը+ թամբի համար կտորներ էր վաճառում քեզ: 21 Արաբացիներն ու Կեդարի+ բոլոր ղեկավարները քեզ համար աշխատում էին որպես վաճառականներ: Նրանք գառների, խոյերի* ու այծերի առուծախով էին զբաղվում:+ 22 Սաբայի ու Ռեգմայի+ առևտրականները նույնպես առևտուր էին անում քեզ հետ: Քո ապրանքների հետ փոխանակում էին ընտիր անուշահոտություններ, թանկարժեք քարեր ու ոսկի:+ 23 Քեզ հետ առևտուր էին անում Խառանը,+ Քաննեն ու Եդեմը,+ ինչպես նաև Սաբայի,+ Ասուրի+ և Քալմադի առևտրականները: 24 Քո շուկայում նրանք շքեղ հագուստների, գունավոր ասեղնագործ նախշերով զարդարված կապույտ թիկնոցների ու երփներանգ գորգերի առքուվաճառքով էին զբաղվում: Այդ բոլորը նրանք ամուր կապում էին պարաններով:
25 Թարսիսյան նավերը+ ապրանքներդ տեղափոխող քարավաններ էին:
Ծովի սրտում դու լի էիր հարստությամբ ու բեռներով:*
26 Քո թիավարները քեզ ալեկոծ ջրերի մոտ են բերել:
Արևելյան քամին խորտակել է քեզ ծովի սրտում:
27 Քո հարստությունը, ապրանքները, նաև ծովայինները, նավաստիները,
Ճեղքերդ փակողները, առևտրականները+ և բոլոր ռազմիկները՝+
Քո մեջ եղող այս ողջ բազմությունը,
Քո անկման օրը կկործանվի ծովի սրտում:+
28 Նավաստիներիդ աղաղակից կցնցվեն ափամերձ տարածքները:
29 Բոլոր թիավարները, նավաստիներն ու ծովայինները
Իրենց նավերից ցամաք կիջնեն:
30 Նրանք բարձրաձայն լաց կլինեն ու դառնապես կողբան քեզ համար:+
Իրենց գլուխներին հող կլցնեն և մոխրի մեջ կթավալվեն:
31 Նրանք կսափրեն իրենց գլուխները և քուրձ կհագնեն,
Դառնագին կողբան քեզ վրա ու անմխիթար կհեկեկան:
32 Սգալով նրանք քո մասին կողբերգեն.
«Ո՞վ է Տյուրոսի նման, որը լռության է մատնվել ծովում:+
33 Երբ ապրանքներդ գալիս էին բաց ծովով, դու կշտացնում էիր շատ ժողովուրդների,+
Քո մեծ ունեցվածքով ու ապրանքներով հարստացնում էիր երկրի թագավորներին:+
34 Իսկ հիմա դու խորտակվել ես ծովում՝ խոր ջրերում:+
Քո բոլոր ապրանքներն ու քո մարդիկ խորտակվել են քեզ հետ:+
35 Կղզիների բոլոր բնակիչները ապշահար քեզ կնայեն,+
Նրանց թագավորները սարսափից կդողան,+
Նրանց դեմքը տագնապ կարտահայտի:
36 Տարբեր ազգերի վաճառականները կսուլեն,
Երբ իմանան, թե ինչ է պատահել քեզ:
Քո հանկարծահաս վախճանը սոսկալի կլինի,
Եվ դու առհավետ կվերանաս»»»»:+
28 Եհովան կրկին խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Մարդո՛ւ որդի, Տյուրոսի առաջնորդին ասա. «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան.
«Քանի որ սիրտդ հպարտացել է,+ դու ասում ես՝ «Ես աստված եմ,
Նստած եմ աստծու գահին՝ ծովի սրտում»,+
Բայց դու ընդամենը մարդ ես, ոչ թե աստված,
Չնայած որ սրտումդ քեզ աստված ես համարում:
3 Դու կարծում ես, թե Դանիելից իմաստուն ես,+
Թե չկա մի գաղտնիք, որ չիմանաս:
4 Քո իմաստությամբ ու խորաթափանցությամբ հարստացել ես
Եվ շարունակում ես քո գանձարաններում ոսկի ու արծաթ դիզել:+
5 Քո հմուտ առևտրի շնորհիվ մեծ հարստություն ես ձեռք բերել,+
Եվ դրա պատճառով սիրտդ հպարտացել է:
6 Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է.
«Քանի որ սրտումդ քեզ աստված ես համարում,
7 Ես քո դեմ եմ բերելու օտարազգիներին՝ ամենադաժան ազգին:+
Նրանք իրենց սրերը կմերկացնեն,
Որ քո իմաստությամբ ձեռք բերած ամեն գեղեցիկ բան կործանեն:
Քո փառահեղ շքեղությունը նրանք կպղծեն:+
8 Նրանք քեզ գերեզման կիջեցնեն,
Եվ դու դաժան մահով կմեռնես ծովի սրտում:+
9 Մի՞թե այդժամ քեզ սպանողին ասելու ես՝ «Ես աստված եմ»:
Քեզ պղծողների համար դու ոչ թե աստված կլինես, այլ ընդամենը մարդ:
10 Դու օտարազգիների ձեռքով կսպանվես, ինչպես մի անթլփատ,
Քանի որ ես եմ դա ասել»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»»»:
11 Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով. 12 «Մարդո՛ւ որդի, Տյուրոսի թագավորի մասին ողբերգ երգիր. «Գերիշխան Տեր Եհովան ասում է.
13 Դու Եդեմում էիր՝ Աստծու պարտեզում:
Քեզ թանկարժեք քարեր էին զարդարում՝
Ռուբին, տպազիոն, հասպիս և ոսկեքար, եղնգնաքար,* ժադեիտ, շափյուղա, փիրուզ+ և զմրուխտ:
Դրանք ոսկե շրջանակների մեջ էին դրված:
Դրանք պատրաստվել էին քո ստեղծվելու օրը:
14 Ես օծեցի քեզ՝ պահապան քերովբե նշանակեցի:
Դու Աստծու սուրբ լեռան վրա էիր+ և կրակոտ քարերի միջով էիր քայլում:
15 Ստեղծվելուդ օրից գործերդ անարատ էին,
Մինչև որ սխալ ընթացք բռնեցիր:+
Ուստի քեզ՝ պղծվածիդ, ես ցած կնետեմ Աստծու լեռից ու կվերացնեմ:+
Ո՛վ պահապան քերովբե, քեզ կրակոտ քարերի միջից կհեռացնեմ:
Ես քեզ գետին կգցեմ,+
Թագավորների համար տեսարան կդարձնեմ:
18 Քո մեծ մեղքերով և անազնիվ առևտրով սրբարաններդ պղծել ես:
Ես քո մեջ կրակ կվառեմ, և այն կլափի քեզ:+
Բոլորի աչքի առաջ քեզ մոխիր կդարձնեմ երկրի վրա:
19 Քեզ ճանաչող բոլոր այլազգիները ապշահար կնայեն քեզ:+
Քո հանկարծահաս վախճանը սոսկալի կլինի,
Եվ դու կվերանաս առհավետ»»»:+
20 Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով. 21 «Մարդո՛ւ որդի, շրջվիր դեպի Սիդոն+ ու մարգարեացիր նրա մասին: 22 Ասա. «Գերիշխան Տեր Եհովան ասում է.
«Ես քո դեմ եմ, ո՛վ Սիդոն: Ես կփառավորվեմ քո մեջ,
Եվ ժողովուրդը կիմանա, որ ես Եհովան եմ,
Երբ դատաստան տեսնեմ քո հանդեպ ու սրբացվեմ քեզանում:
23 Համաճարակով կհարվածեմ քեզ, և քո փողոցներում արյուն կհոսի:
Քո դեմ ամեն կողմից սուր դուրս կգա, ու շատերը կընկնեն քո մեջ:
Եվ մարդիկ կիմանան, որ ես Եհովան եմ:+
24 Դրանից հետո Իսրայելն այլևս շրջապատված չի լինի ծակող փշերով ու ցավեցնող տատասկներով՝+ այն ազգերով, որոնք ծաղրում են նրան: Եվ մարդիկ կիմանան, որ ես Գերիշխան Տեր Եհովան եմ:
25 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Երբ իսրայելացիներին հավաքեմ այն ժողովուրդների միջից, որոնց մեջ նրանք ցիրուցան են եղել,+ ես նրանցով կսրբացվեմ ազգերի աչքի առաջ:+ Նրանք կապրեն իրենց երկրում,+ որը տվել եմ իմ ծառա Հակոբին:+ 26 Այնտեղ նրանք ապահով կապրեն,+ տներ կկառուցեն և խաղողի այգիներ կտնկեն:+ Նրանք ապահով կբնակվեն, երբ դատաստան տեսնեմ շրջակա բոլոր ազգերի նկատմամբ, ովքեր ծաղրում են նրանց:+ Այդ ժամանակ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ՝ նրանց Աստվածը»»»»:
29 Տասներորդ տարում՝ տասներորդ ամսվա 12-րդ օրը, Եհովան ասաց ինձ. 2 «Մարդո՛ւ որդի, շրջվիր դեպի փարավոնը՝ Եգիպտոսի թագավորը, և մարգարեացիր նրա ու ողջ Եգիպտոսի մասին:+ 3 Այս խոսքերն ասա. «Գերիշխան Տեր Եհովան ասում է.
«Ես քո դեմ եմ, ո՛վ փարավոն՝ Եգիպտոսի թագավոր,+
Մեծ ծովահրեշ, որ փռվել ես Նեղոսի* ջրանցքների վրա+
Եվ ասում ես. «Նեղոս գետն իմն է,
Ես եմ ստեղծել այն ինձ համար»:+
4 Ես քո ծնոտից կարթ կանցկացնեմ
Եվ քո Նեղոսի ձկները թեփուկներիդ կկպցնեմ:
Քեզ ու թեփուկներիդ կպած բոլոր ձկները քո Նեղոսից կհանեմ:
5 Քեզ կթողնեմ անապատում, քեզ ու քո Նեղոսի բոլոր ձկները:
Դու կընկնես դաշտում, և ոչ ոք չի հավաքի աճյունիդ մասերը:+
Քեզ որպես կերակուր կտամ գազաններին ու թռչուններին:+
6 Եվ Եգիպտոսի բոլոր բնակիչները կիմանան, որ ես Եհովան եմ,
Քանի որ նրանք Իսրայելի համար ընդամենը ծղոտից հենարան եղան:+
7 Երբ նա ձեռքդ բռնեց, դու կոտրվեցիր,
Եվ քո պատճառով նրա ուսը պատռվեց:
Երբ նա հենվեց քեզ վրա, դու ջարդվեցիր,
Եվ քո պատճառով նրա ոտքերը դողացին:+
8 Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես սրի կմատնեմ քեզ+ ու քո միջից կբնաջնջեմ թե՛ մարդկանց, թե՛ կենդանիներին: 9 Եգիպտոսը կամայանա ու ավերակների կվերածվի:+ Եվ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ, քանի որ դու* ասացիր. «Նեղոս գետն իմն է, ես եմ ստեղծել այն»:+ 10 Դրա համար ես քո ու քո Նեղոսի դեմ կգործեմ և Եգիպտոսը ավերակ կդարձնեմ. Մագդոլից+ մինչև Սուհեն+ ու մինչև Եթովպիայի սահմանն ընկած տարածքը չոր ու ամայի վայր կդառնա:+ 11 Նրա միջով չի անցնի ո՛չ մարդ, ո՛չ էլ անասուն,+ և այն 40 տարի անբնակ կմնա: 12 Եգիպտոսը ամենաամայի երկիրը կդարձնեմ, և նրա քաղաքները 40 տարի ամենալքված քաղաքները կլինեն:+ Եգիպտացիներին ցիրուցան կանեմ ազգերի մեջ ու կցրեմ տարբեր երկրներ:+
13 Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «40 տարվա վերջում ես կհավաքեմ եգիպտացիներին այն ազգերի միջից, որոնց մեջ նրանք ցիրուցան եղած կլինեն:+ 14 Ես եգիպտացի գերիներին կվերադարձնեմ Պաթուրես՝+ իրենց ծննդավայր, և այնտեղ նրանք աննշան թագավորություն կդառնան: 15 Եգիպտոսը մյուս թագավորություններից ավելի թույլ կլինի և այլևս չի իշխի մյուս ազգերի վրա:+ Ես նրան այնքան փոքր կդարձնեմ, որ նա չի կարողանա հպատակեցնել ուրիշ ազգերի:+ 16 Իսրայելացիների համար Եգիպտոսն այլևս ապավեն չի լինի,+ այլ միայն կհիշեցնի իրենց այն հանցանքի մասին, որը գործեցին՝ նրա օգնությանը դիմելով: Եվ նրանք կիմանան, որ ես Գերիշխան Տեր Եհովան եմ»»»»»:
17 Քսանյոթերորդ տարում՝ առաջին ամսվա առաջին օրը, Եհովան խոսեց ինձ հետ՝ ասելով. 18 «Մարդո՛ւ որդի, Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը+ իր զորքին հրամայեց մեծ ջանքեր ներդնել Տյուրոսի դեմ պատերազմում:+ Բոլորը ճաղատացան, և բոլորի ուսերը հարվեցին: Սակայն նա և իր զորքը վարձ չստացան Տյուրոսի դեմ կռվում իրենց տքնաջան աշխատանքի դիմաց:
19 Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին տալիս եմ Եգիպտոսը:+ Նա իր հետ կտանի նրա հարստությունը, կկողոպտի նրան ու մեծ ավար կվերցնի. դա՛ կլինի իր զորքի վարձը:
20 Ես նրան Եգիպտոսը կտամ որպես փոխհատուցում այն ամենի դիմաց, որ նա արել է Տյուրոսի դեմ պատերազմում, որովհետև նրա զորքը ինձ համար է դա արել»,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:
21 Այդ օրը ես Իսրայելին զորությամբ կօժտեմ*+ և քեզ հնարավորություն կտամ խոսելու իսրայելացիների մեջ: Եվ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ»:
30 Եհովան նորից խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Մարդո՛ւ որդի, մարգարեացիր և ասա. «Գերիշխան Տեր Եհովան ասում է.
«Ողբացեք՝ ասելով. «Վա՜յ մեզ, այդ օրը գալիս է»:
3 Որովհետև մոտ է Եհովայի օրը, այո՛, մոտ է:+
4 Սուրը կգա Եգիպտոսի վրա, և երբ այնտեղ կոտորած լինի, Եթովպիան կտագնապի:
Եգիպտոսի հարստությունը կվերցվի, ու նա հիմնահատակ կավերվի:+
6 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Եգիպտոսի աջակիցները նույնպես կընկնեն,
Եվ նա կզրկվի զորությունից, որով հպարտանում է:+
Մագդոլից+ մինչև Սուհեն+ կոտորած կլինի,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 7 Նրանց տարածքները ամենաամային կդառնան, ու Եգիպտոսի քաղաքները ամենաավերված քաղաքները կլինեն:+ 8 Երբ կրակ վառեմ Եգիպտոսում, և նրա բոլոր դաշնակիցները կործանվեն, նրանք բոլորը կիմանան, որ ես Եհովան եմ: 9 Այդ օրը ես պատգամաբերներ կուղարկեմ նավերով, որ ինքնավստահ Եթովպիային սարսափի մեջ գցեմ: Նա խուճապի կմատնվի Եգիպտոսի կործանման օրը: Այն հաստատ կգա»:
10 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի ձեռքով կկործանեմ Եգիպտոսի զորքերը:+ 11 Նրան ու նրա զորքերին՝ ամենադաժան ազգին,+ կբերեմ, որպեսզի ավերեն Եգիպտոսը: Նրանք կմերկացնեն իրենց սրերը, որպեսզի կործանեն Եգիպտոսը, ու երկիրը սպանվածներով կլցնեն:+ 12 Ես Նեղոսի ջրանցքները+ կցամաքեցնեմ ու Եգիպտոսը չար մարդկանց ձեռքը կհանձնեմ:* Օտարազգիների ձեռքով կամայացնեմ այդ երկիրն ու դրանում եղող ամեն բան:+ Ես՝ Եհովաս եմ ասել դա»:
13 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես կկործանեմ գարշելի կուռքերը և Նոֆի* փուչ աստվածներին կոչնչացնեմ:+ Եգիպտացի իշխան այլևս չի լինի Եգիպտոսում, ու ես վախ կգցեմ այնտեղ:+ 14 Պաթուրեսն+ ամայի կդարձնեմ, Տայանիսում կրակ կվառեմ և Նովի* նկատմամբ դատաստան կտեսնեմ:+ 15 Իմ ցասումը կթափեմ Սինի՝ Եգիպտոսի ամրոցի վրա ու կբնաջնջեմ Նովի բնակչությունը: 16 Եգիպտոսում կրակ կվառեմ, Սինը վախով կբռնվի, թշնամիները կներխուժեն Նով, իսկ Նոֆի վրա օրը ցերեկով հարձակում կլինի: 17 Օնի* ու Բուբաստի երիտասարդները սրով կընկնեն, և այս քաղաքների բնակիչները գերության կտարվեն: 18 Տափնասում օրը կխավարի, երբ ես այնտեղ կոտրեմ Եգիպտոսի դրած լուծը:+ Նա* կզրկվի զորությունից, որով հպարտանում է:+ Ամպերը կծածկեն նրան, և նրա քաղաքների բնակիչները կգերեվարվեն:+ 19 Ես դատաստան կտեսնեմ Եգիպտոսի նկատմամբ, և նա կիմանա, որ ես Եհովան եմ»»»:
20 11-րդ տարվա առաջին ամսում՝ յոթերորդ օրը, Եհովան խոսեց ինձ հետ՝ ասելով. 21 «Մարդո՛ւ որդի, ես կոտրել եմ փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի բազուկը: Այն չեն կապի, որ բուժվի, ու դրա վրա վիրակապ չեն դնի: Այն չի ամրանա և չի կարողանա սուր բռնել»:
22 «Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի դեմ եմ:+ Ես կկոտրեմ նրա բազուկները՝ թե՛ ուժեղը, թե՛ կոտրվածը,+ և սուրը նրա ձեռքից կընկնի:+ 23 Եգիպտացիներին ցիրուցան կանեմ ազգերի մեջ ու կցրեմ տարբեր երկրներ:+ 24 Կզորացնեմ Բաբելոնի թագավորի բազուկները+ և իմ սուրը նրա ձեռքը կտամ:+ Իսկ փարավոնի բազուկները կկոտրեմ, և նա մեռնող մարդու պես բարձր ձայնով կհառաչի նրա առաջ: 25 Ես կզորացնեմ Բաբելոնի թագավորի բազուկները, իսկ փարավոնի բազուկները կթուլանան: Երբ սուրս Բաբելոնի թագավորի ձեռքը տամ, և նա Եգիպտոսի դեմ ուղղի այն, մարդիկ կիմանան, որ ես Եհովան եմ:+ 26 Ես ցիրուցան կանեմ եգիպտացիներին ազգերի մեջ ու կցրեմ տարբեր երկրներ:+ Եվ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ»»:
31 Տասնմեկերորդ տարում՝ երրորդ ամսվա առաջին օրը, Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Մարդո՛ւ որդի, փարավոնին՝ Եգիպտոսի թագավորին, և նրա զորքերին ասա.+
«Ո՞վ է քեզ նման փառահեղ:
3 Մի ասորեստանցի կար՝ մի մայրի Լիբանանում:
Նրա ճյուղերը գեղեցիկ էին, իսկ սաղարթը՝ խիտ:
Գագաթը վեր էր խոյանում և ամպերին հասնում:
4 Ջրերը սնուցում էին նրան,
Խոր ջրերը՝ բարձրահասակ դարձնում:
Նրա շուրջը վտակներ էին հոսում
Եվ դաշտի բոլոր ծառերը ոռոգում:
5 Ուստի նա դաշտի բոլոր ծառերից ավելի բարձրահասակ էր դարձել:
Նրա ոստերը շատացել էին, և ճյուղերը՝ երկարել,
Քանի որ նրան ոռոգող վտակները ջրառատ էին:
6 Բոլոր թռչունները նրա ոստերի վրա էին բույն հյուսում,
Բոլոր գազանները նրա ճյուղերի տակ էին ձագ հանում,
Եվ բազմամարդ բոլոր ազգերը նրա ստվերի տակ էին բնակվում:
7 Իր գեղեցկությամբ և ճյուղերի երկարությամբ նա վեհաշուք դարձավ,
Քանի որ իր արմատները առատ ջրերով էին սնուցվում:
8 Աստծու պարտեզի+ ոչ մի մայրի չէր համեմատվի նրա հետ:
Ոչ մի գիհի նրա ոստերի նման ոստեր չուներ,
Եվ ոչ մի սոսի նրա ճյուղերի նման ճյուղեր չուներ:
Աստծու պարտեզի ոչ մի ծառ նրա նման գեղեցիկ չէր:
9 Խիտ սաղարթով գեղեցկացրի նրան:
Ճշմարիտ Աստծու պարտեզի՝ Եդեմի ծառերը նախանձում էին նրան»:
10 Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Նա* այնքան բարձրահասակ դարձավ, որ գագաթը ամպերին հասավ, և այդ պատճառով նրա սիրտը հպարտացավ: 11 Դրա համար ես նրան ազգերի հզոր տիրակալի ձեռքը կհանձնեմ,+ որն անպատճառ կպատժի նրան: Եվ նրա չարագործության պատճառով ես կմերժեմ նրան: 12 Օտարները՝ ամենադաժան ազգը, կկտրեն նրան և կթողնեն լեռների վրա: Նրա սաղարթը կցրվի բոլոր հովիտներով, և կոտրված ճյուղերը ընկած կլինեն այդ երկրի բոլոր վտակների մեջ:+ Բոլոր ժողովուրդները նրա ստվերի տակից դուրս կգան ու կլքեն նրան: 13 Բոլոր թռչունները կբնակվեն նրա ընկած բնի վրա, և բոլոր գազանները՝ ճյուղերի վրա:+ 14 Այդպես կլինի, որպեսզի ջրերի մոտ աճող ոչ մի ծառ չբարձրանա, ու նրա գագաթը չհասնի ամպերին, որ առատորեն ոռոգվող ոչ մի ծառ չհասնի դրանց: Որովհետև նրանք բոլորը մահվան կմատնվեն՝ կհայտնվեն գետնի տակ՝ նրանց մոտ, ովքեր գերեզմանում* են»:
15 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Այն օրը, երբ նա գերեզման* իջնի, այնպես կանեմ, որ մարդիկ սուգ անեն: Ես կզսպեմ խոր ջրերը և կկանգնեցնեմ վտակները, որպեսզի դրանք դադարեն հոսելուց: Նրա պատճառով խավար կբերեմ Լիբանանի վրա, և դաշտի բոլոր ծառերը կթառամեն: 16 Երբ նրան գերեզման գցեմ՝ բոլոր նրանց մոտ, ովքեր մահացել են, այնպես կանեմ, որ նրա անկման ձայնից ազգերը ցնցվեն, ու Եդեմի բոլոր ծառերը,+ Լիբանանի ամենաընտիր ու լավագույն ծառերը և լավ ոռոգվող բոլոր ծառերը գետնի տակ կմխիթարվեն: 17 Նա նրանց, ինչպես նաև իր աջակիցների հետ, որոնք ազգերի մեջ իր ստվերի տակ էին բնակվում, գերեզմանում կլինի՝+ սրով սպանվածների մոտ:+
18 Եդեմի ծառերից ո՞ր մեկը կարող էր համեմատվել քեզ հետ իր փառքով ու մեծությամբ:+ Սակայն Եդեմի ծառերի հետ գետնի տակ կգցվես և անթլփատների՝ սրով սպանվածների կողքին կպառկես: Ահա սա՛ կպատահի փարավոնին ու նրա բոլոր զորքերին»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:
32 12-րդ տարում՝ 12-րդ ամսվա առաջին օրը, Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Մարդո՛ւ որդի, փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի մասին այս ողբերգը երգիր.
