ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍԻ
1 Այսպես է սկսվում Հիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու մասին ավետարանը:* 2 Եսայիա մարգարեի գրքում գրված է.* «(Ահա ես կուղարկեմ իմ պատգամաբերին քեզնից առաջ, և նա կհարթի քո ճանապարհը):+ 3 Ինչ-որ մեկի բարձր ձայնն է լսվում անապատում. «Պատրաստե՛ք ճանապարհը Եհովայի* համար: Հարթե՛ք նրա ուղին»»:+ 4 Հովհաննես Մկրտիչը եկավ անապատ և քարոզում էր, որ մարդիկ պետք է մկրտվեն ի նշան զղջման, որպեսզի նրանց մեղքերը ներվեն:+ 5 Ուստի Երուսաղեմի բոլոր բնակիչները և ողջ Հրեաստանի մարդիկ գալիս էին Հովհաննեսի մոտ, բացեիբաց խոստովանում էին իրենց մեղքերը, և նա Հորդանան գետում մկրտում* էր նրանց:+ 6 Հովհաննեսը ուղտի մազից պատրաստված հագուստ էր կրում և մեջքին կաշվե գոտի էր կապում:+ Նա մորեխ ու վայրի մեղր էր ուտում:+ 7 Նա քարոզում էր՝ ասելով. «Ինձնից հետո գալիս է մեկը, ով ինձնից զորավոր է, և ես արժանի չեմ անգամ նրա սանդալների կապերն արձակելու:+ 8 Ես ձեզ ջրով մկրտեցի, բայց նա սուրբ ոգով կմկրտի»:+
9 Այդ օրերին Հիսուսը Գալիլեայի Նազարեթ քաղաքից եկավ, և Հովհաննեսը մկրտեց նրան Հորդանանում:+ 10 Հենց այն պահին, երբ Հիսուսը դուրս էր գալիս ջրից, տեսավ, որ երկինքը բացվեց, և սուրբ ոգին աղավնու տեսքով իջավ իր վրա:+ 11 Եվ մի ձայն լսվեց երկնքից. «Դու իմ սիրելի Որդին ես. դու ունես իմ հավանությունը»:+
12 Ոգին անմիջապես մղեց Հիսուսին գնալու անապատ: 13 Նա 40 օր անապատում էր, որտեղ վայրի կենդանիներ կային: Այնտեղ Սատանան փորձության ենթարկեց նրան:+ Իսկ հետո հրեշտակները հոգ տարան նրան:+
14 Հովհաննեսի ձերբակալությունից հետո Հիսուսը գնաց Գալիլեա:+ Այնտեղ նա քարոզում էր Աստծու բարի լուրը՝+ 15 ասելով. «Հասել է նշանակված ժամանակը, և Աստծու թագավորությունը մոտեցել է: Զղջացեք ու հավատացեք բարի լուրին»:+
16 Գալիլեայի ծովի* ափով քայլելիս Հիսուսը տեսավ Սիմոնին ու նրա եղբայր Անդրեասին,+ որոնք ձկնորսներ էին+ և այդ պահին իրենց ցանցերը ծովն էին նետում:+ 17 Հիսուսն ասաց նրանց. «Իմ հետևից եկեք, և ես ձեզ մարդկանց որսորդներ* կդարձնեմ»:+ 18 Եվ նրանք իսկույն թողեցին ցանցերն ու հետևեցին Հիսուսին:+ 19 Այդտեղից փոքր-ինչ առաջանալով՝ նա տեսավ Զեբեդեոսի որդիներին՝ Հակոբոսին ու նրա եղբայր Հովհաննեսին, որոնք նավակի մեջ ցանցերն էին նորոգում:+ 20 Հիսուսն անմիջապես կանչեց նրանց: Նրանք էլ, իրենց հորը՝ Զեբեդեոսին, վարձու աշխատողների հետ նավակի մեջ թողնելով, հետևեցին նրան: 21 Եվ բոլորը միասին գնացին Կափառնայում:
Հենց Շաբաթը սկսվեց, Հիսուսը մտավ ժողովարան ու սկսեց այնտեղ ուսուցանել:+ 22 Մարդիկ ապշել էին նրա ուսուցանելուց, որովհետև նա սովորեցնում էր, ինչպես իշխանություն ունեցող մեկը, ոչ թե Օրենքի ուսուցիչների* պես:+ 23 Այդ ժամանակ մի մարդ կար ժողովարանում, որ չար* ոգու ազդեցության տակ էր: Նա բղավեց. 24 «Ինչո՞ւ ես եկել այստեղ, նազարեթցի՛ Հիսուս:+ Եկել ես՝ կործանե՞ս մեզ: Ես լավ գիտեմ՝ դու ով ես, Աստծուց ուղարկված Սուրբն ես»:+ 25 Բայց Հիսուսը սաստեց նրան. «Լռի՛ր ու դո՛ւրս եկ նրա միջից»: 26 Եվ չար ոգին, այդ մարդուն ցնցելով ու ամբողջ ձայնով գոռալով, դուրս եկավ նրա միջից: 27 Բոլորն ապշել էին: Նրանք սկսեցին իրար մեջ քննարկել. «Սա ի՞նչ է: Երբևէ չենք տեսել, որ որևէ մեկն այսպես ուսուցանի:* Նա այնպիսի իշխանություն* ունի, որ նույնիսկ չար ոգիներին է հրամայում, և նրանք հնազանդվում են»: 28 Այդպես նրա համբավն արագորեն տարածվեց ամենուրեք՝ Գալիլեայի ողջ շրջանում:
29 Ժողովարանից դուրս գալով՝ Հիսուսը, Հակոբոսն ու Հովհաննեսը Սիմոնի և Անդրեասի հետ գնացին վերջիններիս տուն:+ 30 Սիմոնի զոքանչը+ ջերմության մեջ պառկած էր: Հիսուսին անմիջապես տեղեկացրին այդ մասին: 31 Նա էլ գնաց կնոջ մոտ և ձեռքից բռնելով՝ օգնեց, որ վեր կենա: Նրա ջերմությունն իջավ, ու նա սկսեց հյուրասիրություն ցույց տալ նրանց:
32 Երեկոյան՝ մայրամուտից հետո, մարդիկ սկսեցին Հիսուսի մոտ բերել հիվանդներին ու դիվահարներին:+ 33 Ամբողջ քաղաքը հավաքվեց դռան առաջ: 34 Հիսուսը տարբեր հիվանդություններով տառապող բազմաթիվ մարդկանց բուժեց+ և շատ դևեր հանեց: Նա դևերին թույլ չէր տալիս խոսել, որովհետև գիտեին, որ ինքը Քրիստոսն է:*
35 Վաղ առավոտյան, երբ դեռ մութ էր, Հիսուսը վեր կացավ, գնաց ամայի մի տեղ ու սկսեց աղոթել:+ 36 Սիմոնն ու մյուսները սկսեցին ամենուրեք նրան փնտրել 37 ու երբ գտան, ասացին. «Բոլորը քեզ են փնտրում»: 38 Բայց նա ասաց. «Եկեք գնանք ուրիշ տեղ՝ մոտակա ավանները, որ այնտեղ էլ քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ եկել»:+ 39 Եվ նա անցավ ամբողջ Գալիլեայով՝ ժողովարաններում քարոզելով և դևեր հանելով:+
40 Մի օր Հիսուսին մոտեցավ մի բորոտ մարդ և ծնկի գալով նրա առաջ՝ աղերսեց. «Եթե միայն ուզես, կարող ես բուժել* ինձ»:+ 41 Խոր կարեկցանքից մղված՝ Հիսուսը ձեռքը մեկնեց, դիպավ նրան ու ասաց. «Ուզո՛ւմ եմ: Բուժվի՛ր»:+ 42 Հենց այդ պահին նրա բորոտությունը բուժվեց, ու նա մաքրվեց: 43 Նախքան նա կհեռանար, Հիսուսը խստիվ պատվիրեց. 44 «Տես, ոչ ոքի ոչինչ չպատմես: Գնա ներկայացիր քահանային ու մատուցիր մաքրման համար Մովսեսի օրենքով սահմանվածը,+ որպեսզի քահանաները հավաստիանան, որ բուժվել ես»:+ 45 Բայց այդ մարդը գնաց ու սկսեց տեղի ունեցածի մասին հայտարարել բոլորին և պատմել ամենուրեք, այնպես որ Հիսուսը այլևս չէր կարողանում բացեիբաց որևէ քաղաք մտնել և քաղաքից դուրս ամայի տեղերում էր մնում: Այդուհանդերձ, ամեն տեղից մարդիկ էին գալիս նրա մոտ:+
2 Մի քանի օր անց Հիսուսը վերադարձավ Կափառնայում, և լուր տարածվեց, որ նա տանն է:+ 2 Այնքան շատ մարդ հավաքվեց, որ տանն այլևս տեղ չկար, նույնիսկ դռան առաջ տեղ չկար: Եվ նա սկսեց Աստծու խոսքը քարոզել նրանց:+ 3 Այդ ժամանակ Հիսուսի մոտ բերեցին մի անդամալույծի, որին պատգարակով տեղափոխում էին չորս հոգի:+ 4 Բայց ամբոխի պատճառով չկարողացան ներս բերել Հիսուսի մոտ, ուստի նրա գլխավերևում քանդեցին տանիքի մի հատված և անցք բացելով՝ անդամալույծին պատգարակով իջեցրին: 5 Նրանց հավատը տեսնելով՝+ Հիսուսն ասաց անդամալույծին. «Զավա՛կս, քո մեղքերը ներված են»:+ 6 Այնտեղ նստած Օրենքի ուսուցիչներից* մի քանիսը իրենց մտքում ասացին.+ 7 «Ինչո՞ւ է այս մարդը այսպես խոսում: Նա անարգում է Աստծուն: Մի՞թե Աստծուց բացի՝ որևէ մեկը կարող է մեղքեր ներել»:+ 8 Բայց Հիսուսն անմիջապես հասկացավ, թե ինչ են մտածում, և ասաց. «Ինչո՞ւ եք այդպիսի բաներ մտածում:+ 9 Հեշտ է անդամալույծին ասել՝ քո մեղքերը ներված են, բայց որևէ մեկը կարո՞ղ է նրան ասել՝ վեր կաց, վերցրու պատգարակդ ու քայլիր, և նա վեր կենա: 10 Իմացեք, որ մարդու Որդին+ երկրի վրա իշխանություն ունի մեղքեր ներելու:+ Որպեսզի համոզվեք դրանում...– դիմելով անդամալույծին՝ Հիսուսն ասաց,– 11 Ասում եմ քեզ, վեր կաց, վերցրու պատգարակդ և տուն գնա»: 12 Նա անմիջապես վեր կացավ, վերցրեց իր պատգարակը ու բոլորի աչքի առաջ դուրս եկավ: Բոլորն ապշած էին: Նրանք սկսեցին փառաբանել Աստծուն և ասել. «Այսպիսի բան երբեք չենք տեսել»:+
13 Հիսուսը կրկին գնաց ծովի մոտակայքը: Մարդկանց մեծ բազմություն հավաքվեց նրա մոտ, և նա սկսեց ուսուցանել նրանց: 14 Այդտեղից գնալիս նա տեսավ Ղևիին՝ Ալփեոսի որդուն, որ նստած էր մաքսատանը, և ասաց նրան. «Իմ հետևորդը դարձիր»: Նա էլ վեր կացավ ու նրան հետևեց:+ 15 Ավելի ուշ, երբ Հիսուսն իր աշակերտների հետ ճաշում էր նրա տանը, նրանց հետ սեղան էին նստած նաև շատ հարկահավաքներ ու մեղսագործներ. նրանցից շատերը դարձել էին Հիսուսի հետևորդը:+ 16 Օրենքի ուսուցիչները, որոնք փարիսեցի էին, երբ տեսան, որ նա մեղսագործների ու հարկահավաքների հետ հաց է ուտում, նրա աշակերտներին ասացին. «Նա ինչպե՞ս կարող է հարկահավաքների ու մեղսագործների հետ հաց ուտել»: 17 Դա լսելով՝ Հիսուսն ասաց նրանց. «Ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները: Ես եկել եմ ոչ թե արդարներին* կանչելու, այլ մեղսագործներին»:+
18 Հովհաննեսի աշակերտներն ու փարիսեցիները ծոմ պահելու սովորություն ունեին: Ուստի ոմանք Հիսուսի մոտ եկան ու հարցրին. «Այդ ինչպե՞ս է, որ Հովհաննեսի և փարիսեցիների աշակերտները ծոմ են պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»:+ 19 Հիսուսն էլ նրանց ասաց. «Քանի դեռ փեսան+ իրենց հետ է, փեսայի ընկերները ծոմ պահելու պատճառ չունեն: Ինչո՞ւ պետք է ծոմ պահեն, երբ նա իրենց հետ է: 20 Սակայն օրեր կգան, երբ փեսային կխլեն նրանցից,+ և այդ ժամանակ նրանք ծոմ կպահեն: 21 Ոչ ոք նոր կտորից* կարկատան չի դնում հին վերնահագուստի վրա, այլապես նոր կտորը մտնելով կպոկվի հին կտորից, և պատռվածքն ավելի մեծ կլինի:+ 22 Նաև ոչ ոք նոր գինին չի լցնում հին տիկերի մեջ, այլապես տիկերը գինուց կպատռվեն, և թե՛ գինու, թե՛ տիկերի կորուստ կլինի: Դրա համար նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում»:
23 Մի Շաբաթ օր Հիսուսն իր աշակերտների հետ անցնում էր ցորենի արտերի միջով, և աշակերտները սկսեցին ցորենի հասկեր պոկել:+ 24 Փարիսեցիներն ասացին Հիսուսին. «Աշակերտներիդ նայիր. ինչո՞ւ են անում մի բան, ինչը չի թույլատրվում անել Շաբաթ օրը»: 25 Նա էլ ասաց. «Երբևէ չե՞ք կարդացել, թե ինչ արեց Դավիթը, երբ նրա ու իր հետ եղող մարդկանց ուտելիքը վերջացավ, ու նրանք սովածացան:+ 26 Դավիթը Աստծու տուն մտավ (ինչպես որ գրված է ավագ քահանա Աբիաթարի+ մասին պատմության մեջ) և ստանալով սուրբ հացերը՝* կերավ ու իր մարդկանց էլ տվեց, թեև քահանաներից բացի՝ ոչ ոք իրավասություն չուներ ուտելու դրանցից»:+ 27 Ապա Հիսուսը ավելացրեց. «Շաբաթն է ստեղծվել մարդկանց համար,+ ոչ թե մարդիկ՝ Շաբաթի: 28 Իրականում Շաբաթը մարդու Որդու իշխանության տակ է»:+
3 Հիսուսը մեկ ուրիշ անգամ էլ ժողովարան մտավ: Այնտեղ կռկված* ձեռքով մի մարդ կար:+ 2 Փարիսեցիները ուշադիր հետևում էին Հիսուսին, որ տեսնեն՝ Շաբաթ օրով կբուժի՞ այդ մարդուն, թե ոչ, որպեսզի մեղադրելու պատճառ գտնեն: 3 Հիսուսը, դիմելով կռկված ձեռքով մարդուն, ասաց. «Վեր կաց ու եկ կանգնիր մեջտեղում»: 4 Ապա փարիսեցիներին ասաց. «Ի՞նչ է ճիշտ անել Շաբաթ օրը՝ բարի՞ք, թե՞ չարիք, կյանք* փրկե՞լ, թե՞ կործանել»:+ Բայց նրանք լուռ էին: 5 Հիսուսը, փարիսեցիների քարսրտությունից+ խորապես վշտացած, զայրույթով նայեց նրանց և ասաց այդ մարդուն. «Մեկնիր ձեռքդ»: Նա էլ մեկնեց ձեռքը, և այն առողջացավ: 6 Փարիսեցիները դուրս գնացին ու հերովդեսականների* հետ անմիջապես սկսեցին դավ նյութել+ Հիսուսի դեմ, որ սպանեն:
7 Իսկ Հիսուսն իր աշակերտների հետ գնաց ծովի մոտակայքը: Գալիլեայից ու Հրեաստանից շատ մարդիկ գնացին նրա մոտ:+ 8 Լսելով Հիսուսի արած բազմաթիվ գործերի մասին՝ նրա մոտ եկան նույնիսկ Երուսաղեմից, Իդումեայից, Հորդանանի արևելյան կողմից և Տյուրոսի ու Սիդոնի շրջակայքից: 9 Նա իր աշակերտներին ասաց, որ իր համար մի նավակ պատրաստ պահեն, որպեսզի դրա մեջ մտնի, եթե բազմությունը սեղմի իրեն: 10 Քանի որ Հիսուսը շատերին բուժեց, ծանր հիվանդություններով տառապող բոլոր մարդիկ սկսեցին առաջ անցնելով խմբվել նրա շուրջը, որ դիպչեն նրան:+ 11 Չար* ոգիների+ ազդեցության տակ եղող մարդիկ, երբ տեսնում էին նրան, ընկնում էին նրա առաջ ու բղավում. «Դու Աստծու Որդին ես»:+ 12 Բայց նա, մի քանի անգամ կրկնելով, չար ոգիներին խստիվ պատվիրում էր չհայտնել իր ով լինելը:+
