2 Պետրոս
3 Սիրելինե՛ր, այժմ ես երկրորդ նամակն եմ գրում ձեզ, որում, ինչպես և իմ առաջին նամակում+, հիշեցումներ տալով՝ արթնացնում եմ ձեր առողջ մտածողությունը+, 2 որ հիշեք այն խոսքերը, որոնք նախապես ասվեցին սուրբ մարգարեների կողմից+, նաև հիշեք Տիրոջ ու Փրկչի պատվիրանը, որ տրվեց ձեր առաքյալների միջոցով+։ 3 Ամեն ինչից առաջ դուք գիտեք, որ վերջին օրերում+ ծաղրողներ+ կգան իրենց ծաղրանքներով, որ իրենց իսկ ցանկությունների համաձայն կվարվեն+ 4 ու կասեն+. «Որտե՞ղ է նրա խոստացված ներկայությունը+։ Քանի որ այն օրից, երբ մեր նախահայրերը մահվան քնով ննջեցին, ամեն բան շարունակում է մնալ ճիշտ այնպես, ինչպես որ էր ստեղծագործության սկզբից ի վեր»+։
5 Սակայն նրանք միտումնավոր անուշադրության են մատնում այն փաստը, որ վաղուց ի վեր կային երկինքներ+ և երկիր, որը խիտ զանգվածով կանգնած էր ջրերից դուրս+ ու ջրերի մեջտեղը+՝ Աստծու խոսքով, 6 և որոնց միջոցով այն ժամանակվա աշխարհը կործանվեց, երբ ջրերով հեղեղվեց+։ 7 Իսկ այժմյան երկինքներն+ ու երկիրը+ նույն խոսքով պահվում են կրակի համար+ և պահպանվում են մինչև դատաստանի+ ու ամբարիշտ մարդկանց կործանման օրը+։
8 Սակայն այս փաստը թող չվրիպի ձեր ուշադրությունից, սիրելինե՛ր, որ Եհովայի համար մեկ օրը հազար տարվա պես է, և հազար տարին՝ մեկ օրվա պես+։ 9 Եհովան չի ուշացնում կատարել իր խոստումը+, ինչպես որոշ մարդիկ են կարծում, այլ համբերատար է ձեր հանդեպ, որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ որ բոլորը զղջան+։ 10 Բայց Եհովայի օրը+ գողի պես կգա+, երբ երկինքը շառաչյունով կանցնի+, իսկ տարրերը, սաստիկ շիկացած, կլուծվեն+, և երկիրն+ ու նրանում եղած գործերը կբացահայտվեն+։
11 Եվ քանի որ այս բոլոր բաները այսպես պիտի լուծվեն, ինչպիսի՜ մարդիկ դուք պետք է լինեք՝ սուրբ վարքին բնորոշ արարքներով և աստվածանվեր գործերով՝ 12 սպասելով+ ու մտքում վառ պահելով Եհովայի օրվա ներկայությունը+, որի միջոցով երկինքը՝ կրակով այրված, կլուծվի+, և սաստիկ շիկացած տարրերը կհալվեն։ 13 Բայց նրա խոստման համաձայն՝ մենք նոր երկնքի+ ու նոր երկրի+ ենք սպասում, և նրանցում արդարություն է բնակվելու+։
14 Ուրեմն, սիրելինե՛ր, քանի որ սպասում եք այս բաներին, ամեն ինչ արեք, որ ի վերջո նա ձեզ գտնի անբիծ+, անարատ և խաղաղության մեջ+։ 15 Բացի այդ, մեր Տիրոջ համբերությունը փրկություն համարեք, ինչպես մեր սիրելի եղբայր Պողոսն էլ իրեն տրված իմաստությամբ+ գրեց ձեզ+։ 16 Այս բաների մասին նա խոսում է նաև իր բոլոր նամակներում։ Սակայն դրանցում դժվարհասկանալի բաներ կան, որոնք անուսում և անհաստատ մարդիկ աղավաղում են։ Նրանք աղավաղում են նաև Սուրբ Գրքի+ մնացած մասերը՝ իրենց վրա կործանում բերելով։
17 Ուստի դուք, սիրելինե՛ր, նախապես այս բաներն իմանալով+, զգույշ եղեք, որ նրանց հետ միասին չմոլորվեք օրենքն արհամարհող մարդկանց մոլորությամբ և չկորցնեք ձեր հաստատակամությունը+։ 18 Այլ շարունակեք աճել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անզուգական բարության և նրա մասին գիտելիքների մեջ+։ Նրան լինի փառքը թե՛ այժմ և թե՛ հավիտյան+։