«Ազգերի մեջ դու հզոր ու երիտասարդ առյուծ էիր,
Սակայն քեզ լռեցրին:
Դու նման էիր ծովահրեշի,+ վայրագորեն քո գետերն էիր ալեկոծում,
Ոտքերովդ կեղտոտում էիր ջրերը և պղտորում գետերը:
3 Գերիշխան Տեր Եհովան ասում է.
«Շատ ազգերից կազմված բազմության միջոցով
Քեզ վրա կգցեմ ես իմ ցանցը,
Եվ նրանք կհանեն քեզ իմ ուռկանով:
4 Քեզ ցամաքի վրա կգցեմ,
Բաց դաշտում կթողնեմ:
Բոլոր թռչուններին քեզ վրա կիջեցնեմ
Ու երկրի գազաններին քեզնով կկշտացնեմ:+
5 Մարմինդ լեռներով մեկ ցիրուցան կանեմ
Եվ հովիտները քո մնացորդներով կլցնեմ:+
6 Քո հորդահոս արյունով կխմեցնեմ հողը՝ ընդհուպ մինչև լեռները,
Եվ վտակները դրանով կլցվեն:
7 Երբ կործանեմ քեզ,
Կծածկեմ երկինքը, աստղերը կխավարեցնեմ:
Արևն ամպերով կփակեմ,
Եվ լուսինն իր լույսը չի տա:+
8 Քո պատճառով կմթնեցնեմ երկնքում փայլող բոլոր լուսատուները
Եվ երկիրդ խավարով կպատեմ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–
9 Ես տագնապ կգցեմ շատ ժողովուրդների սրտերում,
Երբ քո ժողովրդին գերության մատնեմ՝ տանելով ուրիշ ազգերի մոտ՝
Երկրներ, որոնց մասին դու չգիտեիր:+
10 Ես շատ ժողովուրդների սարսափահար կանեմ,
Ու նրանց թագավորները վախից կդողան,
Երբ քեզ հարվածելու համար նրանց աչքի առաջ սուրս մերկացնեմ:
Քո անկման օրը նրանք բոլորը ահուդողի մեջ կլինեն՝
Վախենալով իրենց կյանքի համար:
11 Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան.
«Բաբելոնի թագավորը սրով քեզ վրա կգա:+
12 Ես կկործանեմ քո զորքերը զորավոր ռազմիկների սրով՝
Ամենադաժան ազգի սրով:+
Նրանք վերջ կդնեն Եգիպտոսի հպարտությանը և կոչնչացնեն նրա բոլոր զորքերը:+
13 Առատահոս ջրերի մոտ կոչնչացնեմ նրա բոլոր անասունները:+
Ո՛չ մարդը և ո՛չ էլ անասունը այլևս չեն պղտորի դրանք:+
14 Այդ ժամանակ ես կմաքրեմ այդ երկրի ջրերը
Եվ այնպես կանեմ, որ գետերը յուղի պես հոսեն,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–
15 Երբ Եգիպտոսը ամայի դարձնեմ, զրկեմ առատությունից,+
Երբ կործանեմ նրա բոլոր բնակիչներին,
Նրանք կիմանան, որ ես Եհովան եմ:+
16 Սա ողբերգ է, և ժողովուրդը կերգի այն:
Ազգերի դուստրերը կերգեն այն:
Նրանք կերգեն Եգիպտոսի ու նրա բոլոր զորքերի մասին»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»»»:
17 12-րդ տարում՝ ամսվա* 15-րդ օրը, Եհովան խոսեց ինձ հետ՝ ասելով. 18 «Մարդո՛ւ որդի, ողբա Եգիպտոսի զորքերի համար և ասա, որ նա և հզոր ազգերի դուստրերը իջեցվելու են երկրի խորքը՝ մահացածների* մոտ:
19 «Ումի՞ց ես գեղեցիկ: Իջի՛ր և անթլփատների կողքի՛ն պառկիր:
20 Եգիպտացիները սրով սպանվածների մեջ կընկնեն:+ Եգիպտոսը կործանվել է: Քա՛րշ տվեք և տարե՛ք նրան ու նրա բոլոր զորքերին:
21 Գերեզմանի* խորքից ամենահզոր ռազմիկները կխոսեն նրա ու նրա օգնականների հետ: Նրանք սրով կսպանվեն և անթլփատների պես կիջնեն ու կպառկեն գերեզմանում: 22 Այնտեղ են Ասորեստանն ու իր ողջ զորքը: Ասորեստանցիների գերեզմանները իրենց թագավորի շուրջբոլորն են.* նրանք բոլորը սպանվել են:+ 23 Նրանք թաղված են գերեզմանի* ամենախոր տեղերում: Ասորեստանի զորքը նրա գերեզմանի շուրջբոլորն է: Նրանք բոլորը սպանված են, քանի որ իրենց կենդանության օրոք սարսափ են ներշնչել մարդկանց:
24 Այնտեղ է Էլամը,+ և նրա բոլոր զորքերը իր գերեզմանի շուրջբոլորն են. նրանք բոլորը սպանված են: Նրանք, որ իրենց կենդանության օրոք սարսափ են ներշնչել մարդկանց, անթլփատ իջել են երկրի խորքը: Նրանք կկրեն իրենց ամոթը նրանց հետ, ովքեր գերեզմանում են: 25 Էլամի համար մահիճ են պատրաստել սպանվածների մեջ, և նրա ողջ զորքերը իր գերեզմանի շուրջբոլորն են: Նրանք բոլորն անթլփատ են, սպանվել են, որովհետև իրենց կենդանության օրոք սարսափ են ներշնչել մարդկանց: Նրանք կկրեն իրենց ամոթը նրանց հետ, ովքեր գերեզմանում են: Նրան սպանվածների մեջ են դրել:
26 Այնտեղ են Մեսեքն ու Թոբելը+ և իրենց* բոլոր զորքերը: Նրանց գերեզմանները իրենց թագավորի շուրջբոլորն են: Նրանք բոլորը անթլփատ են, սրով են խոցվել, որովհետև իրենց կենդանության օրոք սարսափ են ներշնչել մարդկանց: 27 Մի՞թե նրանք չեն պառկի անթլփատ հզոր ռազմիկների կողքին, որոնք սպանվել են, որոնք գերեզման* են իջել իրենց պատերազմական զենքերով: Նրանց սրերը կդնեն նրանց գլուխների տակ,* և նրանց մեղքերը իրենց ոսկորների վրա կլինեն, որովհետև այդ հզոր ռազմիկները իրենց կենդանության օրոք սարսափ են ներշնչել մարդկանց: 28 Դու* էլ կկործանվես՝ կպառկես անթլփատների մեջ՝ սրով սպանվածների կողքին:
29 Այնտեղ են Եդոմը,+ նրա թագավորներն ու բոլոր իշխանները, որոնք, չնայած իրենց հզորությանը, սրով սպանվածների կողքին դրվեցին: Նրանք նույնպես անթլփատների+ ու մահացածների կողքին կպառկեն:
30 Այնտեղ են հյուսիսի բոլոր իշխաններն* ու սիդոնացիները,+ որոնք ամոթով իջել են գերեզման՝ սպանվածների մոտ, թեև իրենց հզորությամբ սարսափ են ներշնչել մարդկանց: Նրանք անթլփատ կպառկեն սրով սպանվածների կողքին ու կկրեն իրենց ամոթը նրանց հետ, ովքեր գերեզմանում են:
31 Փարավոնը կտեսնի նրանց բոլորին և իր զորքերի հետ տեղի ունեցածից կմխիթարվի:+ Նա և իր ողջ զորքը սրով կսպանվեն,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–
32 Քանի որ փարավոնն իր կենդանության օրոք սարսափ էր ներշնչում մարդկանց, նա և իր զորքերը կպառկեն անթլփատների՝ սրով սպանվածների կողքին»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:
33 Եհովան ասաց ինձ. 2 «Մարդո՛ւ որդի, խոսիր քո ազգակիցների հետ+ ու ասա.
«Եթե ես սուր ուղարկեմ որևէ երկրի դեմ,+ և այդ երկրի ժողովուրդը ժամապահ նշանակի մի մարդու, 3 և նա, տեսնելով, որ թշնամին հարձակվում է այդ երկրի վրա, եղջերափող փչի ու նախազգուշացում տա ժողովրդին,+ 4 ու եթե որևէ մեկը եղջերափողի ձայնը լսի, բայց նախազգուշացմանը ուշադրություն չդարձնի,+ և սուրը խլի նրա կյանքը, ապա իր մահվան համար նա ինքը մեղավոր կլինի:*+ 5 Նա լսեց եղջերափողի ձայնը, բայց նախազգուշացմանը ուշադրություն չդարձրեց: Նա ինքը մեղավոր կլինի իր մահվան համար: Եթե նախազգուշացմանը ականջ դներ, կփրկվեր:
6 Բայց եթե ժամապահը, տեսնելով, որ թշնամին մոտենում է, եղջերափող չփչի+ ժողովրդին նախազգուշացնելու համար, և թշնամին գա ու սպանի որևէ մեկին, ապա այդ մարդը կմահանա իր մեղքի պատճառով, սակայն նրա մահվան* համար ժամապահի՛ց հաշիվ կպահանջեմ»:+
7 Մարդո՛ւ որդի, քեզ ժամապահ եմ նշանակել Իսրայելի ժողովրդի համար: Երբ որևէ խոսք լսես ինձնից, պետք է իմ անունից նախազգուշացնես նրանց:+ 8 Եթե մեղսագործին ասեմ՝ «Մեղսագո՛րծ, դու անպատճառ մեռնելու ես»,+ բայց դու նրան չնախազգուշացնես, որ հետ դառնա իր բռնած ուղուց, ապա նա՝ որպես մեղսագործ, կմեռնի իր մեղքի պատճառով,+ բայց նրա մահվան համար քեզնից հաշիվ կպահանջեմ: 9 Իսկ եթե դու նախազգուշացնես մեղսագործին, որ հետ դառնա իր բռնած ուղուց, բայց նա չլսի քեզ, ապա կմեռնի իր մեղքի պատճառով,+ իսկ դու կպահպանես քո կյանքը:+
10 Մարդո՛ւ որդի, ասա իսրայելացիներին. «Դուք ասում եք. «Մեր ըմբոստ արարքներն ու մեղքերը ծանր բեռ են դարձել մեզ համար, ու դրանց պատճառով մենք հյուծված ենք,+ ինչպե՞ս ողջ կմնանք»»:+ 11 Նրանց ասա. «Երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– ինձ համար հաճելի չէ մեղսագործի մահը:+ Ես ուզում եմ, որ մեղսագործը հետ դառնա իր բռնած ուղուց+ և ապրի:+ Դադարե՛ք, դադարե՛ք չար բաներ անելուց,+ ինչո՞ւ մեռնեք, ո՛վ իսրայելացիներ»:+
12 Մարդո՛ւ որդի, ասա քո ազգակիցներին. «Արդարի արդարությունը չի փրկի իրեն, եթե նա մեղք գործի:+ Իսկ մեղսագործը չի մահանա իր գործած մեղքերի պատճառով, եթե դադարի մեղք գործելուց:+ Ոչ մի արդար մարդ իր արդար գործերի շնորհիվ ողջ չի մնա, եթե մեղք գործի:+ 13 Եթե արդարին ասեմ՝ «Դու անպատճառ ապրելու ես», իսկ նա, հույսը դնելով իր արդարության վրա, անի այն, ինչը սխալ է,*+ ապա նրա արդար գործերից և ոչ մեկը չեմ հիշի, և նա իր չարագործության պատճառով կմեռնի:+
14 Եթե մեղսագործին ասեմ՝ «Դու անպատճառ մեռնելու ես», բայց նա դադարի մեղք գործելուց և անի այն, ինչը ճիշտ է ու արդար,+ 15 եթե նա վերադարձնի գրավը,+ հետ տա կողոպտածը,+ հնազանդվի կյանքի առաջնորդող կանոններին և վատ բաներ չանի, նա անպատճառ կապրի՝+ չի մեռնի: 16 Նրա գործած և ոչ մի մեղքի համար հաշիվ չեմ պահանջի:+ Նա անպայման կապրի, քանի որ արդար ու ճիշտ է վարվում»:+
17 Բայց քո ազգակիցներն ասում են՝ «Եհովան անարդար է վարվում», մինչդեռ իրականում նրանք են անարդար վարվում:
18 Եթե արդարը դադարի արդարությամբ վարվելուց և անի այն, ինչը սխալ է, նա պետք է մեռնի:+ 19 Իսկ եթե մեղսագործը դադարի մեղք գործելուց և անի այն, ինչը ճիշտ է ու արդար, ապա նա կապրի:+
20 Բայց դուք ասում եք. «Եհովան անարդար է վարվում»:+ Ո՛վ իսրայելացիներ, ես ձեզնից յուրաքանչյուրին կդատեմ ըստ իր գործերի»:
21 Մեր գերության 12-րդ տարում՝ տասներորդ ամսվա հինգերորդ օրը, Երուսաղեմից եկավ մեկը,+ ով փրկվել էր, ու ասաց. «Քաղաքը գրավել են»:+
22 Իսկ նախորդ երեկոյան՝ նախքան այդ փրկված մարդը առավոտյան կգար, Եհովայի ոգին* իջավ ինձ վրա, և Նա բացեց բերանս: Բերանս բացվեց, ու ես կրկին կարողացա խոսել:+
23 Ապա Եհովան ասաց ինձ. 24 «Մարդո՛ւ որդի, Իսրայելի ավերակներում բնակվողներն+ ասում են. «Աբրահամը մենակ էր, բայց նա ստացավ այդ երկիրը որպես սեփականություն:+ Իսկ մենք շատ ենք, ուստի այն, անկասկած, մեզ է պատկանում»:
25 Դրա համար նրանց ասա. «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Դուք կերակուրը արյունով եք ուտում,+ ձեր գարշելի կուռքերի վրա եք հույս դնում և արյուն եք թափում.+ ինչո՞ւ պետք է այդ երկիրը ձերը լինի: 26 Դուք ապավինում եք ձեր սրին,+ գարշելի բաներ եք անում, և ձեզնից յուրաքանչյուրը պղծում է իր դրացու կնոջը.+ ինչո՞ւ պետք է այդ երկիրը ձերը լինի»»:+
27 Սա ասա նրանց. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Երդվում եմ իմ գոյությամբ. ովքեր ավերակների մեջ են ապրում, սրով կսպանվեն, ովքեր դաշտում են, նրանց որպես կերակուր գազաններին կտամ, իսկ ովքեր ամրոցներում և քարանձավներում են, հիվանդությունից կմեռնեն:+ 28 Երկիրն անմարդաբնակ անապատ կդարձնեմ:+ Նրա գոռոզությանն ու հպարտությանը վերջ կտրվի, Իսրայելի լեռները կամայանան,+ ու ոչ ոք դրանցով չի անցնի: 29 Եվ երբ նրանց արած բոլոր գարշելի բաների պատճառով+ երկիրն անմարդաբնակ անապատ դարձնեմ,+ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ»»:
30 Մարդո՛ւ որդի, քո ազգակիցները պատերի և տների մուտքերի մոտ իրար հետ խոսում են քո մասին,+ և մեկը մյուսին՝ յուրաքանչյուրն իր եղբորը, ասում է. «Գնանք ու լսենք Եհովայի խոսքը»: 31 Նրանք՝ որպես իմ ժողովուրդ, կհավաքվեն քեզ մոտ ու կնստեն քո առաջ, կլսեն քո խոսքերը, բայց չեն կատարի.+ նրանք լեզվով շողոքորթում են, մինչդեռ իրենց սիրտը շահատենչ է: 32 Դու նրանց համար ասես սիրո երգ լինես, որը հնչում է գեղեցիկ ձայն ունեցող մի մարդու շուրթերից, ով վարպետորեն տավիղ է նվագում: Նրանք կլսեն քո խոսքերը, բայց ոչ ոք դրանց համաձայն չի վարվի: 33 Սակայն երբ այդ խոսքերը կատարվեն, իսկ դրանք կկատարվեն, նրանք կիմանան, որ իրենց մեջ մարգարե է եղել»:+
34 Եհովան նորից խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Մարդո՛ւ որդի, մարգարեացիր Իսրայելի հովիվների մասին: Մարգարեացիր և ասա նրանց. «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Վա՜յ Իսրայելի հովիվներին,+ որոնք իրենք իրենց են հոգ տանում: Մի՞թե հովիվները հոտի՛ն չպետք է հոգ տանեն:+ 3 Դուք ճարպ եք ուտում, բուրդ եք հագնում, մորթում եք ամենապարարտ կենդանիները,+ իսկ հոտը չեք արածեցնում:+ 4 Դուք թույլերին չեք զորացրել, հիվանդներին չեք բուժել, վիրավորին չեք վիրակապել, մոլորվածին հետ չեք բերել, կորածին չեք որոնել,+ այլ կոպտությամբ ու բռնությամբ եք առաջնորդել նրանց:+ 5 Նրանք ցիրուցան եղան, քանի որ հովիվ չունեին,+ ցիրուցան եղան և կերակուր դարձան գազանների համար: 6 Իմ ոչխարները թափառում էին բոլոր լեռների և բարձր բլուրների վրա: Իմ ոչխարները ցրվել էին ողջ երկրով մեկ, բայց ոչ ոք չէր փնտրում, ոչ ոք չէր փորձում գտնել նրանց:
7 Դրա համար դո՛ւք, հովիվնե՛ր, լսեք Եհովայի խոսքը. 8 «Հովիվ չունենալու պատճառով իմ ոչխարները գազանների զոհը դարձան, կերակուր դարձան նրանց համար: Հովիվներս չփնտրեցին իմ ոչխարներին, նրանց մասին հոգ տանելու փոխարեն իրենք իրենց մասին հոգ տարան: Ուստի երդվում եմ իմ գոյությամբ. ես գործելու եմ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 9 Ո՛վ հովիվներ, լսեք Եհովայի խոսքը: 10 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես դեմ եմ այդ հովիվներին: Նրանցից հաշիվ կպահանջեմ իմ ոչխարների համար* ու թույլ չեմ տա, որ նրանց արածեցնեն:+ Այդ հովիվներն այլևս իրենք իրենց մասին հոգ չեն տանի: Ես հովիվների բերանից կազատեմ իմ ոչխարներին, և նրանք այլևս կերակուր չեն դառնա նրանց համար»»:
11 Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես, ես ինքս կփնտրեմ իմ ոչխարներին ու հոգ կտանեմ նրանց:+ 12 Ես հոգ կտանեմ իմ հոտին, ինչպես մի հովիվ, որը, գտնելով իր ցիրուցան եղած ոչխարներին, արածեցնում է նրանց:+ Ես նրանց կհավաքեմ բոլոր այն վայրերից, որտեղ ցիրուցան են եղել ամպերի ու թանձր խավարի օրը, ու կփրկեմ:+ 13 Ես նրանց կհավաքեմ ժողովուրդների միջից, կհանեմ ուրիշ երկրներից ու կբերեմ իրենց երկիր, կարածեցնեմ Իսրայելի լեռների վրա,+ վտակների ու այդ երկրի բոլոր բնակելի տեղերի մոտ: 14 Լավ արոտավայր կբերեմ նրանց, և նրանք Իսրայելի բարձր սարերում կարածեն:+ Այնտեղ նրանք լավ մարգագետնում կպառկեն+ և Իսրայելի սարերի փարթամ արոտավայրերում կարածեն:
15 Ես ինքս կարածեցնեմ իմ ոչխարներին+ և ինքս հանգստի տեղ կտանեմ նրանց,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 16 Կորածին կորոնեմ,+ մոլորվածին հետ կբերեմ, վիրավորին կվիրակապեմ, թույլին կզորացնեմ, իսկ պարարտին և ուժեղին կոչնչացնեմ՝ նրա բաժինը դատաստանը կլինի»:*
17 Իսկ ձեզ, իմ ոչխարնե՛ր, սա է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես դատավոր կլինեմ մի ոչխարի ու մյուս ոչխարի միջև, խոյերի* ու նոխազների* միջև:+ 18 Մի՞թե ձեզ համար քիչ է, որ ամենալավ արոտավայրում եք արածում: Ինչո՞ւ եք ձեր մնացած արոտավայրերը կոխկրտում: Մի՞թե ձեզ համար քիչ է, որ ամենամաքուր ջուրն եք խմում: Ինչո՞ւ եք հետո պղտորում այն ձեր ոտքերով: 19 Մի՞թե իմ ոչխարները պետք է արածեն ձեր կոխկրտած արոտավայրում և խմեն ձեր ոտքերով պղտորած ջուրը»:
20 Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես, ես ինքս դատավոր կլինեմ պարարտ ոչխարի ու նիհար ոչխարի միջև, 21 քանի որ դուք բոլոր տկարներին ձեր կողով և ուսով հրում էիք ու պոզահարում, մինչև որ քշեցիք նրանց ու ցիրուցան արեցիք: 22 Ես կփրկեմ իմ ոչխարներին, և նրանք այլևս ոչ մեկի զոհը չեն դառնա:+ Ես դատավոր կլինեմ մի ոչխարի ու մյուս ոչխարի միջև: 23 Նրանց վրա մեկ հովիվ կնշանակեմ՝+ իմ ծառա Դավթին,+ որը կարածեցնի նրանց: Նա հոգ կտանի նրանց ու կդառնա նրանց հովիվը:+ 24 Ես՝ Եհովաս, կդառնամ նրանց Աստվածը,+ և իմ ծառա Դավիթը նրանց իշխանը կլինի:+ Ես՝ Եհովաս եմ ասել դա:
25 Նրանց հետ խաղաղության ուխտ կկապեմ+ և այդ երկրից կվերացնեմ գիշատիչ գազաններին:+ Նրանք ապահով կբնակվեն անապատում ու հանգիստ կքնեն անտառներում:+ 26 Նրանց և իմ բլրի շրջակայքը ես կօրհնեմ*+ ու հորդառատ անձրև կբերեմ ճիշտ ժամանակին: Օրհնությունները անձրևի պես կթափվեն:+ 27 Ծառերը պտուղ կտան, հողը՝ բերք, և նրանք ապահով կբնակվեն իրենց երկրում:+ Նրանք կիմանան, որ ես Եհովան եմ, երբ կոտրեմ իրենց վրա դրված լուծը+ և նրանց ազատեմ ստրկությունից: 28 Նրանք այլևս ազգերի զոհը չեն դառնա, գազանները չեն խժռի նրանց, նրանք ապահով կբնակվեն, ու ոչ ոք չի վախեցնի նրանց:+
29 Ես նրանց հողատարածք կտամ, որը հայտնի կդառնա իր բերքով, ու նրանք այլևս սովից չեն մեռնի այդ երկրում,+ և ուրիշ ազգերն այլևս չեն նվաստացնի նրանց:+ 30 Եվ նրանք կիմանան, որ ես՝ նրանց Աստված Եհովաս, իրենց հետ եմ, և որ իրենք՝ իսրայելացիները, իմ ժողովուրդն են»,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:
31 Դո՛ւք, իմ ոչխարնե՛ր,+ որոնց ես հոգ եմ տանում, ընդամենը մարդ եք, իսկ ես ձեր Աստվածն եմ»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:
35 Եհովան կրկին խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Մարդո՛ւ որդի, շրջվիր դեպի Սեիրի+ լեռնային շրջանը և մարգարեացիր նրա մասին:+ 3 Ասա նրան. «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես քո դեմ եմ, ո՛վ Սեիրի լեռնային շրջան: Ձեռքս կմեկնեմ և քեզ անմարդաբնակ անապատ կդարձնեմ:+ 4 Քաղաքներդ ավերակների կվերածեմ, դու անմարդաբնակ անապատ կդառնաս+ ու կիմանաս, որ ես Եհովան եմ: 5 Ես այդպես կանեմ, քանի որ դարերով թշնամություն տածեցիր+ իսրայելացիների հանդեպ և նրանց սրի մատնեցիր այն ժամանակ, երբ նրանց վրա աղետ էր եկել՝ հասել էր նրանց հատուցման ժամը:+
6 Երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– քեզ մահվան* եմ մատնելու, և մահը կհետապնդի քեզ:+ Քանի որ դու սպանեցիր նրանց, ում ատում էիր,* մահը կհետապնդի քեզ:+ 7 Սեիրի լեռնային շրջանը անմարդաբնակ անապատ կդարձնեմ+ և կբնաջնջեմ նրա միջով անցնող-դարձողին: 8 Նրա լեռները սպանվածներով կլցնեմ, և բլուրների վրա, հովիտներում ու բոլոր գետերում սպանվածներ կլինեն: 9 Ես այնպես կանեմ, որ դու առհավետ ամայի լինես, ու քաղաքներդ չբնակեցվեն:+ Եվ դու կիմանաս, որ ես Եհովան եմ:
10 Քանի որ ասացիր՝ «Այս երկու ազգերը և այս երկու երկրները իմը կդառնան, մենք կտիրանանք դրանց»,+ չնայած որ Եհովան այնտեղ էր, 11 ուստի երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– ես կվարվեմ քեզ հետ քո բարկության ու նախանձի համեմատ, որ ատելությամբ դրսևորում էիր նրանց հանդեպ:+ Եվ երբ քեզ դատեմ, նրանք կիմանան, թե ով եմ ես: 12 Դու կիմանաս, որ ես՝ Եհովաս, լսել եմ Իսրայելի լեռների մասին քո ասած բոլոր անհարգալից խոսքերը, թե՝ «Դրանք ամայացել են ու տրվել են մեզ որպես կերակուր»:* 13 Դու գոռոզությամբ վատ բաներ ես խոսել իմ մասին ու բազմաթիվ վիրավորական խոսքեր ասել.+ ես ամեն ինչ լսել եմ»:
14 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ողջ երկիրը կուրախանա, երբ քեզ անմարդաբնակ անապատ դարձնեմ: 15 Քանի որ դու ուրախացար, երբ Իսրայելը* ամայացավ, ես նույն ձևով կվարվեմ քեզ հետ.+ դու կամայանաս, ո՛վ Սեիրի լեռնային շրջան, այո՛, դո՛ւ, ողջ Եդոմ:+ Եվ մարդիկ կիմանան, որ ես Եհովան եմ»»»:
36 «Մարդո՛ւ որդի, մարգարեացիր Իսրայելի լեռների մասին ու ասա. «Ո՛վ Իսրայելի լեռներ, լսե՛ք Եհովայի խոսքը: 2 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Թշնամին ծաղրանքով ձեզ ասել է. «Ո՜ւխ, նույնիսկ վաղեմի բարձունքներն են մերը դարձել»»»:+
3 Ուստի մարգարեացիր և ասա. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Թշնամիները բոլոր կողմերից հարձակվեցին ձեզ վրա ու ամայացրին: Հարևան ազգերից նրանք, ովքեր փրկվել են, ուզում են ձեզ իրենց սեփականությունը դարձնել, և մարդիկ շարունակ խոսում են ձեր մասին ու զրպարտում:+ 4 Ուստի լսեք Գերիշխան Տեր Եհովայի խոսքը, ո՛վ Իսրայելի լեռներ: Ահա սա է ասում Գերիշխան Տեր Եհովան լեռներին ու բլուրներին, գետերին ու հովիտներին, ավերված ու ամայացած վայրերին,+ լքված քաղաքներին, որոնք հարևան ազգերի միջից փրկվածների կողմից թալանվել ու ծաղրուծանակի են ենթարկվել.+ 5 «Իմ բորբոքված ցասումով+ կդատապարտեմ հարևան ազգերի միջից փրկվածներին, ինչպես նաև ողջ Եդոմին՝ նրանց, ովքեր հրճվանքով և խիստ հեգնանքով+ հայտարարեցին, որ իմ երկիրը իրենց սեփականությունն է, որպեսզի տիրանան արոտավայրերին և թալանեն այն»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»»:+
6 Ուստի մարգարեացիր Իսրայելի մասին և լեռներին ու բլուրներին, գետերին ու հովիտներին ասա. «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես իմ նախանձախնդրությամբ ու ցասումով կխոսեմ, որովհետև ուրիշ ազգերը նվաստացրին ձեզ»»:+
7 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ձեռքս բարձրացնում եմ ու երդվում, որ շրջակա ազգերն իրենք են նվաստանալու:+ 8 Բայց դուք, ո՛վ Իսրայելի լեռներ, ճյուղեր կարձակեք ու պտուղ կտաք իմ ժողովրդի՝ իսրայելացիների համար,+ քանի որ նրանք շուտով վերադառնալու են: 9 Ես ձեզ հետ եմ և բարեհաճ կլինեմ ձեր հանդեպ: Դուք կմշակվեք ու կսերմանվեք: 10 Ձեզ վրա կբնակեցնեմ շատ մարդկանց՝ ողջ Իսրայելը: Քաղաքները կբնակեցվեն,+ և ավերակ դարձած վայրերը կվերակառուցվեն:+ 11 Այո՛, կշատացնեմ թե՛ ժողովրդին, թե՛ կենդանիներին:+ Նրանք կբազմանան ու պտղաբեր կլինեն: Ես ձեզ առաջվա պես բնակեցված կդարձնեմ+ և այնպես կանեմ, որ նախկինից ավելի բարգավաճ լինեք:+ Եվ դուք կիմանաք, որ ես Եհովան եմ:+ 12 Այնպես կանեմ, որ մարդիկ՝ իմ ժողովուրդը՝ իսրայելացիները, քայլեն ձեր վրայով, և նրանք կտիրեն ձեզ:+ Դուք նրանց ժառանգությունը կդառնաք ու այլևս չեք խլի նրանց երեխաներին»:+
13 Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Քեզ ասում են. «Դու մի երկիր ես, որը խժռում է մարդկանց ու իր ժողովուրդներից խլում է երեխաներին»: 14 Ուստի դու այլևս չես խժռի մարդկանց և քո ժողովուրդներից չես խլի երեխաներին,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 15 Ես այլևս թույլ չեմ տա, որ ուրիշ ազգերը վիրավորեն քեզ, և մարդիկ ծաղրեն:+ Դու այլևս աղետ չես բերի քո ժողովուրդների վրա»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:
16 Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով. 17 «Մարդո՛ւ որդի, երբ իսրայելացիներն ապրում էին իրենց երկրում, նրանք իրենց վարքով ու գործերով պղծեցին այն:+ Նրանց արարքներն ինձ համար անմաքուր էին, ինչպես կնոջ անմաքրությունը դաշտանի ժամանակ:+ 18 Ուստի ես իմ ցասումը թափեցի նրանց վրա այն պատճառով, որ նրանք արյուն էին թափել երկրում+ և որ պղծել էին երկիրը իրենց գարշելի կուռքերով:+ 19 Նրանց ցիրուցան արեցի ազգերի մեջ, ցրեցի տարբեր երկրներ+ և դատեցի իրենց վարքի ու գործերի համեմատ: 20 Բայց երբ նրանք գնացին այդ ազգերի մոտ, վերջիններս պղծեցին իմ սուրբ անունը՝+ նրանց մասին ասելով. «Նրանք Եհովայի ժողովուրդն են, բայց ստիպված են եղել հեռանալ նրա երկրից»: 21 Ես կգործեմ հանուն իմ սուրբ անվան, որն Իսրայելը պղծել է այն ազգերի մեջ, որոնց մոտ գնացել է:+
22 Ուստի Իսրայելին ասա. «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ո՛վ Իսրայել, ոչ թե հանուն ձեզ եմ գործելու, այլ հանուն իմ սուրբ անվան, որը դուք պղծել եք այն ազգերի մեջ, որոնց մոտ գնացել եք:+ 23 Ես կսրբացնեմ իմ մեծ անունը,+ որը պղծվել է ազգերի մեջ, որը դուք պղծեցիք նրանց մեջ: Եվ ազգերը կիմանան, որ ես Եհովան եմ,+ երբ ձեզնով սրբացվեմ նրանց աչքի առաջ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 24 Ես ձեզ կհանեմ ազգերի միջից, կհավաքեմ բոլոր երկրներից ու կբերեմ ձեր երկիր:+ 25 Ձեզ վրա մաքուր ջուր կցողեմ, և դուք կմաքրվեք:+ Ձեր բոլոր պղծություններից կմաքրեմ ձեզ+ ու կվերացնեմ ձեր բոլոր գարշելի կուռքերը:+ 26 Նոր սիրտ կտամ ձեզ+ ու նոր ոգի կդնեմ ձեր մեջ:*+ Ձեր քարե սիրտը կհանեմ+ և մարմնեղեն* սիրտ կտամ ձեզ: 27 Իմ ոգին կդնեմ ձեր մեջ և այնպես կանեմ, որ հնազանդվեք իմ կանոններին,+ պահեք ու կատարեք իմ օրենքները:* 28 Այդ ժամանակ դուք կբնակվեք այն երկրում, որը տվել եմ ձեր նախահայրերին, և կլինեք իմ ժողովուրդը, իսկ ես ձեր Աստվածը կլինեմ:+
29 Ես կազատեմ ձեզ բոլոր անմաքուր բաներից, հացահատիկին կհրամայեմ, որ առատորեն բերք տա, ու ձեզ սովի չեմ մատնի:+ 30 Ծառի պտուղն ու դաշտի բերքը առատ կդարձնեմ, որպեսզի ազգերի մեջ երբեք սովի պատճառով անպատվություն չկրեք:+ 31 Դուք կհիշեք ձեր վատ վարքն ու չար գործերը և կզզվեք ինքներդ ձեզնից ձեր մեղքերի ու գարշելի արարքների պատճառով:+ 32 Լա՛վ իմացեք, ես դա չեմ անելու հանուն ձեզ,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– Ամաչեք ու ձեզ նվաստացած զգացեք ձեր արարքների պատճառով, ո՛վ իսրայելացիներ»»:
33 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Այն օրը, երբ ձեզ մաքրեմ ձեր բոլոր մեղքերից, քաղաքները կվերաբնակեցնեմ+ և ավերված վայրերը կվերակառուցեմ:+ 34 Ամայի երկիրը, որի ամայությունը տեսել է ամեն մի անցորդ, կմշակվի: 35 Մարդիկ կասեն. «Այս երկիրը, որն ամայացած էր, Եդեմի+ պարտեզի պես է դարձել, իսկ քաղաքները, որոնք ավերվել էին, անբնակ դարձել ու քարուքանդ եղել, հիմա ամրակուռ ու մարդաբնակ են դարձել»:+ 36 Ձեր շրջակայքում մնացած ազգերը կիմանան, որ ես՝ Եհովաս եմ վերականգնել քարուքանդ եղածը և ծաղկեցրել ամայացածը: Ես՝ Եհովաս եմ ասել ու արել դա»:+
37 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես նաև թույլ կտամ, որ իսրայելացիները խնդրեն ինձ ոչխարների հոտի չափ շատացնել իրենց թիվը, ու ես կկատարեմ նրանց խնդրանքը: 38 Ինչպես որ Երուսաղեմը տոների ժամանակ+ լիքն էր մարդկանցով՝* սուրբ մարդկանց բազմությամբ, այնպես էլ ավերված քաղաքները կլցվեն մարդկանցով:+ Եվ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ»»:
37 Եհովայի ոգին* իջավ ինձ վրա, և իր ոգով Եհովան տարավ ինձ ու կանգնեցրեց ոսկորներով լի մի հովտի մեջտեղը:+ 2 Նա անցկացրեց ինձ դրանց միջով: Ես տեսա, որ հովիտը լեփ-լեցուն էր ոսկորներով, դրանք շատ չորացած էին:+ 3 Նա ինձ հարցրեց. «Մարդո՛ւ որդի, կարո՞ղ են այս ոսկորները կենդանանալ»: Ես պատասխանեցի. «Ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, դա դո՛ւ գիտես»:+ 4 Նա ասաց. «Մարգարեացիր այս ոսկորների մասին և ասա. «Չորացա՛ծ ոսկորներ, լսե՛ք Եհովայի խոսքը.
5 Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան այս ոսկորներին. «Ես շունչ կտամ ձեզ, և դուք կկենդանանաք:+ 6 Ձեզ ջլերով ու մսով կպատեմ, մաշկով կծածկեմ, ու կյանքի կկոչվեք: Եվ դուք կիմանաք, որ ես Եհովան եմ»»»:
7 Այդ ժամանակ ես մարգարեացա, ինչպես որ ինձ պատվեր էր տրվել: Եվ երբ մարգարեանում էի, մի ձայն լսվեց՝ մի դղրդոց, և ոսկորները սկսեցին մոտենալ իրար. ոսկորը՝ ոսկորին: 8 Ապա տեսա, որ դրանք ջլերով ու մսով պատվեցին և մաշկով ծածկվեցին: Սակայն դրանց մեջ դեռևս շունչ չկար:
9 Եվ նա ասաց ինձ. «Մարգարեացիր, մարդո՛ւ որդի, մարգարեացիր և ասա քամուն. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ո՛վ քամի,* չորս կողմերից* արի ու փչիր այս սպանված մարդկանց վրա, որպեսզի կենդանանան»»»:
10 Ուստի ես մարգարեացա, ինչպես որ նա ինձ պատվիրել էր, և նրանց մեջ շունչ* մտավ, նրանք կենդանացան ու ոտքի կանգնեցին:+ Դա հսկայական զորք էր:
11 Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, այս ոսկորները ողջ Իսրայելն են:+ Իսրայելացիներն ասում են. «Մեր ոսկորները չորացել են, ու մեր հույսը կորել է:+ Մենք ամեն ինչից կտրվել ենք»: 12 Դրա համար մարգարեացիր և ասա նրանց. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ո՛վ իմ ժողովուրդ, ես բացելու եմ ձեր գերեզմանները,+ ձեզ հանելու եմ դրանց միջից ու բերելու եմ Իսրայել:+ 13 Դուք կիմանաք, որ ես Եհովան եմ, երբ բացեմ ձեր գերեզմաններն ու հանեմ ձեզ դրանց միջից, ո՛վ իմ ժողովուրդ:+ 14 Իմ ոգին կդնեմ ձեր մեջ, ու դուք կկենդանանաք,+ ձեզ կբնակեցնեմ ձեր երկրում, և դուք կիմանաք, որ ես՝ Եհովաս եմ ասել ու արել դա»,– ասում է Եհովան»»:
15 Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ: Նա ասաց. 16 «Մարդո՛ւ որդի, մի փայտ վերցրու ու վրան գրիր. «Հուդա և Իսրայելի ժողովուրդ, որը նրա հետ է»:*+ Մի ուրիշ փայտ էլ վերցրու և վրան գրիր. «Հովսեփ՝ Եփրեմի փայտ, և ողջ Իսրայել, որը նրա հետ է»:*+ 17 Ապա դրանք իրար միացրու, որ քո ձեռքում մեկ փայտ դառնան:+ 18 Երբ քո ժողովուրդը քեզ հարցնի՝ «Կասե՞ս, թե այս ամենն ինչ է նշանակում», 19 պատասխանիր. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես կվերցնեմ Հովսեփի և նրա հետ եղող Իսրայելի ցեղերի փայտը, որը Եփրեմի ձեռքում է, և այն կմիացնեմ Հուդայի փայտին: Ես դրանք մեկ փայտ կդարձնեմ,+ իմ ձեռքում դրանք մեկ փայտ կլինեն»»: 20 Այն փայտերը, որոնց վրա գրելու ես, կպահես այնպես, որ տեսանելի լինեն մարդկանց:
21 Ապա ասա նրանց. «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես իսրայելացիներին կհանեմ այն ազգերի միջից, որոնց մոտ նրանք գնացել են, ամեն տեղից կհավաքեմ ու կբերեմ իրենց երկիր:+ 22 Նրանց մեկ ազգ կդարձնեմ այդ երկրում՝+ Իսրայելի լեռների վրա, ու նրանց վրա մեկ թագավոր կիշխի:+ Նրանք այլևս երկու ազգ չեն լինի, ոչ էլ երկու թագավորությունների բաժանված կլինեն:+ 23 Նրանք այլևս չեն պղծվի գարշելի կուռքերով, նողկալի գործերով ու մեղքերով:+ Ես կօգնեմ նրանց, որ այլևս մեղք չգործեն, ինչը անում էին անհավատարմության պատճառով, և կմաքրեմ նրանց: Նրանք կլինեն իմ ժողովուրդը, իսկ ես նրանց Աստվածը կլինեմ:+
24 Իմ ծառա Դավիթը նրանց թագավորը կլինի,+ ու նրանք բոլորը մեկ հովիվ կունենան:+ Նրանք կհնազանդվեն իմ օրենքներին* և ճշգրտորեն կպահեն իմ կանոնները:+ 25 Նրանք կբնակվեն այն երկրում, որը տվել եմ իմ ծառա Հակոբին, և որտեղ ապրել են իրենց նախահայրերը:+ Նրանք, նրանց երեխաները, նրանց երեխաների երեխաները+ առհավետ կբնակվեն այնտեղ,+ և իմ ծառա Դավիթը նրանց առաջնորդը* կլինի հավիտյան:+
26 Նրանց հետ խաղաղության ուխտ կկապեմ,+ և այն հավիտենական ուխտ կլինի: Ես նրանց կբնակեցնեմ իրենց երկրում, կշատացնեմ+ և իմ սրբարանը նրանց մեջ կդնեմ առհավետ: 27 Իմ խորանը* նրանց հետ* կլինի, ես կլինեմ նրանց Աստվածը, իսկ նրանք իմ ժողովուրդը կլինեն:+ 28 Իմ սրբարանը հավերժ նրանց մեջ կլինի, և ազգերը կիմանան, որ ես՝ Եհովաս եմ Իսրայելին սուրբ դարձնում»»»:+
38 Եհովան կրկին խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Մարդո՛ւ որդի, շրջվիր դեպի Մեսեքի ու Թոբելի+ գլխավոր առաջնորդ* Գոգը, որը Մագոգ երկրից է,+ ու մարգարեացիր նրա մասին.+ 3 «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես քո դեմ եմ, ո՛վ Գոգ՝ Մեսեքի ու Թոբելի գլխավոր առաջնորդ: 4 Ես այնպես կանեմ, որ դու ուրիշ ճանապարհ բռնես, կարթ կանցկացնեմ քո ծնոտից+ և դուրս կբերեմ քեզ քո ողջ զորքով,+ այդ թվում՝ ձիերին ու ձիավորներին, որոնք շքեղ հագուստներով են: Նրանք հսկայական զորք են, ասպարներ* ու մեծ վահաններ ունեն և հմտորեն են գործածում սուրը: 5 Նրանց հետ են Պարսկաստանը, Եթովպիան և Փութը,+ որոնք ասպար ու սաղավարտ են կրում, 6 Գոմերն ու նրա բոլոր զորախմբերը, հյուսիսի ամենահեռավոր վայրերից Թորգոմայի+ սերունդներն ու նրա բոլոր զորախմբերը՝ շատ ժողովուրդներ:+
7 Պատրա՛ստ եղիր, պատրաստվե՛ք դու և քո ողջ զորքը, որը հավաքվել է քեզ հետ: Դու նրանց հրամանատարը կլինես:
8 Շատ օրեր անց ես ուշադրություն կդարձնեմ քեզ:* Վերջին տարիներին դու կներխուժես մի երկիր, որը սրով ամայացած է եղել: Դրա ժողովուրդը վերադարձել է: Այդ ժողովուրդը հավաքվել է շատ ազգերի միջից և բերվել է Իսրայելի լեռների վրա, որոնք երկար ժամանակ ամայի են եղել: Այդ երկրի ժողովուրդը վերադարձել է՝ դուրս գալով ուրիշ ժողովուրդների միջից, և ապահով է բնակվում:+ 9 Դու նրա դեմ դուրս կգաս փոթորկի պես և երկիրը կծածկես ամպերի պես՝ դու, քո բոլոր զորքերը ու քեզ հետ շատ ժողովուրդներ»»:
10 Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Այդ օրը քո գլխում* մտքեր կծագեն, և դու չար ծրագրեր կկազմես: 11 Դու կասես. «Ես կներխուժեմ անպաշտպան բնակավայրեր ունեցող այդ երկիր+ և կհարձակվեմ հանգիստ ու ապահով ապրող բնակիչների վրա: Նրանք բոլորն ապրում են անպաշտպան բնակավայրերում՝ առանց պարիսպների, նիգերի ու դարպասների»: 12 Դու նպատակ կունենաս թալանելու և շատ ավար վերցնելու, հարձակվելու վերաբնակեցված վայրերի վրա,+ որոնք մի ժամանակ ավերված են եղել, ինչպես նաև ուրիշ ազգերի միջից հավաքված ժողովրդի վրա,+ որը հարստություն և ունեցվածք է դիզում+ ու ապրում է երկրի կենտրոնում:
13 Սաբան,+ Դեդանը,+ Թարսիսի+ վաճառականները և նրա բոլոր ռազմիկները* կասեն քեզ. «Հարձակվում ես այդ երկրի վրա, որ թալանես այն ու շատ ավա՞ր վերցնես: Քո զորքերը հավաքել ես, որ ոսկի ու արծաթ տանես, հարստություն և ունեցվածք հափշտակես ու մեծ ավա՞ր վերցնես»»:
14 Ուստի մարգարեացիր, մարդո՛ւ որդի, և ասա Գոգին. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Այն օրը, երբ իմ ժողովուրդը՝ Իսրայելը, ապահով բնակվի, դու անպայման կիմանաս այդ մասին:+ 15 Դու կգաս քո տեղից՝ հյուսիսի ամենահեռավոր վայրերից,+ կգաս շատ ժողովուրդների հետ: Նրանք բոլորը ձիեր հեծած մի մեծ բազմություն կլինեն՝ հսկայական զորք:+ 16 Դու իմ ժողովրդի՝ Իսրայելի դեմ դուրս կգաս ինչպես մի ամպ, որը ծածկում է երկիրը: Վերջին օրերում ես այնպես կանեմ, որ հարձակվես իմ երկրի վրա,+ որպեսզի ազգերը ճանաչեն ինձ, երբ նրանց աչքի առաջ քո միջոցով սրբացվեմ, ո՛վ Գոգ»»:+
17 Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Մի՞թե նախկինում քո մասին չէի խոսում իմ ծառաների՝ Իսրայելի մարգարեների միջոցով, ովքեր տարիներ շարունակ մարգարեանում էին, որ քեզ բերելու եմ Իսրայելի դեմ»:
18 Այն օրը, երբ Գոգը ներխուժի Իսրայելի երկիր,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– ցասումս կմոլեգնի:+ 19 Ես կխոսեմ իմ սաստիկ բարկությամբ ու բորբոքված զայրույթով, և այդ օրը մեծ երկրաշարժ կլինի Իսրայելում: 20 Ծովի ձկները, երկնքի թռչունները, դաշտի գազանները, երկրի վրայի բոլոր սողուններն ու երկրի երեսին ապրող բոլոր մարդիկ կսարսռան իմ առաջ: Լեռներն ու ժայռերը կտապալվեն,+ և բոլոր պարիսպները գետնին կհավասարվեն:
21 Ես սուր կուղարկեմ Գոգի դեմ իմ բոլոր լեռների վրա,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– Յուրաքանչյուր ռազմիկի սուրն իր եղբոր դեմ կլինի:+ 22 Ես համաճարակով+ և արյունահեղությամբ դատաստան կտեսնեմ նրա նկատմամբ: Հեղեղ, կարկուտ,+ կրակ+ ու ծծումբ+ կտեղամ նրա, նրա զորքերի ու նրա հետ եղող շատ ժողովուրդների վրա:+ 23 Ես կմեծարվեմ և կսրբացվեմ շատ ազգերի աչքի առաջ ու նրանց ցույց կտամ, թե ով եմ ես: Եվ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ»:
39 «Մարդո՛ւ որդի, մարգարեացիր Գոգի+ մասին ու ասա. «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես քո դեմ եմ, ո՛վ Գոգ՝ Մեսեքի ու Թոբելի+ գլխավոր առաջնորդ:* 2 Ես այնպես կանեմ, որ դու ուրիշ ճանապարհ բռնես, կհանեմ քեզ հյուսիսի ամենահեռավոր վայրերից+ ու կբերեմ Իսրայելի լեռների վրա: 3 Ձախ ձեռքիցդ ցած կգցեմ քո աղեղը և աջ ձեռքիցդ՝ քո նետերը: 4 Իսրայելի լեռների վրա դու կընկնես,+ քո բոլոր զորքերը և այն ժողովուրդները, որոնք քեզ հետ կլինեն, նույնպես կընկնեն: Քեզ որպես կերակուր կտամ բոլոր տեսակի գիշատիչ թռչուններին և գազաններին»:+
5 Դու բաց դաշտում կընկնես,+ քանի որ ես եմ դա ասել,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–
6 Ես կրակ կուղարկեմ Մագոգի ու կղզիներում ապահով բնակվողների վրա:+ Եվ մարդիկ կիմանան, որ ես Եհովան եմ: 7 Ժողովրդիս՝ Իսրայելի մեջ իմ սուրբ անունը հայտնի կդարձնեմ ու այլևս թույլ չեմ տա, որ սուրբ անունս պղծվի: Եվ ազգերը կիմանան, որ ես Եհովան եմ՝+ Սուրբը Իսրայելում:+
8 Այո՛, այդ օրը գալիս է, ինչ ասվել է, կատարվելու է,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– Դա այն օրն է, որի մասին ասում էի: 9 Իսրայելի քաղաքների բնակիչները դուրս կգան, կհավաքեն զենքերը՝ փոքր ու մեծ վահանները, աղեղները, նետերը, մահակներն* ու նիզակները, ու կրակ կվառեն: Նրանք յոթ տարի դրանցով կրակ կվառեն:+ 10 Կարիք չեն ունենա ցախ հավաքելու դաշտից, ոչ էլ վառելափայտ՝ անտառներից, քանի որ զենքերն են օգտագործելու որպես վառելանյութ:
Նրանք կթալանեն նրանց, ովքեր իրենց են թալանել, և ավար կվերցնեն նրանցից, ովքեր իրենցից են ավար վերցրել,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–
11 Այդ օրը ես Գոգին+ թաղվելու տեղ կտամ Իսրայելում՝ ծովից դեպի արևելք գտնվող հովտում, որով անցնում են ճամփորդները, և այն կփակի անցորդների ճանապարհը: Այնտեղ կթաղեն Գոգին ու նրա ողջ զորքերին, և այդ տեղը կկոչվի Համոն-Գոգի*+ հովիտ: 12 Իսրայելի ժողովուրդը յոթ ամիս կթաղի նրանց, որպեսզի մաքրի երկիրը:+ 13 Այդ երկրի ողջ ժողովուրդը կթաղի նրանց, և դա իրենց պատիվ կբերի այն օրը, երբ ես փառավորեմ ինձ,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–
14 Մարդիկ կնշանակվեն, որոնք մշտապես կշրջեն երկրով և կթաղեն երկրի վրա մնացած դիակները, որպեսզի մաքրեն այն: Նրանք յոթ ամիս կփնտրեն դրանք: 15 Երբ երկրով շրջողները մարդու ոսկոր տեսնեն, կողքին նշան կդնեն: Ապա նրանք, ովքեր նշանակված կլինեն թաղելու, կթաղեն այն Համոն-Գոգի հովտում:+ 16 Այնտեղ նաև Համոնա* անունով քաղաք կլինի: Նրանք կմաքրեն երկիրը»:+
17 Ո՛վ մարդու որդի, Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ամեն տեսակ թռչուններին և բոլոր գազաններին ասա. «Հավաքվե՛ք ու եկե՛ք: Հավաքվե՛ք իմ զոհի՝ մեծ զոհի շուրջբոլորը, որը ես պատրաստում եմ ձեզ համար Իսրայելի լեռների վրա:+ Դուք միս կուտեք և արյուն կխմեք:+ 18 Զորավորների միսը կուտեք ու երկրի առաջնորդների արյունը կխմեք՝ խոյերի,* գառների, այծերի ու ցլերի. բոլորն էլ Բասանի պարարտ անասուններն են: 19 Դուք իմ պատրաստած զոհի ճարպից այնքան կուտեք, մինչև որ կշտանաք, և դրա արյունից այնքան կխմեք, մինչև որ հարբեք»:
20 Իմ սեղանի շուրջը դուք կկշտանաք ձիերով ու կառապաններով, զորավորներով ու ռազմիկներով»,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–
21 Ես ազգերին ցույց կտամ իմ փառքը, ու բոլոր ազգերը կտեսնեն իմ իրագործած դատաստանը և նրանց դեմ գործադրած իմ զորությունը:+ 22 Այդ օրվանից Իսրայելը կիմանա, որ ես Եհովան եմ՝ նրա Աստվածը: 23 Ազգերը կիմանան, որ Իսրայելը գերության տարվեց իր մեղքի՝ իմ հանդեպ անհավատարիմ լինելու պատճառով:+ Դրա համար էլ երես դարձրի+ իսրայելացիներից ու թշնամիների ձեռքը մատնեցի նրանց,+ և բոլորը սրով ընկան: 24 Ես նրանց արժանի հատուցում տվեցի իրենց անմաքրության և մեղքերի համար ու երես դարձրի նրանցից:
25 Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ես կվերադարձնեմ Հակոբի գերիներին,+ կգթամ ողջ Իսրայելին+ և նախանձախնդրորեն կպաշտպանեմ* իմ սուրբ անունը:+ 26 Իրենց անհավատարմության պատճառով նվաստացում կրելուց հետո+ նրանք ապահով կբնակվեն իրենց երկրում, ու ոչ ոք նրանց չի վախեցնի:+ 27 Ժողովուրդների միջից նրանց կհավաքեմ ու կհանեմ թշնամիների երկրներից+ և այդպես նրանց միջոցով նաև կսրբացնեմ ինձ շատ ազգերի աչքի առաջ:+
28 Նրանք կիմանան, որ ես Եհովան եմ՝ նրանց Աստվածը, երբ նրանց գերության տանեմ ուրիշ ազգերի մեջ ու հետո վերադարձնեմ իրենց երկիր՝ մեկին անգամ չմոռանալով:+ 29 Այլևս երես չեմ թեքի նրանցից,+ որովհետև ոգիս կթափեմ Իսրայելի վրա»,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:
40 Մեր գերության+ 25-րդ տարվա սկզբում՝ ամսվա տասներորդ օրը՝ քաղաքի կործանման 14-րդ տարում՝+ հենց այդ օրը, Եհովայի ոգին իջավ ինձ վրա, և նա ինձ տարավ քաղաք:+ 2 Տեսիլքում Աստված տարավ ինձ Իսրայել ու մի շատ բարձր լեռան վրա կանգնեցրեց,+ որից հարավ քաղաքի նման մի բան կար:
3 Երբ նա տարավ ինձ այնտեղ, ես մի մարդու տեսա: Նա ասես պղնձից լիներ:+ Նրա ձեռքում վուշե պարան ու չափման եղեգ* կար,+ և նա կանգնած էր մուտքային շինության* մոտ: 4 Այդ մարդն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, ուշադիր նայիր և ուշի ուշով լսիր: Ուշադիր եղիր այն ամենի հանդեպ, ինչ ցույց կտամ քեզ, որովհետև հենց դրա համար ես բերվել այստեղ: Պատմիր Իսրայելին այն ամենն, ինչ կտեսնես»:+
5 Ես մի պարիսպ տեսա, որը տաճարի* շուրջբոլորն էր: Այդ մարդու ձեռքում վեց կանգուն երկարությամբ մի չափման եղեգ կար (յուրաքանչյուր կանգունը սովորական կանգունից ձեռքի ափի լայնության չափ երկար է):* Նա չափեց պարիսպը. դրա հաստությունը մեկ եղեգ էր, բարձրությունը նույնպես մեկ եղեգ էր:
6 Հետո նա աստիճաններով բարձրացավ մուտքային շինության մոտ, որը նայում էր դեպի արևելք:+ Նա չափեց մուտքային շինության շեմքը. դրա լայնությունը մեկ եղեգ էր: Ապա չափեց մյուս շեմքը. դրա լայնությունը նույնպես մեկ եղեգ էր: 7 Պահապանների յուրաքանչյուր սենյակի երկարությունը մեկ եղեգ էր, և լայնությունը՝ մեկ եղեգ: Այդ սենյակների+ միջև եղած տարածությունը հինգ կանգուն* էր: Տաճարի կողմից մուտքային շինությունը նախասրահ ուներ: Նախասրահի մոտի շեմքը մեկ եղեգ էր:
8 Նա չափեց մուտքային շինության նախասրահը, որը տաճարի կողմից էր. դրա լայնությունը մեկ եղեգ էր: 9 Մուտքային շինության նախասրահի լայնությունը, որը նա չափեց, ութ կանգուն* էր: Նաև չափեց կողմնասյուները. դրանց լայնությունը երկու կանգուն* էր: Մուտքային շինության ներսում գտնվող նախասրահը նայում էր տաճարին:
10 Արևելյան մուտքային շինության ներսում՝ յուրաքանչյուր կողմում, պահապանների երեք սենյակ կար: Երեքն էլ նույն չափի էին: Միևնույն չափի էին նաև երկու կողմում գտնվող կողմնասյուները:
11 Հետո նա չափեց մուտքային շինության դարպասի լայնությունը. այն 10 կանգուն* էր: Իսկ դրսի կողմից շեմքի լայնությունը 13 կանգուն* էր:
12 Երկու կողմերում գտնվող պահապանների սենյակների առջևում կարճ պատով առանձնացված տարածքը մեկ կանգուն էր: Այդ սենյակների լայնությունը վեց կանգուն* էր:
13 Ապա նա տանիքից չափեց մուտքային շինության լայնությունը պահապանների մի սենյակի արտաքին պատից մինչև դիմացի սենյակի արտաքին պատը:* Դրա լայնությունը 25 կանգուն* էր: Իրար դիմաց գտնվող սենյակների մուտքերը հակառակ կողմերում էին:+ 14 Հետո չափեց կողմնասյուները. դրանց բարձրությունը 60 կանգուն* էր: Չափեց նաև գավիթի մյուս մասերում գտնվող մուտքային շինությունների կողմնասյուները: 15 Մուտքային շինության շեմքից մինչև նախասրահի սկզբնամասը, որը նայում էր տաճարին, 50 կանգուն* էր:
16 Մուտքային շինության երկու կողմից պահապանների սենյակները և դրանց կողմնասյուները պատուհաններ ունեին,+ որոնց խորշերը դեպի դուրս նեղանում էին: Նախասրահի յուրաքանչյուր կողմում նույնպես պատուհաններ կային: Կողմնասյուների վրա արմավենիներ էին պատկերված:+
17 Հետո նա տարավ ինձ դրսի գավիթ, և ես ճաշասենյակներ* տեսա:+ Գավիթի շուրջբոլորը քարահատակ էր: Այդ հատվածում 30 ճաշասենյակ կար: 18 Մուտքային շինությունների կողքերը եղող քարահատակի լայնությունը դրանց երկարության չափ էր: Այն ներսի գավիթից ցածրադիր էր:
19 Հետո նա չափեց ստորին մուտքային շինությունից մինչև ներսի գավիթ տանող մուտքային շինությունն ընկած հեռավորությունը: Այն 100 կանգուն* էր՝ թե՛ արևելքից և թե՛ հյուսիսից:
20 Դրսի գավիթն ուներ նաև հյուսիսային մուտքային շինություն: Նա չափեց դրա երկարությունն ու լայնությունը: 21 Յուրաքանչյուր կողմում պահապանների երեք սենյակ կար: Հյուսիսային մուտքային շինության կողմնասյուների և նախասրահի չափերը նույնն էին, ինչ առաջին մուտքային շինության կողմնասյուներինն ու նախասրահինը: Մուտքային շինության երկարությունը 50 կանգուն էր, իսկ լայնությունը՝ 25:* 22 Պատուհանների, նախասրահի ու արմավենու պատկերների+ չափերը նույնն էին, ինչ արևելյան մուտքային շինության պատուհանների, նախասրահի ու արմավենու պատկերների չափերը: Դեպի մուտքային շինություն տանող յոթ աստիճաններ կային, որոնց դիմաց՝ խորքում, նախասրահն էր:
23 Ներսի գավիթում կար մի մուտքային շինություն, որը հյուսիսային արտաքին մուտքային շինության դիմաց էր, և մի մուտքային շինություն, որն արևելյան արտաքին մուտքային շինության դիմաց էր: Նա չափեց իրար դիմաց գտնվող մուտքային շինությունների միջև ընկած հեռավորությունը. այն 100 կանգուն էր:
24 Նա տարավ ինձ դեպի հարավ, և ես հարավային կողմում մի մուտքային շինություն տեսա:+ Նա չափեց դրա կողմնասյուներն ու նախասրահը. դրանց չափերը նույնն էին, ինչ մյուս մուտքային շինություններինը: 25 Մուտքային շինության, այդ թվում՝ նախասրահի պատերին, այնպիսի պատուհաններ կային, ինչպիսիք որ մյուս մուտքային շինություններն ունեին: Մուտքային շինության երկարությունը 50 կանգուն էր, իսկ լայնությունը՝ 25: 26 Դեպի մուտքային շինություն տանող յոթ աստիճաններ կային,+ որոնց դիմաց՝ խորքում, նախասրահն էր: Կողմնասյուների վրա արմավենիներ էին պատկերված. ամեն կողմում՝ մեկական արմավենի:
27 Ներսի գավիթը հարավային մուտքային շինություն ուներ: Նա չափեց հարավային մուտքային շինությունների միջև ընկած հեռավորությունը. այն 100 կանգուն էր: 28 Հետո նա հարավային մուտքային շինությունով ինձ տարավ ներսի գավիթ: Նա չափեց հարավային մուտքային շինությունը. այն նույն չափերն ուներ, ինչ մյուս մուտքային շինությունները: 29 Պահապանների սենյակների, կողմնասյուների ու նախասրահի չափերը նույնն էին, ինչ մյուս մուտքային շինություններինը: Այդ մուտքային շինության և նախասրահի պատերին պատուհաններ կային: Մուտքային շինության երկարությունը 50 կանգուն էր, իսկ լայնությունը՝ 25:+ 30 Ներսի գավիթ տանող բոլոր մուտքային շինությունները նախասրահներ ունեին, որոնց երկարությունը 25 կանգուն էր, իսկ լայնությունը՝ 5: 31 Նախասրահը նայում էր դրսի գավիթին: Կողմնասյուների վրա արմավենիներ էին պատկերված:+ Դեպի այդ մուտքային շինություն տանող ութ աստիճաններ կային:+
32 Արևելյան կողմով նա ինձ տարավ ներսի գավիթ և չափեց մուտքային շինությունը. այն նույն չափերն ուներ, ինչ մյուս մուտքային շինությունները: 33 Պահապանների սենյակների, կողմնասյուների ու նախասրահի չափերը նույնն էին, ինչ մյուս մուտքային շինություններինը: Այդ մուտքային շինության և նախասրահի պատերին պատուհաններ կային: Մուտքային շինության երկարությունը 50 կանգուն էր, իսկ լայնությունը՝ 25: 34 Նախասրահը նայում էր դրսի գավիթին: Դրա երկու կողմնասյուների վրա արմավենիներ էին պատկերված: Դեպի այդ մուտքային շինություն տանող ութ աստիճաններ կային:
35 Ապա նա տարավ ինձ հյուսիսային մուտքային շինության մոտ+ և չափեց այն. դրա չափերը նույնն էին, ինչ մյուս մուտքային շինություններինը: 36 Պահապանների սենյակները, կողմնասյուներն ու նախասրահը այնպիսին էին, ինչպիսին մյուս մուտքային շինություններինը: Մուտքային շինության պատերին պատուհաններ կային: Մուտքային շինության երկարությունը 50 կանգուն էր, իսկ լայնությունը՝ 25: 37 Կողմնասյուները նայում էին դրսի գավիթին, և երկու կողմնասյուների վրա արմավենիներ էին պատկերված: Դեպի այդ մուտքային շինություն տանող ութ աստիճաններ կային:
38 Մուտքային շինությունների կողմնասյուների մոտ ճաշասենյակ կար իր մուտքով: Այդ մուտքային շինությունների մոտ էին լվանում ողջակեզը:+
39 Մուտքային շինության նախասրահի յուրաքանչյուր կողմում երկուական սեղան կար: Դրանց վրա մորթում էին ողջակեզի,+ մեղքի+ ու հանցանքի զոհերի+ համար նախատեսված կենդանիները: 40 Հյուսիսային մուտքային շինության նախասրահի մոտ՝ դրսի կողմից, երկուական սեղաններ կային թե՛ աջ և թե՛ ձախ կողմում: 41 Մուտքի երկու կողմերում ընդհանուր հաշվով ութ սեղան կար. չորսը՝ ներսում, չորսը՝ դրսում: Դրանց վրա մորթում էին զոհաբերվելիք կենդանիները: 42 Չորս սեղանները, որոնք ողջակեզի համար նախատեսված կենդանիների համար էին, տաշած քարից էին: Դրանց երկարությունը մեկ ու կես կանգուն էր, լայնությունը նույնպես մեկ ու կես կանգուն էր, իսկ բարձրությունը՝ մեկ կանգուն:* Դրանց վրա դրվում էին այն պարագաները, որոնք օգտագործվում էին ողջակեզի զոհը մորթելու ժամանակ: 43 Ներսում՝ բոլոր պատերին, ձեռքի ափի լայնության* չափ դարակներ կային: Սեղանների վրա դնում էին որպես ընծա մատուցվող զոհերի միսը:
44 Ներքին մուտքային շինության մոտ երգիչների+ ճաշասենյակներն էին: Դրանք գտնվում էին ներսի գավիթում՝ հյուսիսային մուտքային շինության մոտ, և դրանց մուտքը հարավային կողմից էր: Մեկ ուրիշ ճաշասենյակ էլ կար արևելյան մուտքային շինության մոտ. դրա մուտքը հյուսիսային կողմից էր:
45 Նա ասաց ինձ. «Այս ճաշասենյակը, որի մուտքը հարավային կողմից է, տաճարում կատարվող ծառայության համար պատասխանատու քահանաների համար է:+ 46 Իսկ այն ճաշասենյակը, որի մուտքը հյուսիսային կողմից է, զոհասեղանի հետ կապված ծառայության համար պատասխանատու քահանաների համար է:+ Նրանք Սադոկի+ սերունդներն են՝ այն ղևտացիները, որոնք նշանակված են՝ գալու Եհովայի առաջ և նրան ծառայություն մատուցելու»:+
47 Նա չափեց ներսի գավիթը: Այն քառակուսի էր. երկարությունը 100 կանգուն էր, լայնությունը՝ նույնպես 100 կանգուն: Զոհասեղանը տաճարի առջև էր:
48 Նա տարավ ինձ տաճարի նախասրահ+ և չափեց նախասրահի կողմնասյուները. դրանց երկարությունը հինգ կանգուն էր, իսկ լայնությունը՝ երեք կանգուն:* Դրանցից մեկը մուտքի աջ կողմում էր, մյուսը՝ ձախ:
49 Նախասրահի երկարությունը 20 կանգուն էր, լայնությունը՝ 11:* Այնտեղ աստիճաններով էին բարձրանում: Կողմնասյուների կողքին սյուներ կային՝ ամեն կողմնասյան կողքին՝ մեկ սյուն:+
41 Նա տարավ ինձ արտաքին սրբարան* ու չափեց կողմնասյուները: Դրանք սրբարանի երկու կողմերում էին. մեկի երկարությունը վեց կանգուն էր, մյուսի երկարությունը նույնպես վեց կանգուն* էր: 2 Մուտքային շինության թե՛ աջ և թե՛ ձախ կողմնասյուների լայնությունը հինգ կանգուն* էր: Մուտքային շինության լայնությունը տասը կանգուն* էր: Նա չափեց արտաքին սրբարանի երկարությունը. այն 40 կանգուն էր, իսկ լայնությունը՝ 20:*
3 Ապա նա ներս* մտավ ու չափեց մուտքի մոտի կողմնասյուները. դրանց լայնությունը երկու կանգուն էր, իսկ երկարությունը՝ յոթ կանգուն:* Մուտքի լայնությունը վեց կանգուն էր: 4 Հետո նա չափեց այն սենյակը, որը նայում էր արտաքին սրբարանին. դրա երկարությունը 20 կանգուն էր, լայնությունը՝ նույնպես 20 կանգուն:*+ Նա ասաց ինձ. «Սա Սրբությունների Սրբությունն է»:+
5 Նա չափեց տաճարի պատը. դրա հաստությունը վեց կանգուն էր: Տաճարի շուրջբոլորը կողմնային սենյակներ կային: Դրանցից յուրաքանչյուրի լայնությունը չորս կանգուն* էր:+ 6 Կողմնային սենյակները մեկը մյուսի վերևում էին՝ երեք հարկ, ամեն հարկում 30 սենյակ էր: Տաճարի շուրջբոլորը պատերը ելուստներ ունեին, որոնց վրա, առանց պատի մեջ ներկառուցվելու, գերաններ էին հենվում: Այդ գերանները ծառայում էին որպես կողմնային սենյակների հատակ:+ 7 Տաճարի երկու կողմերում վերևի սենյակներ տանող ոլորապտույտ աստիճաններ կային, որոնք դեպի վեր լայնանում էին:+ Հարկերը առաջինից մինչև երրորդ գնալով լայնանում էին:
8 Ես տեսա, որ տաճարը մի բարձր հարթակի վրա էր: Կողմնային սենյակների հիմքի* բարձրությունը վեց կանգուն էր՝ մեկ ամբողջական եղեգ: 9 Կողմնային սենյակների դրսի պատի հաստությունը հինգ կանգուն էր: Տաճարի մաս կազմող կողմնային սենյակների դրսի պատից մինչև հարթակի եզրը բաց տարածություն կար:*
10 Տաճարի երկու կողմերում ճաշասենյակներ* կային:+ Տաճարի ու դրանց միջև ընկած հեռավորությունը ամեն կողմում 20 կանգուն էր: 11 Կողմնային սենյակները երկու մուտք ունեին՝ մեկը հյուսիսային կողմից էր, մյուսը՝ հարավային: Կողմնային սենյակներ կարելի էր մտնել հարթակի բաց տարածությունով, որի լայնությունը ամեն կողմում հինգ կանգուն էր:
12 Արևմուտքում մի շինություն կար, որի մուտքը գավիթի ազատ տարածքի կողմից էր: Դրա լայնությունը 70 կանգուն էր, իսկ երկարությունը՝ 90:* Շինության պատի հաստությունը ամեն կողմում հինգ կանգուն էր:
13 Նա չափեց տաճարը. դրա երկարությունը 100 կանգուն էր: Ազատ տարածքի և շինության* երկարությունը դրա պատերի հաստության հետ նույնպես 100 կանգուն էր: 14 Տաճարի առջևի մասի, որը նայում էր դեպի արևելք, և երկու կողմերում գտնվող ազատ տարածքի ընդհանուր լայնությունը 100 կանգուն էր:
15 Նա չափեց շինության երկարությունը, որի մուտքը գավիթի ազատ տարածքի հետևի կողմից էր, ներառյալ դրա երկու կողմում գտնվող միջանցքները. այն 100 կանգուն էր:
Նա չափեց նաև արտաքին սրբարանը, ներքին սրբարանը+ և դեպի գավիթ նայող նախասրահները, 16 դրանց շեմքերը, դեպի դուրս նեղացող խորշերով պատուհանները+ և միջանցքները: Շեմքի մոտի հատվածը՝ հատակից մինչև պատուհանները, տախտակապատ էր, պատուհանների շրջանակները* փայտից էին:+ 17 Նա չափեց նաև մուտքի վերևի մասը, տաճարի ներսի ու դրսի հատվածները և շուրջբոլորը եղող դրսի պատերը: 18 Պատերին փորագրված էին քերովբեներ+ և արմավենիներ՝+ երկու քերովբեի միջև մեկական արմավենի: Յուրաքանչյուր քերովբե երկու երես ուներ: 19 Մի կողմից մարդու երես էր՝ ուղղված դեպի արմավենու պատկերը, իսկ մյուս կողմից առյուծի երես՝ ուղղված դեպի արմավենու պատկերը:+ Դրանք բոլորը փորագրված էին ողջ տաճարով մեկ: 20 Սրբարանի պատին՝ հատակից մինչև մուտքի վերևի հատվածը, քերովբեներ ու արմավենիներ էին փորագրված:
21 Սրբարանի մուտքի կողափայտերը* քառակուսի էին:+ Սուրբ վայրի* դիմաց 22 փայտե զոհասեղանի+ նման մի բան կար, որի բարձրությունը երեք կանգուն* էր, իսկ երկարությունը՝ երկու կանգուն:* Այն ուներ անկյունային հենակներ, և դրա հիմքն ու կողապատերը փայտից էին: Նա ասաց ինձ. «Սա Եհովայի առաջ եղող սեղանն է»:+
23 Արտաքին սրբարանն ու սուրբ վայրը երկդուռ մուտքեր ունեին:+ 24 Յուրաքանչյուր դուռը երկփեղկանի էր, և դրանք ծալվում էին: 25 Սրբարանի դռներին փորագրված էին քերովբեներ ու արմավենիներ, ինչպիսիք որ պատերի վրա էին:+ Նախասրահի առջևի մասում՝ դրսի կողմից, փայտե քիվ* կար: 26 Նախասրահի երկու կողմերում, կողմնային սենյակներում, ինչպես նաև քիվերի երկայնքով կային դեպի դուրս նեղացող խորշերով պատուհաններ+ և արմավենու պատկերներ:
42 Հետո նա ինձ տարավ դեպի հյուսիս՝ դրսի գավիթ:+ Նա տարավ ինձ այն ճաշասենյակների մոտ, որոնք ազատ տարածքին կից էին+ և տեղակայված էին արևմուտքում գտնվող շինությունից դեպի հյուսիս:+ 2 Այդ տարածքի երկարությունը, որտեղ ճաշասենյակներն էին, հյուսիսում գտնվող մուտքի կողմից չափած, 100 կանգուն էր, իսկ լայնությունը՝ 50:* 3 Դրանք գտնվում էին ներսի գավիթի, որի լայնությունը 20 կանգուն էր,+ և դրսի գավիթի քարահատակի միջև: Ճաշասենյակները երկու եռահարկ շենքերում էին, որոնց պատշգամբները իրար էին նայում: 4 Ճաշասենյակների* միջև 10 կանգուն լայնությամբ և 100 կանգուն երկարությամբ անցուղի կար:*+ Յուրաքանչյուր ճաշասենյակի մուտքը հյուսիսային կողմից էր: 5 Այդ շենքերի պատշգամբների զբաղեցրած տարածքի պատճառով ճաշասենյակները հարկից հարկ՝ առաջինից մինչև երրորդ, նեղանում էին: 6 Դրանք երեք հարկերում էին, բայց չունեին սյուներ, ինչպիսիք որ գավիթներում կային: Ուստի վերևի հարկում դրանք ավելի քիչ տարածություն էին զբաղեցնում, քան ներքևի ու մեջտեղի հարկերում:
7 Դրսի գավիթի կողմում գտնվող ճաշասենյակներին կից արտաքին պատ կար, որը մյուս ճաշասենյակների դիմաց էր: Դրա երկարությունը 50 կանգուն էր: 8 Դրսի գավիթի կողմի ճաշասենյակների երկարությունը 50 կանգուն էր, իսկ տաճարի դիմաց գտնվող ճաշասենյակներինը՝ 100: 9 Ճաշասենյակների արևելյան կողմում մուտք կար, որը դրսի գավիթից էր:
10 Հարավային կողմում նույնպես ճաշասենյակներ կային, որոնցից արևելք գավիթի քարե պատն էր: Ճաշասենյակները ազատ տարածքի և արևմտյան շինության մոտ էին:+ 11 Դրանց միջև անցուղի կար, որը նման էր հյուսիսային կողմի ճաշասենյակների միջև եղած անցուղուն:+ Ճաշասենյակներն ունեին միևնույն երկարությունն ու լայնությունը: Դրանց ելքերի դիրքն ու նախագիծը նույնն էին: Դրանք ունեին այնպիսի մուտքեր, 12 ինչպիսիք որ հարավային կողմի ճաշասենյակների մուտքերն էին: Անցուղու սկզբում՝ արևելյան կողմի քարե պարսպի մեջ, մուտք կար, որը տանում էր դեպի ճաշասենյակներ:+
13 Նա ասաց ինձ. «Հյուսիսում և հարավում գտնվող ճաշասենյակները, որոնք ազատ տարածքի մոտ են,+ սուրբ ճաշասենյակներ են, որտեղ քահանաները, որոնք մոտենում են Եհովային, ուտում են անչափ սուրբ ընծաները:+ Այնտեղ նրանք դնում են անչափ սուրբ ընծաները՝ հացի ընծան, մեղքի ու հանցանքի զոհերը, քանի որ այդ վայրը սուրբ է:+ 14 Սուրբ վայր մտնելուց հետո քահանաները չպետք է դրսի գավիթ դուրս գան այն հագուստներով, որոնցով ծառայում են,+ քանի որ դրանք սուրբ են: Որպեսզի նրանք դուրս գան այնտեղ, որտեղ թույլ է տրվում գտնվել ժողովրդին, պետք է հանեն իրենց հագուստները և ուրիշը հագնեն»:
15 Երբ նա ավարտեց տաճարի ներսի տարածքի չափումները, ինձ դուրս տարավ այն մուտքային շինությունով, որը նայում էր դեպի արևելք,+ ապա չափեց ամբողջ տարածքը:
16 Նա չափման եղեգով չափեց արևելյան կողմը: Դրա երկարությունը մի ծայրից մյուսը 500 եղեգ* էր:
17 Նա չափեց հյուսիսային կողմը: Ըստ չափման եղեգի՝ դրա երկարությունը 500 եղեգ էր:
18 Նա չափեց հարավային կողմը: Ըստ չափման եղեգի՝ դրա երկարությունը 500 եղեգ էր:
19 Նա մոտեցավ արևմտյան կողմին և չափման եղեգով չափեց դրա երկարությունը. այն 500 եղեգ էր:
20 Նա չափեց տարածքը չորս կողմից: Դրա շուրջը պատ կար,+ որպեսզի սուրբ տարածքը զատվեր սովորականից:+ Պատի երկարությունը ամեն կողմում 500 եղեգ էր:+
43 Հետո նա տարավ ինձ արևելյան մուտքային շինության մոտ:+ 2 Այնտեղ տեսա Իսրայելի Աստծու փառքը, որ գալիս էր արևելքից,+ նրա ձայնը նման էր ջրերի շառաչյունի:+ Եվ երկիրը լուսավորվեց նրա փառքից:+ 3 Այս տեսիլքը նման էր այն տեսիլքին, որը տեսել էի այն ժամանակ, երբ եկել էի՝* քաղաքը ավերակների վերածելու:* Այն, ինչ տեսա, նման էր Քոբար գետի մոտ ինձ տրված տեսիլքին:+ Ուստի, ծնկի գալով, մինչև գետին խոնարհվեցի:
4 Այդ ժամանակ Եհովայի փառքը արևելյան մուտքային շինությունով տաճար* մտավ:+ 5 Ապա ոգին բարձրացրեց ինձ ու տարավ ներսի գավիթ, և ես տեսա, որ տաճարը լցված էր Եհովայի փառքով:+ 6 Ես ինձ ուղղված մի ձայն լսեցի տաճարից: Եվ մարդը* եկավ ու կանգնեց կողքիս:+ 7 Նա ասաց ինձ.
«Մարդո՛ւ որդի, սա իմ գահի վայրն+ է և իմ ոտքերի տեղը:+ Այստեղ ես հավիտյան կբնակվեմ Իսրայելի ժողովրդի մեջ:+ Իսրայելացիներն ու նրանց թագավորները այլևս չեն պղծի իմ սուրբ անունը+ անհավատարմությամբ* և իրենց թագավորների դիակներով:* 8 Իրենց շեմքը իմ շեմքի կողքին դրեցին, իրենց դռան կողափայտը իմ դռան կողափայտի մոտ դրեցին. իմ ու նրանց միջև ընդամենը մի պատ կար:+ Նրանք պղծեցին իմ սուրբ անունը իրենց գարշելի գործերով, ուստի ես, բարկությամբ լցված, բնաջնջեցի նրանց:+ 9 Թող նրանք դադարեն անհավատարիմ լինելուց* և իրենց թագավորների դիակները հեռացնեն ինձնից, ու ես առհավետ կբնակվեմ նրանց մեջ:+
10 Իսկ դու, ո՛վ մարդու որդի, իսրայելացիներին նկարագրիր տաճարը,+ որպեսզի նրանք ամաչեն իրենց մեղքերի համար:+ Թող նրանք ուսումնասիրեն դրա նախագիծը:* 11 Եթե իրենց բոլոր արածների համար ամաչեն, նրանց աչքի առաջ գծագրիր տաճարի հատակագիծը, ներկայացրու դրա տարբեր հատվածների գտնվելու տեղերը, ելքերն ու մուտքերը:+ Ցույց տուր դրա բոլոր հատակագծերը, տեղեկացրու դրան առնչվող բոլոր կանոնների և օրենքների մասին ու գրի առ այդ ամենը, որպեսզի ողջ հատակագիծը իրենց աչքի առաջ ունենալով՝ նրանք վարվեն այդ կանոնների համաձայն:+ 12 Սա է տաճարի վերաբերյալ օրենքը. լեռան գագաթի շուրջը գտնվող ողջ տարածքն անչափ սուրբ է:+ Սա տաճարի վերաբերյալ օրենքն է:
13 Սրանք են զոհասեղանի չափսերը կանգուններով+ (յուրաքանչյուր կանգունը սովորական կանգունից ձեռքի ափի լայնության չափ երկար է):* Դրա հիմքի բարձրությունը մեկ կանգուն է, և այն վերևի հատվածից ամեն կողմում մեկ կանգունով ավելի լայն է: Հիմքի շուրջբոլորը մեկ թիզ* լայնությամբ եզրագիծ կա: Սա զոհասեղանի հիմքն է: 14 Հատակի վրա եղող հիմքի վրայի փոքր հատվածի բարձրությունը երկու կանգուն* է, և այն իր վերևի մեծ հատվածից ամեն կողմում մեկ կանգունով լայն է: Մեծ հատվածի բարձրությունը չորս կանգուն* է, և այն իր վրայի կրակարանից ամեն կողմում մեկ կանգունով լայն է: 15 Զոհասեղանի կրակարանի բարձրությունը չորս կանգուն է, և կրակարանից չորս եղջյուր է բարձրանում:+ 16 Կրակարանի երկարությունը 12 կանգուն է, լայնությունը՝ նույնպես 12 կանգուն:* Այն քառակուսի է:+ 17 Մեծ հատվածի չորս կողմերից յուրաքանչյուրի երկարությունը 14 կանգուն* է: Դրա շուրջբոլորը եղող եզրագծի հաստությունը կես կանգուն* է: Զոհասեղանի հիմքը բոլոր կողմերում վերևի հատվածից մեկ կանգունով լայն է:
Դրա աստիճանները արևելյան կողմում են»:
18 Ապա նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Սրանք են այն կարգադրությունները, որոնց պետք է հետևել, երբ զոհասեղանը կառուցվի, որպեսզի դրա վրա ողջակեզներ մատուցվեն և արյուն շաղ տրվի»:+
19 «Սադոկի սերնդից ղևտացի քահանաներին,+ որոնք մոտենում են ինձ ծառայելու համար, նախրից մեկ մատղաշ ցուլ կտաս որպես մեղքի զոհ,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 20 Կվերցնես դրա արյունից ու կքսես զոհասեղանի չորս եղջյուրներին, վերևի հատվածի չորս անկյուններին և դրա շուրջբոլորը եղող եզրագծին, որպեսզի զոհասեղանը մաքրես մեղքից ու քավություն անես դրա համար:+ 21 Ապա կվերցնես մատղաշ ցուլը՝ մեղքի զոհը՝ տաճարի տարածքում՝ սրբարանից դուրս որոշված վայրում, այրելու համար:+ 22 Երկրորդ օրը որպես մեղքի զոհ մի անարատ արու այծ կբերես: Եվ թող զոհասեղանը մեղքից մաքրեն այնպես, ինչպես մաքրեցին մատղաշ ցլի արյունով»:
23 «Երբ զոհասեղանը մեղքից մաքրես, նախրից մի անարատ մատղաշ ցուլ ու հոտից մի անարատ արու ոչխար կբերես որպես զոհ: 24 Դրանք կբերես Եհովայի առաջ: Քահանաները դրանց վրա աղ պետք է ցանեն+ ու Եհովայի համար մատուցեն որպես ողջակեզ: 25 Յոթ օր օրական մեկ արու այծ կմատուցես որպես մեղքի զոհ,+ ինչպես նաև նախրից մեկ մատղաշ ցուլ և հոտից մեկ արու ոչխար. բոլորն էլ անարատ* պետք է լինեն: 26 Յոթ օր շարունակ քավություն պետք է արվի զոհասեղանի համար: Այն պետք է մաքրեն և այդպիսով պատրաստեն օգտագործման: 27 Երբ այդ օրերը լրանան, ութերորդ օրվանից+ սկսած՝ քահանաները զոհասեղանի վրա կմատուցեն ձեր* ողջակեզներն ու խաղաղության զոհերը, և ես հաճություն ցույց կտամ ձեզ»,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:
44 Նա հետ բերեց ինձ սրբարանի արտաքին մուտքային շինության մոտ,+ որը նայում էր դեպի արևելք. այն փակ էր:+ 2 Ապա Եհովան ասաց ինձ. «Այս մուտքային շինությունը փակ է մնալու՝ այն չի բացվելու, ու ոչ մի մարդ դրանով ներս չի մտնելու: Քանի որ Եհովան՝ Իսրայելի Աստվածն է դրանով ներս մտել,+ այն փակ պետք է մնա: 3 Սակայն իշխանը նստելու է այնտեղ, որպեսզի Եհովայի առաջ հաց ուտի.+ չէ՞ որ նա իշխան է: Նա ներս է մտնելու մուտքային շինության նախասրահով և այդտեղով էլ դուրս է գալու»:+
4 Հետո նա հյուսիսային մուտքային շինությունով բերեց ինձ տաճարի դիմաց: Եվ ես տեսա, որ Եհովայի տաճարը լցվել էր Եհովայի փառքով:+ Այդ ժամանակ ես ծնկի եկա ու մինչև գետին խոնարհվեցի:+ 5 Ապա Եհովան ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, նայիր և ուշի ուշով լսիր: Ուշադրություն դարձրու այն ամենին, ինչ քեզ կասեմ Եհովայի տաճարին առնչվող բոլոր կանոնների և օրենքների մասին: Լուրջ ուշադրություն դարձրու տաճարի մուտքին ու սրբարանի բոլոր ելքերին:+ 6 Ասա ըմբոստ Իսրայելին. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Բավակա՛ն է ինչքան գարշելի բաներ արեցիք, ո՛վ իսրայելացիներ: 7 Դուք իմ սրբարան եք բերում անթլփատ օտարազգիներին, որոնք անհնազանդ են,* ու նրանք պղծում են իմ տաճարը: Մատուցում եք ինձ իմ հացը՝ ճարպն ու արյունը, մինչդեռ դրժում եք իմ ուխտը ձեր բոլոր գարշելի գործերով: 8 Դուք իմ սուրբ բաների համար հոգ չեք տանում:+ Փոխարենը ուրիշներին եք հանձնարարում կատարել ձեր պարտականություններն իմ սրբարանում»»:
9 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Իսրայելում ապրող ոչ մի օտարազգի, ով անթլփատ է և անհնազանդ, չի կարող մտնել իմ սրբարան:
10 Իսկ ղևտացիները, որոնք հեռացան ինձնից,+ երբ Իսրայելը թողեց ինձ ու իր գարշելի կուռքերին պաշտեց, կկրեն իրենց մեղքի հետևանքները: 11 Հետո նրանք ծառայողներ կդառնան իմ սրբարանում: Նրանք կհսկեն տաճարի մուտքային շինությունները+ և կծառայեն տաճարում, ժողովրդի համար կմորթեն ողջակեզի համար նախատեսված կենդանիները և կկանգնեն ժողովրդի առաջ, որ ծառայեն նրան: 12 Նրանք ծառայեցին ժողովրդին, երբ վերջինս պաշտում էր իր գարշելի կուռքերին, և իսրայելացիների համար գայթակղության քար դարձան՝ դրդելով մեղքի:+ Ուստի ես, ձեռքս բարձրացնելով, երդվեցի, որ նրանք կկրեն իրենց մեղքի հետևանքները,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 13 Նրանց թույլ չի տրվի մոտենալ ինձ և ծառայել որպես իմ քահանաներ և ոչ էլ թույլ կտրվի մոտենալ իմ սուրբ և անչափ սուրբ բաներից որևէ մեկին: Նրանք իրենց գարշելի գործերի համար կկրեն իրենց ամոթը: 14 Բայց ես նրանց կհանձնարարեմ կատարել տաճարին առնչվող պարտականություններն ու ծառայությունները և բոլոր անհրաժեշտ գործերը:+
15 Իսկ Սադոկից+ սերած ղևտացի քահանաները, որոնք կատարում էին իմ սրբարանին առնչվող պարտականությունները, երբ Իսրայելը թողեց ինձ,+ կմոտենան ինձ՝ ծառայելու համար, և կկանգնեն իմ առաջ՝ ճարպն+ ու արյունը+ մատուցելու համար,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 16 Նրանք են մտնելու իմ սրբարան: Նրանք մոտենալու են իմ զոհասեղանին, որ ծառայեն ինձ,+ և կատարելու են իմ նկատմամբ ունեցած իրենց պարտականությունները:+
17 Երբ նրանք մտնեն ներսի գավիթի մուտքային շինություններ, կտավե հագուստ պետք է կրեն:+ Բրդյա ոչ մի բան չպետք է կրեն ներսի գավիթի մուտքային շինություններում և ներսի գավիթում ծառայելիս: 18 Նրանց գլխին կտավե գլխափաթթոց պետք է լինի և հագին՝ ազդրերը ծածկող կտավե վարտիք:+ Ոչ մի քրտնացնող բան չպետք է հագնեն: 19 Նախքան դրսի գավիթ՝ ժողովրդի մոտ դուրս գալը նրանք պետք է հանեն այն հագուստները, որոնցով ծառայում էին,+ և դրանք թողնեն սուրբ ճաշասենյակներում:*+ Որպեսզի դրանց միջոցով իրենց սրբությունը չփոխանցեն* ժողովրդին, նրանք ուրիշ հագուստներ պետք է հագնեն: 20 Քահանաներն իրենց գլուխը չպետք է սափրեն+ և գլխի մազերը չպետք է երկարացնեն, այլ պետք է կտրեն իրենց մազերը: 21 Նրանք չպետք է գինի խմեն, երբ մտնում են ներսի գավիթ,+ 22 չպետք է կնության առնեն այրու կամ բաժանված կնոջ,+ բայց Իսրայելի սերնդից կույսի կամ քահանայի այրու կարող են կնության առնել:+
23 Քահանաները իմ ժողովրդին պետք է սովորեցնեն սուրբ և սովորական բաների, մաքուր և անմաքուր բաների տարբերությունը:+ 24 Նրանք պետք է դատական գործեր քննեն+ և դատեն՝ համաձայն իմ օրենքների,*+ նաև պետք է հնազանդվեն իմ բոլոր տոների հետ կապված օրենքներին ու կանոններին+ և սուրբ համարեն իմ Շաբաթները: 25 Մահացած մարդու նրանք չպետք է մոտենան, որպեսզի անմաքուր չդառնան: Սակայն կարո՛ղ են անմաքուր դառնալ, եթե մահացածը իրենց հայրը, մայրը, որդին, աղջիկը, եղբայրը կամ չամուսնացած քույրն է:+ 26 Քահանան իր մաքրագործվելուց հետո յոթ օր պետք է սպասի: 27 Այն օրը, երբ նա մտնի սուրբ վայր՝ ներսի գավիթ՝ այնտեղ ծառայելու համար, պետք է մատուցի իր մեղքի զոհը,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:
28 «Ահա թե ինչ ժառանգություն են նրանք ունենալու. ես եմ նրանց ժառանգությունը:+ Ոչ մի սեփականություն նրանց չպետք է տաք Իսրայելում. ես եմ նրանց սեփականությունը: 29 Նրանք են ուտելու հացի ընծան,+ մեղքի ու հանցանքի զոհերը:+ Եվ Իսրայելում այն ամենը, ինչ նվիրված է Աստծուն, նրանցը կլինի:+ 30 Առաջին պտուղներից և ձեր ամեն տեսակ նվիրաբերություններից լավագույնները պետք է քահանաներինը լինեն:+ Խոշոր աղացած առաջին ալյուրը քահանային տվեք:+ Այդ ժամանակ ձեր տները կօրհնվեն:+ 31 Քահանաները ո՛չ սատկած, ո՛չ էլ հոշոտված թռչուն կամ կենդանի չպետք է ուտեն»»:+
45 «Երբ երկիրը բաշխեք որպես ժառանգություն,+ Եհովային դրանից սուրբ բաժին պետք է նվիրաբերեք:+ Դրա երկարությունը 25 000 կանգուն պետք է լինի, իսկ լայնությունը՝ 10 000 կանգուն:*+ Այդ ողջ տարածքը սուրբ կլինի: 2 Այնտեղ սուրբ վայրի համար 500 կանգունը 500 կանգունի* վրա քառակուսի հողատարածք կառանձնացվի:+ Ամեն կողմից այն 50 կանգուն* լայնությամբ արոտավայր կունենա:+ 3 Այդ տարածքից 25 000 կանգուն երկարությամբ և 10 000 կանգուն լայնությամբ հողատարածք չափիր: Այնտեղ կլինի սրբարանը՝ անչափ սուրբ տեղը: 4 Այն սուրբ հողատարածք կլինի, որը կպատկանի քահանաներին՝+ սրբարանի ծառայողներին, որոնք մոտենում են Եհովային, որ ծառայեն նրան:+ Այն նրանց տների համար տարածք կլինի, նաև սրբարանի համար՝ սուրբ վայր:
5 Իսկ ղևտացիներին՝ տաճարի ծառայողներին, 25 000 կանգուն երկարությամբ և 10 000 կանգուն լայնությամբ տարածք կհատկացվի,+ և նրանք որպես սեփականություն 20 ճաշասենյակ* կունենան:+
6 Քաղաքին որպես սեփականություն 25 000 կանգուն երկարությամբ (նվիրաբերված սուրբ տարածքի երկարությանը համապատասխան) և 5 000 կանգուն լայնությամբ տարածք հատկացրեք:+ Այն կպատկանի ողջ Իսրայելին:
7 Սուրբ նվիրաբերության և քաղաքին որպես սեփականություն հատկացված տարածքի երկու կողմում իշխանի համար հողատարածք կառանձնացվի: Այն կլինի սուրբ նվիրաբերության և քաղաքի տարածքին կից՝ արևմտյան և արևելյան կողմերում: Դրա երկարությունը արևմտյան կողմից մինչև արևելյան կողմը կհամապատասխանի իրեն հարակից ցեղերի հողաբաժինների երկարությանը:+ 8 Այդ տարածքը իշխանի սեփականությունը կլինի Իսրայելում: Իմ իշխաններն այլևս վատ չեն վերաբերվի իմ ժողովրդին,+ և նրանք երկիրը կբաշխեն իսրայելացիների միջև՝ ըստ նրանց ցեղերի»:+
9 «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ո՛վ Իսրայելի իշխաններ, դուք չափն անցել եք արդեն:
Դադարեք բռնություն գործել ու ճնշել ուրիշներին, արեք այն, ինչը ճիշտ է ու արդար:+ Այլևս իմ ժողովրդից նրա սեփականությունը մի՛ խլեք,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 10 Դուք պետք է ճշգրիտ կշեռք ունենաք և ճշգրիտ արդուով* ու մարով* կշռեք:+ 11 Արդուի և մարի չափը պետք է անփոփոխ լինի: Մարը խոմերի* տասներորդ մասը պետք է լինի, և արդուն խոմերի տասներորդ մասը պետք է լինի: Դրանց չափը որոշվելու է խոմերով: 12 Մեկ սիկղը*+ 20 դանգ* պետք է լինի: 20 սիկղը, 25 սիկղը և 15 սիկղը միասին ձեզ համար մեկ մանե* կկազմեն:
13 Ահա այս նվիրաբերությունը պետք է անեք. յուրաքանչյուր մեկ խոմեր ցորենից պետք է բերեք արդուի վեցերորդ մասը և յուրաքանչյուր մեկ խոմեր գարուց՝ արդուի վեցերորդ մասը: 14 Նվիրաբերվող յուղը պետք է մարերով չափվի: Մարը քոռի* տասներորդ մասն է: Տասը մարը մեկ խոմեր է, քանի որ մեկ խոմերի մեջ տասը մար կա: 15 Իսրայելի հոտից ոչխարներ պետք է բերեք՝ ամեն 200 ոչխարից մեկը: Այս բոլոր նվիրաբերությունները կօգտագործվեն որպես հացի ընծա,+ ողջակեզ+ ու խաղաղության զոհ,+ որպեսզի ժողովրդի համար քավություն արվի,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–
16 Երկրի ողջ ժողովուրդը այս ամենը կնվիրաբերի+ Իսրայելի իշխանին: 17 Իշխանը տոների,+ նորալուսինների, Շաբաթների՝+ Իսրայելի համար հաստատված բոլոր տոների+ ժամանակ պատասխանատու կլինի ողջակեզների,+ հացի ընծայի+ և ըմպելիքի ընծայի համար: Նա է տալու մեղքի զոհը, հացի ընծան, ողջակեզն ու խաղաղության զոհը, որպեսզի Իսրայելի համար քավություն արվի»»:
18 «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Առաջին ամսվա առաջին օրը նախրից մի անարատ մատղաշ ցուլ վերցրու և սրբարանը մաքրիր մեղքից:+ 19 Քահանան մեղքի զոհի արյունից կվերցնի ու կքսի տաճարի դռան կողափայտին,+ զոհասեղանի մեծ հատվածի չորս անկյուններին և ներսի գավիթի մուտքային շինության դռան կողափայտին: 20 Ամսվա յոթերորդ օրը նույնն արա այն մարդու համար, ով անմտածված մեղք է գործել կամ արել է դա անգիտությամբ:+ Այդպիսով դուք քավություն կանեք տաճարի համար:+
21 Առաջին ամսվա 14-րդ օրը դուք կտոնեք Պասեքը:+ Յոթ օր պետք է անթթխմոր հաց ուտեք:+ 22 Այդ օրը իշխանը որպես մեղքի զոհ մատղաշ ցուլ կտա իր ու ողջ ժողովրդի համար:+ 23 Տոնի յոթ օրերի ընթացքում նա ամեն օր յոթ անարատ մատղաշ ցուլ և յոթ անարատ արու ոչխար կտա Եհովային որպես ողջակեզ,+ ինչպես նաև ամեն օր մեկ արու այծ՝ որպես մեղքի զոհ: 24 Նա նաև պետք է որպես հացի ընծա հացահատիկ տա. ամեն մատղաշ ցլի դեպքում՝ մեկ արդու և ամեն արու ոչխարի դեպքում՝ մեկ արդու: Յուրաքանչյուր արդուի հետ նա պետք է տա նաև մեկ հիմեն* յուղ:
25 Յոթերորդ ամսվա 15-րդ օրվանից սկսած՝ տոնի ընթացքում,+ նա յոթ օր որպես մեղքի զոհ, ողջակեզ և հացի ընծա պետք է տա նույն բաները, այդ թվում՝ յուղ»»:
46 «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ներսի գավիթի արևելյան մուտքային շինությունը+ աշխատանքային վեց օրերի+ ընթացքում պետք է փակ լինի,+ իսկ Շաբաթ օրը և նորալուսնի օրը պետք է բաց լինի: 2 Իշխանը նախասրահով մուտքային շինություն կմտնի դրսի գավիթի կողմից+ ու կկանգնի դռան կողափայտի մոտ: Քահանաները կմատուցեն նրա ողջակեզը և խաղաղության զոհերը, ու նա, մուտքային շինության շեմքին կանգնած, կխոնարհվի և դուրս կգա: Սակայն մուտքային շինությունը մինչև երեկո չպետք է փակվի: 3 Այդ երկրի ժողովուրդը Շաբաթ օրերին և նորալուսիններին նույնպես կխոնարհվի Եհովայի առաջ մուտքային շինության մոտ:+
4 Շաբաթ օրը իշխանը Եհովային որպես ողջակեզ պետք է բերի վեց անարատ արու գառ և մեկ անարատ արու ոչխար:+ 5 Արու ոչխարի դեպքում հացի ընծան պետք է մեկ արդուի* չափով լինի, իսկ արու գառների դեպքում՝ այնքան, որքան նա կկարողանա տալ: Ամեն արդուի հետ մեկ հիմեն* յուղ պետք է տա:+ 6 Նորալուսնի օրը նախրից մեկ մատղաշ ցուլ, վեց արու գառ և մեկ արու ոչխար պետք է բերվեն. դրանք բոլորը պետք է անարատ լինեն:+ 7 Մատղաշ ցլի դեպքում հացի ընծան նա պետք է մեկ արդուի չափով մատուցի, արու ոչխարի դեպքում՝ մեկ արդուի, իսկ արու գառների դեպքում՝ այնքան, որքան ի վիճակի կլինի: Ամեն արդուի հետ նա մեկ հիմեն յուղ պետք է մատուցի:
8 Իշխանը նախասրահով պետք է մուտքային շինություն մտնի ու այդտեղով էլ դուրս գա:+ 9 Երբ տոն օրերին ժողովուրդը ներկայանա Եհովայի առաջ,+ այդ ժամանակ ով որ երկրպագության համար հյուսիսային մուտքային շինությունով ներս մտնի,+ պետք է հարավային մուտքային շինությունով դուրս գա,+ իսկ ով հարավային մուտքային շինությունով ներս մտնի, պետք է հյուսիսային մուտքային շինությունով դուրս գա: Ոչ ոք չպետք է հետ դառնա այն մուտքային շինությունով, որով մտել է, այլ դիմացի մուտքային շինությունով պետք է դուրս գա: 10 Իշխանը պետք է ժողովրդի մեջ լինի. նա պետք է մտնի, երբ ժողովուրդը մտնում է, և դուրս գա, երբ ժողովուրդը դուրս է գալիս: 11 Տոների և սեզոնային տոնակատարությունների ժամանակ հացի ընծան մատղաշ ցլի դեպքում մեկ արդուի չափով պետք է լինի, արու ոչխարի դեպքում՝ մեկ արդուի չափով, իսկ արու գառների դեպքում այն չափով, որ չափով նա կկարողանա տալ: Ամեն արդուի հետ նա մեկ հիմեն յուղ պետք է տա:+
12 Երբ իշխանը որպես կամավոր ընծա ողջակեզ+ կամ խաղաղության զոհեր տա Եհովային, նրա համար կբացեն արևելյան մուտքային շինությունը, և նա կտա իր ողջակեզն ու խաղաղության զոհերը, ինչպես որ անում է Շաբաթ օրը:+ Ապա նա դուրս կգա, ինչից հետո մուտքային շինությունը պետք է փակվի:+
13 Ամեն օր որպես ողջակեզ մինչև մեկ տարեկան անարատ արու գառ պետք է տրվի Եհովային:+ Այն պետք է տրվի ամեն առավոտ: 14 Դրա հետ ամեն առավոտ, որպես Եհովային կանոնավոր մատուցվող հացի ընծա, արդուի մեկ վեցերորդ չափով հացահատիկ պետք է տրվի, ինչպես նաև հիմենի մեկ երրորդ չափով յուղ՝ մանր աղացած* ալյուրի վրա շաղ տալու համար: Սա հարատև կանոն է: 15 Կանոնավոր մատուցվող ողջակեզի համար ամեն առավոտ արու գառ, հացի ընծա և յուղ պետք է տրվի»:
16 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Եթե իշխանը որպես ժառանգություն հողատարածք նվիրի իր որդիներից յուրաքանչյուրին, այն կդառնա նրանց սեփականությունը: Դա նրանց՝ ժառանգաբար ստացած սեփականությունն է: 17 Իսկ եթե նա իր ժառանգությունից նվեր տա իր ծառաներից որևէ մեկին, այն կպատկանի նրան մինչև ազատության տարին+ և հետո կվերադարձվի իշխանին: Միայն նրա որդիները մշտապես կտիրեն իրենց ժառանգությանը: 18 Իշխանը չպետք է խլի որևէ մեկի ժառանգությունը՝ նրան դուրս անելով իր սեփականությունից: Նա իր որդիներին պետք է ժառանգություն տա իր սեփականությունից, որպեսզի իմ ժողովրդից ոչ ոքի չվռնդեն իր սեփականությունից»»:
19 Հետո նա մուտքային շինության կողքին գտնվող մուտքով ինձ տարավ+ քահանաների սուրբ ճաշասենյակների* մոտ, որոնք հյուսիսային կողմում էին:+ Դրանց հետևի կողմում՝ դեպի արևմուտք, մի տարածք տեսա: 20 Նա ասաց ինձ. «Քահանաները այստեղ կեփեն հանցանքի ու մեղքի զոհերի միսը և կթխեն հացի ընծան,+ որպեսզի ոչ մի բան չտանեն դրսի գավիթ ու այդպիսով սրբությունը չփոխանցեն* ժողովրդին»:+
21 Նա դուրս բերեց ինձ դրսի գավիթ ու տարավ գավիթի չորս անկյունային հատվածները: Եվ ես տեսա, որ դրսի գավիթի յուրաքանչյուր անկյունում փոքր գավիթ կար: 22 Գավիթի չորս անկյուններում փոքր գավիթներ կային՝ 40 կանգուն երկարությամբ և 30 կանգուն լայնությամբ.* չորսն էլ նույն չափի էին:* 23 Այդ չորս գավիթներում ողջ շրջագծով քարերի շարք կար, և դրանց ներքևում զոհերի միսը եփելու տեղեր էին պատրաստված: 24 Այդ ժամանակ նա ինձ ասաց. «Սրանք խոհանոցներ են, որտեղ տաճարի ծառայողները եփում են ժողովրդի բերած զոհերի միսը»:+
47 Ապա նա հետ բերեց ինձ տաճարի մուտքի մոտ:+ Այնտեղ տեսա, որ տաճարի շեմքի տակից ջուր էր հոսում: Այն հոսում էր դեպի արևելք,+ քանի որ տաճարի մուտքը նայում էր արևելք: Ջուրը բխում էր տաճարի մուտքի աջ հատվածի տակից և հոսում էր զոհասեղանի հարավային կողմով:
2 Հետո նա հյուսիսային մուտքային շինությունով դուրս հանեց ինձ+ և տարավ արևելյան արտաքին մուտքային շինության մոտ,+ և ես տեսա, որ աջ կողմով ջուր էր հոսում:
3 Նա, չափման լարը ձեռքին,+ գնաց դեպի արևելք, չափեց 1 000 կանգուն* և ինձ անցնել տվեց ջրի միջով: Ջուրը հասնում էր ոտքերիս կոճերին:
4 Նա 1 000 կանգուն էլ չափեց և ինձ անցնել տվեց ջրի միջով: Ջուրը հասնում էր ծնկներիս:
Նա ևս 1 000 կանգուն չափեց և ինձ անցնել տվեց ջրի միջով: Ջուրը հասնում էր գոտկատեղիս:
5 Երբ նա 1 000 կանգուն էլ չափեց, գետն այնքան հորդառատ էր, որ քայլելով չէի կարող անցնել: Ջուրն այնքան խորն էր, որ պետք էր լողալով անցնել. քայլելով հնարավոր չէր դա անել:
6 Այդ ժամանակ նա հարցրեց ինձ. «Տեսա՞ր սա, մարդո՛ւ որդի»:
Հետո նա ինձ քայլելով անցնել տվեց, որ վերադառնամ գետի ափ: 7 Երբ վերադարձա, տեսա, որ գետի երկու ափերին անչափ շատ ծառեր կան:+ 8 Ապա նա ասաց ինձ. «Այս ջուրը հոսում է դեպի արևելք, անցնում է Արաբայով*+ և թափվում ծովը:* Այն կլցվի ծովը,+ և դրա ջրերը կբուժվեն: 9 Ամենուրեք, ուր որ հոսի այդ գետի ջուրը,* բազմաթիվ կենդանի արարածներ կկարողանան ապրել: Ուր էլ որ այդ ջուրը հոսի, այնտեղ անչափ շատ ձկներ կլինեն: Ծովի ջրերը կբուժվեն, և ուր որ գետը հոսի, այնտեղ կյանք կլինի:
10 Ձկնորսները կկանգնեն ծովի ափին՝ Ենգադիից+ մինչև Ենեգլայիմ, որտեղ ուռկաններ չորացնելու տեղ կլինի: Ծովում բազմատեսակ ձկներ կլինեն՝ անչափ շատ, ինչպես Մեծ ծովում:*+
11 Սակայն կլինեն տղմոտ ու ճահճոտ տեղեր, որոնք չեն ապաքինվի. դրանք աղի կմնան:+
12 Գետի երկու ափերին ամեն տեսակ պտղատու ծառեր կաճեն: Դրանց տերևները չեն թառամի, ու դրանք միշտ պտղաբեր կլինեն: Ամեն ամիս ծառերը նոր պտուղ կտան, քանի որ դրանց ոռոգող ջուրը սրբարանից է հոսում:+ Դրանց պտուղը ուտելու համար կլինի, իսկ տերևները՝ բուժելու»:+
13 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Սա է այն տարածքը, որը դուք որպես ժառանգություն կբաժանեք Իսրայելի 12 ցեղերի միջև: Հովսեփը երկու բաժին կունենա:+ 14 Դուք կժառանգեք այն, և ձեր ստացած տարածքները հավասար չափով կլինեն: Ես երդվել էի այս երկիրը տալ ձեր նախահայրերին,+ և հիմա այն ձերը կլինի* որպես ժառանգություն:
15 Սա է երկրի հյուսիսային սահմանը. այն սկսվում է Մեծ ծովից, շարունակվում է Եթլոն+ տանող ճանապարհով, գնում է դեպի Սեդադ,+ 16 Եմաթ,+ Բերոթա,+ Սիբրայիմ, որը Դամասկոսի ու Եմաթի միջև է, և ձգվում է դեպի Ասեր-Աթթիքոն, որը Ավրանի+ սահմանի մոտ է: 17 Այսպիսով՝ սահմանը սկսվում է ծովից և ձգվում է մինչև Ասար-Ենոն:+ Այն անցնում է Դամասկոսի հյուսիսային սահմանով ու Եմաթի+ սահմանով: Սա հյուսիսային սահմանն է:
18 Արևելյան սահմանն անցնում է Ավրանի ու Դամասկոսի մեջտեղով և Գաղաադի+ ու Իսրայելի մեջտեղով՝ Հորդանանի երկայնքով: Չափեք հյուսիսային սահմանից մինչև արևելյան ծովն* ընկած տարածությունը: Սա արևելյան սահմանն է:
19 Հարավային սահմանը Թամարից ձգվում է մինչև Մերիբա-Կադեսի ջրերը,+ ապա մինչև հեղեղատը* և հասնում Մեծ ծով:+ Սա հարավային սահմանն է:
20 Արևմտյան սահմանը Մեծ ծովն է՝ հարավային սահմանից մինչև Եմաթի*+ հանդիպակաց կողմը: Սա արևմտյան սահմանն է»:
21 «Երկիրը բաժանեք ձեր միջև՝ Իսրայելի 12 ցեղերի միջև: 22 Այն որպես ժառանգություն բաշխեք ձեր և ձեզ հետ ապրող պանդուխտների միջև, որոնք բնակություն են հաստատել ձեր մեջ ու երեխաներ են ունեցել: Նրանք ձեզ համար բնիկ իսրայելացու պես կլինեն: Իսրայելի ցեղերի մեջ ձեզ հետ նրանք էլ ժառանգություն կստանան: 23 Որ ցեղի տարածքում որ պանդուխտը բնակություն է հաստատել, այնտեղ էլ նրան ժառանգություն տվեք»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:
48 «Սկսած հյուսիսից՝ սրանք են ցեղերին բաժին ընկած տարածքները՝ նշված ըստ անունների: Դանին բաժին ընկած տարածքը+ Եթլոն տանող ճանապարհի երկայնքով ձգվում է մինչև Եմաթ,+ Ասար-Ենան, Դամասկոսի հյուսիսային սահմանի երկայնքով մինչև Եմաթի+ մոտ գտնվող տարածք: Դանի տարածքը արևելյան սահմանից ձգվում է մինչև արևմտյան սահմանը: 2 Դանի տարածքին սահմանակից է Ասերին բաժին ընկած տարածքը.+ այն արևելյան սահմանից ձգվում է մինչև արևմտյան սահմանը: 3 Ասերի տարածքին սահմանակից է Նեփթաղիմին բաժին ընկած տարածքը.+ այն արևելյան սահմանից ձգվում է մինչև արևմտյան սահմանը: 4 Նեփթաղիմի տարածքին սահմանակից է Մանասեին բաժին ընկած տարածքը.+ այն արևելյան սահմանից ձգվում է մինչև արևմտյան սահմանը: 5 Մանասեի տարածքին սահմանակից է Եփրեմին բաժին ընկած տարածքը.+ այն արևելյան սահմանից ձգվում է մինչև արևմտյան սահմանը: 6 Եփրեմի տարածքին սահմանակից է Ռուբենին բաժին ընկած տարածքը.+ այն արևելյան սահմանից ձգվում է մինչև արևմտյան սահմանը: 7 Ռուբենի տարածքին սահմանակից է Հուդային բաժին ընկած տարածքը.+ այն արևելյան սահմանից ձգվում է մինչև արևմտյան սահմանը: 8 Հուդային բաժին ընկած տարածքին սահմանակից է այն տարածքը, որը դուք պետք է առանձնացնեք որպես նվիրաբերություն. այն արևելյան սահմանից ձգվելու է մինչև արևմտյան սահմանը: Դրա լայնությունը պետք է լինի 25 000 կանգուն,*+ իսկ երկարությունը պետք է համապատասխանի ցեղերին բաժին ընկած տարածքների երկարությանը, որոնք արևելյան սահմանից ձգվում են մինչև արևմտյան սահմանը: Սրբարանը այդ տարածքի մեջտեղում կլինի:
9 Այն նվիրաբերությունը, որը կառանձնացնեք Եհովայի համար, 25 000 կանգուն երկարություն և 10 000 կանգուն* լայնություն կունենա: 10 Այն սուրբ նվիրաբերություն կլինի քահանաների համար:+ Դրա հյուսիսային կողմի երկարությունը 25 000 կանգուն կլինի, արևմտյանինը՝ 10 000 կանգուն, արևելյանինը՝ 10 000 կանգուն, և հարավայինինը՝ 25 000 կանգուն: Եհովայի սրբարանը այդ տարածքի մեջտեղում կլինի: 11 Այն կլինի սրբագործված* քահանաներինը, որոնք Սադոկի+ սերնդից են՝ նրանցը, ովքեր կատարեցին իմ հանդեպ ունեցած իրենց պարտականությունները, և ովքեր չհեռացան ինձնից այն ժամանակ, երբ իսրայելացիները, ինչպես և ղևտացիները հեռացան ինձնից:+ 12 Նվիրաբերված տարածքից նրանք բաժին կունենան, որը անչափ սուրբ կլինի: Այն սահմանակից կլինի ղևտացիների տարածքին:
13 Քահանաների տարածքի կողքին կլինի ղևտացիներին բաժին ընկած տարածքը՝ 25 000 կանգուն երկարությամբ և 10 000 կանգուն լայնությամբ: (Ողջ տարածքի երկարությունը 25 000 կլինի, իսկ լայնությունը՝ 10 000): 14 Այդ տարածքից ոչ մի հողակտոր նրանք չպետք է վաճառեն, փոխանակեն կամ փոխանցեն որևէ մեկին, քանի որ այն սուրբ է Եհովայի համար:
15 Մնացած հողատարածքը, որի լայնությունը 5 000 կանգուն* է, իսկ երկարությունը՝ 25 000 կանգուն, քաղաքի բնակիչների,+ տների և արոտավայրերի համար հատկացված սովորական տարածք է: Քաղաքը դրա մեջտեղում կլինի:+ 16 Սրանք են քաղաքի չափսերը. հյուսիսային սահմանը 4 500 կանգուն* է, հարավային սահմանը՝ 4 500, արևելյան սահմանը՝ 4 500, և արևմտյան սահմանը՝ 4 500: 17 Քաղաքի արոտավայրի հյուսիսային հատվածի երկարությունը կլինի 250 կանգուն,* հարավայինինը՝ 250, արևելյանինը՝ 250, և արևմտյանինը՝ 250:
18 Սուրբ նվիրաբերության տարածքի երկայնքով+ դեպի արևելք և արևմուտք ձգվող մնացած տարածքներից յուրաքանչյուրի երկարությունը 10 000 կանգուն է: Այդ տարածքները նվիրաբերված տարածքի երկարությամբ սահմանակցում են դրան: Դրանց բերքը կերակուր կլինի քաղաքի աշխատողների համար: 19 Դրանք կմշակեն Իսրայելի բոլոր ցեղերից նրանք, ովքեր աշխատում են քաղաքի համար:+
20 Նվիրաբերված ողջ տարածքը 25 000 կանգունը 25 000 կանգունի վրա է: Դուք պետք է առանձնացնեք այդ տարածքը սուրբ նվիրաբերության և քաղաքի սեփականության համար:
21 Սուրբ նվիրաբերության և քաղաքի սեփականության երկու կողմերում եղող տարածքը կպատկանի իշխանին:+ Այն կից կլինի նվիրաբերված տարածքի արևմտյան և արևելյան սահմաններին, որոնց երկարությունը 25 000 կանգուն է: Այն կձգվի հարևան ցեղերի տարածքների երկայնքով և կլինի իշխանի տարածքը: Սուրբ նվիրաբերությունն ու տաճարի սրբարանը դրա մեջտեղում կլինեն:
22 Ղևտացիների սեփականությունն ու քաղաքի սեփականությունը կլինեն իշխանին պատկանող տարածքի մեջտեղում: Իշխանի տարածքը Հուդայի+ ու Բենիամինի ցեղերին պատկանող տարածքների միջև կլինի:
23 Ինչ վերաբերում է մնացած ցեղերին, Բենիամինին բաժին ընկած տարածքը արևելյան սահմանից ձգվում է մինչև արևմտյան սահմանը:+ 24 Բենիամինի տարածքին սահմանակից է Շմավոնին բաժին ընկած տարածքը.+ այն արևելյան սահմանից ձգվում է մինչև արևմտյան սահմանը: 25 Շմավոնի տարածքին սահմանակից է Իսաքարին բաժին ընկած տարածքը.+ այն արևելյան սահմանից ձգվում է մինչև արևմտյան սահմանը: 26 Իսաքարի տարածքին սահմանակից է Զաբուղոնին բաժին ընկած տարածքը.+ այն արևելյան սահմանից ձգվում է մինչև արևմտյան սահմանը:+ 27 Զաբուղոնի տարածքին սահմանակից է Գադին բաժին ընկած տարածքը.+ այն արևելյան սահմանից ձգվում է մինչև արևմտյան սահմանը: 28 Հարավային սահմանը՝ Գադի տարածքի սահմանը, Թամարից+ կձգվի մինչև Մերիբա-Կադեսի ջրերը,+ ապա մինչև հեղեղատը*+ և կհասնի Մեծ ծով:*
29 Սա է այն երկիրը, որը դուք պետք է որպես ժառանգություն բաշխեք Իսրայելի ցեղերի միջև,+ և այդ տարածքները նրանց բաժինները կլինեն,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–
30 Սրանք կլինեն քաղաքի ելքերը: Դրա հյուսիսային կողմի երկարությունը 4 500 կանգուն կլինի:+
31 Քաղաքի դարպասները Իսրայելի ցեղերի անուններով կկոչվեն: Հյուսիսում երեք դարպաս կլինի. Ռուբենի դարպասը, Հուդայի դարպասը և Ղևիի դարպասը:
32 Արևելյան սահմանի երկարությունը 4 500 կանգուն կլինի: Սահմանը երեք դարպաս կունենա. Հովսեփի դարպասը, Բենիամինի դարպասը և Դանի դարպասը:
33 Հարավային սահմանի երկարությունը 4 500 կանգուն կլինի: Սահմանը երեք դարպաս կունենա. Շմավոնի դարպասը, Իսաքարի դարպասը և Զաբուղոնի դարպասը:
34 Արևմտյան սահմանի երկարությունը 4 500 կանգուն կլինի: Սահմանը երեք դարպաս կունենա. Գադի դարպասը, Ասերի դարպասը և Նեփթաղիմի դարպասը:
35 Քաղաքի չորս կողմերի ընդհանուր երկարությունը կկազմի 18 000 կանգուն:* Այդ օրվանից քաղաքը կկոչվի «Եհովան այնտեղ է»»:+
Նշանակում է «Աստված զորացնում է»:
Բռց.՝ «ձեռքը»:
Կամ՝ «կայծակ»:
Հավանաբար, դրանք նույն չափի անիվներ էին, որոնք նույն կենտրոնն ունեին և ուղիղ անկյուն էին կազմում:
Բռց.՝ «կենդանի էակի ոգին»:
Կամ հնարավոր է՝ «տարածվում էին դեպի կողք»:
Այս արտահայտությունը «Եզեկիել» գրքում հանդիպում է 93 անգամ:
Ըստ ամենայնի, խոսքը Իսրայելի և Հուդայի մասին է:
Կամ հնարավոր է՝ «թեև նրանք համառ են և փշի պես ծակում են քեզ»:
Բռց.՝ «արյան»:
Կամ՝ «և անարդար վարվի»:
Բռց.՝ «ձեռքը»:
Մոտ 228 գ: Տես հավելված Բ14:
Մոտ 0,6 լ: Տես հավելված Բ14:
Բռց.՝ «ես Երուսաղեմում կկոտրեմ հացի ձողերը»: Հավանաբար, խոսքը այն ձողերի մասին է, որոնցից օղակաձև հացեր էին կախում դրանք պահեստավորելու համար:
Բռց.՝ «դատավճիռների»:
Բռց.՝ «քամիներով»:
Կամ՝ «կնվազեցնեմ քո բնակիչների թիվը»:
Կամ՝ «հիվանդությունից»:
Բռց.՝ «Ես կկոտրեմ քո հացի ձողերը»: Հավանաբար, խոսքը այն ձողերի մասին է, որոնցից օղակաձև հացեր էին կախում դրանք պահեստավորելու համար:
«Գարշելի կուռքեր» թարգմանված եբր. բառը, հնարավոր է, ծագումնաբանորեն կապված է մի բառի հետ, որը նշանակում է «գոմաղբ»: Այն գործածվում է արհամարհանք արտահայտելու համար:
Կամ՝ «անբարո», «անառակ»:
Կամ՝ «անառակաբար հետևում էին»:
Կամ՝ «հաճելի բուրմունք»:
Կամ հնարավոր է՝ «Ծաղկեպսակը»:
Այսինքն՝ ո՛չ սեփականություն գնողը օգուտ կունենա, ո՛չ էլ այն վաճառողը, քանի որ նրանց բոլորին կործանում է սպասում:
Կամ հնարավոր է՝ «ու իր մեղքով»:
Այսինքն՝ բոլորը վախից կմիզեն:
Այսինքն՝ կսափրեն իրենց գլուխները ի նշան սգի:
Խոսքը Աստծու ժողովրդի մասին է:
Այսինքն՝ թշնամիները:
Ակներևաբար, խոսքը Եհովայի տաճարի ամենախորքում գտնվող Սրբությունների Սրբության մասին է:
Այսինքն՝ շղթա, որով կապում էին գերիներին:
Բռց.՝ «ձեռքը»:
Այսինքն՝ ցանկապատված բակ: Բառարանում տես «Գավիթ»:
Եբր. բառը հավանաբար վերաբերում է սողուններին, միջատներին և այլ փոքր կենդանի արարածների:
Խնկարկության անոթ:
Ակներևաբար, խոսքը կեղծ երկրպագության մեջ օգտագործվող ճյուղի մասին է:
Կամ՝ «գրագրի»:
Բռց.՝ «ուղղված էր գլուխը»:
Բռց.՝ «նա այն կենդանի էակն էր»:
Բռց.՝ «կենդանի էակի ոգին»:
Բռց.՝ «Սա այն կենդանի էակն էր»:
Կամ՝ «ովքեր ընդդեմ այս քաղաքի»:
Այսինքն՝ Երուսաղեմը, որտեղ հրեաները կարծում էին, թե պաշտպանված կլինեն:
Կամ՝ «միասնական»:
Կամ՝ «ձեզ կօգնեմ նոր մտածելակերպ ունենալ»:
Այսինքն՝ Աստծու առաջնորդությունը ընդունող:
Կամ՝ «սուտ»:
Այսինքն՝ նրանք խարխուլ պատը ծեփում էին կրով, որպեսզի այն ամուր երևար:
Սրանք մոգական ժապավեններ էին, որոնք կրում էին արմունկներին կամ դաստակներին:
Բռց.՝ «և կկոտրեմ դրա հացի ձողերը»: Հավանաբար, խոսքը այն ձողերի մասին է, որոնցից օղակաձև հացեր էին կախում դրանք պահեստավորելու համար:
Կամ՝ «անզավակ թողնեին»:
Բառարանում տես «Ուխտ»:
Կամ՝ «փոկի»:
Կամ հնարավոր է՝ «տղամարդու սեռական օրգանների»:
Կամ՝ «որպես հաճելի բուրմունք»:
Բռց.՝ «ոտքերդ լայն բացելով»:
Բռց.՝ «մեծ մարմին ունեցող»:
Բռց.՝ «Քանանի»:
Կամ հնարավոր է՝ «Օ՜, որքա՜ն բարկացած եմ քեզ վրա»:
Ըստ ամենայնի, խոսքը շրջակա ավանների մասին է:
Բռց.՝ «քավություն կանեմ»:
Բռց.՝ «Քանանի»:
Այսինքն՝ Նաբուգոդոնոսորը:
Այսինքն՝ Սեդեկիային:
Կամ՝ «կյանքերը»: Բառարանում տես «Հոգի»:
Կամ՝ «մարդը»:
Բռց.՝ «դատավճիռներին»:
Կամ՝ «մարդը»:
Կամ՝ «մտածելակերպ»:
Բռց.՝ «ստեղծեք ձեզ համար»:
Բռց.՝ «խաղողի վազ լիներ քո արյան մեջ»:
Կամ՝ «դատավճիռ հայտնելու»:
Բռց.՝ «դատավճիռները»:
Կամ՝ «խաղաղեցնող»: Բռց.՝ «հանգստացնող»:
Կամ՝ «հոգևոր պոռնկություն գործելով»:
Բռց.՝ «ուխտի կապի տակ կմտցնեմ»:
Կամ հնարավոր է՝ «երկրի ողջ մակերևույթը»: Բռց.՝ «բոլոր երեսները»:
Այսինքն՝ բոլորը վախից կմիզեն:
Այսինքն՝ Եհովայի սուրը:
Բռց.՝ «թերափներին»:
Այսինքն՝ Երուսաղեմի բնակիչներին:
Ըստ ամենայնի, բաբելոնացիներին:
Կամ՝ «թագը»: Ակներևաբար, խոսքը թագավորական իշխանության մասին է:
Ակներևաբար, խոսքը ամմոնացիների Ռաբա քաղաքի մասին է:
Բռց.՝ «կդատե՞ս, կդատե՞ս»:
Կամ՝ «անհայր երեխային»:
Մետաղների մշակման արդյունքում առաջացած թափոն:
Նշանակում է «նրա վրանը»:
Նշանակում է «իմ վրանը նրա մեջ է»:
Ըստ ամենայնի, եգիպտացիները:
Փոքր վահան, որը հաճախ կրում էին նետաձիգները:
Բռց.՝ «գցեցիր մեջքիդ հետևը»:
Եբր.-ում այս բառը վերաբերում է ամուսնական դավաճանությանը: Այն այստեղ հոգևոր իմաստով է գործածված:
Եբր.-ում այս բառը վերաբերում է ամուսնական դավաճանությանը: Այն այստեղ հոգևոր իմաստով է գործածված:
Բառարանում տես «Վիճակ»:
Կամ՝ «Կուրծք չծեծես»:
Կամ՝ «Բեղերդ»:
Կամ հնարավոր է՝ «թրերով»:
Կամ՝ «գերեզման»:
Կամ՝ «կզարդարեմ»:
Կամ՝ «էբենոսափայտ»:
Կամ՝ «որպես հարկ»:
Կամ հնարավոր է՝ «կարմրամոխրագույն»:
Դարչնենիների ցեղի ծառատեսակ:
Այսինքն՝ արու ոչխարների:
Կամ հնարավոր է՝ «ու փառավորված էիր»:
Կամ՝ «Օնիքս»:
Այս և հաջորդ համարներում «Նեղոս» բառը վերաբերում է գետին և դրա ոռոգման ջրանցքներին:
Բռց.՝ «նա»:
Կամ՝ «ես այնպես կանեմ, որ մի եղջյուր աճի Իսրայելի համար»:
Հավանաբար, խոսքը իսրայելացիների մասին է, որոնք դաշնակից էին Եգիպտոսին:
Բռց.՝ «կվաճառեմ»:
Կամ՝ «Մեմփիսի»:
Հայտնի է նաև Թեբե անունով:
Այսինքն՝ Հելիոպոլիսի:
Այսինքն՝ Եգիպտոսը:
Բռց.՝ «Դու»:
Բռց.՝ «փոսում»:
Եբր.՝ շեոլ: Նույնը՝ 16-րդ և 17-րդ համարներում: Բառարանում տես «Գերեզման»:
Հավանաբար, 12-րդ ամսվա: Համեմատիր 1-ին համարի հետ:
Կամ՝ «փոսի մեջ գտնվողների»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Բռց.՝ «Նրա գերեզմանները նրա շուրջբոլորն են»:
Բռց.՝ «փոսի»:
Բռց.՝ «նրա»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Հավանաբար, խոսքն այն մասին է, որ ռազմիկներին թաղում էին իրենց սրերով՝ այդպիսով հարգանքի տուրք մատուցելով:
Հնարավոր է՝ խոսքը փարավոնի կամ Եգիպտոսի մասին է:
Կամ՝ «առաջնորդները»:
Բռց.՝ «նրա արյունը իր գլխին կլինի»:
Բռց.՝ «արյան»:
Կամ՝ «անարդար վարվի»:
Բռց.՝ «ձեռքը»:
Կամ՝ «Նրանցից հետ կպահանջեմ իմ ոչխարներին»:
Կամ՝ «նրան դատաստանով կկերակրեմ»:
Այսինքն՝ արու ոչխարների:
Այսինքն՝ արու այծերի:
Կամ հնարավոր է՝ «ես օրհնության աղբյուր կդարձնեմ»:
Բռց.՝ «արյան», «արյունահեղության»:
Կամ հնարավոր է՝ «Քանի որ դու ատեցիր արյունակցական կապը»:
Կամ՝ «տրվել են մեզ, որ խժռենք»:
Բռց.՝ «Իսրայելի տան ժառանգությունը»:
Կամ՝ «ու ձեզ կօգնեմ նոր մտածելակերպ ունենալ»:
Այսինքն՝ Աստծու առաջնորդությունը ընդունող:
Բռց.՝ «դատավճիռները»:
Կամ հնարավոր է՝ «զոհաբերվելիք ոչխարների հոտերով»:
Բռց.՝ «ձեռքը»:
Կամ՝ «շունչ», «ոգի»:
Բռց.՝ «քամիներից»:
Կամ՝ «ոգի»:
Կամ՝ «համագործակիցն է»:
Կամ՝ «համագործակիցն է»:
Բռց.՝ «դատավճիռներին»:
Կամ՝ «իշխանը»:
Կամ՝ «բնակավայրը», «տունը»:
Կամ՝ «վրա»:
Կամ՝ «իշխան»:
Փոքր վահան, որը հաճախ կրում էին նետաձիգները:
Կամ՝ «դու կկանչվես»:
Բռց.՝ «սրտում»:
Կամ՝ «առյուծները»:
Կամ՝ «իշխան»:
Կամ հնարավոր է՝ «սրածայր ձողերը»:
Կամ՝ «Գոգի ամբոխների»:
Նշանակում է «ամբոխներ»:
Այսինքն՝ արու ոչխարների:
Բռց.՝ «բացարձակ նվիրվածություն ցույց կտամ»:
Տես հավելված Բ14:
Այս և հաջորդ գլուխներում «մուտքային շինություն» արտահայտությունը վերաբերում է այն շինություններին, որոնցում կային պահապանների սենյակներ և նախասրահ:
Բռց.՝ «տան»: 40-48-րդ գլուխներում այս բառը թարգմանվում է «տաճար», երբ խոսքը տաճարի շինության կամ ողջ համալիրի մասին է:
Բռց.՝ «6 կանգուն երկարությամբ չափման եղեգ, կանգուն և ափի լայնություն»: Կանգունը և ափի լայնությունը կազմում էին երկար կանգուն, որը մոտ 51,8 սմ էր: Այսպիսով՝ չափման եղեգը մոտ 3,1 մ էր:
Մոտ 2,6 մ: Տես հավելված Բ14:
Մոտ 4,1 մ:
Մոտ 1 մ:
Մոտ 5,2 մ:
Մոտ 6,7 մ:
Մոտ 3,1 մ:
Բռց.՝ «նա չափեց մուտքը պահապանների մի սենյակի տանիքից մինչև մյուսի տանիքը»:
Մոտ 13 մ:
Մոտ 31 մ:
Մոտ 25,9 մ:
Կամ՝ «սենյակներ»:
Մոտ 51,8 մ:
Մուտքի չափսերը՝ մոտ 25,9 × 13 մ:
Սեղանի չափսերը՝ մոտ 78 × 78 × 52 սմ:
Մոտ 7,4 սմ: Տես հավելված Բ14:
Կողմնասյուների չափսերը՝ մոտ 2,6 × 1,6 մ:
Կամ հնարավոր է՝ «12»: Նախասրահի չափսերը՝ մոտ 10,4 × 5,7 մ:
Բռց.՝ «տաճար»: Այս բառը 41-րդ և 42-րդ գլուխներում վերաբերում է արտաքին սրբարանին (Սրբությանը) կամ ողջ սրբարանին (տաճարին՝ ներառյալ Սրբությունը և Սրբությունների Սրբությունը):
Մոտ 3,1 մ: Այս գլխում խոսքը երկար կանգունի մասին է: Տես հավելված Բ14:
Մոտ 2,6 մ:
Մոտ 5,2 մ:
Արտաքին սրբարանի չափսերը՝ մոտ 20,7 × 10,4 մ:
Այսինքն՝ ներքին սրբարան, կամ՝ Սրբությունների Սրբություն:
Մոտ 1 × 3,6 մ:
Սենյակի չափսերը՝ մոտ 10,4 × 10,4 մ:
Մոտ 2,1 մ:
Ակներևաբար, խոսքը տաճարի հարթակի մասին է:
Ակներևաբար, սա նեղ անցուղի էր տաճարի շուրջը:
Կամ՝ «սենյակներ»:
Շինության չափսերը՝ մոտ 36,3 × 46,6 մ:
Այսինքն՝ սրբարանից դեպի արևմուտք գտնվող շինության:
Կամ հնարավոր է՝ «ցանցավոր վանդակներով պատված պատուհանները»:
Բռց.՝ «կողափայտը»: Ակներևաբար, խոսքը Սրբության մուտքի կողափայտերի մասին է:
Ակներևաբար, խոսքը Սրբությունների Սրբության մասին է:
Մոտ 1,6 մ:
Մոտ 1 մ:
Ճարտարապետական դեկորատիվ տարր:
Ճաշասենյակների ընդհանուր չափսերը՝ մոտ 51,8 × 25,9 մ: Այս գլխում խոսքը երկար կանգունի մասին է: Տես հավելված Բ14:
Կամ՝ «Սենյակների»:
Անցուղու չափսերը՝ մոտ 5,2 × 51,8 մ: «100 կանգուն երկարությամբ» արտահայտությունը վերցված է հուն. «Յոթանասնից» թարգմանությունից: Եբր. տեքստում գրված է «մեկ կանգուն լայնությամբ ճանապարհ»:
Մոտ 1,6 կմ: Տես հավելված Բ14:
Կամ հնարավոր է՝ «Նա եկել էր»:
Ակներևաբար, խոսքը քաղաքի ավերումը կանխագուշակելու մասին է:
Բռց.՝ «տուն»:
Հավանաբար, խոսքը Եզեկիել 40:3-ում նշված մարդու մասին է:
Կամ՝ «հոգևոր պոռնկություն գործելով»:
Հավանաբար, խոսքը կուռքերի մասին է, որոնց նրանք իրենց թագավորներն էին համարում:
Բռց.՝ «հոգևոր պոռնկություն գործելուց»:
Կամ՝ «չափեն այն»:
Այս գլխում խոսքը երկար կանգունի մասին է, որը մոտ 51,8 սմ է: Տես հավելված Բ14:
Մոտ 22,2 սմ: Տես հավելված Բ14:
Մոտ 1 մ:
Մոտ 2,1 մ:
Կրակարանի չափսերը՝ մոտ 6,2 × 6,2 մ:
Մոտ 7,3 մ:
Մոտ 0,3 մ:
Կամ՝ «կատարյալ»:
Այսինքն՝ ժողովրդի:
Բռց.՝ «անթլփատ սիրտ ունեն»:
Կամ՝ «սենյակներում»:
Բռց.՝ «չսրբագործեն»: Բառարանում տես «Սրբագործել»:
Բռց.՝ «դատավճիռների»:
Հողատարածքի չափսերը՝ մոտ 13 × 5,2 կմ: Այս գլխում խոսքը երկար կանգունի մասին է: Տես հավելված Բ14:
Բռց.՝ «500-ը 500-ի վրա»: Հողատարածքի չափսերը՝ 259 × 259 մ:
Մոտ 25,9 մ:
Կամ՝ «սենյակ»:
Տես հավելված Բ14:
Տես հավելված Բ14:
Տես հավելված Բ14:
Տես հավելված Բ14:
Մոտ 11,4 գ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «մնաս»: Տես հավելված Բ14:
1 քոռը մոտ 220 լ է: Տես հավելված Բ14:
Մոտ 3,67 լ: Տես հավելված Բ14:
Մոտ 22 լ: Տես հավելված Բ14:
Մոտ 3,67 լ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «բարձրորակ»:
Կամ՝ «սենյակների»:
Բռց.՝ «ու չսրբագործեն»: Բառարանում տես «Սրբագործել»:
Փոքր գավիթի չափսերը՝ մոտ 27 × 15,5 մ: Խոսքը երկար կանգունի մասին է: Տես հավելված Բ14:
Կամ՝ «չորս գավիթները և դրանց անկյունային կառույցները նույն չափի էին»:
Մոտ 518 մ: Այս գլխում խոսքը երկար կանգունի մասին է: Տես հավելված Բ14:
Կամ՝ «անապատային հարթավայրով»:
Այսինքն՝ Մեռյալ ծովը:
Բռց.՝ «երկու գետերը»:
Այսինքն՝ Միջերկրական ծովում:
Բռց.՝ «ձեզ կընկնի»:
Այսինքն՝ Մեռյալ ծովը:
Այսինքն՝ Եգիպտոսի հեղեղատը: Բառարանում տես «Հեղեղատ»:
Կամ՝ «Եմաթի մուտքի»:
Մոտ 13 կմ: Այս գլխում խոսքը երկար կանգունի մասին է: Տես հավելված Բ14:
Մոտ 5,2 կմ:
Բառարանում տես «Սրբագործել»:
Մոտ 2,6 կմ:
Մոտ 2,3 կմ:
Մոտ 130 մ:
Այսինքն՝ Եգիպտոսի հեղեղատը: Բառարանում տես «Հեղեղատ»:
Այսինքն՝ Միջերկրական ծով:
Մոտ 9,3 կմ: