Առակներ
2 Որդի՛ս, եթե ընդունես իմ խոսքերը+ և գանձի պես քեզ մոտ պահես իմ պատվիրանները+, 2 եթե ականջ դնես իմաստությանը+ և սիրտդ տրամադրես խորաթափանցությանը+, 3 եթե կանչես հասկացողությանը+ և ձայն տաս խորաթափանցությանը+, 4 եթե այն փնտրես ինչպես արծաթ+ և որոնես ինչպես թաքցված գանձեր+, 5 այդ դեպքում կհասկանաս, թե ինչ է Եհովայի հանդեպ վախը+, և Աստծու մասին գիտելիքներ կգտնես+, 6 քանի որ Եհովան է տալիս իմաստություն+, և նրա բերանից են դուրս գալիս գիտելիք ու խորաթափանցություն+։ 7 Ուղղամիտների համար նա իմաստություն+ կպահի. նա վահան է անարատությամբ քայլողների համար+, 8 նա կհսկի արդարադատության ուղիները+ և կպահպանի իրեն նվիրվածների ճանապարհը+։ 9 Արդյունքում՝ դու կհասկանաս, թե ինչ է արդարությունը, արդարադատությունը և ուղղամտությունը՝ բարեգործության ամբողջ ընթացքը+։
10 Երբ իմաստությունը սրտիդ մեջ մտնի+, և գիտելիքը հոգուդ հաճելի դառնա+, 11 խորհելու կարողությունը կպահպանի քեզ+, և խորաթափանցությունը կպաշտպանի քեզ+, 12 որպեսզի ազատի քեզ չար ճանապարհից+ և այլասերված բաներ խոսող մարդուց+, 13 նրանցից, ովքեր թողնում են ուղղամտության ճանապարհները, որ քայլեն խավարի ուղիներով+, 14 նրանցից, ովքեր ուրախանում են չարիք գործելուց+, ովքեր ցնծում են այլասերված չար բաներով+, 15 նրանցից, որոնց ճանապարհները ծուռ են, և որոնց ողջ կյանքի ընթացքը խարդախություն է+։ 16 Այն կազատի քեզ օտար կնոջից, օտարական կնոջից+, որը շողոքորթող խոսքեր է ասում+, 17 որը լքում է իր երիտասարդության մտերիմ ընկերոջը+, և որը մոռացել է իր Աստծու ուխտը+։ 18 Նրա տունը մահվան մեջ է խորտակվում, և նրա շավիղները տանում են անզոր մեռելների մոտ+։ 19 Նրա հետ հարաբերություն ունեցողներից ոչ մեկը հետ չի գա և չի վերագտնի կենդանի լինողների ուղիները+։
20 Այս ամենի նպատակն այն է, որ դու լավ մարդկանց ճանապարհով քայլես+ և արդարների ուղիները պահես+, 21 որովհետև ուղղամիտները կբնակվեն երկրի վրա+, և անարատները կմնան նրա վրա+։ 22 Իսկ ամբարիշտները կվերանան երկրից+, և անհավատարիմները բնաջինջ կլինեն նրանից+։