13 Հետո Հիսուսը սար բարձրացավ: Նա իր աշակերտներից ոմանց, ում ընտրել էր,+ կանչեց իր մոտ:+ Եվ երբ նրանք եկան, 14 նա 12 հոգուց բաղկացած մի խումբ կազմեց և նրանց առաքյալներ կոչեց: Նրանք ուղեկցելու էին իրեն և ուղարկվելու էին քարոզելու, 15 նաև դևեր հանելու իշխանություն էին ստանալու:+
16 Այդ 12 հոգին էին՝+ Սիմոնը, որին Հիսուսը Պետրոս+ անունը տվեց, 17 Զեբեդեոսի որդիները՝ Հակոբոսը և նրա եղբայր Հովհաննեսը (Հիսուսը նրանց անվանեց Բաներեգես, որ նշանակում է «որոտի որդիներ»),+ 18 Անդրեասը, Փիլիպոսը, Բարդուղիմեոսը, Մատթեոսը, Թովմասը, Ալփեոսի որդի Հակոբոսը, Թադեոսը, Սիմոն Կանանացին* 19 և Հուդա Իսկարիովտացին, որը հետագայում մատնեց նրան:
20 Հետո Հիսուսը գնաց մի տուն, և կրկին մարդկանց բազմություն հավաքվեց, այնպես որ նա և իր աշակերտները չկարողացան նույնիսկ հաց ուտել: 21 Երբ Հիսուսի ազգականները լսեցին, որ նրա շուրջը նորից ամբոխ է հավաքվել, եկան, որ տանեն նրան՝ մտածելով, թե խելագարվել է:+ 22 Երուսաղեմից եկած Օրենքի ուսուցիչներն* էլ ասում էին. «Բեհեղզեբուղ* ունի: Դևերի իշխանի միջոցով է դևեր հանում»:+ 23 Հիսուսը մոտ կանչեց նրանց և սկսեց օրինակներ բերել: Նա ասաց. «Ինչպե՞ս կարող է Սատանան Սատանային հանել: 24 Եթե մի թագավորություն պառակտվի, չի կարող կանգուն մնալ,+ 25 և եթե մի տան մեջ պառակտում լինի, այն կանգուն չի մնա: 26 Ուրեմն եթե Սատանան ինքն իր դեմ է դուրս եկել, ու նրա թագավորությունը* պառակտվել է, նա հաստատուն չի մնա, նրա վերջը եկել է: 27 Ոչ ոք չի կարող ներխուժել ուժեղ մարդու տուն և կողոպտել նրա ունեցվածքը, եթե նախ չկապի այդ մարդուն: Միայն այդ դեպքում կկարողանա կողոպտել նրա տունը: 28 Հաստատ ասում եմ ձեզ. մարդկանց ամեն բան կներվի, ինչ մեղքեր էլ որ գործած լինեն և ինչ անարգական խոսքեր էլ որ ասած լինեն, 29 բայց ով սուրբ ոգու դեմ է անարգական բան ասում, հավիտյան ներում չի ունենա.+ այդ մեղքը մեկընդմիշտ կմնա նրա վրա»:+ 30 Նա այդ խոսքերն ասաց, քանի որ ասում էին, թե իր մեջ չար ոգի կա:+
31 Հիսուսի մայրն ու եղբայրները+ եկան և դրսում կանգնելով՝ մարդ ուղարկեցին նրան կանչելու:+ 32 Այդ ժամանակ Հիսուսի շուրջբոլորը շատ մարդիկ էին նստած: Նրան հաղորդեցին. «Մայրդ ու եղբայրներդ դրսում են ու քեզ են կանչում»:+ 33 Ի պատասխան՝ Հիսուսն ասաց. «Գիտե՞ք՝ ովքեր են իմ մայրն ու եղբայրները»: 34 Եվ նայելով մոտիկ նստածներին՝ ասաց. «Ահա թե ովքեր են իմ մայրը և իմ եղբայրները:+ 35 Ով կատարում է Աստծու կամքը, նա է իմ եղբայրը, քույրը և մայրը»:+
4 Հիսուսը նորից սկսեց ուսուցանել ծովի մոտակայքում, և նրա շուրջը շատ մեծ բազմություն հավաքվեց: Ուստի նա մի նավակ նստեց և ափից փոքր-ինչ հեռացավ, իսկ ամբողջ բազմությունը մնաց ափին:+ 2 Նա սկսեց առակներով+ շատ բաներ սովորեցնել նրանց՝ ասելով.+ 3 «Լսեք: Սերմնացանը գնաց սերմ ցանելու:+ 4 Ցանելիս որոշ սերմեր ընկան ճանապարհի եզրին, և թռչունները եկան ու կերան դրանք: 5 Որոշ սերմեր ընկան ժայռոտ մասերում, որտեղ բավականաչափ հող չկար: Դրանք անմիջապես ծիլ տվեցին, որովհետև հողը խորը չէր:+ 6 Բայց երբ արևը ծագեց, ծիլերը խանձվեցին ու չորացան, քանի որ խոր արմատ չէին գցել: 7 Որոշ սերմեր էլ ընկան փշերի մեջ, և փշերը աճեցին ու խեղդեցին դրանք, ուստի դրանք պտուղ չտվեցին:+ 8 Իսկ մյուսներն ընկան լավ հողի մեջ և աճելով ու մեծանալով սկսեցին պտուղ տալ՝ երեսնապատիկ, վաթսունապատիկ և հարյուրապատիկ»:+ 9 Ապա Հիսուսն ավելացրեց. «Ով ականջ ունի, թող ուշադիր լսի»:+
10 Երբ նա մենակ մնաց, 12 առաքյալներն ու մյուս աշակերտները սկսեցին նրան հարցեր տալ առակների մասին:+ 11 Հիսուսն ասաց. «Ձեզ համար բացահայտվում է Աստծու թագավորության սրբազան գաղտնիքը,+ բայց մյուսներին ամեն բան առակներով է ներկայացվում,+ 12 որպեսզի նայեն, բայց չտեսնեն, լսեն, բայց իմաստը չըմբռնեն: Այնպես որ նրանք երբեք հետ չեն դառնա դեպի Աստված ու ներում չեն ստանա»:+ 13 Հետո ավելացրեց. «Եթե չեք հասկանում այս առակը, ապա ինչպե՞ս եք հասկանալու մյուս առակները:
14 Սերմնացանը նա է, ով ցանում է խոսքը:+ 15 Ճանապարհի եզրին ցանված սերմի նշանակությունն այն է, որ խոսքը ցանվում է մարդկանց մեջ, բայց հենց որ նրանք լսում են այդ խոսքը, Սատանան գալիս+ ու նրանց սրտերից տանում է այն:+ 16 Ժայռոտ մասերում ցանված սերմի նշանակությունն այն է, որ մարդիկ լսում են խոսքը և անմիջապես ուրախությամբ ընդունում են,+ 17 սակայն քանի որ լսածը խոր արմատներ չի գցում նրանց մեջ, նրանք մի որոշ ժամանակ հավատում են, բայց հենց որ այդ խոսքի պատճառով նեղություն կամ հալածանք է սկսվում, հետ են կանգնում: 18 Փշերի մեջ ցանված սերմի նշանակությունն այն է, որ մարդիկ լսում են խոսքը,+ 19 բայց այս աշխարհի* հոգսերը,+ հարստության մոլորեցնող հրապույրը+ և տարատեսակ ցանկությունները+ սողոսկում են նրանց սիրտն ու խեղդում խոսքը, և այն անպտուղ է լինում: 20 Իսկ լավ հողի մեջ ցանված սերմի նշանակությունն այն է, որ մարդիկ լսում են խոսքը, սրտանց ընդունում են այն ու պտուղ տալիս՝ երեսնապատիկ, վաթսունապատիկ և հարյուրապատիկ»:+
21 Հիսուսը շարունակեց. «Ո՞վ է ճրագը բերում ու դնում զամբյուղի կամ մահճակալի տակ. չէ՞ որ այն դնում են ճրագակալի վրա:+ 22 Չկա գաղտնի պահված մի բան, որ չբացահայտվի, և չկա խնամքով թաքցված մի բան, որ հայտնի չդառնա:+ 23 Ով ականջ ունի, թող ուշադիր լսի»:+
24 Այնուհետև նրանց ասաց. «Ուշադրություն դարձրեք այն ամենին, ինչ լսում եք:+ Ինչ չափով որ չափում ու տալիս եք, նույն չափով էլ կչափվի ու կտրվի ձեզ, և դեռ ավելին կտրվի: 25 Ով ջանք է թափում, որ ունենա, նրան ավելին կտրվի,+ իսկ ով ջանք չի թափում, որ ունենա, նույնիսկ նրա մի փոքր ունեցածն էլ կվերցվի նրանից»:+
26 Հիսուսը շարունակեց ուսուցանել բազմությանը. «Աստծու թագավորությունը կարելի է համեմատել այն բանի հետ, որ մարդ հողի մեջ սերմ է ցանում: 27 Գիշերները քնում է, առավոտները վեր կենում, և այդ ընթացքում սերմից ծիլ է դուրս գալիս ու մեծանում, իսկ թե ինչպես, նա չի իմանում: 28 Այն ինքնիրեն աստիճանաբար աճում է հողից. նախ բուսնում է ցողունը, հետո՝ հասկը, և վերջում հասկի մեջ հասունանում են հատիկները: 29 Երբ բերքն արդեն հասունացած է, գալիս է հնձի ժամանակը, և մարդը գործի է դնում մանգաղը»:
30 Ապա շարունակեց. «Աստծու թագավորությունը ինչի՞ հետ համեմատենք կամ ի՞նչ առակով նկարագրենք: 31 Այն նման է մանանեխի հատիկի. թեև ցանվելիս այդ սերմը ամենափոքրն է երկրի վրա գոյություն ունեցող բոլոր սերմերի մեջ,+ 32 բայց հետո աճելով դառնում է բանջարանոցային բույսերի մեջ ամենամեծը և մեծ ճյուղեր է տալիս, այնպես որ թռչունները կարող են բույն դնել դրա հովանու տակ»:
33 Հիսուսը այսպիսի շատ առակներով+ մարդկանց ուսուցանում էր Աստծու խոսքը՝ հաշվի առնելով, թե նրանք որքան կարող են ընկալել: 34 Առանց առակի չէր խոսում նրանց հետ, բայց իր աշակերտներին առանձին ամեն ինչ բացատրում էր:+
35 Այդ օրը՝ երեկոյան, նա աշակերտներին ասաց. «Եկեք մյուս ափն անցնենք»:+ 36 Ժողովրդին ճանապարհելուց հետո նրանք Հիսուսի հետ նավակով հեռացան. նրանց հետ նավարկող ուրիշ նավակներ էլ կային:+ 37 Հանկարծ մի ուժգին փոթորիկ բարձրացավ. ալիքները զարկվում էին նավակին, և այն գրեթե ամբողջությամբ ջրով էր լցվել:+ 38 Իսկ Հիսուսը նավի ետնամասում բարձի վրա քնած էր: Նրան արթնացրին ու ասացին. «Ուսուցի՛չ, հոգդ չէ՞, որ կործանվում ենք»: 39 Հիսուսը վեր կացավ, քամուն սաստեց ու ծովին հրամայեց. «Լռի՛ր: Հանդարտվի՛ր»:+ Քամին դադարեց, ու կատարյալ հանդարտություն տիրեց: 40 Հիսուսը ասաց նրանց. «Ինչո՞ւ եք այդպես վախեցել: Մինչև հիմա դեռ հավատ չունե՞ք»: 41 Բայց նրանց անասելի վախ էր պատել: Նրանք իրար ասում էին. «Ո՞վ է այս մարդը, որ նույնիսկ քամին ու ծովն են ենթարկվում նրան»:+
5 Նրանք հասան ծովի մյուս կողմը՝ գերասացիների շրջանը:+ 2 Հենց որ Հիսուսը նավակից ափ իջավ, գերեզմանոցից նրան ընդառաջ եկավ մի մարդ, որը չար* ոգու ազդեցության տակ էր: 3 Նա գերեզմանոցում էր ապրում, և դեռ ոչ ոք չէր կարողացել նրան ամուր կապած պահել, նույնիսկ շղթաներով: 4 Շատ անգամ էին ոտնակապերով ու շղթաներով կապել նրան, բայց շղթաները կտրել էր ու ոտնակապերը կոտրել: Ոչ ոքի ուժը չէր պատում, որ սանձի նրան: 5 Գիշեր ու ցերեկ նա գերեզմաններում ու սարերում անդադար աղաղակում էր և ինքն իրեն քարերով ճղոտում: 6 Հեռվից տեսնելով Հիսուսին՝ նա վազեց, ծնկի եկավ նրա առաջ+ 7 և բարձր բղավեց. «Ինչո՞ւ ես եկել այստեղ, Հիսո՛ւս, Բարձրյա՛լ Աստծու Որդի: Աստծու առաջ երդվիր, որ ինձ չես պատժի»:*+ 8 Նա այդպես բղավեց, քանի որ Հիսուսն ասում էր. «Դո՛ւրս արի այդ մարդու միջից, չա՛ր ոգի»:+ 9 Հիսուսը հարցրեց նրան. «Անունդ ի՞նչ է»: Նա պատասխանեց. «Անունս Լեգեոն է, որովհետև մենք շատ ենք»: 10 Եվ շատ աղերսեց Հիսուսին, որ իրենց այդ տեղանքից դուրս չուղարկի:+
11 Լեռնալանջին խոզերի+ մի մեծ երամակ էր արածում:+ 12 Չար ոգիները աղերսեցին նրան. «Մեզ խոզերի մեջ ուղարկիր, թույլ տուր՝ դրանց մեջ մտնենք»: 13 Եվ նա թույլ տվեց նրանց: Չար* ոգիները դուրս եկան ու խոզերի մեջ մտան: Ամբողջ երամակը՝ մոտ 2 000 խոզ, գահավեժ ժայռից ցած նետվեց ու խեղդվեց ծովում: 14 Իսկ խոզարածները փախան և այդ մասին պատմեցին քաղաքում ու դրա շրջակայքում: Ուստի մարդիկ եկան, որ տեսնեն՝ ինչ է տեղի ունեցել:+ 15 Գալով Հիսուսի մոտ և տեսնելով, որ նախկինում լեգեոն ունեցող այդ դիվահար մարդը այժմ հագնված նստած է, և խելքն էլ տեղն է եկել՝ վախով լցվեցին: 16 Ականատեսները նրանց պատմեցին դիվահար մարդու և խոզերի հետ կապված ողջ եղելությունը: 17 Նրանք էլ աղաչեցին Հիսուսին, որ հեռանա իրենց սահմաններից:+
18 Երբ Հիսուսը նավակ մտավ, այն մարդը, որ առաջ դիվահար էր, սկսեց աղաչել, որ թույլ տա իր հետ գնալ:+ 19 Բայց նա թույլ չտվեց, այլ ասաց. «Գնա տուն՝ ազգականներիդ մոտ, և նրանց պատմիր քեզ համար Եհովայի* արածների ու քո հանդեպ նրա ցուցաբերած գթասրտության մասին»: 20 Նա էլ գնաց ու Դեկապոլիսում* սկսեց պատմել այն ամենը, ինչ Հիսուսն արել էր իր համար, և բոլորը զարմանում էին:
21 Հիսուսը նավակով հետ գնաց մյուս ափը: Երբ նա դեռ ծովի ափին էր, մի մեծ բազմություն հավաքվեց նրա մոտ:+ 22 Այդտեղ եկավ ժողովարանի պետերից մեկը, որի անունը Հայրոս էր: Հիսուսին տեսնելով՝ նրա ոտքերն ընկավ+ 23 և սկսեց աղերսել. «Աղջիկս մահամերձ է: Խնդրում եմ, արի ու ձեռքերդ նրա վրա դիր,+ որ ապաքինվի ու ապրի»: 24 Եվ Հիսուսը գնաց նրա հետ: Մարդկանց մի մեծ բազմություն գնում էր նրա հետևից և ամեն կողմից սեղմում նրան:
25 Մի կին կար, որը 12 տարի արյունահոսությամբ+ էր տառապում:+ 26 Նա զանազան բուժումներ էր ստացել տարբեր բժիշկներից և այդ պատճառով շատ էր տանջվել, ծախսել էր իր բոլոր միջոցները, բայց նրա վիճակը չէր բարելավվել, հակառակը՝ ավելի էր վատացել: 27 Այդ կինը լսել էր Հիսուսի մասին, ուստի եկավ, ամբոխի մեջ հետևից մոտեցավ նրան ու դիպավ նրա վերնահագուստին:+ 28 Նա ասում էր. «Թեկուզ նրա վերնահագուստին էլ դիպչեմ, կլավանամ»:+ 29 Եվ հենց այդ պահին արյունահոսությունը դադարեց, ու նա զգաց, որ բուժվեց իր հիվանդությունից:
30 Հիսուսն անմիջապես զգաց, որ իրենից ուժ դուրս եկավ,+ և հետ շրջվելով՝ հարցրեց. «Ո՞վ դիպավ իմ վերնահագուստին»:+ 31 Նրա աշակերտներն ասացին. «Տեսնում ես՝ ամբոխը ամեն կողմից սեղմում է քեզ: Էլ ինչո՞ւ ես հարցնում. «Ո՞վ դիպավ ինձ»»: 32 Սակայն նա շուրջն էր նայում, որ տեսնի՝ ով էր դիպչողը: 33 Կինը, ով զգացել էր, որ բուժվել է, վախից դողալով՝ մոտեցավ Հիսուսին և ծնկի գալով նրա առաջ՝ պատմեց ողջ ճշմարտությունը: 34 Նա էլ ասաց. «Դո՛ւստր, քո հավատը բուժեց քեզ: Գնա խաղաղությամբ,+ և թող այդ ծանր հիվանդությունն այլևս չտանջի քեզ»:+
35 Մինչ Հիսուսը խոսում էր, ժողովարանի պետի մոտ մարդիկ եկան նրա տնից ու ասացին. «Աղջիկդ մահացել է: Էլ կարիք չկա նեղություն տալ Ուսուցչին»:+ 36 Լսելով, թե նրանք ինչ ասացին՝ Հիսուսը ժողովարանի պետին ասաց. «Մի՛ վախեցիր, միայն հավատա»:+ 37 Եվ իր հետ վերցնելով Պետրոսին, Հակոբոսին ու նրա եղբայր Հովհաննեսին՝ գնաց: Ուրիշ ոչ ոքի թույլ չտվեց իր հետ գնալ:+
38 Երբ հասան ժողովարանի պետի տուն, այնտեղ իրարանցում էր. մարդիկ լացուկոծ էին անում ու բարձր ձայնով ողբում:+ 39 Հիսուսը ներս մտավ ու ասաց. «Այս ի՞նչ իրարանցում է: Ինչո՞ւ եք լացում: Երեխան չի մահացել, նա քնած է»:+ 40 Դա լսելով՝ նրանք սկսեցին ծիծաղել նրա վրա: Բայց բոլորին դուրս հանելուց հետո նա իր հետ վերցրեց երեխայի հորն ու մորը և հետը եկած աշակերտներին ու մտավ այնտեղ, որտեղ պառկած էր երեխան: 41 Բռնելով նրա ձեռքը՝ Հիսուսն ասաց՝ «Տալիթա՛, կո՛ւմի», որ նշանակում է «աղջի՛կս, ասում եմ քեզ՝ վե՛ր կաց»:+ 42 Հենց այդ պահին աղջիկը (նա 12 տարեկան էր) վեր կացավ ու սկսեց քայլել: Նրա ծնողները ուրախությունից գլուխները կորցրել էին: 43 Հիսուսը նրանց խստիվ* պատվիրեց ոչ ոքի չպատմել այդ մասին+ և ասաց, որ աղջկան ուտելու բան տան:
6 Հիսուսը հեռացավ այնտեղից ու գնաց իր հայրենի վայրերը:+ Նրա աշակերտները գնացին նրա հետ: 2 Շաբաթ օրը նա սկսեց ուսուցանել ժողովարանում: Նրան լսողներից շատերը զարմացած ասում էին. «Այս մարդը որտեղի՞ց գիտի այս ամենը:+ Ո՞վ է նա, որ նրան այսպիսի իմաստություն և զորավոր գործեր անելու կարողություն է տրվել:+ 3 Սա այն ատաղձագործը չէ՞՝+ Մարիամի որդին՝+ Հակոբոսի,+ Հովսեփի, Հուդայի ու Սիմոնի եղբայրը:+ Նրա քույրերն էլ մեզ հետ նույն քաղաքում են ապրում»: Այսպես մտածելով՝ չէին ընդունում նրան: 4 Հիսուսն էլ ասաց. «Մարգարեն ամենուրեք պատվի է արժանանում, միայն թե ոչ իր հայրենի վայրերում, իր հարազատների մեջ և իր իսկ տանը»:+ 5 Ուստի նա շատ հրաշքներ չարեց այնտեղ. ընդամենը մի քանի հիվանդների բուժեց՝ ձեռքերը նրանց վրա դնելով: 6 Այդ մարդկանց անհավատությունն ուղղակի ապշեցնում էր նրան: Այնուհետև Հիսուսը գնաց շրջակա գյուղերը, որ ուսուցանի այնտեղ:+
7 Նա իր մոտ կանչեց 12 առաքյալներին և երկու-երկու ուղարկեց՝+ չար* ոգիներին հանելու իշխանություն տալով նրանց:+ 8 Նաև պատվիրեց, որ ճանապարհի համար, բացի ցուպից, ուրիշ ոչինչ չվերցնեն՝ ո՛չ հաց, ո՛չ պայուսակ, ո՛չ փող՝* իրենց գոտիների մեջ,+ 9 ո՛չ էլ փոխնորդ հագուստ ունենան իրենց հետ,* պարզապես հագնեն իրենց սանդալներն ու գնան: 10 Այնուհետև ասաց նրանց. «Որտեղ էլ ինչ-որ մեկի տուն մտնեք, մնացեք այնտեղ, քանի դեռ չեք հեռացել այդ տարածքից:+ 11 Եթե մի տեղ ձեզ չընդունեն ու չլսեն, այդտեղից հեռանալիս թափ տվեք հողը ձեր ոտքերից՝ ցույց տալով, որ զգուշացրել եք նրանց»:*+ 12 Առաքյալները գնացին ու սկսեցին քարոզել մարդկանց՝ ասելով, որ պետք է զղջան:+ 13 Նրանք շատ դևեր էին հանում,+ յուղով օծում բազմաթիվ հիվանդների և բուժում:
14 Այդ ամենի մասին լուրը հասավ Հերովդես* թագավորին, որովհետև Հիսուսի անունը հայտնի էր դարձել: Մարդիկ ասում էին. «Նա հարություն առած Հովհաննես Մկրտիչն է: Դրա համար էլ կարողանում է անել այդ հրաշքները»:+ 15 Ոմանք էլ ասում էին. «Նա Եղիան է»: Ուրիշներն էլ ասում էին. «Հնում ապրած մարգարեների պես մի մարգարե է»:+ 16 Երբ Հերովդեսը լսեց նրա մասին, ասաց. «Հովհաննեսը, որին գլխատել էի, հարություն է առել»: 17 Բանն այն է, որ Հերովդեսը, ցանկանալով հաճեցնել իր եղբայր Փիլիպոսի կնոջը՝ Հերովդիային, որի հետ ինքը ամուսնացել էր, Հովհաննեսին շղթայել ու բանտ էր գցել,+ 18 քանի որ վերջինս ասում էր. «Օրենքին դեմ է, որ եղբորդ կինը քո կինը լինի»:+ 19 Հերովդիան ոխ էր պահել Հովհաննեսի դեմ և ուզում էր նրան սպանել, բայց չէր կարողանում, 20 որովհետև Հերովդեսը պաշտպանում էր նրան. նա պատկառանք ուներ Հովհաննեսի հանդեպ, քանի որ գիտեր, որ նա արդար ու Աստծուն նվիրված* մարդ է:+ Հերովդեսը հաճույքով էր լսում նրան, թեև նրա խոսքերից տարակուսանքի մեջ էր ընկնում՝ չիմանալով ինչ անել:
21 Բայց ահա հարմար առիթ ստեղծվեց Հերովդիայի համար. Հերովդեսը իր ծննդյան տարեդարձի+ առթիվ ընթրիք կազմակերպեց իր բարձրաստիճան պաշտոնյաների, զորապետների ու Գալիլեայի անվանի մարդկանց համար:+ 22 Եվ Հերովդիայի աղջիկը եկավ ու սկսեց պարել: Հերովդեսն ու նրա հյուրերը հիացած էին: Ուստի թագավորն ասաց աղջկան. «Խնդրիր, ինչ ուզում ես, և ես կտամ քեզ»: 23 Ապա երդվելով ավելացրեց. «Ինչ էլ որ խնդրես, կտամ քեզ, նույնիսկ իմ թագավորության կեսը»: 24 Աղջիկը դուրս եկավ ու հարցրեց մորը. «Ի՞նչ խնդրեմ»: Մայրն ասաց. «Հովհաննես Մկրտչի գլուխը»: 25 Եվ նա անմիջապես հետ դարձավ թագավորի մոտ և ասաց, թե որն է իր խնդրանքը. «Ուզում եմ՝ հենց հիմա սկուտեղի վրա ինձ տաս Հովհաննես Մկրտչի գլուխը»:+ 26 Թագավորին դա բոլորովին դուր չեկավ, բայց քանի որ երդումներ էր տվել հյուրերի առաջ, չուզեց մերժել նրան: 27 Եվ այսպես՝ թագավորը անմիջապես ուղարկեց թիկնապահներից մեկին՝ հրամայելով բերել Հովհաննեսի գլուխը: Նա էլ գնաց, բանտում գլխատեց նրան 28 և գլուխը սկուտեղի վրա բերեց ու տվեց աղջկան, աղջիկն էլ իր մորը տվեց: 29 Երբ Հովհաննեսի աշակերտները լսեցին այդ մասին, եկան, մարմինը տարան ու գերեզման դրեցին:
30 Հիսուսի առաքյալները, վերադառնալով նրա մոտ, պատմեցին այն ամենը, ինչ արել էին և ինչ սովորեցրել էին:+ 31 Ապա Հիսուսն ասաց նրանց. «Եկեք առանձին մի մեկուսի վայր գնանք, և մի փոքր հանգիստ առեք»:+ Բանն այն է, որ եկող-գնացողներն այնքան շատ էին, որ նրանք անգամ հաց ուտելու ժամանակ չունեին: 32 Ուստի նավակով մի մեկուսի վայր գնացին, որ մենակ մնան:+ 33 Սակայն մարդիկ տեսան, որ նրանք գնում են, և լուրը հասավ շատերին, այնպես որ բոլոր քաղաքներից մարդիկ վազելով գնացին ու նրանցից առաջ հասան այնտեղ: 34 Նավակից դուրս գալով՝ Հիսուսը տեսավ մարդկանց մի մեծ բազմություն, և խղճահարությունից նրա սիրտը ճմլվեց,+ որովհետև ասես հովիվ չունեցող ոչխարներ լինեին:+ Եվ նա սկսեց շատ բաներ սովորեցնել նրանց:+
35 Կեսօրից բավականին ժամանակ անց աշակերտները մոտեցան Հիսուսին ու ասացին. «Այս տեղը ամայի է, և արդեն ուշ ժամ է:+ 36 Թող մարդիկ գնան մոտակա բնակավայրերն ու գյուղերը և իրենց համար ուտելու բան գնեն»:+ 37 Նա ասաց. «Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»: Նրանք պատասխանեցին. «Ուզում ես ասես՝ գնանք 200 դինարի* հա՞ց գնենք այս բոլոր մարդկանց կերակրելու համար»:+ 38 Հիսուսն ասաց. «Գնացեք տեսեք՝ քանի հաց ունեք»: Աշակերտները ճշտեցին և ասացին. «Հինգ հաց ու երկու ձուկ»:+ 39 Հիսուսը մարդկանց պատվիրեց խումբ-խումբ նստել խոտերի վրա:+ 40 Նրանք էլ 100 և 50-հոգանոց խմբերով նստեցին: 41 Վերցնելով հինգ հացը և երկու ձուկը՝ Հիսուսը դեպի երկինք նայեց ու աղոթեց:*+ Ապա հացերը մասերի բաժանեց ու տվեց աշակերտներին, որ տան ժողովրդին: Նա երկու ձկներն էլ բաժանեց ու տվեց մարդկանց: 42 Բոլորը կերան ու կշտացան: 43 Հետո 12 լիքը զամբյուղ հացի ավելացած կտորներ հավաքեցին՝ չհաշված ձկները:+ 44 Հաց ուտողները 5 000 տղամարդիկ էին:
45 Դրանից անմիջապես հետո Հիսուսն ասաց իր աշակերտներին, որ նավ նստեն ու գնան մյուս ափ՝ Բեթսայիդայի կողմերը, մինչև որ ինքը ժողովրդին ճանապարհի:+ 46 Ժողովրդին հրաժեշտ տալուց հետո նա սարը բարձրացավ, որ աղոթի:+ 47 Երբ մթնեց, նավակն արդեն ծովի մեջտեղում էր, իսկ Հիսուսը մենակ սարի վրա էր:+ 48 Տեսնելով, որ հանդիպակաց քամու պատճառով նրանք դժվարությամբ են թիավարում, լույսը դեռ չբացված՝* նա, ծովի վրայով քայլելով, եկավ նրանց մոտ, և թվում էր, թե ուզում է անցնել նրանց կողքով: 49 Երբ աշակերտները տեսան նրան ծովի վրայով քայլելիս, իրենց մտքում ասացին՝ «Այս ի՜նչ տեսիլք է», ու գոռացին, 50 քանի որ բոլորն էլ տեսել էին Հիսուսին ու խուճապի մատնվել: Բայց նա անմիջապես ասաց նրանց. «Մի՛ վախեցեք: Այդ ե՛ս եմ»:+ 51 Ապա մտավ նավակ՝ նրանց մոտ, ու քամին դադարեց: Այդ ամենից աշակերտներն ապշել էին. 52 նրանք դեռ եզրակացություն չէին արել հացերի դեպքից, և նրանց մտքում դեռևս ամեն բան պարզ չէր:
53 Հասնելով մյուս ափ՝ խարիսխ գցեցին Գեննեսարեթի մոտ:+ 54 Հենց որ նավակից դուրս եկան, մարդիկ, Հիսուսին ճանաչելով, 55 վազեցին, որ տեղեկացնեն այդ տարածքի մյուս բնակիչներին: Եվ Հիսուսի մոտ սկսեցին պատգարակներով հիվանդների բերել: 56 Ուր էլ որ նա գնում էր՝ գյուղեր թե քաղաքներ, մարդիկ հիվանդներին բերում էին շուկայատեղեր, և նրանք աղերսում էին, որ պարզապես դիպչեն նրա վերնահագուստի եզրին:+ Եվ բոլոր դիպչողները ապաքինվում էին:
7 Երուսաղեմից եկած փարիսեցիներն ու Օրենքի որոշ ուսուցիչներ* հավաքվեցին Հիսուսի շուրջը:+ 2 Նրանք տեսան, որ նրա աշակերտներից ոմանք անմաքուր, այսինքն՝ անլվա* ձեռքերով հաց են ուտում: 3 (Բանն այն է, որ փարիսեցիները և մյուս բոլոր հրեաները, առանց ձեռքերը մինչև արմունկները լվանալու, հաց չեն ուտում, քանի որ խստորեն հետևում են նախնիների ավանդույթին, 4 և շուկայից գալուց հետո էլ հաց չեն ուտում, մինչև ջրով չմաքրվեն: Ուրիշ շատ ավանդույթներ էլ կան, որոնցից նրանք կառչած են, օրինակ՝ գավաթների, սափորների ու պղնձե անոթների ընկղմելը ջրի մեջ):+ 5 Ուստի փարիսեցիներն ու Օրենքի ուսուցիչները հարցրին Հիսուսին. «Ինչո՞ւ քո աշակերտները չեն հետևում նախնիների ավանդույթին. անմաքուր ձեռքերով են հաց ուտում»:+ 6 Նա էլ ասաց. «Եսայիա մարգարեն շատ տեղին է գրել ձեր՝ կեղծավորներիդ մասին. «Այս մարդիկ միայն իրենց շուրթերով են պատվում ինձ, իսկ նրանց սիրտը հեռացած է ինձանից:+ 7 Զուր է նրանց պաշտամունքը, որովհետև մարդկային պատվիրաններն են սովորեցնում որպես ուսմունքներ»:+ 8 Դուք խստորեն հետևում եք մարդկային ավանդույթներին, մինչդեռ Աստծու պատվիրաններն անտեսում եք»:+
9 Ապա ավելացրեց. «Ձեր ավանդույթները պահելու համար ճարպկորեն շրջանցում եք Աստծու պատվիրանները:+ 10 Օրինակ՝ Մովսեսն ասել է՝ «Պատվի՛ր քո հորն ու մորը»+ և «Իր հոր կամ մոր հետ* անարգանքով խոսողը պետք է մահվան մատնվի»:+ 11 Իսկ դուք ասում եք՝ «Սխալ չէ, եթե մարդ իր հորը կամ մորը ասի՝ «Այն, ինչով կարող էի օգնել քեզ, կորբան է (այսինքն՝ Աստծուն խոստացված ընծա)...»», 12 և դրա հիման վրա այլևս չեք թողնում, որ նա իր հոր կամ մոր համար որևէ բան անի:+ 13 Այդպես՝ ձեր հաստատած ավանդույթով Աստծու խոսքը անվավեր եք դարձնում:+ Եվ նման ուրիշ շատ բաներ էլ եք անում»:+ 14 Հետո ժողովրդին կրկին մոտ կանչելով՝ ասաց. «Բոլորդ լսեք, թե ինչ եմ ասում, և հասկացեք իմաստը.+ 15 մարդու մեջ մտնող ոչ մի բան չի կարող պղծել նրան: Մարդուն պղծում է այն, ինչ դուրս է գալիս նրա ներսից»:+ 16 ....*
17 Երբ Հիսուսն արդեն մարդկանցից հեռացել ու մի տուն էր մտել, աշակերտները նրան հարցրին, թե ինչ է նշանակում նրա բերած օրինակը:+ 18 Նա էլ ասաց. «Դո՞ւք էլ նրանց նման չեք հասկանում: Չգիտե՞ք, որ մարդու մեջ մտնող ոչ մի բան չի կարող պղծել նրան, 19 քանի որ ոչ թե սիրտն է մտնում, այլ ստամոքսը, ապա դուրս գալով՝ թափվում է արտաքնոցը»: Այսպիսով՝ Հիսուսը ամեն կերակուր մաքուր հայտարարեց: 20 Հետո շարունակեց. «Մարդուն պղծում է այն, ինչ դուրս է գալիս նրա ներսից,+ 21 որովհետև ներսից՝ մարդու սրտից+ են գալիս վնասակար մտքերը, որոնք տանում են անբարոյականության,* գողության, սպանության, 22 ամուսնական դավաճանության, ագահության, չար գործերի, խաբեության, լկտի վարքի,* նախանձի, աստվածանարգության,* գոռոզության և անխոհեմության: 23 Այս բոլոր վատ բաները ներսից են գալիս և պղծում են մարդուն»:
24 Հիսուսը այդտեղից ճանապարհ ընկավ ու գնաց Տյուրոսի և Սիդոնի կողմերը:+ Այնտեղ մի տուն մտավ: Նա չէր ցանկանում, որ մարդիկ իմանան իր գալու մասին, սակայն չկարողացավ աննկատ մնալ: 25 Հիսուսի մասին լուրն անմիջապես հասավ մի կնոջ, որի աղջիկը չար* ոգու ազդեցության տակ էր: Եվ նա եկավ ու Հիսուսի ոտքերն ընկավ:+ 26 Այդ կինը ծագումով հույն էր՝ Ասորիքի Փյունիկիայից:* Նա սկսեց աղերսել Հիսուսին, որ դևին հանի իր աղջկա միջից: 27 Բայց Հիսուսն ասաց. «Նախ երեխաները թող կշտանան: Ճիշտ չի լինի երեխաների հացը վերցնել և շնիկների առաջ գցել»:+ 28 Սակայն կինն ասաց. «Այո՛, Տե՛ր, բայց չէ՞ որ շնիկներն էլ սեղանի տակ ուտում են երեխաների կերած հացի փշրանքները»: 29 Դա լսելով՝ Հիսուսն ասաց. «Որ այդպես պատասխանեցիր, կարող ես գնալ խաղաղությամբ. դևը դուրս է եկել աղջկադ միջից»:+ 30 Կինը տուն գնաց ու տեսավ, որ երեխան պառկած է մահճակալին. դևը դուրս էր եկել նրա միջից:+
31 Տյուրոսի կողմերից դեպի Գալիլեայի ծով հետ գնալու ճանապարհին Հիսուսը անցավ Սիդոնի, ապա Դեկապոլիսի միջով:+ 32 Այնտեղ նրա մոտ բերեցին լեզվական արատ ունեցող մի խուլ մարդու+ և աղաչեցին, որ ձեռքը նրա վրա դնի: 33 Հիսուսն այդ մարդուն առանձին մի կողմ տարավ՝ ամբոխից հեռու, մատները դրեց նրա ականջների մեջ, հետո թքեց ու դիպավ նրա լեզվին:+ 34 Ապա դեպի երկինք նայելով՝ խոր հոգոց հանեց և ասաց՝ «Եփփաթա՛», որ նշանակում է «բացվիր»: 35 Նույն պահին այդ մարդու լսողությունը վերականգնվեց,+ և լեզվական արատը վերացավ, ու նա սկսեց պարզ խոսել: 36 Հիսուսը մարդկանց պատվիրեց, որ ոչ ոքի չպատմեն,+ բայց ինչքան արգելում էր, այնքան ավելի շատ էին պատմում:+ 37 Զարմանքով լցված՝ նրանք ասում էին.+ «Նրա բոլոր արածները հիասքանչ են: Անգամ խուլերի ականջներն ու համրերի լեզուն է բացում»:+
8 Այդ օրերին կրկին շատ ժողովուրդ հավաքվեց Հիսուսի մոտ: Նրանք ուտելու ոչինչ չունեին, ուստի Հիսուսը կանչեց իր աշակերտներին ու ասաց. 2 «Այս մարդիկ մեղք են.+ արդեն երեք օր է՝ ինձ մոտ են և ուտելու բան չունեն:+ 3 Եթե նրանց թողնեմ, որ սոված գնան իրենց տները, ճանապարհին ուժասպառ կլինեն: Նրանցից ոմանք հեռվից են եկել»: 4 Աշակերտները պատասխանեցին. «Այս ամայի վայրում մարդ որտեղի՞ց կարող է այդքան հաց գտնել, որ այս ժողովուրդն ուտի ու կշտանա»: 5 Հիսուսը հարցրեց. «Քանի՞ հաց ունեք»: Նրանք պատասխանեցին. «Յոթ»:+ 6 Ապա Հիսուսը ժողովրդին պատվիրեց, որ նստեն գետնին, վերցրեց յոթ հացը, շնորհակալություն հայտնեց Աստծուն, հացերը մասերի բաժանեց ու տվեց աշակերտներին, որ բաշխեն նստածներին: Աշակերտները դրանք փոխանցեցին ժողովրդին:+ 7 Նրանք մի քանի փոքր ձկներ էլ ունեին: Հիսուսը դրանց համար էլ շնորհակալություն հայտնեց Աստծուն և ասաց, որ բաժանեն մարդկանց: 8 Ժողովուրդը կերավ կշտացավ: Հետո հավաքեցին ավելացած կտորները, և յոթ մեծ զամբյուղ լցվեց:+ 9 Ընդ որում՝ այնտեղ մոտ 4 000 տղամարդ կար: Այնուհետև Հիսուսը ճանապարհեց ժողովրդին:
10 Դրանից անմիջապես հետո նա աշակերտների հետ նավակ նստեց ու գնաց Դալմանութայի կողմերը:+ 11 Ապա փարիսեցիները եկան ու սկսեցին վիճաբանել նրա հետ և փորձելու համար ուզում էին, որ երկնային նշան ցույց տա:+ 12 Հիսուսն էլ խորը հառաչեց ու ասաց. «Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում:+ Հաստատ ասում եմ. այս սերնդին ոչ մի նշան էլ ցույց չի տրվի»:+ 13 Եվ թողեց հեռացավ նրանց մոտից ու նորից մտնելով նավակը՝ դիմացի ափը գնաց:
14 Սակայն աշակերտները մոռացան իրենց հետ հաց վերցնել և նավակում, բացի մեկ հացից, ուտելու ուրիշ բան չունեին:+ 15 Հիսուսը ուղիղ զգուշացում տվեց նրանց. «Զգո՛ն եղեք, զգուշացե՛ք փարիսեցիների ու Հերովդեսի թթխմորից»:+ 16 Եվ աշակերտների միջև թեժ քննարկում սկսվեց հաց չունենալու հետ կապված: 17 Նկատելով դա՝ Հիսուսն ասաց. «Ինչո՞ւ եք այդպես բուռն քննարկում հաց չունենալու հարցը: Ձեզ համար դեռ հստակ չէ՞, թե ինչ եմ ուզում ասել, դեռ չե՞ք հասկանում: Մի՞թե ձեր միտքը դեռ չի ընկալում, 18 «աչքեր ունենալով հանդերձ՝ չե՞ք տեսնում, ականջներ ունենալով հանդերձ՝ չե՞ք լսում»: Մի՞թե չեք հիշում. 19 երբ 5 000 տղամարդու համար այն հինգ հացերը+ մասերի բաժանեցի, ավելացած կտորներով քանի՞ զամբյուղ լցվեց»: Նրանք պատասխանեցին. «Տասներկու»:+ 20 «Իսկ երբ այն 4 000 տղամարդու համար յոթ հացերը մասերի բաժանեցի, ավելացած կտորներով քանի՞ մեծ զամբյուղ լցվեց»: Նրանք պատասխանեցին. «Յոթ»:+ 21 Հիսուսն էլ ասաց. «Եվ այսքանից հետո դեռ չե՞ք հասկանում»:
22 Նրանք ափ իջան Բեթսայիդայում: Հիսուսի մոտ մի կույր մարդու բերեցին և աղաչեցին, որ դիպչի նրան:+ 23 Նա բռնեց կույր մարդու ձեռքից և գյուղից դուրս տարավ: Ապա իր թուքը քսեց նրա աչքերին,+ ձեռքերը դրեց վրան ու հարցրեց. «Ինչ-որ բան տեսնո՞ւմ ես»: 24 Մարդը, իր դիմացը նայելով, ասաց. «Կարծես թե մարդկանց եմ տեսնում, որովհետև տեսածներս ասես ծառեր լինեն, բայց քայլում են»: 25 Հիսուսը կրկին ձեռքերը դրեց այդ մարդու աչքերին, և նա սկսեց պարզ տեսնել: Նրա տեսողությունը վերականգնվեց, և նա արդեն ամեն ինչ հստակ էր տեսնում: 26 Հիսուսը նրան տուն ճանապարհեց՝ ասելով. «Բայց այս գյուղ չմտնես»:
27 Հիսուսն իր աշակերտների հետ գնաց Փիլիպպյան Կեսարիայի գյուղերը: Ճանապարհին աշակերտներին հարցրեց. «Մարդիկ ի՞նչ են ասում, ո՞վ եմ ես»:+ 28 Նրանք պատասխանեցին. «Ասում են՝ Հովհաննես Մկրտիչն ես,+ ոմանք էլ ասում են՝ Եղիան,+ ուրիշներն էլ՝ մարգարեներից մեկը»: 29 Հիսուսը հարցրեց. «Իսկ դո՞ւք ինչ կարծիքի եք, ո՞վ եմ ես»: Պետրոսը պատասխանեց. «Դու Քրիստոսն ես»:+ 30 Ապա Հիսուսը խստիվ պատվիրեց նրանց, որ ոչ ոքի չասեն, թե ով է ինքը:+ 31 Նաև սկսեց բացատրել,* որ մարդու Որդին պետք է շատ չարչարանքներ կրի, մերժվի երեցների, ավագ քահանաների և Օրենքի ուսուցիչների* կողմից, սպանվի+ ու երրորդ օրը* հարություն առնի:+ 32 Նա բացահայտ խոսում էր այդ ամենի մասին: Ուստի Պետրոսը նրան մի կողմ տարավ ու կշտամբեց:+ 33 Նա էլ շրջվեց և հայացքն ուղղելով իր աշակերտներին՝ խիստ տոնով ասաց Պետրոսին. «Հեռո՛ւ ինձանից, Սատանա՛: Դու Աստծու պես չես մտածում, այլ մարդկանց»:+
34 Հետո Հիսուսն իր մոտ կանչեց ժողովրդին ու իր աշակերտներին և ասաց. «Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևորդը լինել, թող ուրանա իր անձը, վերցնի իր տանջանքի սյունը* և շարունակ ինձ հետևի:+ 35 Ով ուզում է փրկել իր կյանքը,* կկորցնի այն, բայց ով կորցնի իր կյանքը հանուն ինձ և հանուն բարի լուրի, կվերագտնի այն:+ 36 Ի՞նչ օգուտ, որ մարդ ձեռք բերի ողջ աշխարհը, բայց կորցնի իր կյանքը:+ 37 Եվ ի՞նչ կտա մարդը, որ կյանք ձեռք բերի:+ 38 Ով որ այս անհավատարիմ* ու մեղավոր սերնդի մեջ ամաչի ասել, որ իմ աշակերտն է և հավատում է իմ խոսքերին, մարդու Որդին էլ կամաչի ասել, որ նա իր աշակերտն է,+ երբ գա իր Հոր փառքով իր սուրբ հրեշտակների հետ»:+
9 Հիսուսն ասաց. «Հավաստիացնում եմ ձեզ. այստեղ կանգնածների մեջ կան ոմանք, ովքեր մահ չեն ճաշակի, մինչև չտեսնեն Աստծու թագավորությունն իր ողջ հզորությամբ եկած»:+ 2 Վեց օր անց Հիսուսը Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին իր հետ տարավ մի բարձր սար, որտեղ ուրիշ ոչ ոք չկար: Այնտեղ նա այլակերպվեց նրանց առաջ.+ 3 նրա վերնահագուստը սկսեց պսպղալ և դարձավ այնքան ճերմակ, որ երկրի վրա ոչ մի լվացարար չի կարող այդպես ճերմակեցնել: 4 Նաև երևացին Եղիան ու Մովսեսը. նրանք խոսում էին Հիսուսի հետ: 5 Ուստի Պետրոսն ասաց Հիսուսին. «Ռաբբի՛, մեզ համար պատիվ է, որ այստեղ ենք: Թող երեք վրան կանգնեցնենք. մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մյուսն էլ՝ Եղիայի»: 6 Իրականում Պետրոսը չգիտեր՝ ինչպես արձագանքեր, որովհետև իրենք շատ էին վախեցել: 7 Այդ պահին մի ամպ գոյացավ նրանց գլխավերևում, և ամպի միջից մի ձայն լսվեց.+ «Սա է իմ սիրելի Որդին:+ Լսե՛ք նրան»:+ 8 Իրենց շուրջը նայելով՝ նրանք հանկարծ նկատեցին, որ Հիսուսից բացի՝ այլևս ոչ ոք չկա իրենց հետ:
9 Երբ սարից իջնում էին, Հիսուսը նրանց խստիվ պատվիրեց, որ իրենց տեսածը ոչ ոքի չպատմեն,+ մինչև մարդու Որդին հարություն չառնի:+ 10 Նրանք ամենայն լրջությամբ ընդունեցին* նրա ասածը, բայց իրար մեջ քննարկում էին, թե ինչ նկատի ուներ՝ ասելով, որ հարություն է առնելու: 11 Հետո Հիսուսին հարցրին. «Ինչո՞ւ են Օրենքի ուսուցիչներն* ասում, թե նախ Եղիան+ պետք է գա»:+ 12 Նա էլ ասաց. «Այո՛, նախ Եղիան պետք է գա ու ամեն բան վերականգնի,+ սակայն ինչպե՞ս է դա կապված մարդու Որդու մասին գրվածի հետ, թե նա շատ չարչարանքներ պետք է կրի+ ու անարգական վերաբերմունքի արժանանա:+ 13 Ասում եմ ձեզ. Եղիան+ իսկապես եկել է, բայց նրա հետ վարվեցին իրենց ուզածի պես, ճիշտ ինչպես գրված էր նրա մասին»:+
14 Երբ նրանք եկան մյուս աշակերտների մոտ, տեսան, որ նրանց շուրջը մեծ բազմություն է հավաքվել, և Օրենքի ուսուցիչները վիճում են նրանց հետ:+ 15 Բայց հենց որ մարդիկ տեսան Հիսուսին, զարմացած նրան ընդառաջ վազեցին, որ դիմավորեն: 16 Հիսուսը հարցրեց. «Այդ ինչի՞ մասին եք վիճում»: 17 Հավաքվածներից մեկը պատասխանեց. «Ուսուցի՛չ, որդուս բերել էի, որ բուժես, քանի որ նա համրություն առաջացնող մի ոգու* ազդեցության տակ է:+ 18 Երբ ոգին սկսում է տանջել տղայիս, նրան գետնով է տալիս, նրա բերանը փրփրում է, նա կրճտացնում է ատամներն ու լրիվ թուլանում: Քո աշակերտներին խնդրեցի, որ հանեն այդ ոգուն, բայց չկարողացան»: 19 Նա ասաց. «Ո՛վ անհավատ սերունդ,+ դեռ ինչքա՞ն պետք է ձեզ հետ մնամ, ինչքա՞ն պետք է հանդուրժեմ ձեզ: Ինձ մոտ բերեք տղային»:+ 20 Եվ տղային բերեցին նրա մոտ: Հիսուսին տեսնելով՝ ոգին իսկույն ցնցումների մեջ գցեց երեխային: Նա ընկավ գետնին ու սկսեց թավալվել, և նրա բերանից փրփուր էր դուրս գալիս: 21 Հիսուսը հարցրեց տղայի հորը. «Որքա՞ն ժամանակ է, որ այս վիճակում է»: Նա էլ ասաց. «Մանկությունից: 22 Ոգին հաճախ գցում է նրան մե՛կ կրակի, մե՛կ ջրի մեջ, որ սպանի: Եթե կարող ես որևէ բան անել, գթա մեզ և օգնիր»: 23 Հիսուսը պատասխանեց. «Ասացիր՝ «Եթե կարող ես». հավատացողի համար ամեն ինչ հնարավոր է»:+ 24 Երեխայի հայրը անմիջապես բացականչեց. «Հավատո՜ւմ եմ: Որ հարցում էլ հավատս թույլ է, օգնիր՝ ամրացնեմ»:+
25 Նկատելով, որ մարդկանց մի բազմություն շտապելով իրենց կողմն է գալիս՝ Հիսուսը խիստ տոնով ասաց չար* ոգուն. «Այս երեխային խուլ ու համր դարձրած ոգի՛, հրամայում եմ քեզ, դո՛ւրս արի նրա միջից և այլևս չմտնե՛ս նրա մեջ»:+ 26 Ճչալով և տղային ցնցումների մեջ գցելով՝ ոգին դուրս եկավ. տղան մեռելի պես պառկած էր, ուստի շատերն ասում էին. «Նա մահացել է»: 27 Բայց Հիսուսը, բռնելով տղայի ձեռքից, բարձրացրեց նրան, և նա ոտքի կանգնեց: 28 Հետո, երբ Հիսուսը մտավ մի տուն, աշակերտները առանձին մոտեցան նրան ու հարցրին. «Ինչո՞ւ մենք չկարողացանք ոգուն հանել»:+ 29 Նա ասաց. «Այդպիսիներին միայն աղոթքով է հնարավոր հանել»:
30 Նրանք այդտեղից հեռացան և անցնում էին Գալիլեայի տարածքով, սակայն Հիսուսը չէր ուզում՝ որևէ մեկն իմանա, որ այդտեղ են, 31 քանի որ ցանկանում էր ուսուցանել իր աշակերտներին: Նա ասում էր. «Մարդու Որդին պետք է մատնվի և իր թշնամիների ձեռքը հանձնվի:+ Նրան կսպանեն, բայց իր մահվան երրորդ օրը* նա հարություն կառնի»:+ 32 Սակայն աշակերտները չէին հասկանում նրա ասածները և վախենում էին հարցնել:
33 Նրանք եկան Կափառնայում: Տանը Հիսուսը նրանց հարցրեց. «Ճանապարհին ինչի՞ մասին էիք վիճում»:+ 34 Նրանք լուռ մնացին, որովհետև ճանապարհին իրար հետ վիճում էին, թե ով է մեծ: 35 Նա էլ նստեց ու իր մոտ կանչելով տասներկուսին՝ ասաց. «Եթե մեկն ուզում է առաջինը լինել, նա պետք է բոլորից վերջինը և բոլորի սպասավորը լինի»:+ 36 Ապա մի երեխայի կանգնեցրեց առաքյալների առաջ և նրան գրկելով՝ ասաց նրանց. 37 «Ով, հանուն ինձ, գրկաբաց ընդունի այս երեխայի նման մարդկանց,*+ ինձ էլ ընդունած կլինի: Եվ ինձ ընդունողը ոչ միայն ինձ ընդունած կլինի, այլև ինձ ուղարկողին»:+
38 Հովհաննեսն ասաց. «Ուսուցի՛չ, տեսանք մեկին, որ քո անունով դևեր էր հանում, և փորձեցինք հետ պահել նրան, որովհետև նա մեզ հետ չէ»:+ 39 Բայց Հիսուսն ասաց. «Չխանգարեք նրան, որովհետև մարդ չի կարող իմ անունով զորավոր գործեր անել և անմիջապես հետ դառնալ ու վատաբանել ինձ, 40 որովհետև նա, ով մեզ հակառակ չէ, մեր կողմն է:+ 41 Ով ձեզ մի բաժակ սառը ջուր է տալիս այն բանի համար, որ Քրիստոսի աշակերտն եք,*+ հաստատ ասում եմ, ոչ մի դեպքում առանց վարձատրության չի մնա:+ 42 Բայց ով պատճառ լինի, որ ինձ հավատացող այդպիսի խոնարհամիտ մարդկանցից* մեկը հետ կանգնի հավատից,* ավելի լավ կլինի, որ նրա վզից մի աղացքար* կախեն ու ծովը գցեն:+
43 Եթե քո ձեռքը մեղքի է դրդում քեզ, կտրիր այն. ավելի լավ է՝ հաշմանդամ լինես, բայց կյանք ստանաս, քան երկու ձեռքով գցվես գեհենը՝* չմարող կրակի մեջ:+ 44 ....* 45 Եթե քո ոտքը մեղքի է դրդում քեզ, կտրիր այն. ավելի լավ է՝ կաղ լինես, բայց կյանք ստանաս, քան երկու ոտքով գցվես գեհենը:+ 46 ....* 47 Եվ եթե աչքդ մեղքի է դրդում քեզ, դեն գցիր այն.+ ավելի լավ է՝ մեկ աչքով մտնես Աստծու թագավորություն, քան երկու աչքով գցվես գեհենը,+ 48 որտեղ որդը չի սատկում, և կրակը չի մարում:+
49 Բոլորի վրա էլ կրակ է լցվելու, ինչպես աղն են լցնում:+ 50 Աղը լավ բան է, բայց եթե կորցնի իր աղիությունը, էլ ինչպե՞ս կվերականգնեք դրա համը:+ Աղ ունեցեք ձեր մեջ+ և իրար հետ խաղաղություն պահպանեք»:+
10 Այնտեղից Հիսուսը գնաց Հորդանանի մյուս կողմում գտնվող այն տարածքը, որը սահմանամերձ էր Հրեաստանին: Նրա մոտ դարձյալ մեծ բազմություն հավաքվեց, և նա, ինչպես միշտ, սկսեց ուսուցանել նրանց:+ 2 Նրան փարիսեցիներ մոտեցան և փորձելու նպատակով հարցրին, թե արդյոք մարդը կարող է բաժանվել իր կնոջից:+ 3 Հիսուսն ասաց. «Մովսեսը ձեզ ի՞նչ է պատվիրել»: 4 Նրանք ասացին. «Մովսեսը թույլ է տվել ամուսնալուծության վկայական տալ կնոջը ու բաժանվել նրանից»:+ 5 Հիսուսն ասաց նրանց. «Ձեր սիրտը համառ է,+ այդ պատճառով էլ նա այդպիսի պատվիրան է գրի առել ձեզ համար:+ 6 Սակայն ի սկզբանե, երբ Աստված ստեղծեց մարդկանց, «նա ստեղծեց տղամարդ ու կին:+ 7 Ուստի տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը,+ 8 և երկուսը մեկ մարմին կլինեն»:+ Այնպես որ նրանք այլևս երկուսը չեն, այլ մեկ մարմին են: 9 Ուրեմն ինչ որ Աստված միավորեց,* թող մարդը չբաժանի»:+ 10 Երբ մի տան մեջ էին, աշակերտները հարցեր տվեցին նրա ասածի մասին: 11 Նա էլ ասաց. «Ով որ բաժանվում է իր կնոջից և ուրիշի հետ է ամուսնանում, ամուսնական դավաճանություն է գործում+ նրա հանդեպ: 12 Նմանապես, եթե մի կին բաժանվում է իր ամուսնուց և ուրիշի հետ է ամուսնանում, ամուսնական դավաճանություն է գործում»:+
13 Մարդիկ Հիսուսի մոտ երեխաներ բերեցին, որ օրհնի նրանց,* բայց աշակերտները նախատեցին բերողներին:+ 14 Դա տեսնելով՝ Հիսուսը վրդովվեց և ասաց. «Թողեք՝ երեխաները գան ինձ մոտ, մի՛ արգելեք նրանց. այդպիսիներինն է երկնքի թագավորությունը:+ 15 Հաստատ ասում եմ ձեզ. ով Աստծու թագավորությունը չընդունի երեխայի պես, ընդհանրապես չի մտնի այնտեղ»:+ 16 Եվ նա գրկեց երեխաներին ու ձեռքերը նրանց վրա դնելով՝ օրհնեց:+
17 Երբ Հիսուսը գնաց այդտեղից, ճանապարհին մի մարդ վազելով մոտ եկավ, նրա առաջ ծնկի իջավ ու հարցրեց. «Բարի՛ Ուսուցիչ,* ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանք ստանամ»:*+ 18 Հիսուսն էլ ասաց նրան. «Ինչո՞ւ ես ինձ բարի անվանում: Ոչ ոք բարի չէ՝ բացի մեկից՝ Աստծուց:+ 19 Դու գիտես պատվիրանները՝ «Մի՛ սպանիր,+ մի՛ շնացիր,*+ մի՛ գողացիր,+ սուտ վկայություն մի՛ տուր,+ ոչ մեկից խաբեությամբ ոչինչ մի՛ կորզիր,+ պատվիր քո հորն ու մորը»»:+ 20 Այդ մարդն ասաց. «Ուսուցի՛չ, ես այդ բոլորը փոքրուց պահում եմ»: 21 Հիսուսը նայեց նրան ու նրա հանդեպ ջերմ սիրով համակված՝ ասաց. «Քեզ մի բան է պակասում. գնա վաճառիր, ինչ որ ունես, և աղքատներին տուր: Այդ դեպքում գանձ կունենաս երկնքում: Այնուհետև եկ ու իմ հետևորդը դարձիր»:+ 22 Հիսուսի պատասխանը վշտացրեց նրան, և նա տխուր-տրտում հեռացավ, որովհետև շատ ունեցվածք ուներ:+
23 Իր շուրջը գտնվող մարդկանց նայելով՝ Հիսուսն ասաց աշակերտներին. «Փող ունեցողների համար որքա՜ն դժվար կլինի մտնել Աստծու թագավորություն»:+ 24 Դա լսելով՝ աշակերտները զարմացան: Այդ ժամանակ Հիսուսն ասաց. «Զավակնե՛րս, հեշտ չէ մտնել Աստծու թագավորություն: 25 Ավելի հեշտ է՝ ուղտը ասեղի անցքով անցնի, քան հարուստ մարդը Աստծու թագավորություն մտնի»:+ 26 Աշակերտներն ավելի զարմացան ու հարցրին նրան.* «Ուրեմն ո՞վ կարող է փրկվել»:+ 27 Հիսուսը նայեց ուղիղ նրանց աչքերին ու ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծու համար՝ ոչ. նրա համար անհնարին բան չկա»:+ 28 Պետրոսն ասաց նրան. «Մենք ամեն բան թողել ու քեզ ենք հետևում»:+ 29 Հիսուսն էլ ասաց. «Հավաստիացնում եմ ձեզ. չկա մեկը, որ իմ անվան և բարի լուրի համար թողած լինի տուն, եղբայրներ, քույրեր, մայր, հայր, զավակներ կամ էլ արտեր,+ 30 որ այժմ չստանա հարյուրապատիկը՝ տներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, զավակներ ու արտեր, հետն էլ՝ հալածանքներ,+ իսկ ապագայում՝* հավիտենական կյանք: 31 Շատերը, ովքեր հիմա առաջիններն են, վերջիններ կլինեն, իսկ վերջինները առաջիններ կլինեն»:+
32 Հիսուսն ու իր աշակերտները գնում էին Երուսաղեմ տանող ճանապարհով: Հիսուսը գնում էր՝ նրանցից առաջ ընկած, իսկ աշակերտները զարմացած հետևում էին նրան: Հետևից գնացողներից ոմանք էլ վախեցած էին: Հիսուսը, 12 առաքյալներին մի կողմ տանելով, նորից սկսեց նրանց հետ խոսել այն մասին, թե ինչ է պատահելու իրեն.+ 33 «Ահա և գնում ենք Երուսաղեմ: Այնտեղ մարդու Որդին կհանձնվի ավագ քահանաների և Օրենքի ուսուցիչների* ձեռքը: Նրանք մահվան կդատապարտեն նրան ու կհանձնեն այլազգիներին, 34 որոնք ծաղրուծանակի կենթարկեն նրան, կթքեն նրա վրա, կխարազանեն ու կսպանեն նրան, բայց երրորդ օրը* նա հարություն կառնի»:+
35 Զեբեդեոսի որդիները՝+ Հակոբոսն ու Հովհաննեսը, մոտեցան Հիսուսին ու ասացին. «Ուսուցի՛չ, ուզում ենք, որ մեր խնդրանքը կատարես»:+ 36 Նա հարցրեց. «Ի՞նչ եք ուզում՝ անեմ ձեզ համար»: 37 Նրանք էլ ասացին. «Երբ ստանաս քո փառավոր դիրքը, թույլ տուր, որ մեկս քո աջ կողմում նստի, իսկ մյուսս՝ ձախ կողմում»:+ 38 Բայց Հիսուսն ասաց. «Դուք չգիտեք՝ ինչ եք խնդրում: Կարո՞ղ եք խմել այն բաժակից, որ ես եմ խմում, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվում»:+ 39 Նրանք պատասխանեցին. «Կարող ենք»: Հիսուսն էլ ասաց. «Դուք կխմեք այն բաժակից, որից ես եմ խմում, և կմկրտվեք այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվում,+ 40 բայց իմ աջ ու ձախ կողմում նստելը ես չեմ որոշում: Այդ տեղերում կնստեն նրանք, ում համար դրանք նախատեսված կլինեն»:
41 Երբ մյուս տասը աշակերտները լսեցին այդ խնդրանքի մասին, վրդովմունքով լցվեցին Հակոբոսի և Հովհաննեսի հանդեպ:+ 42 Բայց Հիսուսը բոլոր աշակերտներին իր մոտ կանչեց ու ասաց. «Դուք գիտեք, որ ժողովուրդների ղեկավարներ համարվողները տիրում են նրանց վրա, և մեծամեծները իշխանություն են բանեցնում:+ 43 Մինչդեռ ձեր մեջ այդպես չպետք է լինի. ով ուզում է իսկապես մեծ լինել ձեր մեջ, պետք է ձեր սպասավորը լինի,+ 44 և ով ուզում է առաջինը լինել ձեր մեջ, պետք է բոլորի ծառան լինի: 45 Մարդու Որդին էլ եկավ, որ ոչ թե իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի+ և իր կյանքը որպես փրկագին տա շատերի համար»:*+
46 Հետո նրանք եկան Երիքով: Երբ Հիսուսն իր աշակերտների հետ մի մեծ բազմության ուղեկցությամբ դուրս էր գալիս Երիքովից, ճանապարհի եզրին նստած էր Բարտիմեոս անունով մի մուրացկան (Տիմեոսի որդին), որը կույր էր:+ 47 Լսելով, որ նազարեթցի Հիսուսն է անցնում, նա սկսեց բղավել. «Հիսո՛ւս, Դավթի՛ Որդի,+ խղճա՛ ինձ»:+ 48 Շատերը սկսեցին սաստել նրան՝ ասելով, որ լռի, բայց նա ավելի ու ավելի բարձր էր բղավում. «Դավթի՛ Որդի, խղճա՛ ինձ»: 49 Հիսուսը կանգ առավ ու ասաց. «Ինձ մոտ կանչեք նրան»: Կույր մարդուն կանչեցին՝ ասելով. «Սրտապնդվիր, վեր կաց, նա կանչում է քեզ»: 50 Մի կողմ գցելով իր վերնահագուստը՝ նա իսկույն ոտքի ելավ ու գնաց Հիսուսի մոտ: 51 Հիսուսը հարցրեց. «Ի՞նչ ես ուզում՝ անեմ քեզ համար»: Նա պատասխանեց. «Ռաբբունի՛,* թող տեսողությունս վերականգնվի»: 52 Հիսուսն ասաց. «Գնա խաղաղությամբ, քո հավատը բուժեց քեզ»:+ Նրա տեսողությունն անմիջապես վերականգնվեց,+ և նա բազմության հետ գնաց նրա հետևից:
11 Երբ նրանք մոտենում էին Երուսաղեմին և արդեն Ձիթենյաց լեռան վրա էին, որտեղ գտնվում էին Բեթփագե ու Բեթանիա+ գյուղերը, Հիսուսն իր աշակերտներից երկուսին ուղարկեց՝+ 2 ասելով. «Գնացեք դիմացի գյուղը և հենց մտնեք այնտեղ, մի քուռակ* կտեսնեք կապված, որի վրա դեռ մարդ չի նստել: Արձակեք դրան ու բերեք այստեղ: 3 Եթե ինչ-որ մեկը ձեզ հարցնի՝ «Ինչո՞ւ եք արձակում», ասեք՝ «Տիրոջը պետք է, շուտով հետ կուղարկի»»: 4 Նրանք էլ գնացին ու տեսան քուռակին փողոցում՝ մի տան դռան մոտ կապված, և արձակեցին այն:+ 5 Բայց այնտեղ կանգնածներից ոմանք հարցրին. «Ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք արձակում քուռակին»: 6 Աշակերտները պատասխանեցին Հիսուսի ասածի պես, նրանք էլ թողեցին, որ տանեն:
7 Երբ քուռակը+ բերեցին Հիսուսի մոտ, աշակերտները իրենց վերնահագուստները գցեցին դրա վրա, և նա հեծավ այն:+ 8 Շատերը ճանապարհի վրա փռում էին իրենց վերնահագուստները, ոմանք էլ՝ տերևախիտ ճյուղեր, որ կտրել էին շրջակա ծառերից:+ 9 Հիսուսի առջևից ու հետևից գնացողները բացականչում էին. «Խնդրո՜ւմ ենք, փրկիր նրան:*+ Օրհնյա՜լ է նա, ով գալիս է Եհովայի* անունով:+ 10 Օրհնյա՜լ է մեր հայր Դավթի գալիք Թագավորությունը:+ Խնդրո՜ւմ ենք, փրկիր, ո՜վ բարձունքներում բնակվող»: 11 Հիսուսը մտավ Երուսաղեմ ու գնաց տաճար: Այնտեղ նա իր շուրջն ամեն ինչ աչքի անցկացրեց և, քանի որ արդեն ուշ էր, 12 առաքյալների հետ գնաց Բեթանիա:+
12 Հաջորդ օրը, երբ նրանք դուրս եկան Բեթանիայից, Հիսուսը քաղց զգաց:+ 13 Հեռվում նա մի թզենի տեսավ, որն արդեն տերևակալել էր, և գնաց տեսնելու՝ վրան պտուղ կա, թե ոչ: Սակայն մոտենալով՝ տերևներից բացի ոչինչ չգտավ. բանն այն է, որ դեռ թզի ժամանակը չէր: 14 Ուստի ասաց. «Թող ոչ ոք այլևս քեզանից պտուղ չուտի»:+ Աշակերտները լսեցին նրա ասածը:
15 Նրանք հասան Երուսաղեմ: Մտնելով տաճար՝ Հիսուսը սկսեց այնտեղից վռնդել առուծախ անողներին և շուռ տվեց դրամափոխների սեղաններն ու աղավնի վաճառողների նստարանները:+ 16 Նա թույլ չէր տալիս, որ ինչ-որ մեկը ճանապարհը կարճացնելու համար տաճարի միջով որևէ բան անցկացնի: 17 Նաև ուսուցանում էր՝ ասելով. «Չէ՞ որ գրված է. «Իմ տունը պետք է կոչվի աղոթքի տուն բոլոր ազգերի համար»:+ Բայց դուք այն ավազակների որջ եք դարձրել»:+ 18 Երբ ավագ քահանաներն ու Օրենքի ուսուցիչները* լսեցին Հիսուսի արածների մասին, սկսեցին նրան սպանելու հնար փնտրել:+ Նրանք վախ ունեին Հիսուսի հանդեպ, քանի որ ողջ ժողովուրդը շատ էր տպավորվում նրա ուսուցանելուց:+
19 Իրիկնամուտին Հիսուսը և իր աշակերտները դուրս եկան քաղաքից: 20 Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, երբ անցնում էին թզենու մոտով, տեսան, որ այն արմատից չորացել է:+ 21 Պետրոսը, հիշելով նախորդ օրը տեղի ունեցածը, Հիսուսին ասաց. «Ռաբբի՛, տես, քո անիծած թզենին չորացել է»:+ 22 Հիսուսն էլ ասաց. «Աստծու հանդեպ հավատ ունեցեք: 23 Հավաստիացնում եմ ձեզ. եթե մեկն այս սարին ասի՝ «Վեր կաց ու ծովն ընկիր», և իր սրտում չկասկածի, այլ հավատա, որ ինչ ասում է, կկատարվի, այդպես էլ կլինի:+ 24 Դրա համար ասում եմ. ինչ էլ որ խնդրեք ձեր աղոթքում, հավատացեք, որ արդեն ստացել եք, և կստանաք:+ 25 Երբ աղոթելիս լինեք,* ներեք նրանց, ում դեմ ինչ-որ բան ունեք, որ ձեր երկնային Հայրն էլ ձեր հանցանքները ների»:+ 26 ....*
27 Նրանք նորից եկան Երուսաղեմ: Երբ Հիսուսը շրջում էր տաճարում, ավագ քահանաները, Օրենքի ուսուցիչներն ու երեցները նրա մոտ եկան 28 ու ասացին. «Ինչ որ անում ես, ի՞նչ իշխանությամբ ես անում: Ո՞վ է քեզ այդպիսի բաներ անելու իրավասություն տվել»:+ 29 Հիսուսն ասաց նրանց. «Մի հարց տամ ձեզ: Եթե պատասխանեք, ես էլ ձեզ կասեմ, թե ինչ իշխանությամբ եմ անում այդ ամենը: 30 Հովհաննեսը մկրտելու իրավասությունը+ երկնքի՞ց էր ստացել, թե՞ մարդկանցից: Պատասխանեք»:+ 31 Նրանք սկսեցին իրար հետ խորհրդակցել. «Եթե ասենք՝ երկնքից, կասի՝ «Այդ դեպքում ինչո՞ւ չհավատացիք նրան», 32 բայց չենք էլ համարձակվի ասել՝ մարդկանցից»: Նրանք վախենում էին ժողովրդից, որովհետև բոլորն ընդունում էին, որ Հովհաննեսն իրոք մարգարե էր:+ 33 Ուստի պատասխանեցին Հիսուսին. «Չգիտենք»: Հիսուսն էլ ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ անում այդ ամենը»:
12 Հիսուսը սկսեց առակներով խոսել. «Մի մարդ այգի տնկեց,+ շուրջբոլորը ցանկապատեց, հնձան փորեց այնտեղ ու մի դիտաշտարակ կանգնեցրեց:+ Հետո այն վարձով տվեց մշակներին ու գնաց օտար երկիր:+ 2 Երբ եկավ բերքահավաքի ժամանակը, մշակների մոտ մի ծառա ուղարկեց բերքից որոշակի բաժին ստանալու: 3 Բայց նրանք բռնեցին ծառային, ծեծեցին ու դատարկաձեռն հետ ուղարկեցին: 4 Տերը նորից մի ծառա ուղարկեց մշակների մոտ: Բայց նրա գլխին հարվածեցին ու նվաստացրին նրան:+ 5 Հետո մեկ ուրիշին ուղարկեց: Եվ այդ մեկին սպանեցին: Ուրիշ շատերին էլ ուղարկեց, բայց ոմանց ծեծեցին, ոմանց էլ սպանեցին: 6 Այգու տերը մի սիրելի որդի ուներ:+ Վերջում նրան ուղարկեց մշակների մոտ՝ մտածելով. «Կհարգեն որդուս»: 7 Բայց մշակներն իրար ասացին. «Սա է ժառանգը:+ Եկեք սպանենք նրան, ու նրա ժառանգությունը մեզ կմնա»: 8 Այդպիսով՝ բռնեցին նրան, սպանեցին և այգուց դուրս գցեցին:+ 9 Ուստի այգու տերը ի՞նչ կանի: Նա կգա ու կսպանի մշակներին, այգին էլ ուրիշներին կտա:+ 10 Երբևէ չե՞ք կարդացել սուրբ գրվածքների այս հատվածը. «Այն քարը, որը մերժեցին շինարարները, դարձավ գլխավոր անկյունաքարը:*+ 11 Դա Եհովայի* արածն է և մեզ համար հիասքանչ է»»:+
12 Հիսուսի հակառակորդները ուզում էին բռնել* նրան, որովհետև հասկացան, որ այդ առակը պատմեց՝ իրենց նկատի ունենալով: Բայց քանի որ ժողովրդից վախենում էին, թողեցին ու հեռացան:+
13 Ապա փարիսեցիներից ու հերովդեսականներից մի քանիսին Հիսուսի մոտ ուղարկեցին, որ նրան իր իսկ խոսքերով ծուղակը գցեն:+ 14 Նրանք եկան ու ասացին. «Ուսուցի՛չ, գիտենք, որ դու ճշմարտախոս ես, չես փորձում հաճոյանալ որևէ մեկին, արտաքին բաներով չես դատում մարդկանց և Աստծու ճանապարհի մասին ճշմարտությունն ես սովորեցնում: Թույլատրելի՞ է* կայսրին գլխահարկ տալ, թե՞ ոչ: 15 Տա՞նք, թե՞ չտանք»: Տեսնելով նրանց կեղծավորությունը՝ Հիսուսն ասաց. «Ինչո՞ւ եք փորձում ինձ: Մի դինար* բերեք՝ տեսնեմ»: 16 Նրանք էլ բերեցին: Ապա Հիսուսը հարցրեց. «Ո՞ւմ պատկերը և ո՞ւմ մակագրությունն է սա»: Նրանք պատասխանեցին. «Կայսրինը»: 17 Ի պատասխան՝ Հիսուսն ասաց. «Կայսրինը կայսրին տվեք,+ իսկ Աստծունը՝ Աստծուն»:+ Այդ խոսքերը ապշեցրին նրանց:
18 Հիսուսին մոտեցան սադուկեցիները,+ ովքեր չէին հավատում հարությանը, և հարցրին.+ 19 «Ուսուցի՛չ, Մովսեսը գրել է, որ եթե ամուսնացած մի մարդ անզավակ մահանա, նրա եղբայրը պետք է ամուսնանա նրա կնոջ հետ և իր եղբոր համար սերունդ առաջ բերի:+ 20 Յոթ եղբայրներ կային: Առաջինն ամուսնացավ, բայց մահացավ ու սերունդ չթողեց: 21 Հետո երկրորդը ամուսնացավ նրա կնոջ հետ, և նա էլ մահացավ առանց սերունդ թողնելու: Նույնը պատահեց նաև երրորդին: 22 Այդպես՝ յոթն էլ մահացան առանց սերունդ թողնելու: Վերջում կինն էլ մահացավ: 23 Հարության ժամանակ նա ո՞ր մեկի կինն է լինելու, չէ՞ որ յոթն էլ ամուսնացել էին նրա հետ»: 24 Հիսուսն ասաց նրանց. «Դուք սխալվում եք, և պատճառն այն է, որ ո՛չ սուրբ գրվածքներն եք հասկանում, ո՛չ էլ հասկանում եք, թե որքան մեծ է Աստծու զորությունը:+ 25 Հարություն առնող տղամարդիկ ու կանայք չեն ամուսնանալու, այլ երկնքի հրեշտակների նման են լինելու:+ 26 Մահացածների հարության առնչությամբ Մովսեսի գրքում՝ այրվող փշաթփի դրվագում, չե՞ք կարդացել Աստծու խոսքերը, ով ասել է. «Ես Աբրահամի Աստվածն եմ, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»:+ 27 Նա ոչ թե մահացածների Աստվածն է, այլ ողջերի: Դուք շատ սխալ եք մտածում»:+
28 Օրենքի ուսուցիչներից* մեկը մոտեցել ու լսում էր, թե ինչի մասին են խոսում, և տեսնելով, որ Հիսուսը լավ պատասխանեց, հարցրեց նրան. «Ո՞ր պատվիրանն է ամենակարևորը»:*+ 29 Հիսուսը պատասխանեց. «Ամենակարևորը սա է. «Լսեք, իսրայելացինե՛ր, Եհովան է մեր Աստվածը, Եհովան միակն է. 30 սիրեք ձեր Աստված Եհովային ձեր ամբողջ սրտով, ձեր ամբողջ հոգով,* ձեր ամբողջ մտքով և ձեր ամբողջ ուժով»:+ 31 Մյուսն* էլ սա է. «Սիրեք ձեր դրացուն ձեր անձի պես»:+ Սրանցից մեծ պատվիրան չկա»: 32 Օրենքի ուսուցիչն ասաց նրան. «Ուսուցի՛չ, շատ լավ ասացիր և ճշմարիտ է ասածդ, որ «նա միակն է, և նրանից բացի ուրիշը չկա»,+ 33 և նրան ամբողջ սրտով, ամբողջ բանականությամբ ու ամբողջ ուժով սիրելը, ինչպես նաև դրացուն սեփական անձի պես սիրելը շատ ավելի մեծ արժեք ունեն, քան բոլոր ողջակեզներն ու զոհերը»:+ 34 Տեսնելով, որ այդ մարդը ճիշտ է դատում՝ Հիսուսն ասաց. «Դու հեռու չես Աստծու թագավորությունից»: Դրանից հետո ոչ ոք այլևս չէր համարձակվում նրան որևէ հարց տալ:+
35 Հիսուսը շարունակեց ուսուցանել տաճարում: Նա ասաց. «Ինչպե՞ս են Օրենքի ուսուցիչներն ասում, թե Քրիստոսը Դավթի որդին է:+ 36 Դավիթն ինքը, սուրբ ոգուց մղված,+ ասաց. «Եհովան ասաց իմ Տիրոջը. «Նստիր իմ աջ կողմում, մինչև քո թշնամիներին ոտքերիդ տակ դնեմ»»:+ 37 Դավիթը նրան Տեր է կոչում, այդ դեպքում ինչպե՞ս նա կարող է Դավթի որդին լինել»:+
Հավաքված մեծ բազմությունը հաճույքով լսում էր Հիսուսին: 38 Շարունակելով ուսուցանել՝ նա ասաց. «Զգույշ եղեք, որ չնմանվեք Օրենքի ուսուցիչներին, ովքեր սիրում են երկար զգեստներով շրջել, հանրային վայրերում* ողջույններ ստանալ,+ 39 ժողովարաններում զբաղեցնել առաջին* աթոռները և ընթրիքների ժամանակ՝ ամենապատվավոր տեղերը:+ 40 Նրանք ուտում են այրիների ունեցվածքը* և ցուցադրաբար երկար աղոթքներ են անում: Նրանք ավելի խիստ դատաստանի կարժանանան»:
41 Հիսուսը նստեց մի տեղ, որտեղից երևում էին գանձանակները,+ ու սկսեց նայել, թե ինչպես է ժողովուրդը փող գցում գանձանակների մեջ: Շատ հարուստներ մեծ գումարներ էին գցում:+ 42 Հետո մի աղքատ այրի եկավ և չնչին արժողության երկու փոքր մետաղադրամ* գցեց:+ 43 Հիսուսն աշակերտներին մոտ կանչեց ու ասաց. «Հաստատ ասում եմ ձեզ. այս աղքատ այրին ավելի շատ գցեց, քան մյուս բոլորը,+ 44 որովհետև բոլորն իրենց ավելցուկը գցեցին, իսկ նա, չունևոր լինելով հանդերձ, գցեց իր ողջ ունեցածը՝ իր ողջ ապրուստը»:+
13 Երբ Հիսուսը տաճարից դուրս էր գալիս, աշակերտներից մեկն ասաց. «Ուսուցի՛չ, տես՝ ի՜նչ հոյակապ քարեր ու շինություններ են»:+ 2 Սակայն Հիսուսն ասաց նրան. «Այս հոյակապ շինությունները, որ տեսնում ես, բոլորն էլ կքանդվեն: Քարը քարի վրա չի մնա այստեղ»:+
3 Երբ նա նստած էր Ձիթենյաց լեռան վրա, որտեղից երևում էր տաճարը, Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսն ու Անդրեասը առանձին մոտեցան ու հարցրին. 4 «Ասա մեզ, ե՞րբ է լինելու դա, և ո՞րն է լինելու նշանը, որ այս ամենը մոտենում է իր վախճանին»:+ 5 Հիսուսն ասաց. «Զգույշ եղեք, որ ոչ ոք չմոլորեցնի ձեզ:+ 6 Շատերը կգան իմ անվան տակ ու կասեն՝ «Այդ ես եմ», և շատերին կմոլորեցնեն: 7 Եվ երբ պատերազմների թնդյուն հասնի ձեր ականջին, ու պատերազմների լուրեր լսեք, խուճապի մի՛ մատնվեք. այդ ամենը պետք է լինի, բայց այդպիսով դեռ վերջը չի գա:+
8 Ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ,+ տարբեր վայրերում երկրաշարժեր կլինեն, նաև սննդի պակաս:+ Սակայն դա ցավերով լի ժամանակների* սկիզբն է միայն:+
9 Իսկ ինչ վերաբերում է ձեզ, պատրաստ եղեք. մարդիկ ձեզ դատարանների առաջ կկանգնեցնեն,+ ժողովարաններում կծեծեն,+ և իմ հետևորդը լինելու պատճառով դուք կտարվեք կառավարիչների ու թագավորների մոտ: Այդպես հնարավորություն կստեղծվի վկայություն տալու նրանց:+ 10 Նաև բոլոր ազգերի մեջ նախ բարի լուրը պետք է քարոզվի:+ 11 Երբ ձեզ տանեն, որ կանգնեցնեն իշխանությունների առաջ, ժամանակից շուտ մի՛ մտահոգվեք, թե ինչ պիտի խոսեք, այլ ինչ միտք այդ պահին տրվի ձեզ, այն էլ կասեք, քանի որ խոսողը դուք չեք լինի, այլ սուրբ ոգին:+ 12 Այս ամենից բացի՝ եղբայրը եղբորը կհանձնի նրա մահը փնտրողների ձեռքը, հայրը՝ զավակին, և զավակները դուրս կգան իրենց ծնողների դեմ ու սպանել կտան նրանց:+ 13 Իմ անվան համար ատված կլինեք բոլորի կողմից,+ բայց ով որ մինչև վերջ դիմանա,+ կփրկվի:+
14 Երբ տեսնեք, որ կործանում բերող գարշանքը*+ կանգնած է սուրբ վայրում (սա հասկանալու համար ընթերցողը* պետք է խորաթափանցություն դրսևորի), այդ ժամանակ Հրեաստանում եղողները թող սարերը փախչեն:+ 15 Ով տանիքում է, թող ցած չիջնի ու տուն չմտնի որևէ բան վերցնելու, 16 և ով դաշտում է, թող հետ չդառնա՝ իր թողած բաները, իր վերնահագուստը վերցնելու: 17 Որքա՜ն դժվար կլինի այդ օրերին հղիների ու կրծքով կերակրողների համար:+ 18 Աղոթեք, որ դա ձմռանը չլինի: 19 Դրանք նեղության օրեր են լինելու,+ որոնց նմանը չի եղել Աստծու կողմից աշխարհի ստեղծումից մինչև այդ ժամանակը, և ոչ էլ երբևէ կլինի:+ 20 Եվ եթե Եհովան* թույլ տա, որ այդ ժամանակը երկար տևի, ոչ ոք չի փրկվի: Բայց հանուն իր ընտրածների՝ նա թույլ չի տա, որ այն երկար տևի:+
21 Այդ ժամանակ եթե մեկը ձեզ ասի՝ «Քրիստոսն այստեղ է», կամ՝ «Այնտեղ է», չհավատաք,+ 22 որովհետև սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ կհայտնվեն+ և զորավոր գործեր ու հրաշքներ կանեն՝ փորձելով մոլորեցնել ընտրվածներին: 23 Բայց դուք զգույշ եղեք:+ Ես ձեզ ամեն ինչ նախապես ասում եմ:
24 Այդ օրերին՝ նեղությունից հետո, արևը կխավարի, լուսինը իր լույսը չի տա,+ 25 աստղերը կընկնեն երկնքից, և երկնքի համակարգերը* կսասանվեն: 26 Այդ ժամանակ մարդիկ կտեսնեն մարդու Որդուն+ ամպերի մեջ գալիս՝ օժտված մեծ զորությամբ ու փառքով:+ 27 Եվ նա կուղարկի իր հրեշտակներին, որ հավաքեն իր ընտրածներին աշխարհի չորս կողմերից՝ երկրի ծայրից մինչև երկնքի ծայրը:+
28 Որպես օրինակ ուշադրություն դարձրեք թզենուն. հենց որ այն նոր շիվեր է տալիս և տերևակալում է, իմանում եք, որ ամառը մոտ է:+ 29 Նմանապես, երբ տեսնեք, որ այս ամենը կատարվում է, իմացեք, որ մարդու Որդին մոտ է՝ դռան շեմին է:+ 30 Հաստատ ասում եմ ձեզ. այս սերունդը չի անցնի, մինչև որ այս ամենը չկատարվի:+ 31 Երկինքն ու երկիրը կանցնեն-կգնան,+ բայց իմ խոսքերը կմնան ընդմիշտ:+
32 Իսկ օրը կամ ժամը ոչ ոք չգիտի՝ ո՛չ երկնքի հրեշտակները, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը:+ 33 Ուշադիր եղեք, արթուն մնացեք,+ որովհետև չգիտեք, թե երբ է նշանակված ժամանակը:+ 34 Դա կարելի է նմանեցնել նրան, որ օտար երկիր գնացող մի մարդ իր տունը ծառաների վերահսկողությանն է հանձնում+ և ամեն մեկին հանձնարարություն է տալիս, դռնապանին էլ հրամայում է, որ արթուն մնա:+ 35 Դուք չգիտեք՝ տանտերը երբ կգա՝+ երեկոյա՞ն, կեսգիշերի՞ն, լուսաբացից առա՞ջ,* թե՞ վաղ առավոտյան: Ուստի արթուն եղեք,+ 36 որ երբ նա հանկարծակի գա, ձեզ քնած չգտնի:+ 37 Ինչ որ ձեզ եմ ասում, բոլորին է վերաբերում՝ արթո՛ւն մնացեք»:+
14 Երկու օր հետո+ Պասեքն+ էր և Անթթխմոր հացերի տոնը:+ Ավագ քահանաներն ու Օրենքի ուսուցիչները* հնար էին փնտրում, որ խորամանկությամբ բռնեն Հիսուսին ու սպանեն,+ 2 սակայն ասում էին. «Միայն թե ոչ տոնի ժամանակ, որովհետև միգուցե ժողովրդի մեջ խռովություն բարձրանա»:
3 Երբ Հիսուսը Բեթանիայում էր և ընթրում էր Սիմոնի տանը, ով բուժվել էր բորոտությունից, մի կին եկավ՝ ձեռքին ալաբաստրե* սրվակ, որը լի էր նարդոսի շատ թանկարժեք, մաքուր, անուշահոտ յուղով: Սրվակի գլխիկը կոտրելով՝ նա յուղը լցրեց Հիսուսի գլխին:+ 4 Սակայն ոմանք վրդովված իրար մեջ ասացին. «Ինչի՞ համար այդպես վատնվեց այդ անուշահոտ յուղը: 5 Այն կարելի էր վաճառել ավելի քան 300 դինարով* և փողը աղքատներին տալ»: Ու նրանք շատ զայրացան կնոջ վրա:* 6 Բայց Հիսուսն ասաց. «Հանգի՛ստ թողեք այս կնոջը: Ինչո՞ւ եք նրան վատ դրության մեջ դնում: Նա լավ բան արեց իմ հանդեպ:+ 7 Աղքատները միշտ ձեզ հետ են,+ և երբ էլ ուզեք, կարող եք բարիք անել նրանց, բայց ես միշտ չեմ լինի ձեզ հետ:+ 8 Նա իր ձեռքից եկածն արեց. անուշահոտ յուղը ինձ վրա լցնելով՝ մարմինս նախօրոք պատրաստեց թաղման:+ 9 Հաստատ ասում եմ ձեզ. ամբողջ աշխարհում, որտեղ էլ որ բարի լուրը քարոզվի,+ այս կնոջ արածն էլ կպատմվի, ու նրա հիշատակը չի մոռացվի»:+
10 Հուդա Իսկարիովտացին՝ տասներկուսից մեկը, գնաց ավագ քահանաների մոտ, որ Հիսուսին մատնի:+ 11 Հուդայի առաջարկը լսելով՝ նրանք շատ ուրախացան ու խոստացան փող* տալ նրան:+ Եվ նա սկսեց հարմար առիթ փնտրել, որ մատնի Հիսուսին:
12 Անթթխմոր հացերի տոնի+ առաջին օրը, երբ սովորաբար Պասեքի զոհն+ էր մատուցվում, Հիսուսի աշակերտները հարցրին նրան. «Որտե՞ղ ես ուզում՝ գնանք ու քեզ համար պատրաստենք Պասեքի ընթրիքը»:+ 13 Նա էլ իր աշակերտներից երկուսին ուղարկեց և ասաց. «Գնացեք քաղաք, այնտեղ ձեզ կդիմավորի ջրի սափոր տանող մի մարդ: Նրա հետ գնացեք+ 14 և, որ տուն որ նա մտնի, այդ տան տիրոջն ասեք. «Ուսուցիչն ասում է. «Ցույց տուր այն հյուրասենյակը, որտեղ աշակերտներիս հետ կարող եմ ուտել Պասեքի ընթրիքը»»: 15 Նա կահավորված մի մեծ վերնասենյակ ցույց կտա ձեզ, որտեղ կա անհրաժեշտ ամեն բան. այնտեղ ընթրիքի պատրաստություն տեսեք մեզ համար»: 16 Աշակերտները գնացին քաղաք, և ամեն ինչ Հիսուսի ասածով եղավ: Այդպիսով՝ նրանք պատրաստություն տեսան Պասեքի համար:
17 Երեկոյան Հիսուսը 12 առաքյալների հետ եկավ:+ 18 Ու երբ նրանք սեղանի շուրջ թիկնած ուտում էին, Հիսուսն ասաց. «Հաստատ ասում եմ. ձեզնից մեկը մատնելու է ինձ՝ այստեղ ինձ հետ հաց ուտողներից մեկը»:+ 19 Վշտացած՝ նրանք մեկը մյուսի հետևից հարցրին. «Մի՞թե ես եմ»: 20 Նա էլ ասաց. «Տասներկուսիցդ մեկն է՝ իր հացը ինձ հետ նույն ամանի մեջ թաթախողը:+ 21 Մարդու Որդին մեռնելու է, ինչպես որ գրված է նրա մասին, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով նա կմատնվի:+ Այդ մարդու համար ավելի լավ կլիներ, որ ծնված չլիներ»:+
22 Մինչ ուտում էին, Հիսուսը վերցրեց հացը, Աստծուն շնորհակալություն հայտնեց և մասերի բաժանելով՝ տվեց նրանց ու ասաց. «Վերցրեք, սա խորհրդանշում է իմ մարմինը»:+ 23 Ապա վերցրեց բաժակը և շնորհակալական աղոթք անելուց հետո տվեց նրանց, ու բոլորը խմեցին դրանից:+ 24 Նա ասաց. «Սա խորհրդանշում է իմ արյունը.+ այդ «արյունով վավերացվելու է ուխտը»,*+ և այն թափվելու է շատերի համար:+ 25 Հաստատ ասում եմ ձեզ. այսուհետ այլևս գինի չեմ խմի, մինչև այն օրը, երբ ձեզ հետ նոր գինի խմեմ Աստծու թագավորության մեջ»: 26 Վերջում գովաբանության երգեր* երգելուց հետո նրանք ճանապարհ ընկան դեպի Ձիթենյաց լեռը:+
27 Հիսուսն ասաց նրանց. «Այս գիշեր բոլորդ կլքեք* ինձ, որովհետև գրված է. «Ես կհարվածեմ հովվին,+ և ոչխարները կցրվեն»:+ 28 Բայց երբ հարություն առնեմ, կգնամ Գալիլեա, մինչև դուք գաք»:+ 29 Սակայն Պետրոսն ասաց նրան. «Թեկուզ բոլորն էլ լքեն քեզ, ես չեմ լքի»:+ 30 Հիսուսն էլ նրան ասաց. «Հաստատ ասում եմ քեզ. այսօր՝ հենց այս գիշեր, աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած, դու երեք անգամ կուրանաս ինձ»:+ 31 Բայց Պետրոսն իր ասածն էր պնդում. «Եթե քեզ հետ մեռնելու էլ լինեմ, երբեք չեմ ուրանա քեզ»: Մյուսներն էլ էին նույնը ասում:+
32 Նրանք գնացին Գեթսեմանի կոչվող վայրը: Հիսուսն աշակերտներին ասաց. «Դուք այստեղ նստեք, իսկ ես գնամ աղոթեմ»:+ 33 Նա իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին:+ Նրան սկսել էին համակել մտատանջություններն ու տագնապի ուժգին զգացումը: 34 Հիսուսն ասաց. «Ես շատ տխուր եմ,+ մահու չափ: Մնացեք այստեղ և արթուն եղեք»:+ 35 Ապա նրանցից փոքր-ինչ հեռացավ ու ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեց և սկսեց աղոթել, որ եթե հնարավոր է, այդ ծանր պահը վրա չհասնի: 36 Նա ասում էր. «Աբբա՛,* Հա՛յր,+ քեզ համար ամեն ինչ հնարավոր է. հեռացրու այս բաժակն ինձանից: Այդուհանդերձ, թող ոչ թե իմ ուզածը լինի, այլ քո ուզածը»:+ 37 Վերադառնալով՝ տեսավ, որ աշակերտները քնած են, և Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, քնա՞ծ ես: Քո մեջ ուժ չգտա՞ր մեկ ժամ արթուն մնալու:+ 38 Արթուն մնացեք և շարունակ աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք:+ Մարդը ոգով պատրաստակամ է, բայց մարմնով՝ տկար»:+ 39 Եվ նորից գնաց ու աղոթեց՝ նույն բանը խնդրելով:+ 40 Երբ վերադարձավ, տեսավ, որ աշակերտները կրկին քնով են անցել, քանի որ նրանց աչքերը ծանրացել էին: Աշակերտները չգիտեին՝ ինչ պատասխան տան նրան: 41 Երրորդ անգամ էլ հետ եկավ ու ասաց նրանց. «Ինչպե՜ս կարող եք այս կարևոր պահին քնել ու հանգստանալ: Բավակա՛ն է: Եկել է ժամը.+ ահա մարդու Որդին մատնվում է մեղսագործների ձեռքը: 42 Վեր կացեք՝ գնանք, ինձ մատնողն արդեն այստեղ է»:+
43 Հենց այդ պահին, երբ նա դեռ խոսում էր, Հուդան՝ տասներկուսից մեկը, եկավ: Նրան ուղեկցում էր ավագ քահանաների, Օրենքի ուսուցիչների և երեցների կողմից ուղարկված մի ամբոխ, որը զինված էր սրերով ու մահակներով:+ 44 Մատնիչը պայմանավորվել էր նշան տալ նրանց՝ ասելով. «Ում որ համբուրեմ, նա է: Նրան կձերբակալեք ու հսկողության տակ կտանեք»: 45 Քայլելով ուղիղ դեպի Հիսուսը՝ Հուդան մոտեցավ և ասաց՝ «Ողջո՛ւյն, ռաբբի՛», ու ջերմորեն համբուրեց նրան: 46 Հիսուսին բռնեցին ու ձերբակալեցին: 47 Սակայն նրա կողքին կանգնածներից մեկը դուրս քաշեց իր սուրը և հարվածելով քահանայապետի ծառային՝ կտրեց նրա ականջը:+ 48 Հիսուսն ասաց իր հետևից եկածներին. «Ավազա՞կ եմ, ի՞նչ է, որ սրերով ու մահակներով եք եկել ինձ ձերբակալելու:+ 49 Ամեն օր ձեզ մոտ էի՝ տաճարում ուսուցանում էի,+ և դուք չձերբակալեցիք ինձ: Բայց այս ամենը եղավ, որ սուրբ գրքերում գրվածները կատարվեն»:+
50 Այդ ժամանակ բոլոր աշակերտները թողեցին նրան ու փախան:+ 51 Սակայն մի երիտասարդ, որը մերկ մարմնի վրա ընդամենը մի նրբահյուս կտավե հագուստ էր հագել, սկսեց մոտիկից հետևել Հիսուսին: Նրան էլ փորձեցին բռնել, 52 բայց նա թողեց իր կտավե հագուստը և մերկ* փախավ:
53 Հիսուսին տարան քահանայապետի մոտ,+ և բոլոր ավագ քահանաները, երեցներն ու Օրենքի ուսուցիչները հավաքվեցին:+ 54 Պետրոսը, բավականին հեռավորություն պահելով, Հիսուսի հետևից գնաց մինչև քահանայապետի տան բակը: Այնտեղ նա նստեց սպասավորների կողքին՝ կրակի մոտ, որ տաքանա:+ 55 Այդ ժամանակ ավագ քահանաներն ու ամբողջ Սինեդրիոնը* փորձում էին Հիսուսի դեմ վկայություն հավաքել, որպեսզի նրան մահապատժի ենթարկեն, բայց ոչ մի հարմար բան չէին գտնում:+ 56 Շատերն էին սուտ վկայություն տալիս նրա դեմ,+ սակայն նրանց վկայությունները չէին համընկնում: 57 Ոմանք էլ սուտ վկայություն տալով՝ ասում էին. 58 «Լսել ենք, թե ինչպես էր նա ասում. «Ես կքանդեմ այս ձեռակերտ տաճարը և երեք օրում կկառուցեմ մեկ ուրիշը՝ անձեռակերտը»»:+ 59 Բայց այս հարցում էլ նրանց վկայությունները չէին համընկնում:
60 Հետո քահանայապետը վեր կացավ, կանգնեց նրանց առաջ ու հարցրեց Հիսուսին. «Պատասխան չունե՞ս: Չե՞ս լսում՝ ինչ մեղադրանք են ներկայացնում քո դեմ»:+ 61 Բայց նա լուռ մնաց ու ոչ մի պատասխան չտվեց:+ Քահանայապետը հարցրեց նրան. «Դու Քրիստո՞սն ես՝ փառաբանված Աստծու Որդին»: 62 Հիսուսը պատասխանեց. «Այո՛, և դուք կտեսնեք, որ մարդու Որդին+ նստած է Զորավորի* աջ կողմը+ և գալիս է երկնքի ամպերով»:+ 63 Դա լսելով՝ քահանայապետը պատռեց իր հագուստը և ասաց. «Էլ ի՞նչ վկաներ են պետք:+ 64 Ձեր ականջով լսեցիք նրա աստվածանարգ խոսքերը: Դե՞, ո՞րն է ձեր վճիռը»:* Բոլորն ասացին, որ նա մահվան է արժանի:+ 65 Ոմանք սկսեցին թքել նրա վրա:+ Նաև երեսը ծածկելով՝ բռունցքներով հարվածում էին և ասում. «Եթե մարգարե ես, կռահիր՝ ո՞վ խփեց քեզ»: Ապա դատարանի ծառայողները ապտակներ հասցրին նրա երեսին, իսկ հետո տարան նրան:+
66 Մինչ Պետրոսը ներքևում էր՝ բակում, քահանայապետի աղախիններից մեկը եկավ+ 67 և տեսնելով նրան տաքանալիս՝ սևեռուն նայեց ու ասաց. «Դու էլ էիր այդ Հիսուսի՝ այդ նազարեթցու հետ»: 68 Բայց նա հերքեց և ասաց. «Ես նրան չեմ ճանաչում: Չեմ հասկանում՝ ինչի մասին ես խոսում»: Եվ գնաց դեպի մուտքը: 69 Աղախինը, տեսնելով նրան, նորից ասաց այնտեղ կանգնածներին. «Սա էլ է նրա աշակերտներից»: 70 Բայց Պետրոսը դարձյալ հերքեց: Քիչ անց այնտեղ կանգնածներն էլ ասացին նրան. «Չէ՛, հաստատ դու էլ ես նրանցից մեկը, որովհետև գալիլեացի ես»: 71 Բայց նա սկսեց ինքն իրեն անեծքի տակ դնելով երդվել. «Ես չեմ ճանաչում այդ մարդուն, որի մասին խոսում եք»: 72 Եվ հենց այդ պահին աքաղաղը երկրորդ անգամ կանչեց:+ Պետրոսը հիշեց Հիսուսի խոսքերը՝ «Աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած՝ դու երեք անգամ կուրանաս ինձ»,+ և չկարողանալով զսպել իրեն՝ սկսեց լաց լինել:
15 Լույսը բացվելուն պես ավագ քահանաները, երեցներն ու Օրենքի ուսուցիչները՝* ամբողջ Սինեդրիոնը, խորհրդակցելուց հետո Հիսուսին կապեցին ու տարան հանձնեցին Պիղատոսին: + 2 Պիղատոսը հարցրեց նրան. «Դու հրեաների թագավո՞րն ես»:+ Նա պատասխանեց. «Հենց այդպես էլ կա»:*+ 3 Ավագ քահանաները շատ մեղադրանքներ էին ներկայացնում Հիսուսի դեմ: 4 Ուստի Պիղատոսը կրկին հարցրեց նրան. «Պատասխան չունե՞ս:+ Տես՝ ինչքան շատ մեղադրանքներ են ներկայացնում քո դեմ»:+ 5 Սակայն Հիսուսը էլ ոչ մի պատասխան չտվեց, ինչը շատ զարմացրեց Պիղատոսին:+
6 Նա սովորաբար ամեն Պասեքին ժողովրդի խնդրանքով ազատ էր արձակում որևէ բանտարկյալի:+ 7 Այդ ժամանակ բանտարկության մեջ էր Բարաբբա անունով մի մարդ իր նման այլ խռովարարների հետ, որոնք խռովության ժամանակ սպանություն էին գործել: 8 Ամբոխը մոտեցավ ու դիմեց Պիղատոսին, որ նա, ըստ իր սովորության, բավարարի իրենց խնդրանքը: 9 Ի պատասխան՝ Պիղատոսն ասաց. «Կուզե՞ք՝ ազատ արձակեմ ձեր՝ հրեաներիդ թագավորին»:+ 10 Նա այդ հարցը տվեց, որովհետև գիտեր, որ ավագ քահանաները նախանձից դրդված էին Հիսուսին իր ձեռքը հանձնել:+ 11 Բայց ավագ քահանաները հրահրեցին ամբոխին, որ փոխարենը պահանջեն ազատ արձակել Բարաբբային:+ 12 Պիղատոսը կրկին հարցրեց նրանց. «Հապա ի՞նչ անեմ նրան, ում հրեաների թագավոր եք կոչում»:+ 13 Նորից ու նորից բղավելով՝ նրանք ասացին. «Սյա՛նը գամիր»:*+ 14 Սակայն Պիղատոսն ասաց. «Ինչի՞ համար, ի՞նչ վատ բան է արել»: Բայց նրանք ավելի բարձր էին բղավում. «Սյա՛նը գամիր»:+ 15 Ուստի Պիղատոսը, ցանկանալով գոհացնել ամբոխին, Բարաբբային ազատ արձակեց, իսկ Հիսուսին մտրակել տվեց+ ու հանձնեց զինվորներին, որ տանեն սյանը գամեն:+
16 Զինվորները Հիսուսին տարան կուսակալի պալատի բակ և այնտեղ հավաքեցին ամբողջ զորագունդը:+ 17 Ապա նրան մանուշակագույն* թիկնոց հագցրին, փշերից մի պսակ հյուսեցին, դրեցին նրա գլխին 18 և սկսեցին բացականչել. «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր»:+ 19 Եղեգով գլխին էին խփում, թքում էին նրա վրա և ծնկի գալով խոնարհվում նրա առաջ: 20 Հիսուսին ծաղրուծանակի ենթարկելուց հետո հանեցին մանուշակագույն թիկնոցը, հագցրին նրա վերնահագուստները ու տարան սյանը գամելու:+ 21 Նրանք տանջանքի սյունը* տանելու գործը պարտադրեցին մի անցորդի՝ Կյուրենիայից ոմն Սիմոնի՝ Ալեքսանդրոսի և Ռուֆոսի հորը, որը հարակից գյուղական տարածքից էր գալիս:+
22 Հիսուսին բերեցին մի վայր, որ կոչվում է Գողգոթա, ինչը թարգմանվում է «գանգ»:+ 23 Այստեղ նրան զմուռսի* հետ խառնած գինի տվեցին՝+ որպես թմրեցնող միջոց, բայց նա չխմեց: 24 Հիսուսին սյանը գամեցին և նրա վերնահագուստները բաժանելու համար վիճակ* գցեցին, որ տեսնեն, թե ում ինչ կհասնի:+ 25 Առավոտյան մոտ ժամը ինն էր,* երբ նրան սյանը գամեցին: 26 Գլխավերևում փակցված էր նրա դեմ մեղադրանքը ցույց տվող հետևյալ գրությունը՝ «Հրեաների թագավորը»:+ 27 Նրա հետ նաև երկու ավազակների էին սյան վրա մահապատժի դատապարտել, մեկին՝ աջ կողմում, մյուսին՝ ձախ:+ 28 ....* 29 Անցնող-դարձողները անպատվում էին Հիսուսին ու գլուխները շարժելով՝+ ասում. «Պա՛հ, տաճարը քանդող ու երեք օրում կառուցողիս տեսեք:+ 30 Դե փրկի՛ր քեզ, իջի՛ր տանջանքի սյունից»: 31 Ավագ քահանաներն ու Օրենքի ուսուցիչներն էլ էին ծաղրում նրան՝ ասելով. «Ուրիշներին փրկեց, իսկ իրեն չի կարողանում փրկել:+ 32 Դե թող Քրիստոսը՝ Իսրայելի թագավորը, հիմա ցած իջնի տանջանքի սյունից, որ տեսնենք ու հավատանք»:+ Անգամ Հիսուսի կողքին սյան վրա մահապատժի ենթարկված ավազակներն էին նախատում նրան:+
33 Կեսօրին մոտ* խավար իջավ այդ ամբողջ երկրի վրա և տևեց մինչև ժամը երեքի* կողմերը:+ 34 Ժամը երեքին Հիսուսը բարձր ձայնով բացականչեց՝ «Էլի՛, էլի՛, լամա՞ սաբաքթանի», որ թարգմանվում է «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ես ինձ թողել»:+ 35 Դա լսելով՝ մոտակայքում կանգնածներից ոմանք ասացին. «Տեսեք, Եղիային է կանչում»: 36 Մեկը վազեց, սպունգը թաթախեց թթված գինու մեջ ու փայտի ծայրին հագցնելով՝ մոտեցրեց նրան, որ խմի,+ և ասաց. «Սպասեք՝ տեսնենք՝ Եղիան կգա՞ նրան ցած իջեցնելու»: 37 Հիսուսը բարձր ձայնով բացականչեց ու շունչը տվեց:+ 38 Եվ սրբարանի վարագույրը,+ վերից վար պատռվելով, երկու մասի բաժանվեց:+ 39 Հիսուսի տանջանքի սյունից ոչ հեռու կանգնած հարյուրապետը, որը տեսավ, թե ինչ էր կատարվում նրա մահվան ժամանակ, ասաց. «Այս մարդն իսկապես Աստծու Որդին էր»:+
40 Այնտեղ կանայք էլ կային, որ հեռվից հետևում էին այդ ամենին: Նրանց թվում էին Մարիամ Մագդաղենացին, Փոքր Հակոբոսի ու Հովսեսի մայր Մարիամը և Սալոմեն,+ 41 որոնք ուղեկցում էին Հիսուսին և հոգ տանում նրան,+ երբ նա Գալիլեայում էր: Ուրիշ շատ կանայք էլ կային, որ Հիսուսի հետ եկել էին Երուսաղեմ:
42 Արդեն իրիկնամուտ էր, և քանի որ պատրաստության օրն էր, այսինքն՝ Շաբաթին նախորդող օրը, 43 արիմաթեացի Հովսեփը՝ Խորհրդի* պատվարժան մի անդամ, որը սպասում էր Աստծու թագավորությանը, համարձակություն հավաքելով՝ մտավ Պիղատոսի մոտ ու խնդրեց, որ Հիսուսի մարմինը իրեն տան:+ 44 Սակայն Պիղատոսն ընկավ տարակուսանքի մեջ, թե ինչպես կարող էր Հիսուսն արդեն մահացած լինել, և կանչելով հարյուրապետին՝ հարցուփորձ արեց այդ մասին: 45 Երբ հարյուրապետն ամեն բան հաստատեց, Պիղատոսը Հովսեփին թույլ տվեց վերցնել մարմինը: 46 Նա էլ բարձրորակ կտավ գնեց, Հիսուսին սյան վրայից իջեցրեց և այդ կտավով փաթաթելով՝ դրեց մի ժայռափոր գերեզմանում,+ ապա մի քար գլորեց ու փակեց գերեզմանի մուտքը:+ 47 Իսկ Մարիամ Մագդաղենացին և Հովսեսի մայր Մարիամը մնացին այնտեղ և նայում էին Հիսուսի գերեզմանին:+
16 Շաբաթից+ հետո Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի մայր Մարիամը+ և Սալոմեն հոտավետ բուսանյութեր գնեցին, որ գերեզման գնան ու մշակեն Հիսուսի մարմինը:+ 2 Շաբաթվա առաջին օրը՝ վաղ առավոտյան՝ արևը ծագելուն պես, այդ կանայք եկան գերեզման:+ 3 Նրանք իրար ասում էին. «Բա քարը ո՞վ գերեզմանի մուտքից մի կողմ կգլորի, որ ներս մտնենք»: 4 Բայց գերեզմանի կողմը նայելով՝ տեսան, որ այդ ահռելի քարը մի կողմ է գլորված:+ 5 Երբ գերեզման մտան, զարմանքից քարացան՝ տեսնելով, որ աջ կողմում մի երիտասարդ է նստած՝ հագին սպիտակ երկար զգեստ: 6 Նա ասաց նրանց. «Այդպես մի՛ զարմացեք:+ Գիտեմ, որ նազարեթցի Հիսուսին եք փնտրում, որին սյանը գամեցին: Նա հարություն է առել,+ այստեղ չէ: Ահա այն տեղը, որտեղ դրել էին նրա մարմինը:+ 7 Հիմա գնացեք և աշակերտներին ու Պետրոսին ասեք. «Նա Գալիլեա է գնում:+ Երբ հասնեք այնտեղ, կտեսնեք նրան, ինչպես որ ձեզ ասել էր»»:+ 8 Վախից դողալով և խիստ հուզված՝ կանայք դուրս եկան գերեզմանից ու վազելով հեռացան: Նրանք ոչ ոքի ոչինչ չէին ասում, որովհետև վախեցած էին:*+
Կամ՝ «բարի լուրը»:
Փակագծի հատվածը Մաղաքիա 3:1-ից է, իսկ մնացածը՝ Եսայիայի մարգարեությունից:
Տես հավելված Ա5:
Կամ՝ «խորասուզում», «ընկղմում»:
Կոչվում է նաև Քեներեթի ծով, Գեննեսարեթի լիճ և Տիբերիայի ծով:
Բռց.՝ «ձկնորսներ»:
Բռց.՝ «դպիրների»:
Բռց.՝ «անմաքուր»:
Կամ՝ «Այս ի՞նչ նոր ուսմունք է»:
Կամ՝ «զորություն»:
Կամ հնարավոր է՝ «գիտեին, թե ով է ինքը»:
Բռց.՝ «մաքրել»:
Բռց.՝ «դպիրներից»:
Այսինքն՝ նրանց, ովքեր իրենց մյուսներից արդար էին համարում:
Այսինքն՝ դեռ չլվացված, չմտած կտորից:
Կամ՝ «Աստծու առաջ դրվող հացերը»:
Կամ՝ «կաթվածահար»:
Կամ՝ «հոգի»:
Հերովդեսականները քաղաքական կուսակցության անդամներ էին: Բառարանում տես «Հերովդեսականներ»:
Բռց.՝ «Անմաքուր»:
Ըստ ամենայնի, նշանակում է «նախանձախնդիր»: Կապ չունի Քանանի կամ Կանայի հետ:
Բռց.՝ «դպիրները»:
Այս անվանումը վերաբերում է Սատանային:
Կամ՝ «նա»:
Կամ՝ «այս համակարգի»: Բառարանում տես «Աշխարհ»:
Բռց.՝ «անմաքուր»:
Բռց.՝ «տանջի»:
Բռց.՝ «Անմաքուր»:
Տես հավելված Ա5:
Սա տասը քաղաքներից բաղկացած շրջան էր:
Կամ՝ «մի քանի անգամ»:
Բռց.՝ «անմաքուր»:
Բռց.՝ «պղինձ»:
Բռց.՝ «երկու ներքնազգեստ հագնեն»:
Բռց.՝ «որպես վկայություն նրանց դեմ»:
Այսինքն՝ Հերովդես Անտիպաս: Բառարանում տես «Հերովդես»:
Բռց.՝ «սուրբ»:
Տես հավելված Բ14:
Բռց.՝ «օրհնեց»:
Բռց.՝ «մոտ չորրորդ պահին»: Այսինքն՝ գիշերվա մոտ ժ. 3:00-ից մինչև առավոտվա մոտ ժ. 6:00-ն:
Բռց.՝ «ու որոշ դպիրներ»:
Այսինքն՝ ծիսականորեն չմաքրված:
Կամ՝ «մասին»:
Տես հավելված Ա3:
Հուն. պոռնեյա-ի հոգնակի ձևը: Բառարանում տես «Անբարոյականություն»:
Կամ՝ «անամոթ վարքի»: Հուն.՝ ասելգեյա: Բառարանում տես «Լկտի վարք»:
Սա վերաբերում է Աստծու և սուրբ բաների դեմ ասված անհարգալից խոսքերին:
Բռց.՝ «անմաքուր»:
Ըստ ամենայնի, ծնվել էր Փյունիկիայում:
Բռց.՝ «ուսուցանել»:
Բռց.՝ «դպիրների»:
Բռց.՝ «երեք օր հետո»:
Բառարանում տես «Տանջանքի սյուն»:
Կամ՝ «հոգին»:
Բռց.՝ «շնացող»:
Կամ հնարավոր է՝ «ոչ ոքի չպատմեցին»:
Բռց.՝ «դպիրները»:
Բռց.՝ «համր ոգու»:
Բռց.՝ «անմաքուր»:
Բռց.՝ «երեք օր հետո»:
Բռց.՝ «այսպիսի փոքր երեխաներից մեկին»:
Բռց.՝ «Քրիստոսինն եք»:
Բռց.՝ «փոքրերից»:
Կամ՝ «մեղք գործի»: Բռց.՝ «սայթաքի»:
Մեծ աղացքար, որ էշն էր պտտեցնում:
Բառարանում տես «Գեհեն»:
Տես հավելված Ա3:
Տես հավելված Ա3:
Կամ՝ «միավորեց մեկ լծի տակ»:
Բռց.՝ «ձեռքերը նրանց վրա դնի»:
Ըստ ամենայի, այս բառերը օգտագործում էին որպես մեծարանքի տիտղոս, ինչպիսիք գործածում էին ռաբբիներին դիմելիս:
Բռց.՝ «ժառանգեմ»:
Բառարանում տես «Շնություն»:
Կամ հնարավոր է՝ «իրար»:
Կամ՝ «գալիք համակարգում»: Բառարանում տես «Աշխարհ»:
Բռց.՝ «դպիրների»:
Բռց.՝ «երեք օր հետո»:
Կամ՝ «շատերի կյանքի դիմաց»:
Նշանակում է «ուսուցիչ»:
Այսինքն՝ էշի քուռակ:
Սա խնդրանք է՝ ուղղված Աստծուն:
Տես հավելված Ա5:
Բռց.՝ «դպիրները»:
Բռց.՝ «կանգնեք աղոթելու»:
Տես հավելված Ա3:
Խոսքը կառույցի ամենավերին քարի մասին է, որը տեղադրվում է անկյունային մասում՝ երկու պատերի հատման կետում:
Տես հավելված Ա5:
Կամ՝ «ձերբակալել»:
Կամ՝ «Ճի՞շտ է»:
Տես հավելված Բ14:
Բռց.՝ «Դպիրներից»:
Բռց.՝ «առաջինը»:
Բառարանում տես «Հոգի»:
Բռց.՝ «Երկրորդը»:
Կամ՝ «շուկաներում»:
Կամ՝ «լավագույն»:
Բռց.՝ «տները»:
Բռց.՝ «երկու լումա (ղեպտոն), որը մեկ կվադրանս է»: Տես հավելված Բ14:
Բռց.՝ «ծննդաբերության ցավերի»:
Կամ՝ «ամայացում բերող պղծությունը»:
Այսինքն՝ Դանիելի մարգարեությունը ընթերցողը:
Տես հավելված Ա5:
Բռց.՝ «ուժերը»:
Բռց.՝ «աքլորականչին»:
Բռց.՝ «դպիրները»:
Ալաբաստրը սպիտակ, թափանցիկ հանքաքար է:
Տես հավելված Բ14:
Կամ՝ «զայրացած խոսեցին կնոջ հետ», «կշտամբեցին կնոջը»:
Բռց.՝ «արծաթ»:
Բառարանում տես «Ուխտ»:
Կամ՝ «օրհներգեր», «սաղմոսներ»:
Բռց.՝ «կսայթաքեք»:
Եբր. կամ արամ. բառ, որով երեխաները ջերմ, բայց և հարգալից ձևով դիմում են իրենց հորը: Համարժեք է «հայրիկ» բառին:
Կամ՝ «կիսահագնված», «միայն վարտիքով»:
Հրեական բարձրագույն դատարանը:
Բռց.՝ «զորության», «իշխանության»:
Կամ՝ «Ի՞նչ կարծիքի եք»:
Բռց.՝ «դպիրները»:
Բռց.՝ «Ինքդ ես ասում»: Սա դարձված էր, որով հաստատում էին ասվածը:
Կամ՝ «Սյան վրա մահապատժի՛ ենթարկիր»:
Այս գույնը կապ ուներ հարստության և արքայական փառքի հետ:
Բառարանում տես «Տանջանքի սյուն»:
Թանկարժեք, անուշաբույր խեժ:
Բառարանում տես «Վիճակ»:
Բռց.՝ «Երրորդ ժամն էր [արևածագից հաշված]»:
Տես հավելված Ա3:
Բռց.՝ «Վեցերորդ ժամին [արևածագից հաշված]»:
Բռց.՝ «իններորդ ժամի [արևածագից հաշված]»:
Կամ՝ «Սինեդրիոնի»:
Ըստ հին հեղինակավոր ձեռագրերի՝ Մարկոսի Ավետարանը ավարտվում է այս խոսքերով: Տես հավելված Ա3: